(ուժը կորցրել է 07.06.11 թիվ 97-Ն հրաման)
i
106.0098.070610
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 06 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10610220
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
31 մայիսի 2010 թվականի N 98-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 19-ի եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները`
1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել
._____________________________________________________________________.
| 1.153 |Ֆիտովերմ Մ |ավերսեկտին C | 2 |խտացված էմուլսիա |
._____________________________________________________________________.
տողով.
2) «6. Սնկասպան պատրաստուկներ (ֆունգիցիդներ)» բաժինը լրացնել
._____________________________________________________________________.
| 6.104 |Ալտո սուպեր |պրոպիկոնազոլ + | 250+80 |խտացված էմուլսիա |
| |33% |ցիպրոկոնազոլ | | |
._____________________________________________________________________.
տողով.
3) «8. Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել
._____________________________________________________________________.
| 8.081 |Դուալ Գոլդ |մետոլաքլոր | 960 |խտացված էմուլսիա |
|_______|____________|________________|____________|__________________|
| 8.082 |Լինտուր 70% |դիկամբա + | 659+41 |ջրալուծ հատիկներ |
| | |տրիասուլֆուրոն | | |
._____________________________________________________________________.
տողերով: