i
(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը այն գործողության մեջ դնել 1965թ. հունվարի 1-ից:
Հոդված 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությանը` սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու կարգը և հաստատել Հայաստանի Հանրապետության այն օրենսդրական ակտերի ցուցակը, որոնք ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դրվելու կապակցությամբ: