Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԼ ...

11.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.11.1998  -ից մինչեւ   11.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 07.02.05 թիվ 13-Ն հրաման)

i

115.0155.241098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

7 հոկտեմբերի 1998 թ. թիվ 155-Պ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 562 որոշման ընտանեկան նպաստի ներդրման աշխատանքները իրականացնելու նպատակով

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գլխավոր հաշվապահի պաշտոնեական հրահանգը հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության կողմից արված դիտողությունները:

2. Սոցիալական աջակցության վարչությանը` սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման:

 

Հաստատված է

ՀՀ սոցիալական ապահովության

նախարարություն

«07» հոկտեմբերի 1998թ.

թիվ 153-Պ հրամանով

 

Պաշտոնեական հրահանգ

սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի

գլխավոր հաշվապահ

 

1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 562 որոշման և սահմանում է սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետև` կենտրոն) գլխավոր հաշվապահ (այսուհետև` հաշվապահ) լիազորությունները:

2. Հաշվապահն իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ մարզպետների (Երևանի քաղաքապետի) որոշումներով, հրամաններով, հրահանգներով, ցուցումներով, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (այսուհետև` Կենտրոն) կանոնադրությամբ:

3. Հաշվապահի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական տնտեսագիտական կրթություն ունեցող անձը:

4. Հաշվապահն աշխատանքի նշանակվում և աշխատանքից ազատվում է Կենտրոնի տնօրենի հրամանով և գործունեությամբ հաշվետու է նրան:

5. Հաշվապահն իր իրավասության սահմաններում պատասխանատու է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «Ընտանեկան նպաստի վճարման համար բյուջեից հատկացման» հրահանգի պահանջների ապահովման համար:

6. Հաշվապահը պարտավոր է ֆինանսավորող և վճարող մարմինների հետ իրականացնել եռամսյակային և տարեկան փոխադարձ հաշվետվությունների ճշգրտում, որը ձևակերպվում է համապատասխան ակտով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «24 «      10          1998 թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 16980200

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
07.10.1998
N 155-Պ
Հրաման