(ուժը կորցրել է 04.06.03 թիվ 214-Ա հրաման)
i
050.0163.120898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 1998 թվականի թիվ 163
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՇՎԻՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ 1997 թվականի դեկտեմբերի 19-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
ա) 1.2. կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.2. Սույն կարգով սահմանվում է բանկերի կողմից տրված վարկերի (այդ թվում` օվերդրաֆտ, վարկային քարտեր, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և այլ բանկերում ներդրված դեպոզիտներ (այդ թվում նաև բանկային ոսկով)) դասակարգումը, դրանց հնարավոր կորուստների պահուստի (այսուհետև` պահուստ) ձևավորումը և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրումը»,
բ) 1.5 կետի «ա» ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մարման ժամկետը չլրացած վարկերի համար` յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը, բայց ոչ ուշ, քան տրամադրման պահից սկսած յուրաքանչյուր 30-րդ օրը»,
գ) 2.3 կետում կատարել հետևյալ փոփոխությունը.
«2.3. Առաջնակարգ ապահովված են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտները, ինչպես նաև այն վարկերը, որոնք ամբողջությամբ ապահովված են» (այնուհետև` ինչպես տեքստում),
դ) 2.11 կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.
«2.11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր կողմից իրականացվող վերահսկողության արդյունքներով ձևավորված սուբյեկտիվ եզրակացության հիման վրա կարող է բանկին պարտավորեցնել պահուստին ուղղվող մասհանումները կատարել ընդհուպ վարկային ռիսկի դասերի գործակցի առավելագույն չափով, ինչպես նաև ճշտել հատկացված վարկի դասը` ելնելով սույն կարգի 2.1 կետից»:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին` եռօրյա ժամկետում նշված լրացումներն ու փոփոխությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից տրված վարկերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և դրա հաշվին անհուսալի վարկերի դուրսգրման» կարգում վերոհիշյալ լրացումներն ու փոփոխությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվելուց հետո, մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել «Վարկային ռիսկի և վարկերի դասակարգման նպատակով կիրառվող վարկառուի ֆինանսական վիճակի գնահատման չափանիշների մասին կարգը»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: