(ուժը կորցրել է 24.11.99 թիվ 195 որոշում)
i
050.0193.230998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 193
i
«ԲԱՆԿԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԲԱՆԿԵՐԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ» 4-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի բանկերի ասոցիացիայի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 139 որոշմամբ հաստատված «Բանկերում վերստուգումների իրականացումը, բանկերի աուդիտային ստուգումը» 4-րդ կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
i
1.1. 1.5 կետի «դ» ենթակետի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային խմբի կողմից սահմանված ժամկետում վերջինիս ներկայացնել վարկային ներդրումների ամփոփագիր (հավելված 1), անհրաժեշտ տեղեկանքներ, բացատրագրեր, փաստաթղթեր և (կամ) նրանց պատճեններ (հաստատված վերստուգվող բանկի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ), որոնք անմիջականորեն առնչվում են վերստուգման ծրագրի իրականացմանը».
i
1.2. հաստատել 4-րդ կանոնակարգի հավելված 1-ը («Վարկային ներդրումների ամփոփագիրը» և «Վարկային ներդրումների ամփոփագրի լրացման կարգը» (կցվում է)):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1(բ)
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
1998 թվականի սեպտեմբերի 23-ի
թիվ 193 որոշմամբ
Վարկային ներդրումների ամփոփագրի լրացման կարգը
Վարկային ներդրումների ամփոփագրի տեքստային տեղեկատվություն պարունակող սյունակներում յուրաքանչյուր բառ, տառ անհրաժեշտ է լրացնել մեծատառերով` բառերի կամ տառերի միջև թողնելով մեկ ազատ (բաց) տեղ, իսկ որպես չակերտ օգտագործել «« նշանը: Ամփոփագրի սյունակներում արտացոլվող ամսաթվերը անհրաժեշտ է լրացնել հետևյալ ֆորմատով` DD.MM.YYYY (օրինակ` 25.11.1998): Սյունակներում բոլոր գումարային թվերը անհրաժեշտ է արտացոլել հազարական ստորակետերով (օրինակ` 156,000 կամ 1,289,100): Եթե ամփոփագրի վանդակներից որևէ մեկը լրացման կարիք չունի, ապա համապատասխան վանդակը պետք է դատարկ մնա (գծիկ կամ այլ խորհրդանիշ (սիմվոլ) չպետք է նշել):
1-ին սյունակում լրացվում է յուրաքանչյուր վարկառուի առանձնահատուկ կոդը (կոդը կարող է որոշել լրացնողը), որը յուրաքանչյուր վարկառուի համար պետք է լինի միակը: Եթե մի վարկառուի վերաբերյալ լրացվում է մի քանի տող, ապա յուրաքանչյուր տողի 1-ին սյունակում տվյալ վարկառուի կոդը կրկնվում է:
2-րդ սյունակում լրացվում է վարկատուի (բանկի) և վարկառուի միջև կնքված վարկային պայմանագրի համարը (օրինակ` 5): Համարից առաջ ոչ մի բառ (օրինակ` «թիվ» բառը) կամ նշան (օրինակ` «N») չպետք է գրվի:
3-րդ սյունակում լրացվում է վարկառուի վարկային հաշվի համարը (օրինակ` 123006798101):
4-րդ սյունակում լրացվում է վարկառուի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, եթե վարկառուն իրավաբանական անձ է (օրինակ` «ԱՐԵՎԻԿ» ՍՊԸ («ՓԱՅԼ» Փ/Ձ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անվանումն է: Իսկ եթե վարկառուն ֆիզիկական անձ է, ապա պետք է լրացվի անձի անունը, ազգանունը (օրինակ` ՀԱՍՄԻԿ ԱՎԱԳՅԱՆ (ՀԱՍՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ)), որտեղ փակագծերում նշվածը վարկառուի նախկին անունը, ազգանունն է: Նախկինը գրվում է, եթե անվանումը կամ անունը, ազգանունը փոփոխվել են:
5-րդ սյունակում լրացվում է վարկառուի ՀՎՀՀ-ն (հարկ վճարողի հաշվառման համարը), իսկ եթե ՀՎՀՀ չունի` ՀՀ հարկային տեսչությունում գրանցված չէ, ապա այդ սյունակում լրացվում են վարկառուի անձնագրի տվյալները` սերիան, համարը` առանց ազատ (բաց) տեղերի և գծիկների (օրինակ` XICL576128):
6-րդ սյունակում լրացվում է վարկառուի իրավաբանական հասցեն` եթե վարկառուն իրավաբանական անձ է, իսկ եթե վարկառուն ֆիզիկական անձ է` բնակության հասցեն (օրինակ` ԵՐԵՎԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ 5/8):
7-րդ սյունակում լրացվում է Կ տառը, եթե վարկառուն բանկի հետ կապված անձ է: Կ տառի կողքին ոչինչ չպետք է գրվի (կետ (.) և այլն):
8-րդ սյունակում լրացվում է վարկի փաստացի տրման ամսաթիվը:
9-րդ սյունակում լրացվում է վարկի մարման ամսաթիվը` ըստ վարկային պայմանագրի:
10-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը` համաձայն վարկային պայմանագրի (օրինակ` եթե պայմանագրով նախատեսված է վարկառուին
տրամադրել 10,000 ԱՄՆ-ի դոլարի վարկ, վանդակում գրվում է` 10,000, իսկ եթե նախատեսված է 1,100,000 դրամի վարկ, գրվում է` 1,100,000):
11-րդ սյունակում լրացվում է տրված վարկի գումարի արժույթին համապատասխան ISO կոդը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` ԱՄՆ-ի դոլարով վարկի համար` USD, հայկական դրամով վարկի համար` AMD և այլն):
12-րդ սյունակում լրացվում է վարկի գումարը համարժեք դրամով (օրինակ` եթե տրվել է 10,000 ԱՄՆ-ի դոլար, ապա 12-րդ սյունակում լրացվում է այդ գումարը համարժեք դրամով): Ամփոփագրի հաջորդ սյունակներում արտացոլված բոլոր գումարային տվյալները լրացվում են դրամով:
13-րդ սյունակում լրացվում է վարկի տրամադրման ձևը` կանխիկ կամ անկանխիկ, այսինքն եթե վարկը տրամադրվել է կանխիկ ձևով, գրվում է կանխիկ բառի առաջին տառը` Կ, իսկ եթե տրամադրվել է անկանխիկ ձևով, գրվում է` Ա:
14-րդ սյունակում լրացվում է տարեկան կտրվածքով տոկոսադրույքը` ըստ վարկային պայմանագրի (օրինակ` 24 (առանց տոկոսի նշանի)):
15-րդ սյունակում լրացվում է տոկոսադրույքի հաշվարկման եղանակը` ՊԱՐԶ, կամ ԲԱՐԴ, կամ ՖԻՔՍՎԱԾ և այլն` համաձայն վարկային պայմանագրի:
16-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի մաս-մաս մարման ամսաթվերը (յուրաքանչյուրը` առանձին տողի վրա): Եթե պայմանագրով վարկը նախատեսված է մարել միանվագ կարգով, ապա այդ սյունակը չի լրացվում` դատարկ է մնում:
17-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված վարկի մաս-մաս մարման ենթակա գումարները (յուրաքանչյուրը` առանձին տողի վրա): Եթե պայմանագրով վարկը նախատեսված է մարել միանվագ կարգով, ապա այդ սյունակը չի լրացվում` դատարկ է մնում:
18-րդ սյունակում լրացվում են վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման պայմանները (օրինակ` կարող է գրվել` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՄՍՎԱ 1-ԻՆ կամ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ և այլն):
19-րդ սյունակում լրացվում է վարկի օգտագործման կոնկրետ նպատակը (օրինակ` ԱՌԵՎՏՈՒՐ, կամ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կամ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ և այլն):
20-րդ սյունակում լրացվում է գրավառուի (բանկի) և գրավատուի միջև կնքված գրավի պայմանագրի համարը (լրացման կարգը` ինչպես ամփոփագրի 2-րդ սյունակում է նախատեսված):
21-րդ սյունակում լրացվում է գրավի գնահատման արժեքը` ըստ գրավի պայմանագրի:
22-րդ սյունակում լրացվում է գրավի առարկան (օրինակ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ, կամ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ, կամ ՈՍԿԻ, կամ այլ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂ, կամ ՏԱՐԲԵՐ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ և այլն):
23-րդ սյունակում լրացվում է գրավի առարկայի գտնվելու վայրը` ԳՐԱՎԱՌՈՒ, կամ ԳՐԱՎԱՏՈՒ, կամ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ:
24-րդ սյունակում լրացվում է երաշխավորության գումարը:
25-րդ սյունակում լրացվում է երաշխավորողի անվանումը (լրացման կարգը` ինչպես 4-րդ սյունակի համար է նախատեսված):
26-րդ սյունակում լրացվում է վարկառուի վճարունակության գնահատականը` 1, կամ 2, կամ 3, կամ 4` համապատասխանաբար ամենաբարձր գնահատականը ընդունելով 4-ը, իսկ ամենացածրը` 1-ը (օգտվելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998թ. մայիսի 6-ի թիվ 26 արձանագրային որոշմամբ հաստատված «Վարկային ռիսկի և վարկերի դասակարգման նպատակով վարկառուի ֆինանսական վիճակի գնահատման չափանիշների վերաբերյալ» մեթոդական ցուցումներում ամրագրված չափանիշներից և ցուցաբերելով սուբյեկտիվ մոտեցում):
27-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
28-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
29-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) հաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
30-րդ սյունակում լրացվում է վարկառուի հետ փոխկապակցված անձանց ստանձնած պարտավորությունների (վարկեր, դեբիտորական պարտքեր, լիզինգ, ֆակտորինգ և այլն) և ստացված երաշխիքների ու երաշխավորությունների արտահաշվեկշռային ընդհանուր մնացորդը:
31-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարման ամսաթիվը:
32-րդ սյունակում լրացվում է վարկառուի ստանձնած նախկին` վերջին մեկ տարվա ընթացքում վերջին մարված պարտքի վերջին փաստացի մարված գումարը:
33-րդ սյունակում լրացվում է մարված տոկոսների ընդհանուր գումարը:
34-րդ սյունակում լրացվում է դուրս գրված տոկոսների ընդհանուր գումարը:
35-րդ սյունակում լրացվում է հաշվեկշռում առկա ժամկետանց տոկոսագումարների մնացորդը:
36-րդ սյունակում լրացվում է ժամկետային վարկի փաստացի մնացորդը:
37-րդ սյունակում լրացվում է ժամկետանց վարկի փաստացի մնացորդը:
38-րդ սյունակում լրացվում է երկարաձգված վարկի գումարը` համաձայն վարկատուի և վարկառուի միջև կնքված վարկի երկարաձգման պայմանագրի:
39-րդ սյունակում լրացվում է երկարաձգման օրվա ամսաթիվը:
40-րդ սյունակում լրացվում է երկարաձգման ժամկետը (օրինակ` 30 ՕՐ կամ 60 ՕՐ):
41-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում ամրագրված տոկոսադրույքի վերանայման օրվա ամսաթիվը, եթե տեղի է ունեցել տոկոսադրույքի վերանայում:
42-րդ սյունակում լրացվում է վերանայված տոկոսադրույքը` տարեկան կտրվածքով (օրինակ` 36 (առանց տոկոսի նշանի)):
43-րդ սյունակում լրացվում է վարկային ռիսկի դասը (օրինակ` ՎՏԱՆԳԱՎՈՐ)` համաձայն 1997թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կենտրոնական բանկի ու ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման կարգի»:
44-րդ սյունակում լրացվում է ռիսկի գործակիցը` առանց տոկոսի նշանի:
45-րդ սյունակում լրացվում է պահուստին ուղղված մասհանման գումարը:
Ամփոփագրի սյունակները անհրաժեշտ է թարմացնել յուրաքանչյուր տվյալի փոփոխության դեպքում: Ամփոփագրում ընդգրկված յուրաքանչյուր վարկառուի ստանձնած պարտավորությունների մարումից հետո բանկը պետք է առնվազն 5 տարի պահպանի (արխիվացնի) լրացված տվյալները:
Վարկային ներդրումների ամփոփագիր
Հավելված 1(ա)
Հաստատված է
ՀՀ ԿԲ խորհրդի
1998թ. սեպտեմբերի 23-ի
թիվ 193 որոշմամբ
առ «---»----------199 թ.
