(ուժը կորցրել է 06.12.10 թիվ 1-Ն պաշտոնական պարզաբանում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
3 նոյեմբերի 2010 թվականի N 1
i
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և քննարկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի փախստականների հարցերի բաժնի պետի զեկուցագիրը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է.
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փախստականի վկայական ունեցող այն անձինք, ովքեր ծնվել են 1988 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում կամ 1983-1988 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետությունում փախստական չեն ճանաչվում, ուստի նրանց կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ չի կարող տրվել: