Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ Է ...

01.09.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.09.2013  -ից մինչեւ   01.09.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 29.07.14 թիվ 309-Ն որոշում)

i

600.0327.090710

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        07            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60010254

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2010 թվականի N 327-Ն

 

i

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԶԱՆԳԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Սահմանել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցից դեպի այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց`

1) փոխկապակցման կետի տարածքում կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 4.17 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 5.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) փոխկապակցման կետի տարածքից դուրս`

ա. բնակիչ բաժանորդների կողմից կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 16.67 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 20.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. այլ բաժանորդների կողմից կատարվող զանգի յուրաքանչյուր րոպե խոսակցության առավելագույն սակագինը` 20.0 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 24.0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

(1-ին կետը փոփ. 07.08.13 թիվ 291-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 07.08.13 թիվ 291-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.06.2010
N 327-Ն
Որոշում