i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի 1-ին հոդվածի վրա, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը
որոշում է.
1. Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան:
2. Ներկայիս գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:
3. Սույն օրենքը կիրարկել ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քարտուղար` |
Ա. Սահակյան |
24 օգոստոսի 1990 թվականի, քաղ. Երևան N Ն-0075-I.
|