(ուժը կորցրել է 28.09.11 թիվ 180-Ն հրաման)
i
106.0117.150710
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 07 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10610258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 հունիսի 2010 թվականի N 117-Ն
i
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) բուսասանիտարական հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) բուսասանիտարական հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) բուսասանիտարական հաշվառման գրանցամատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2010 թվականի հունիսի 23-ի
N 117-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի բնագավառում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` անձ) բուսասանիտարական հաշվառման (այսուհետ` հաշվառում) ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն` բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող անձանց հաշվառման, բուսասանիտարական հաշվառման վկայականի (այսուհետ` վկայական) տրամադրման, հաշվառման գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան), այդ թվում` էլեկտրոնային տարբերակի վարման ու պահպանման գործընթացներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն):
II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
3. Տեսչությունում անձը հաշվառվում է գրանցամատյանում հաշվառման և վկայականի տրամադրման միջոցով:
4. Անձը հաշվառվում կամ հաշվառումից հանվում է իր դիմումի հիման վրա` գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով` դիմումի մեջ նշելով գործունեության տեսակը:
5. Դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում` տեսչությունն անձին գրավոր տեղեկացնում է`
1) հաշվառման վերցնելու, վկայական տրամադրելու կամ հաշվառումից հանելու մասին.
2) հաշվառման վերցնելը մերժվում է ներկայացված փաստաթղթերում անճշտություններ լինելու դեպքում:
6. Հաշվառման համար անձը դիմումին կից ներկայացնում է`
1) ֆիզիկական անձը` անձնագրի պատճենը.
2) իրավաբանական անձը` պետական գրանցման վկայականի պատճենը:
III. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Գրանցամատյանում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
1) գրանցամատյանում անձի հաշվառման հերթական համարը.
2) անձի հաշվառման կամ հաշվառումից հանման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը.
4) անձի բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
5) գործունեության տեսակը.
6) վկայականի համարը, որը ներառում է հետևյալ 9 նշանները`
ա. առաջին երկու նշանը արտացոլում է գործունեության տեսակը`
ԱՐ- արտադրող
ԻՐ- իրացնող
ՓԽ- փոխադրող
ՆՄ- ներմուծող
ԱՀ- արտահանող
ՎՄ- վերամշակող
ՊՀ- պահեստավորող,
բ. առաջին երկու նշանից հետո դրվում է կոտորակի նշան (/),
գ. երրորդ նշանը` ֆիզիկական կամ իրավաբանական անձ`
Ֆ- ֆիզիկական անձ
Ի- իրավաբանական անձ,
դ. երրորդ նշանից հետո դրվում է կոտորակի նշան (/),
ե. չորրորդ և հինգերորդ նշանը արտացոլում է մարզի ծածկագիրը`
ԱԾ- Արագածոտնի մարզ
ԱՐ- Արարատի մարզ
ԱՄ- Արմավիրի մարզ
ԳԵ- Գեղարքունիքի մարզ
ԼՈ- Լոռու մարզ
ԿՏ- Կոտայքի մարզ
ՇՐ- Շիրակի մարզ
ՍՅ- Սյունիքի մարզ
ՎՁ- Վայոց ձորի մարզ
ՏՎ- Տավուշի մարզ
ԵՐ- Երևանի համայնք,
զ. մարզի անվանումից հետո դրվում է կոտորակի նշան (/).
Է. վերջին չորս նշանը արտացոլում է գրանցամատյանում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաշվառման հերթական համարը:
8. «Ծանոթություն» սյունակում գրառվում են անձի ներկայացրած տեղեկությունների փոփոխությունները:
9. Գրանցամատյանում ներառած տվյալներում փոփոխություն կատարվում է սույն կարգի 4-6-րդ կետերով նախատեսված կարգով:
IV. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10. Գրանցամատյանում անձի հաշվառման համարը այլ անձի չի տրամադրվում:
Հավելված N 2
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2010 թվականի հունիսի 23-ի
N 117-Ն հրամանի
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N...........
(ծածկագիրը)
.....................................................................
(ֆիզիկական անձի դեպքում` անունը, հայրանունը (առկայության դեպքում),
ազգանունը, հաշվառման և /կամ/ բնակության վայրը
.....................................................................
իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը)
.....................................................................
(գործունեության տեսակը)
Գրանցված է բուսասանիտարական հաշվառման գրանցամատյանում
Գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ..................
Տեսչության պետ .................. .................
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Կ.Տ.
Հավելված N 3
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2010 թվականի հունիսի 23-ի
N 117-Ն հրամանի
Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
._________________________________________________________________________.
|Հ/հ|Հաշվառման|Անձի անունը, |Բնակու- |Գործու- |Հաշվառման|Հաշվառումից|Ծանո-|
|ը/կ|տարեթիվը,|հայրանունը |թյան |նեության|վկայականի|հանելու |թու- |
| |ամիսը, |(առկայության |կամ |տեսակը |համարը |տարեթիվը, |թյուն|
| |ամսաթիվը |դեպքում), |գտնվելու| | |ամիսը, | |
| | |ազգանունը, |վայրը | | |ամսաթիվը | |
| | |իրավաբանական | | | | | |
| | |անձի դեպքում`| | | | | |
| | |անվանումը | | | | | |
|___|_________|_____________|________|________|_________|___________|_____|
|___|_________|_____________|________|________|_________|___________|_____|
|___|_________|_____________|________|________|_________|___________|_____|
|___|_________|_____________|________|________|_________|___________|_____|
._________________________________________________________________________.