Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ...

25.02.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.05.2010  -ից մինչեւ   25.02.2013  -ը:
 
(ուժը կորցրել է 11.01.13 թիվ 8-Ն հրաման)

i

124.0825.190510

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12410195

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

20 ապրիլի 2010 թվականի N 825-Ն

i

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱԶՄՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Հարկային մարմնի ներկայացուցիչների և հարկ վճարողների ընտրության, հարկային մարմնի ներկայացուցիչների նշանակման և ներկայացուցիչների աշխատանքների կազմակերպման հարցերը կանոնակարգելու մասին» N 187-Ն որոշմանը համապատասխան`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Հաստատել`

1. Հարկային մարմնի ներկայացուցիչների կողմից ընթացիկ հարկային հսկողության ընթացքում տեղեկանքների և ընթացիկ հարկային հսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվության կազմման ու ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2. Ընթացիկ հարկային հսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի,

3. Առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների հաշվառման և ուսումնասիրության տեղեկանքի ձևը` համաձայն N 3 հավելվածի,

4. Առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերի ուսումնասիրության տեղեկանքի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

Հավելված N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2010 թվականի ապրիլի 20-ի

N 825-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Հարկային մարմնի ներկայացուցիչների և հարկ վճարողների ընտրության, հարկային մարմնի ներկայացուցիչների նշանակման և ներկայացուցիչների աշխատանքների կազմակերպման հարցերը կանոնակարգելու մասին» N 187-Ն որոշմանը համապատասխան` սույն կարգով կանոնակարգվում է հարկ վճարողի մոտ ընթացիկ հարկային հսկողություն (այսուհետ` հսկողություն) իրականացնող հարկային մարմնի ներկայացուցիչների (այսուհետ` ներկայացուցիչներ) կողմից հսկողության ընթացքում տեղեկանքների և հսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվության կազմման ու ներկայացման կարգը:

II. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ

2. Առաքվող, բացթողնվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների (այսուհետ` առաքվող արտադրանք և վաճառվող ապրանք), մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների (սակագների) հաշվառման և ուսումնասիրության (այդ թվում` ըստ ապրանքների անվանումների (անվանացանկի), ծառայությունների տեսակների, ապրանքների տեսականու (ըստ դրանց տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների)) արդյունքում ներկայացուցիչները հսկողության յուրաքանչյուր վայրի համար առանձին, երկու օրինակից, կազմում են սույն հրամանի N 3 հավելվածով հաստատված ձևով տեղեկանք, որին կցվում են`

1) սույն հրամանի N 3 հավելվածով հաստատված տեղեկանքի ձևի ներդիրը, որը կազմվում է առաքվող արտադրանքի և վաճառվող ապրանքի, մատուցվող ծառայության փաստացի ծավալների ու գների (սակագների) ժամանակագրական կարգով հաշվառման և ուսումնասիրության տվյալների հիման վրա` որպես դիտարկվող արտադրանքների, ապրանքների կամ ծառայության տեսակների հաշվառման և ուսումնասիրության ընդհանրացված արդյունքներ,

2) բացառապես հսկողությանն անմիջապես առնչվող` հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթեր (պատճենները), տվյալներ և տեղեկություններ առաքվող արտադրանքի և վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների (սակագների), դրանց իրացումից ստացվող հասույթի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` ըստ ապրանքների անվանումների (անվանացանկի), ծառայությունների տեսակների, ապրանքների տեսականու (ըստ դրանց տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների),

3) արտադրանքի առաքման, ապրանքի վաճառքի և ծառայության մատուցման` հարկային օրենսդրությամբ սահմանված փաստաթղթավորման և հաշվառման (գրանցման) կարգի նկատմամբ օրենքով սահմանված պահանջների կատարման ապահովման նպատակով ընտրանքային կարգով, կոնկրետ գործարքի մասով իրականացված գույքագրումների արդյունքները (ներկայացուցիչների իրավասությունների շրջանակներում հարկ վճարողին գույքագրում իրականացնելու պահանջ ներկայացրած լինելու դեպքում),

4) հսկողությանն առնչվող այլ փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, փաստաթղթերի պատճեններ, հսկողությանը խոչընդոտելու, գույքագրումներ իրականացնելուց կամ հսկողության նպատակներին առնչվող փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու արձանագրություններ:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկանքը ներկայացուցիչները կազմում են հսկողության յուրաքանչյուր կես ամսվա համար` դրան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հսկողության ընդհանուր ժամկետում ներառվում (ընդգրկվում) է կես ամսից կարճ ժամանակահատված, ապա ներկայացուցիչների կողմից սույն կետում նշված ժամկետում կազմվում է նաև տեղեկանք այդ ժամանակահատվածի համար: Տեղեկանքի կազմմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացուցիչները տեղեկանքն առձեռն կամ փոստով տրամադրում են հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձը ծանոթանում է տեղեկանքին, դրա մասին տեղեկանքում կատարելով համապատասխան գրառում, իսկ համաձայն չլինելու կամ առարկությունների դեպքում տեղեկանքի ներկայացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացուցիչներին է ներկայացնում իր գրավոր առարկությունները:

4. Առաքվող արտադրանքի և վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների` հարկային օրենսդրությամբ սահմանված փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերի ուսումնասիրությունների ընթացքում ընթացակարգերի և հարկային օրենսդրության խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրանք հայտնաբերելուց հետո, բայց ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու օրվա ավարտը, ներկայացուցիչները հսկողության յուրաքանչյուր վայրի և յուրաքանչյուր խախտման համար առանձին, երկու օրինակից, կազմում են սույն հրամանի N 4 հավելվածով հաստատված ձևով տեղեկանք, որին կցվում են`

1) սույն հրամանի N 4 հավելվածով հաստատված տեղեկանքի ձևի ներդիրը, որը կազմվում է առաքվող արտադրանքի և վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայության փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման խախտումների հիման վրա,

2) բացառապես հսկողությանն անմիջապես առնչվող` հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթեր (պատճենները), տվյալներ և տեղեկություններ առաքվող արտադրանքի և վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների (սակագների), դրանց իրացումից ստացվող հասույթի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` ըստ ապրանքների անվանումների (անվանացանկի), ծառայությունների տեսակների, ապրանքների տեսականու (ըստ դրանց տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների),

3) արտադրանքի առաքման, ապրանքների վաճառքի և ծառայության մատուցման գործարքների փաստաթղթավորման և հաշվառման (գրանցման) կարգի նկատմամբ օրենքով սահմանված պահանջների կատարման ապահովման նպատակով ընտրանքային կարգով, կոնկրետ գործարքի մասով իրականացված գույքագրումների արդյունքները,

4) հսկողությանն առնչվող այլ փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, փաստաթղթերի պատճեններ, հսկողությանը խոչընդոտելու, գույքագրումներ իրականացնելուց կամ հսկողության նպատակներին առնչվող փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու արձանագրություններ:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկանքը խախտումն արձանագրելուց հետո, բայց ոչ ուշ, քան դրան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը, առձեռն կամ փոստով տրամադրվում է հարկ վճարողի պաշտոնատար անձին: Հարկ վճարողի պաշտոնատար անձն արձանագրված խախտումների հետ համաձայնելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում է տեղեկանքը և վերացնում է խախտումը, որի մասին տեղեկանքում ներկայացուցիչների կողմից կատարվում է համապատասխան գրառում: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողի պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացուցիչներին է ներկայացնում իր գրավոր առարկություններն ու բացատրությունները:

III. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Ներկայացուցիչները հսկողության յուրաքանչյուր ամսվա համար, մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վերադաս հարկային մարմնի` հարկային ներկայացուցիչների աշխատանքները համակարգող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում (այսուհետ` համակարգողին) են ներկայացնում հարկային հսկողության արդյունքների` սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկանքների և տեղեկությունների վերաբերյալ սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված ձևով հաշվետվություն: Եթե հսկողության ընդհանուր ժամկետում ներառվում (ընդգրկվում) է ամսից կարճ ժամանակահատված, ապա ներկայացուցիչները հաշվետվությունը կազմում են նաև այդ ժամանակահատվածի համար` մինչև դրան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներկայացնելով համակարգողին: Հարկ վճարողի մոտ հսկողության բոլոր վայրերում իրականացվող ուսումնասիրության արդյունքներով կազմվում և համակարգողին է ներկայացվում մեկ միասնական հաշվետվություն, որը ներառում է`

1) ընդհանուր նկարագրական տեղեկություններ հարկ վճարողի գործունեության տեսակների, ոլորտի, գործունեության իրականացման վայրերի, կառուցվածքային ստորաբաժանումների, դրանց տեղաբաշխվածության ու աշխատանքային ռեժիմի վերաբերյալ,

2) տեղեկատվություն հսկողության վայրում վարվող ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքերի, օրենքով սահմանված կարգով տեղադրված և շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, հաշվիչ (չափիչ) սարքերի, ծախսաչափերի կամ ծախսաչափային հանգույցների վերաբերյալ,

3) սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերում նշված` հաշվետվության կազմման ժամանակահատվածին վերաբերող տեղեկանքները,

4) տեղեկատվություն հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների կանխարգելիչ միջոցառումների, ըստ անհրաժեշտության հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների, դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին տեղեկատվության տրամադրման դեպքերի վերաբերյալ:

7. Սույն կարգում նշված տեղեկանքները և հաշվետվությունները կազմվում են համակարգչային տեսքով և տպագրվում են:

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2010 թվականի ապրիլի 20-ի

N 825-Ն հրամանի

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N________ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    «___» «_____________» 20__ թ.                   __________________

                                                      (կազմման վայրը)

._______.

._______. _________________________________________________________________

         (հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի «____»»__________» 20 ___ թ. N ______ հրամանի

.__..__..__..__..__..__..__..__.

_____________________________________ մոտ .__..__..__..__..__..__..__..__.

       (հարկ վճարողի անվանումը)           (հարկ վճարողի հաշվառման համարը)

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածին համապատասխան` 20__ թ. «_____________________» «______»-ից մինչև 20__ թ. «_______________________» «___»-ը

__________________________________________________________________________

(ընթացիկ հարկային հսկողության իրականացման վայրը (վայրերը))

(ընթացիկ հարկային հսկողության իրականացման վայրը (վայրերը)) իրականացրած ընթացիկ հարկային հսկողության արդյունքներով կազմվեց սույն հաշվետվությունը:

1. Ընդհանուր նկարագրական տեղեկություններ հարկ վճարողի գործունեության տեսակների, ոլորտի, գործունեության իրականացման վայրերի, կառուցվածքային ստորաբաժանումների, դրանց տեղաբաշխվածության ու աշխատանքային ռեժիմի վերաբերյալ`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

2. Ընթացիկ հարկային հսկողության վայրում վարվող ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման գրքեր`

__________________________________________________________________________

(հարկային մարմնում գրքի կնքման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

3. Ընթացիկ հարկային հսկողության վայրում օրենքով սահմանված կարգով տեղադրված և շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաներ`

__________________________________________________________________________

(հարկային մարմնում գրանցման հերթական համարները, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

4. Տեղեկություններ ընթացիկ հարկային հսկողության վայրում օրենքով սահմանված կարգով տեղադրված և շահագործվող հաշվիչ (չափիչ) սարքերի, ծախսաչափերի կամ ծախսաչափային հանգույցների վերաբերյալ`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

5. Սույն հաշվետվությանը կցվում են`

5.1. Առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների հաշվառման և ուսումնասիրության արդյունքները`

__________________________________________________________________________

                 (տեղեկանքների քանակը թվերով և տառերով)

5.2. Առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումները`

__________________________________________________________________________

                 (տեղեկանքների քանակը թվերով և տառերով)

5.3. Տեղեկատվություն հարկ վճարողի կողմից հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների խախտումների կանխարգելիչ միջոցառումների, ըստ անհրաժեշտության հարկային օրենսդրության և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների, դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին տեղեկատվության տրամադրման դեպքերի վերաբերյալ.

Ընդամենը`

__________________________________________________________________________

(հաշվետվությանը կցվող փաստաթղթերի ընդհանուր քանակը թվերով և տառերով)

Հարկային մարմնի ներկայացուցիչներ

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2010 թվականի ապրիլի 20-ի

N 825-Ն հրամանի

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՏԵՂԵԿԱՆՔ N__________

ԱՌԱՔՎՈՂ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ, ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԿԱՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ

    «___» «_____________» 20__ թ.                   __________________

                                                     (կազմման վայրը)

._______.

._______. _________________________________________________________________

         (հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

         (հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

         (հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

         (հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

         (հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

         (հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի «____»»__________» 20 ___ թ. N ______ հրամանի

.__..__..__..__..__..__..__..__.

_____________________________________ մոտ .__..__..__..__..__..__..__..__.

       (հարկ վճարողի անվանումը)           (հարկ վճարողի հաշվառման համարը)

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածին համապատասխան` ընթացիկ հարկային հսկողության ընթացքում 20__ թ. «_________________» «______»-ից մինչև 20__ թ. «_______________» «___»-ը կատարեցինք առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների հաշվառում և ուսումնասիրություն`

__________________________________________________________________________

            (ընթացիկ հարկային հսկողության իրականացման վայրը)

Կազմվեց սույն տեղեկանքը երկու օրինակից, որին կցվում են`

1. Առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների հաշվառման և ուսումնասիրության արդյունքները` համաձայն սույն տեղեկանքի N 1 ձևի.

__________________________________________________________________________

                (ներդիրի էջերի քանակը թվերով և տառերով)

2. Հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթեր (պատճենները), տվյալներ և տեղեկություններ առաքվող արտադրանքի և վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների (սակագների), դրանց իրացումից ստացվող հասույթի վերաբերյալ`

              (կցվող փաստաթղթերի քանակը թվերով և տառերով)

3. Արտադրանքի առաքման, ապրանքի վաճառքի և ծառայության մատուցման` հարկային օրենսդրությամբ սահմանված փաստաթղթավորման և հաշվառման (գրանցման) կարգի նկատմամբ օրենքով սահմանված պահանջների կատարման ապահովման նպատակով ընտրանքային կարգով, կոնկրետ գործարքի մասով իրականացված գույքագրումների արդյունքները (ներկայացուցիչների իրավասությունների շրջանակներում հարկ վճարողին գույքագրում իրականացնելու պահանջ ներկայացրած լինելու դեպքում)`

__________________________________________________________________________

              (կցվող փաստաթղթերի քանակը թվերով և տառերով)

4. Հսկողությանն առնչվող այլ փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, փաստաթղթերի պատճեններ, հսկողությանը խոչընդոտելու, գույքագրումներ իրականացնելուց կամ հսկողության նպատակներին առնչվող փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու արձանագրություններ`

Տեղեկանքի օրինակը հարկ վճարողի պաշտոնատար անձին ներկայացնելու ամսաթիվը`

«___» «_____________» 20__թ.

Ստացա տեղեկանքի մեկ օրինակ ___________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

ստորագրությունը)

Չունեմ առարկություններ _______________________________________________

ՈՒնեմ առարկություններ _______________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

ստորագրությունը)

Առարկությունները կցվում են (առդիր ________ էջ)

«___» «_____________» 20__ թ.

կամ

__________________________________________________________________________

(ներկայացուցիչների կողմից գրառում տեղեկանքը ստորագրելուց կամ տեղեկանքի

օրինակը ստանալուց հրաժարվելու մասին)

«___» «_____________» 20__ թ.

Ձև N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2010 թվականի ապրիլի 20-ի

N 825-Ն հրամանի N 3 հավելվածով

հաստատված տեղեկանքի

ՆԵՐԴԻՐ N __________ ՏԵՂԵԿԱՆՔ ԱՌԱՔՎՈՂ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ, ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԿԱՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՈՒ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

._____________________________________________________________________.

|Ընթացիկ հարկային հսկողության վայրի|                                  |

|տվյալները                         |                                  |

|__________________________________|     ._______________________.    |

|Արտադրանքի արտադրության և |Հասցեն |     ._______________________.    |

|իրացման, ապրանքների       |       |      (հարկ վճարողի հաշվառման     |

|իրացման (վաճառքի),        |       |          համարը (ՀՎՀՀ))          |

|ծառայությունների մատուցման|       | ________________________________ |

|վայրի (կետի) անվանումը,   |       |     (հարկ վճարողի անվանումը)     |

|նկարագիրը                 |       |                                  |

|__________________________|_______|20 __ թ. «________»_»__»-ից մինչև |

|                          |       |20 ___թ. _»___________»»___»-ը    |

| ________________________ | _____ |  (ուսումնասիրության և  հաշվառման |

| ________________________ | _____ |          ժամանակահատվածը)        |

| ________________________ | _____ |                                  |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Հ|Արտադրան-|Չափ-|Առաքված,         |Վաճառված         |Տեղափոխված|Նշում|

|/|քի,      |ման |տրամադրված       |արտադրանքի կամ   |արտադրանքի|ներ  |

|հ|ապրանքի  |միա-|արտադրանքի կամ   |ապրանքի կամ      |կամ       |     |

| |անվանումը|վորը|ապրանքների       |մատուցված        |ապրանքի   |     |

| |կամ ծառա-|    |                 |ծառայության      |          |     |

| |յության  |    |_________________|_________________|__________|     |

| |անվանումը|    |քա-|միա-  |գու-  |քա-|միավո-|գու-  |քա-|գու-  |     |

| |         |    |նա-|վորի  |մարը  |նա-|րի    |մարը  |նա-|մարը  |     |

| |         |    |կը |գինը  |(դրամ)|կը |գինը  |(դրամ)|կը |(դրամ)|     |

| |         |    |   |(դրամ)|      |(ծա|(սակա-|      |   |      |     |

| |         |    |   |      |      |վա-|գինը) |      |   |      |     |

| |         |    |   |      |      |լը)|(դրամ)|      |   |      |     |

|_|_________|____|___|______|______|___|______|______|___|______|_____|

|1|    2    |  3 | 4 |   5  |   6  | 7 |   8  |   9  | 10|  11  | 12  |

|_|_________|____|___|______|______|___|______|______|___|______|_____|

|_|_________|____|___|______|______|___|______|______|___|______|_____|

|_|_________|____|___|______|______|___|______|______|___|______|_____|

|_____________________________________________________________________|

|Ընթացիկ հարկային հսկողության վայրում     |ՈՒսումնա-    |ՈՒսումնա-    |

|օրենքով սահմանված կարգով տեղադրված և     |սիրության    |սիրության    |

|շահագործվող հսկիչ-դրամարկղային           |սկզբի        |ավարտի       |

|մեքենաների ֆիսկալային հիշողության, հաշվիչ|դրությամբ    |դրությամբ    |

|(չափիչ) սարքերի, ծախսաչափերի կամ         |(համապատասխան|(համապատասխան|

|ծախսաչափային հանգույցների հաշվառքի       |չափման       |չափման       |

|ցուցիչի տվյալները                        |միավորներով) |միավորներով) |

|_________________________________________|             |             |

|    անվանումը     | գործարանային համարը  |             |             |

|__________________|______________________|_____________|_____________|

|__________________|______________________|_____________|_____________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|__________________|______________________|_____________|_____________|

._____________________________________________________________________.

    Հարկային մարմնի ներկայացուցիչներ`    Հարկ վճարողի`

    _________________________________    _________________________________

       (պաշտոնը, անունը, ազգանունը,      (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,

            ստորագրությունը)                ազգանունը, ստորագրությունը)

Հավելված N 4

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2010 թվականի ապրիլի 20-ի

N 825-Ն հրամանի

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՏԵՂԵԿԱՆՔ N__________

ԱՌԱՔՎՈՂ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ, ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԿԱՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

    «___» «_____________» 20__ թ.                   __________________

                                                      (կազմման վայրը)

._______.

._______. _________________________________________________________________

(հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

(հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

(հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

(հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

(հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

._______.

._______. _________________________________________________________________

(հարկային ներկայացուցչի անձնական կոդը, պաշտոնը, անունը, ազգանունը)

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի «____»»__________» 20 ___ թ. N ______ հրամանի

.__..__..__..__..__..__..__..__.

_____________________________________ մոտ .__..__..__..__..__..__..__..__.

       (հարկ վճարողի անվանումը)           (հարկ վճարողի հաշվառման համարը)

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածին համապատասխան` ընթացիկ հարկային հսկողության ընթացքում 20___ թ. «___________________» «_____»-ից մինչև 20___թ. «_____________________» «_____»-ը կատարեցինք առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերի ուսումնասիրություն

__________________________________________________________________________

            (ընթացիկ հարկային հսկողության իրականացման վայրը)

Կազմվեց սույն տեղեկանքը երկու օրինակից, որին կցվում են`

1. Առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի և ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումները` համաձայն սույն տեղեկանքի N 1 ձևի.

__________________________________________________________________________

                (ներդիրի էջերի քանակը թվերով և տառերով)

2. Հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթեր (պատճենները), տվյալներ և տեղեկություններ առաքվող արտադրանքի և վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների փաստացի ծավալների ու գների (սակագների), դրանց իրացումից ստացվող հասույթի վերաբերյալ`

__________________________________________________________________________

              (կցվող փաստաթղթերի քանակը թվերով և տառերով)

3. Արտադրանքի առաքման, ապրանքի վաճառքի և ծառայության մատուցման` հարկային օրենսդրությամբ սահմանված փաստաթղթավորման և հաշվառման (գրանցման) կարգի նկատմամբ օրենքով սահմանված պահանջների կատարման ապահովման նպատակով ընտրանքային կարգով, կոնկրետ գործարքի մասով իրականացված գույքագրումների արդյունքները`

__________________________________________________________________________

              (կցվող փաստաթղթերի քանակը թվերով և տառերով)

4. Հսկողությանն առնչվող այլ փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, փաստաթղթերի պատճեններ, հսկողությանը խոչընդոտելու, գույքագրումներ իրականացնելուց կամ հսկողության նպատակներին առնչվող փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու արձանագրություններ`

__________________________________________________________________________

              (կցվող փաստաթղթերի քանակը թվերով և տառերով)

ՈՒսումնասիրության ընթացքում հարկային օրենսդրությամբ սահմանված փաստաթղթավորման, հաշվառման և գրանցման ընթացակարգերի խախտումների նկարագիր`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Հարկային մարմնի ներկայացուցիչներ`

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Տեղեկանքի օրինակը հարկ վճարողի պաշտոնատար անձին ներկայացնելու ամսաթիվը`

«_____» «_______________» 20__ թ.

Ստացա տեղեկանքի մեկ օրինակը __________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,

ազգանունը, ստորագրությունը)

Չունեմ առարկություններ _______________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

ստորագրությունը)

ՈՒնեմ առարկություններ ________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

ստորագրությունը)

Առարկությունները կցվում են (առդիր ______ էջ)

«____» «_______________» 20  թ.

կամ

__________________________________________________________________________

(ներկայացուցիչների կողմից գրառում տեղեկանքը ստորագրելուց կամ տեղեկանքի

օրինակը ստանալուց հրաժարվելու մասին)

«____» «_______________» 20___ թ.

Ներկայացուցիչների կողմից գրառում տեղեկանքում նշված խախտումների վերացման մասին`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Ձև N 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2010 թվականի ապրիլի 20-ի

N 825-Ն հրամանի N 4 հավելվածով

հաստատված տեղեկանքի

ՆԵՐԴԻՐ N_________ ՏԵՂԵԿԱՆՔԻ ԱՌԱՔՎՈՂ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ, ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԿԱՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

._____________________________________________________________________.

|Ընթացիկ հարկային հսկողության վայրի|                                  |

|տվյալները                         |                                  |

|__________________________________|     ._______________________.    |

|Արտադրանքի արտադրության և |Հասցեն |     ._______________________.    |

|իրացման, ապրանքների       |       |      (հարկ վճարողի հաշվառման     |

|իրացման (վաճառքի),        |       |            համարը (ՀՎՀՀ))        |

|ծառայությունների մատուցման|       | ________________________________ |

|վայրի (կետի) անվանումը,   |       |     (հարկ վճարողի անվանումը)     |

|նկարագիրը                 |       |                                  |

|__________________________|_______|   ._______________________.      |

|                          |       |   ._______________________.      |

| ________________________ | _____ |    (խախտումների հայտնաբերման     |

| ________________________ | _____ |    ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)    |

| ________________________ | _____ |                                  |

._____________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|Հ|Փաստա- |Արտադ-|Չափ|Տեսականին|Քանակը   |Միավորի  |Գումարը (դրամ)  |Նշում|

|/|թղթի   |րանքի,|ման|         |(ծավալը) |գինը սա- |                |ներ  |

|հ|հերթա- |ապ-   |միա|         |         |կագինը)  |                |     |

| |կան    |րանքի |վո-|         |         |(դրամ)   |                |     |

| |համարը |անվա- |րը |_________|_________|_________|________________|     |

| |և      |նումը |   |փաստա|փաս|փաստա|փաս|փաստա|փաս|Ըստ  |փաստա-|փաս|     |

| |դուրսգր|կամ   |   |թղթով|տա-|թղթով|տա-|թղթով|տա-|գրանց|թղթով |տա-|     |

| |ման ամ-|ծառա- |   |     |ցի |     |ցի |     |ցի |ման  |      |ցի |     |

| |սաթիվը,|յու-  |   |     |   |     |   |     |   |գրքի |      |   |     |

| |ամիսը, |թյան  |   |     |   |     |   |     |   |     |      |   |     |

| |տարե-  |տեսակը|   |     |   |     |   |     |   |     |      |   |     |

| |թիվը   |      |   |     |   |     |   |     |   |     |      |   |     |

|_|_______|______|___|_____|___|_____|___|_____|___|_____|______|___|_____|

|1|   2   |   3  | 4 |  5  | 6 |  7  | 8 |  9  |10 |  11 |  12  | 13|  14 |

|_|_______|______|___|_____|___|_____|___|_____|___|_____|______|___|_____|

|_|_______|______|___|_____|___|_____|___|_____|___|_____|______|___|_____|

|_|_______|______|___|_____|___|_____|___|_____|___|_____|______|___|_____|

|_|_______|______|___|_____|___|_____|___|_____|___|_____|______|___|_____|

|_|_______|______|___|_____|___|_____|___|_____|___|_____|______|___|_____|

|_________________________________________________________________________|

|_________________________________________________________________________|

|_|_______|______|___|_____|___|_____|___|_____|___|_____|______|___|_____|

|_|_______|______|___|_____|___|_____|___|_____|___|_____|______|___|_____|

|_|_______|______|___|_____|___|_____|___|_____|___|_____|______|___|_____|

._________________________________________________________________________.

    Հարկային մարմնի ներկայացուցիչներ`     Հարկ վճարողի`

    _________________________________    _________________________________

       (պաշտոնը, անունը, ազգանունը,      (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,

            ստորագրությունը)                ազգանունը, ստորագրությունը)

    _________________________________    _________________________________

       (պաշտոնը, անունը, ազգանունը,      (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,

            ստորագրությունը)                ազգանունը, ստորագրությունը)

    _________________________________    _________________________________

       (պաշտոնը, անունը, ազգանունը,      (պաշտոնատար անձի պաշտոնը, անունը,

            ստորագրությունը)                ազգանունը, ստորագրությունը)

pin
Պետական եկամուտների կոմիտե
20.04.2010
N 825-Ն
Հրաման