Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ Ծ ...

02.03.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.12.1999  -ից մինչեւ   02.03.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 09.02.06 թիվ 121-Ն որոշում)

i

040.0658.281098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 1998 թվականի թիվ 658

 

i

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 658

ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

i

1. Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությունը որպես հեռահաղորդակցության լիազոր մարմին:

2. Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների նախագծերը կազմում են հեռահաղորդակցության օպերատորները ելնելով հեռահաղորդակցության ցանցի շահագործման, սպասարկման, վերազինման և զարգացման հետ կապված ծախսերի ծածկման, կապիտալ ներդրումների հատուցման, շահութաբերության ապահովման, ինչպես նաև տնտեսավարման շուկայական պահանջներից:

3. Հեռահաղորդակցության օպերատորները կազմված (առաջարկվող) սակագների մասին դիմումը և սակագները հիմնավորվող հաշվարկներով, ներկայացնում են հեռահաղորդակցության լիազոր մարմին` սակագինն ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 60 օր առաջ:

Հեռահաղորդակցության լիազոր մարմինը քննարկում է ներկայացված առաջարկությունները և անհամաձայնության դեպքում մեկամսյա ժամկետում վերադարձնում հեռահաղորդակցության օպերատորին դրանք լրամշակելու և վերջնական տեսքով ներկայացնելու համար:

i

4. Հեռահաղորդակցության ծառայությունների սակագները հաստատում է հեռահաղորդակցության լիազոր մարմինը դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

(4-րդ կետը խմբ. 26.11.99 թիվ 717 որոշում)

5. Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագներն ամրագրվում են հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիաներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.10.1998
N 658
Որոշում