(ուժը կորցրել է 24.11.10 թիվ 1640-Ն որոշում)
i
110.1350.020910
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 09 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010324
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 օգոստոսի 2010 թվականի N 1350-Ն
i
ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ 11-ԱՄՅԱ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԸՆԴՀԱՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՐԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ պարբերության պահանջը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետի պահանջով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2007-2008 ուստարվա առաջին դասարան /6.5 և բարձր տարիքի սովորողներ/ երրորդ և երրորդից բարձր դասարանները մեկով ավելի վերահամարակալումից հետո Հայաստանի Հանրապետությունից այլ երկրներ տեղափոխված, այդ երկրներում 11-ամյա ծրագրով ուսուցումը ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողներին` հաջորդ դասարան փոխադրման փաստաթղթերի առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում համապատասխանաբար ընդունել.
1) 6-րդ դասարան փոխադրվածներին` 7-րդ դասարան,
2) 7-րդ դասարան փոխադրվածներին` 8-րդ դասարան,
3) 8-րդ դասարան փոխադրվածներին` 9-րդ դասարան,
4) 9-րդ դասարան փոխադրվածներին` 9-րդ դասարան,
5) 10-րդ դասարան փոխադրվածներին` 11-րդ դասարան,
6) 11-րդ դասարան փոխադրվածներին` 12-րդ դասարան,
2. 1-ին կետի 6-րդ ենթակետը գործում է 2011-2012 ուստարվանից:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման ապահովումը հանձնարարել հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին:
5. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին: