(ուժը կորցրել է 09.11.05 թիվ 1850-Ն որոշում)
i
040.0654.281098
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 1998 թվական թիվ 654
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ
եՐԵՎԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 286 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» թիվ 526 որոշման 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի բնակչության հատուկ սպասարկման բաժին ստեղծելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման համար նախատեսված ծախսերն ավելացնել 246,6 հազ. դրամով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գործադիր իշխանության մարմինների պահպանման համար նախատեսված ծախսերի կրճատումներից տնտեսված միջոցների հաշվին` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերը պակասեցնել 38,8 հազ. դրամով` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 28-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 28-ի թիվ 654 որոշման
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային
բաժինների պահպանման համար նախատեսված ծախսերի
ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման
_________________________________________________________________________
թիվ Գումարը
ը/կ (հազ. դրամ)
_________________________________________________________________________
Ա. Ընթացիկ ծախսեր
որից`
1. Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 141,2
2. Ընթացիկ տրանսֆերտներ 45,2
այդ թվում`
մուծումներ պետական սոցիալական ապահովագրության ու
կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին 45,2
3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսեր 60,2
այդ թվում`
ա) ապրանքների ձեռքբերում 35,3
այդ թվում`
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 35,3
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 2,9
գ) տրանսպորտային ծառայությունների վճար -
դ) կապի ծառայությունների վճար 8,8
ե) կոմունալ ծառայությունների վճար 13,2
այդ թվում`
վառելիքի և ջեռուցման ծախսեր 4,9
ջրմուղից և կոյուղուց օգտվելու ծախսեր 0,1
էլեկտրաէներգիայի ծախսեր 8,2
_________________________________________________________________________
Ընդամենը 246,6
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 28-ի թիվ 654 որոշման
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության
կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի
ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման
_________________________________________________________________________
թիվ Գումարը
ը/կ (հազ. դրամ)
_________________________________________________________________________
Ա. Ընթացիկ ծախսեր
որից`
1. Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ -
2. Ընթացիկ տրանսֆերտներ -
այդ թվում`
մուծումներ պետական սոցիալական ապահովագրության ու
կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին -
3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսեր 38,8
այդ թվում`
ա) ապրանքների ձեռքբերում 17,7
այդ թվում`
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 17,7
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 6,1
գ) տրանսպորտային ծառայությունների վճար -
դ) կապի ծառայությունների վճար 15,0
ե) կոմունալ ծառայությունների վճար -
այդ թվում`
վառելիքի և ջեռուցման ծախսեր -
ջրմուղից և կոյուղուց օգտվելու ծախսեր -
էլեկտրաէներգիայի ծախսեր -
զ) այլ ծախսեր -
_________________________________________________________________________
Ընդամենը 38,8