.________________________________________________________________________.
|Վարկա-|Վարկա-|Վարկա-|«Վարկա-|Վարկա-|Վարկա-|Բանկի|Վարկի|Վարկի|Վարկի|Ի՞նչ |
|ռուի |յին |ռուի |ռուի |ռուի |ռուի |հետ |տրման|մար- |գու- |ար- |
|կոդը |պայմա-|վարկա-|անվանու|ՀՎՀՀ |հասցեն|կապ- |ամսա-|ման |մարը |ժույ-|
| |նագրի |յին |մը (եթե|կամ | |վա- |թիվը |ամսա-| |թով է|
| |համարը|հաշվի |նախկի- |անձնա-| |ծու- | |թիվը | |տրա- |
| | |համարը|նում |գրի | |թյու-| | | |մադր-|
| | | |այլ է |տվյալ-| |նը | | | |ված |
| | | |եղել, |ները | | | | | | |
| | | |նաև | | | | | | | |
| | | |նախկինը| | | | | | | |
|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|
|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|
|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|
|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|
|______|______|______|_______|______|______|_____|_____|_____|_____|_____|
.________________________________________________________________________.
.______________________________________________________________________.
|Վարկի |Վարկի|Տոկո-|Տոկոսա-|Վարկի մարման|Տոկոս-|Վարկի|Գրավի|Գրավի|Գրավի|
|գու- |տրամա|սա- |դրույքի|պայմանները |ների |նպա- |պայմա|գնա- |առար-|
|մարը |դրման|դրույ|հաշվարկ|____________|մարման|տակը |նագրի|հատ- |կան |
|համար-|ձևը |քը |ման |Ամսա-| Գու- |պայման| |համա-|ման | |
|ժեք | | |եղանակը|թիվը | մարը |ները | |րը |արժե-| |
|դրամով| | | | | | | | |քը | |
|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|
|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|
|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|
|______|_____|_____|_______|_____|______|______|_____|_____|_____|_____|
.______________________________________________________________________.
.___________________________________________________________________.
|Գրավի|Երաշ-|Երաշ-|Վարկա-| Վարկառուի և նրա հետ փոխկապակցված |
|առար-|խավո-|խավո-|ռուի | անձանց ստանձնած պարտավորությունների |
|կայի |րու- |րողի |վճարու| գումարային մնացորդը |
|գտնը-|թյան |անվա-|նակու-|__________________________________________|
|վելու|գու- |նումը|թյան |Վարկառուի կողմից |Փոխկապ. անձանց կողմից |
|վայրը|մարը | |գնահա-|___________________|______________________|
| | | |տականը|Հաշվեկշռ.|Արտահաշվ.|Հաշվեկշռ.|Արտահաշվ. |
|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|
|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|
|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|
|_____|_____|_____|______|_________|_________|_________|____________|
.___________________________________________________________________.
._______________________________________________________________.
|Վարկառուի | | | |
|ստանձնած | | | |
|նախկին | |Վարկի փաստացի | Երկարաձգում |
|պարտավո- |Հաշվեգրված տոկոսներ | մնացորդը | |
|րություն | | | |
|__________|____________________|______________|________________|
|Մար- |Գու-|Մարված|Դուրս|Հաշվե- |Ժամկե-|Ժամկե- |Գու-|Ամսա-|Ժամ- |
|ման |մարը| |գրված|կշռային|տային |տանց |մարը|թիվը |կետը |
|ամսա-| | | |ժամկե- | | | | | |
|թիվը | | | |տանց | | | | | |
|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|
| 31 | 32 | 33 | 34 | 35 | 36 | 37 | 38 | 39 | 40 |
|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|
|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|
|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|
|_____|____|______|_____|_______|______|_______|____|_____|_____|
._______________________________________________________________.
.______________________________________________.
|Տոկոսադրույքի |Վարկային |Ռիսկի |Պահուստին |
|վերանայում |ռիսկի |գործակիցը |ուղղված |
|______________|դասը | |մասհանման |
|Ամսա-|Տոկոսա- | | |գումարը |
|թիվը |դրույքը | | | |
|_____|________|_________|__________|__________|
| 41 | 42 | 43 | 44 | 45 |
.______________________________________________.
Բանկի վարչության նախագահ Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