Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻ ...

11.08.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.11.1998  -ից մինչեւ   11.08.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 23.06.03 թիվ 03/17-Ն հրաման)

i

310.0046.051098

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

15 սեպտեմբերի 1998 թ. թիվ 01/46

 

i

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գույքահարկի արտոնությունների հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով.

 

Հրամայում եմ

 

Հաստատել «Գույքահարկի արտոնությունների մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

  Համաձայնեցված է                               Հաստատված է

  ՀՀ ֆինանսների և                        ՀՀ հարկային տեսչության պետ

էկոնոմիկայի նախարար                      _____________ Ա. Թումանյան

_______ Է. Սանդոյան                           հրաման թիվ 01/46

                                                15.09.1998 թ.

«__»______ 1998 թ.

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է գույքահարկի գծով արտոնություններին վերաբերվող մի քանի հարցեր:

Օրենքի 9-րդ հոդվածի ա), գ), դ) կետերի վերաբերյալ`

i

ա) կետի վերաբերյալ`

Համաձայն գործող շինարարական նորմերի և կանոնների (ՍՆիՊ, ՍՆՌԱ և այլն) գծային ինժեներատրանսպորտային շինություններ են համարվում.

1. Ավտոմոբիլային ճանապարհները

2. Երկաթուղիները (1520 մմ-ոց)

3. Երկաթուղիները (750 մմ-ոց)

4. Կամուրջները և խողովակները

5. Ավտոմոբիլային և երկաթուղային թունելները

6. Հիդրոտեխնիկական թունելները

7. Արդյունաբերական տրանսպորտը (մոնոռելս, կոնվեյերային տրանսպորտ, խողովակաշարային կոնտեյներային և այլն)

8. Ճոպանուղիները

9. Մետրոպոլիտենը

10. Քաղաքային էլեկտրատրանսպորտային ուղիները (տրամվայի, տրոլեյբուսի)

11. Գազամատակարարման, նավթամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման ցանցերը, կոյուղու կոլեկտորները, թունելները և մելիորատիվ ցանցերը

12. Մայրուղային խողովակաշարերը:

գ) կետի վերաբերյալ

Ըստ շինարարական նորմերի և կանոնների (ՍՆիՊ, ՍՆՌԱ և այլն) ջրամբար են համարվում հետևյալ հիդրոտեխնիկական կառույցները`

1. Գրունտային ջրամբարները

2. Բետոնե և երկաթբետոնե ջրամբարները

դ) կետի վերաբերյալ`

Համաձայն գործող շինարարական նորմերի և կանոնների (ՍՆիՊ, ՍՆՌԱ և այլն) ժամանակավոր տնակ են համարվում բնակության համար նախատեսված այն շինությունները, որոնք տեղադրված են ժամանակավորապես տրամադրված հողատարածքի վրա և կառուցվում են որոշակի ժամանակահատվածի համար և ենթակա են պարտադիր քանդման:

Օրենքի 10-րդ հոդվածի վերաբերյալ`

i

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն ժամկետային զինվորական ծառայություն է համարվում պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունը: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում ՀՀ զինված ուժեր զորակոչված շարքային ու սպայական կազմի, ինչպես նաև ՀՀ քաղաքացի կուրսանտների (ներառյալ հետուսումնական սահմանված ժամկետի) զինծառայությունը:

Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում ՀՀ զինված ուժերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի և կանանց զինծառայությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համաձայն 1994 թ. մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանյան Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման և զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին» համաձայնագրի, ժամկետային զինվորական ծառայություն կարող են անցնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանյան Դաշնության սահմանապահ զորքերում:

Նշված արտոնության կիրառման համար հիմք է հանդիսանում իրավասու պետական մարմնի (ՀՀ Պաշտպանության նախարարության կադրերի վարչության, ՀՀ զինված ուժերի Գլխավոր Շտաբի քարտուղարության, զինկոմիսարիատների, համապատասխան զորամասի) կողմից տրված տեղեկանքը, որտեղ նշվում է ծառայության ժամկետը:

Հոդվածի «ա» կամ «գ» կետով սահմանված դեպքերում անհրաժեշտ է գույքի գտնվելու վայրը սպասարկող (փոխադրամիջոցների դեպքում` օրենքով հաշվարկների ներկայացման համար սահմանված կարգով) ՏՀՏ ներկայացնել տեղեկանք` ծառայության մեջ գտնվելու մասին և սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ (որտեղ նշված է հարկվող օբյեկտի նկատմամբ միանձնյա սեփականատեր լինելը կամ բաժնեմասի չափը), իսկ «բ» կետով սահմանված դեպքում` նաև համասեփականատեր հանդիսացող անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները կամ մյուս համասեփականատերերի անաշխատունակությունը հաստատող տեղեկանքները (հաշմանդամների համար բնակության վայրի սոցապ բաժնի կողմից տրված կենսաթոշակի գրքույկը կամ ԲԱՓՀ-ի (բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողով) տեղեկանքը):

Նշված արտոնությունը դադարում է գործել, եթե հարկվող օբյեկտ հանդիսացող գույքը տրվում է վարձակալության:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «05»  10  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 439800189

 

 

pin
Հարկային տեսչություն
15.09.1998
N 01/46
Հրաման