(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 09.07.12 թիվ 19-Ն որոշում)
i
603.0018.060810
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 08 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60310289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2010 թվականի թիվ 18-Ն
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի սեպտեմբերի 14-ի «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև թիվ 2-ԵՐԿԱԹ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 18-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը |
|կարգավորող այլ իրավական ակտերի |
|_____________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| Ներկայացվում է | Ներկայացնում է | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը |
|______________________|_________________________|____________________|
|ՀՀ ազգային |երկաթուղային տրանսպորտի |մինչև հաշվետու |
|վիճակագրական |գործունեություն |ժամանակաշրջանին |
|ծառայություն |իրականացնող |հաջորդող ամսվա 5-ը |
| |կազմակերպությունները | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ով է ներկայացնում _____________________________ | ՁԵՎ ԹԻՎ |
| (անվանումը) | 2-ԵՐԿԱԹ |
| | (ամսական) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ | |
|_______________________________________________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|Գտնվելու վայրը ________________________________ | Հանրապետության |
|_________________________________ I_I_I_I_I | վիճակագրության |
| (փոստային դասիչ)| պետական խորհրդի |
| | 2010 թ. հուլիսի 7-ի|
|Մարզը______________ Համայնքը __________________ | թիվ 18-Ն որոշմամբ |
| | |
|Պետական ռեգիստրում I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | |
|գրանցման համարը | |
| | |
|Նույնականացման I_I_I_I_I_I_I_I_I | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը | |
| |____________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել \|/ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և |____________________|
|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|լրացվում են Հայաստանի Հանրապետության | |
|արդարադատության նախարարության իրավաբանական |Մարզը I_I_I |
|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից | |
|տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
201___թ. _____________ ամսվա համար
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Չափի |Հաշվետու ամիսը|Աճողական թվերով |
| |համարը |միավորը |______________|________________|
| | | |ընթացիկ|նախորդ|հաշվետու|նախորդ |
| | | |տարվա |տարվա |տարվա |տարվա |
| | | | | |սկզբից |համապա-|
| | | | | | |տասխան |
| | | | | | |ժամանա-|
| | | | | | |կա- |
| | | | | | |շրջանի |
| | | | | | |համար |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Առաքվել են բեռներ, | 110 | հազար | | | | |
|ընդամենը | | տոննա | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|որից` | 110.1 | «-» | | | | |
|Հանքային շինարարական| | | | | | |
|նյութեր | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Ցեմենտ | 110.2 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Քարածուխ | 110.3 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Կոքս | 110.4 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Նավթ և նավթամթերք | 110.5 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Հանքաքար գունավոր | 110.6 | «-» | | | | |
|մետաղներ | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Սև մետաղներ | 110.7 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Սև մետաղների ջարդոն| 110.8 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Քիմիական և հանքային| 110.9 | «-» | | | | |
|պարարտանյութեր | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Անտառային բեռներ |110.1.1| հազար | | | | |
| | | տոննա | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Հացահատիկ և աղացվող|110.1.2| «-» | | | | |
|մթերքներ | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Ներկրվել են բեռներ | 115 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|որից` | 115.1 | «-» | | | | |
|Հանքային շինարարական| | | | | | |
|նյութեր | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Ցեմենտ | 115.2 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Քարածուխ | 115.3 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Կոքս | 115.4 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Նավթ և նավթամթերք | 115.5 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Հանքաքար երկաթ և | 115.6 | «-» | | | | |
|մանգան | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Սև մետաղներ | 115.7 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Սև մետաղների ջարդոն| 115.8 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Քիմիական հանքային | 115.9 | «-» | | | | |
|պարարտանյութեր | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Անտառային բեռներ |115.1.1| «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Հացահատիկ և աղացվող|115.1.2| «-» | | | | |
|մթերքներ | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Ներհանրապետական | 120 | «-» | | | | |
|փոխադրումներ | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Բեռնաշրջանառություն | 125 | հազար | | | | |
| | |տոննա-կմ| | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Վագոնի պտույտը | 130 | օր | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Վագոնների միջին | 135 | վագոն | | | | |
|օրական բեռնումը | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Վագոնների միջին | 140 | «-» | | | | |
|օրական բեռնաթափումը | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Փոխադրվել են | 145 | հազար | | | | |
|ուղևորներ | | ուղևոր | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|այդ թվում` մեկնել են| 145.1 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|ժամանել են | 145.2 | «-» | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|ՈՒղևորաշրջանառու- | 150 | հազար | | | | |
|թյուն | |ուղևոր- | | | | |
| | | կմ | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Բեռնափոխադրումներից | 155 | հազար | | | | |
|ստացված հասույթը | | դրամ | | | | |
|(առանց ավելացված | | | | | | |
|արժեքի հարկի), | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|ՈՒղևորափոխադրումնե- | 160 | «-» | | | | |
|րից ստացված հասույթը| | | | | | |
|(առանց ավելացված | | | | | | |
|արժեքի հարկի), | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Օժանդակ և լրացուցիչ| 165 | «-» | | | | |
|երկաթուղային | | | | | | |
|տրանսպորտի | | | | | | |
|գործունեությունից | | | | | | |
|ստացված հասույթը | | | | | | |
|(առանց ավելացված | | | | | | |
|արժեքի հարկի), | | | | | | |
|ընդամենը | | | | | | |
|____________________|_______|________|_______|______|________|_______|
|Աշխատավարձի | 170 | «-» | | | | |
|հաշվարկման համար | | | | | | |
|կիրառվող աշխատողների| | | | | | |
|միջին ամսական | | | | | | |
|թվաքանակը | | | | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ________________ ________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ________________ ______________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված անձ)
_________________ «__» __________201_թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ __________@__________
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 18-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Առաքվել են բեռներ (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից` դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:
5. 110-110.1.2 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
6. Ներկրվել են բեռներ (տող 115) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:
7. 115-115.1.2 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:
8. Ներհանրապետական փոխադրումներ (տող 120) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:
9. Բեռնաշրջանառություն (տող 125) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
10. Վագոնի պտույտ (տող 130) ցուցանիշը բեռնումից բեռնում ընկած ժամանակահատվածն է, որը որոշվում է աշխատանքում վագոն-օրերի և բեռնված վագոնների քանակի հարաբերությամբ:
11. Վագոնների միջին օրական բեռնում (տող 135) և բեռնաթափում (տող 140) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:
12. Փոխադրվել են ուղևորներ (տող 145) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
13. ՈՒղևորաշրջանառություն (տող 150) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:
14. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 155) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
15. ՈՒղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 160) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:
16. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը (տող 165) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:
Հաշվետվության մեջ առկա բոլոր հասույթները լրացվում են առանց ավելացված արժեքի հարկի` հաշվեգրման սկզբունքով:
17. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը (տող 170) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: