(ուժը կորցրել է 01.01.03 թվականից` 06.08.02 թիվ 258-Ն որոշում)
i
050.0144.220798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 1998 թվականի թիվ 144
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 322 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով, ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 322 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները նոր խմբագրությամբ (կցվում են):
2. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները (նոր խմբագրությամբ) մինչև սույն թվականի հուլիսի 30-ը համաձայնեցնելու առաջարկով:
3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները (նոր խմբագրությամբ) ուժի մեջ են մտնում սույն թվականի հոկտեմբերի 1-ից:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը`
ա) եռօրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները (նոր խմբագրությամբ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը,
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախկինում ընդունված բոլոր մեթոդական ցուցումները երկշաբաթյա ժամկետում համապատասխանեցնել նոր հաշվային պլանին:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի հուլիսի 23-ի թիվ 201 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ռեպո-համաձայնագրերով (հակադարձ ռեպո-համաձայնագրերով) գործառնությունների իրականացման» կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ`
---------------------- Տ. Սարգսյան
«-----»-----------------1998թ.
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար`
---------------------- Է. Սանդոյան
«-----»-----------------1998թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մեթոդական ցուցումներ
Հաշվային պլանի կազմման սկզբունքները
Հաշվային պլանի կոդավորումը կատարված է հետևյալ կերպ. կարգերը բաժանված են երկնիշ բաժինների, բաժինները` եռանիշ ենթաբաժինների, ենթաբաժինները` քառանիշ հաշիվների: Կարգ-1000-2000` ակտիվներ, 3000-4000` պարտավորություններ, 5000` կապիտալ և պահուստներ, 6000` եկամուտներ, 7000` ծախսեր, 8000` արտահաշվեկշռային հաշիվներ, 9000` ծանուցում:
Հաշվառման գործընթացի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ բացի համադրական (սինթետիկ) հաշիվների մակարդակով պարունակված տեղեկատվությունից, հաշվառումը հաշվետվական նպատակով պետք է ապահովի տեղեկատվության ստացումն ըստ ժամկետայնության (պայմանագրային և մինչև մարումը մնացած օրերի թվով), ըստ տնտեսության ճյուղերի ու ըստ արտարժույթի տեսակի (փոխարկելի և ոչ փոխարկելի) և այլն:
Հաշվառումը ծանուցման կարգում կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծանուցման հաշիվների ներկայացված կառուցվածքը նախատեսված է պարտադիր հաշվառման ենթակա հոդվածների գումարային արտացոլման համար: Բացի այդ հաշիվներից, բանկը սեփական հայեցողությամբ կարող է վարել նաև այլ ծանուցման հաշիվներ (օրինակ` հատուկ հաշվառման բլանկների և այլ փաստաթղթերի հաշվառման համար):
Բանկերը, հաշվառման սկզբունքները չխախտելով և ելնելով գործարքի բնույթից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ` կարող են ինքնուրույն բացել և վարել նոր հաշիվներ:
Հաշվային պլանի 18-րդ բաժինը («Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր») կիրառության մեջ կդրվի միջազգային հաշվապահական «Ներդրումների հաշվառումը» չափանիշ 25-ում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:
ԿԱՐԳ 1000-2000 ԱԿՏԻՎՆԵՐ Հաշիվները ներկայացվում են արժույթների անվանական արժեքով: Արտարժույթով ներկայացված բոլոր հաշիվներում արտացոլված գումարների անվանական մնացորդը պետք է վերածվի դրամի` փոխարժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում: Արժույթի յուրաքանչյուր տեսակի համար բացվում են առանձին լրացուցիչ մատյաններ` անալիտիկ հաշվառումը վարելու նպատակով:
10 Դրամական ակտիվներ
101 Կանխիկ դրամական միջոցներ
1011 Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում
Այս հաշվում հաշվառվում են ազգային թղթադրամներ, մետաղադրամներ
և արտարժույթ, որոնք պահվում են բանկում և մասնաճյուղերում:
1012 Կանխիկ դրամական միջոցներ ճանապարհին
Այս հաշվում հաշվառվում են ճանապարհին գտնվող ազգային
թղթադրամներ, մետաղադրամներ և արտարժույթ:
1013 Կանխիկ դրամական միջոցներ գործառնական գրասենյակներում
Այս հաշվում հաշվառվում են բանկի գործառնական գրասենյակներում
գտնվող ազգային թղթադրամներ, մետաղադրամներ և արտարժույթ:
1014 Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր
Այս հաշվում հաշվառվում են այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են
չեկերը և այլ վճարային փաստաթղթերը:
1015 Կանխիկ դրամական միջոցներ բանկոմատներում (ավտոմատ գանձման
սարքեր)
Այս հաշվում հաշվառվում են բանկոմատներում գտնվող կանխիկ
դրամական միջոցները:
102 Մնացորդներ ՀՀ կենտրոնական բանկում
1021 Թղթակցային հաշիվներ ՀՀ կենտրոնական բանկում
Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկում ազգային
արժույթով և արտարժույթով թղթակցային հաշիվների մնացորդները,
որոնք օգտագործվում են անկանխիկ հաշվարկների և պարտադիր
պահուստավորման համար:
1022 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներ
Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկում ներդրված
ժամկետային ավանդները:
1023 Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ ՀՀ ԿԲ-ում
i
Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի կանոնադրական
հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի կանոնադրական հիմնադրամի
համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով
կանոնադրական հիմնադրամի գրանցումը, որից հետո այս հաշիվը փակվում
է, իսկ դրանում հաշվառված միջոցներն օգտագործվում են բանկի
հայեցողությամբ: Հաշիվը թղթակցում է 4043 «Կանոնադրական
հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ռեզիդենտների գծով» կամ
4044 «Կանոնադրական հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ոչ
ռեզիդենտների գծով» հաշիվների հետ: Նոր ստեղծվող բանկերին
լիցենզիա տրամադրելուց կամ գործող բանկերի կանոնադրական
հիմնադրամի համալրումը ՀՀ ԿԲ կողմից գրանցելուց հետո այս
հաշիվները փակվում են:
(1023 հաշիվը խմբ. 13.09.01 թիվ 241 որոշում)
103 Թղթակցային հաշիվներ
Այս հաշիվները ներկայացնում են թղթակցային հաշիվների
մնացորդները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում` ազգային
արժույթով և արտարժույթով
1031 Թղթակցային հաշիվներ ռեզիդենտ բանկերում
1032 Թղթակցային հաշիվներ ոչ ռեզիդենտ բանկերում
1033 Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ ռեզիդենտ
i
բանկերում
Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի կանոնադրական
հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի կանոնադրական հիմնադրամի
համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով
կանոնադրական հիմնադրամի գրանցումը, որից հետո այս հաշիվը
փակվում է, իսկ դրանում հաշվառված միջոցներն օգտագործվում են
բանկի հայեցողությամբ: Հաշիվը թղթակցում է 4043 «Կանոնադրական
հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ռեզիդենտների գծով» կամ
4044 «Կանոնադրական հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ոչ
ռեզիդենտների գծով» հաշիվների հետ: Նոր ստեղծվող բանկերին
լիցենզիա տրամադրելուց կամ գործող բանկերի կանոնադրական
հիմնադրամի համալրումը ՀՀ ԿԲ կողմից գրանցելուց հետո այս
հաշիվները փակվում են:
(1033 հաշիվը խմբ. 13.09.01 թիվ 241 որոշում)
1034 Սառեցված հաշիվներ
Այս հաշվում հաշվառվում են բանկի ակտիվները, որոնք գտնվում են
կամ դեպոնացվել են այլ հաստատությունում, սակայն որոնք անհնար
է օգտագործել քաղաքական, իրավական կամ այլ պատճառներով:
1035 Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ ոչ ռեզիդենտ
i
բանկերում
Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի կանոնադրական
հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի կանոնադրական հիմնադրամի
համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով
կանոնադրական հիմնադրամի գրանցումը, որից հետո այս հաշիվը
փակվում է, իսկ դրանում հաշվառված միջոցներն օգտագործվում են
բանկի հայեցողությամբ: Հաշիվը թղթակցում է 4043 «Կանոնադրական
հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ռեզիդենտների գծով» կամ 4044
«Կանոնադրական հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ոչ
ռեզիդենտների գծով» հաշիվների հետ: Նոր ստեղծվող բանկերին
լիցենզիա տրամադրելուց կամ գործող բանկերի կանոնադրական
հիմնադրամի համալրումը ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցելուց հետո այս
հաշիվները փակվում են:
(1035 հաշիվը լրաց. 13.09.01 թիվ 241 որոշում)
11 Ոսկի
Հաշիվների այս խումբը ներկայացնում է ոսկու ստանդարտացված, ինչպես
նաև ոսկով ներդրված ավանդները: Ոսկին պետք է ձևակերպվի իր
անվանական արժեքով` վերափոխված ունցիայի: Ոսկու անվանական մնացորդը
պետք է վերածվի դրամի` արժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում:
(11-րդ հաշիվը փոփ. 27.11.01 թիվ 304 որոշում)
111 Ոսկի
1111 Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ
1112 (1112-րդ հաշիվը հանվել է 27.11.01 թիվ 304 որոշում)
i
112 Ոսկով ներդրված ավանդներ
1121 Ոսկով ավանդներ ռեզիդենտ բանկերում
1122 Ոսկով ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում
1123 Ոսկու շուկայական արժեքի ճշտման հաշիվ
Այս հաշվում հաշվառվում են ոսկու ձեռքբերման գնի ճշգրտումները`
կապված նրանց իրական շուկայական արժեքի փոփոխության հետ: Այս
հաշիվը թղթակցում է եկամուտների և ծախսերի մասի «Ոսկու
վերագնահատման դրական արդյունք» կամ «Ոսկու վերագնահատման
բացասական արդյունք» հաշիվների հետ:
12 Արժեթղթեր վերավաճառքի համար
121 Արժեթղթեր վերավաճառքի համար
Այս խմբի արժեթղթերը (պարտքային արժեթղթեր, բաժնետոմսեր և այլ
արժեթղթեր) պահվում են վերավաճառքի նպատակով` գների
կարճաժամկետ տատանման արդյունքում եկամուտ ստանալու համար:
Դրանք կարող են լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են
ձեռքբերման սկզբնական արժեքով, իսկ շուկայական արժեքի
փոփոխության դեպքում գնահատվում են իրական շուկայական արժեքով:
Այս արժեթղթերի համար ձեռքբերման սկզբնական արժեքին (անվանական
արժեքից հանած հավելավճարների կամ զեղչատոկոսների գումարը)
ավելացվում է արժեթղթերի դիմաց ստացված տոկոսային եկամուտը, և
ստացված գումարը արժեթուղթը վերագնահատելիս համեմատվում է
իրական շուկայական արժեքի հետ: Վերագնահատման արդյունքում
առաջացած տարբերությունը, որպես չիրացված շահույթ կամ վնաս,
գրանցվում է հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին կամ
ծախսերին: Այդ արժեթղթերի դիմաց ստացված տոկոսային եկամուտը
նույնպես գրանցվում է հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին:
1211 Պետական գանձապետական պարտատոմսեր
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության
կողմից թողարկված արժեթղթերում, որոնք ապահովում են տոկոսային
եկամուտ կամ զեղչատոկոս:
1212 Գանձապետական մուրհակներ
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության
կողմից զեղչատոկոսով թողարկված գանձապետական մուրհակներում,
որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:
1213 Այլ պետական արժեթղթեր
Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված
պետական այլ արժեթղթերը (օրինակ` սեփականաշնորհման
սերտիֆիկատներ):
1214 Ոչ պետական տոկոսային արժեթղթեր
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ոչ պետական
կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք
հիմնականում ապահովում են տոկոսային եկամուտ:
1215 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթեր
i
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ ոչ պետական
կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում և
բաժնետոմսերում, որոնք սովորաբար տոկոսային եկամուտ չեն ապահովում
(1215 հաշիվը փոփ. 22.09.00 թիվ 251 որոշում)
1216 Զեղչված մուրհակներ
Այս հաշվում հաշվառվում են մուրհակներ, որոնք գնվել են
զեղչատոկոսով, այսինքն` անվանական արժեքից ցածր գնով:
Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային եկամուտ մուրհակի
չլրացած ժամկետի համար: Մուրհակի պարտատերը անվանական արժեքը
ստանում է մարման ժամկետի լրանալու օրը:
1217 Վերավաճառքի արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշիվ
Այս հաշվում ներկայացվում են վերավաճառքի համար նախատեսված
արժեթղթերի ձեռքբերման գնի ճշգրտումները` կապված նրանց իրական
շուկայական արժեքի փոփոխության հետ: Այս հաշիվը թղթակցում է
եկամուտների և ծախսերի մասի «Վերավաճառքի արժեթղթերի
վերագնահատումից ստացված շահույթ/վնաս» հաշվի հետ: Վերավաճառքի
արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթը/վնասը
գրանցվում է որպես ընթացիկ տարվա շահույթ/վնաս:
1218 Ոչ ռեզիդենտների կողմից թողարկված պետական արժեթղթեր
1219 Ոչ ռեզիդենտների կողմից թողարկված ոչ պետական արժեթղթեր
13 Պահանջներ այլ բանկերի նկատմամբ
131 Պահանջներ այլ բանկերի նկատմամբ
1311 Ավանդներ ռեզիդենտ բանկերում
1312 Ռեզիդենտ բանկերին տրված վարկեր
1313 Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտներ
1314 Ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում
1315 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկեր
1316 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտներ
1317 Կարճաժամկետ պահանջներ ռեզիդենտ բանկերի նկատմամբ հաշվարկների
գծով
1318 Կարճաժամկետ պահանջներ ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ
հաշվարկների գծով
Վերոհիշյալ երկու հաշիվներում արտացոլվում են պահանջներն այն
բանկերի նկատմամբ, որտեղ բանկը չունի թղթակցային հաշիվներ
(սովորաբար այդ հաշիվների օգտագործման անհրաժեշտությունը ի
հայտ է գալիս կանխիկ գործառնությունների կատարման
արդյունքում):
14 Հաճախորդներին տրված վարկեր
Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկերի հաճախորդների տարբեր
խմբերին տրված և տոկոսային եկամուտ ապահովող վարկերը:
141 Ռեզիդենտներին տրված վարկեր
1411 Վարկեր ֆիզիկական անձ ռեզիդենտներին
1412 Վարկեր ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին
1413 Վարկեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական
ձեռնարկություններին
1414 Վարկեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
սուբյեկտներին
1415 Վարկեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններին
142 Ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
1421 Ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
Այս հաշվում հաշվառվում են կուտակված գումարներ` բնակչությանը
տրամադրված վարկային քարտերի օգտագործված գումարի չափով:
143 Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր
1431 Վարկեր ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին
1432 Վարկեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներին
1433 Վարկեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ
սուբյեկտներին
1434 Վարկեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին
144 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
1441 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
145 Օվերդրաֆտ ռեզիդենտներին
Հաշիվների այս խումբը ներկայացնում է օվերդրաֆտներ` տրված
տարբեր հաճախորդներին:
1451 Օվերդրաֆտ ֆիզիկական անձ ռեզիդենտներին
1452 Օվերդրաֆտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններին
1453 Օվերդրաֆտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական
ձեռնարկություններին
1454 Օվերդրաֆտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
սուբյեկտներին
1455 Օվերդրաֆտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններին
146 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտներին
1461 Օվերդրաֆտ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին
1462 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներին
1463 Օվերդրաֆտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ
սուբյեկտներին
1464 Օվերդրաֆտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին
147 Ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստներ
1471 Վարկերի և դեբիտորական պարտքերի ընդհանուր պահուստ
i
Այս հաշվում հաշվառվում են վարկերի համար նախատեսված
պահուստները, որոնք ստեղծվում և օգտագործվում են համաձայն
գործող կարգի: Այս հաշիվն ունի կրեդիտային մնացորդ և ցույց է
տրվում բացասական նշանով:
(1471 կետը փոփ. 19.07.99 թիվ 119 որոշում)
1472 Վարկերի ու դեբիտորական պարտքերի հատուկ պահուստ
Այս հաշվում հաշվառվում են դեբիտորական պարտքերի համար
նախատեսված պահուստները, որոնք ստեղծվում և օգտագործվում են
համաձայն գործող կարգի: Այս հաշիվն ունի կրեդիտային մնացորդ և
ցույց է տրվում բացասական նշանով:
(1472 կետը փոփ. 19.07.99 թիվ 119 որոշում)
1473 Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ
i
Այս հաշվում հաշվառվում են ինվեստիցիոն արժեթղթերի համար
նախատեսված պահուստները, որոնք ստեղծվում և օգտագործվում են
համաձայն գործող կարգի: Այս հաշիվն ունի կրեդիտային մնացորդ և
ցույց է տրվում բացասական նշանով:
Ինվեստիցիոն արժեթղթերի արժեզրկման նախանշանի առկայության
դեպքում ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստին հատկացումները կատարվում են համաձայն գործող կարգի,
սակայն հիմք ընդունելով ոչ թե արժեթղթերի շուկայական արժեքը,
այլ` փոխհատուցման գումարը: Փոխհատուցվող գումարը սահմանվում է
համաձայն ՀՀՀՀՍ 36-ի` որպես արժեթղթերի վաճառքի զուտ գնից և
օգտագործման արժեքից առավելագույնը: Ինվեստիցիոն արժեթղթերի
արժեզրկման նախանշանի առկայության դեպքում 1473 հաշիվը
ավելացվում է արժեթղթերի փոխհատուցվող գումարի և հաշվեկշռային
արժեքի տարբերության չափով` թղթակցելով 7622 «Մինչև մարման
ժամկետը պահվող արժեթղթերի և այլ անձանց կանոնադրական
հիմնադրամներում ներդրումների արժեզրկումից կորուստներ» հաշվի
հետ: Գուդվիլի առկայության դեպքում ներդրման հաշվեկշռային արժեքի
մեջ հաշվի է առնվում վերջինիս գծով առկա գուդվիլը ըստ ՀՀՀՀՍ
36-ի: Ինվեստիցիոն արժեթղթերի լրիվ արժեզրկման դեպքում դրանց
հաշվեկշռային արժեքը դուրս է գրվում «Ինվեստիցիոն արժեթղթերի
հնարավոր կորուստների ծածկման պահուստի» հաշվին: Ընդ որում,
նախ` դուրս է գրվում ներդրման գծով առկա գուդվիլը (եթե այդպիսին
գոյություն ունի), ապա` ներդրման արժեքը:
(1473 հաշիվը լրաց. 21.03.01 թիվ 77 որոշում)
148 Բանկի աշխատակիցներին և բանկի հետ կապված անձանց տրված վարկեր
1481 Բանկի աշխատակիցներին տրված վարկեր
1482 Բանկի հետ կապված անձանց տրված վարկեր
Այս հաշվում հաշվառվում են բանկի հետ կապված անձանց տրված
վարկերը (սահմանումը տրված է «Բանկերի և բանկային
գործունեության մասին» ՀՀ օրենքում):
15 Հաշվարկված (ստացվելիք) տոկոսներ
Այս խմբի հաշիվներում հաշվառվում են տարբեր եկամտաբեր ակտիվների հետ
կապված կուտակված (հաշվեգրված) ստացվելիք տոկոսները: Ստացվելիք
տոկոսները հաշվետվության օրվա դրությամբ դեռևս չիրացված
եկամուտներն են: Կուտակված տոկոսները գրանցվում են` դեբետագրելով
այս խմբի համապատասխան հաշիվները և կրեդիտագրելով 6000 կարգի
հաշիվների տոկոսային եկամտի նույնանուն հաշիվները: Եթե կուտակված
տոկոսները սահմանված կարգի համաձայն ճանաչվում են անհուսալի, ապա
6000 կարգի հաշիվների տոկոսային եկամտի համապատասխան հաշիվները
դեբետագրվում են, իսկ հաշիվների այս խմբի նույնանուն հաշիվները`
կրեդիտագրվում:
Եթե տոկոսները վճարվում են կանխավ, ապա այդ դեպքում հաշվեկշիռը
կազմելիս այս հաշիվները կրեդիտագրվում են:
151 Դրամական ակտիվներից և ներդրված ավանդներից ստացվելիք տոկոսներ
1511 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ժամկետային ավանդներից
1512 Ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից
1513 Ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից
1514 Ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդներից
1515 Ոչ ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդներից
1516 Ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից
1517 Ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից
152 Վարկերից և վարկային քարտերից ստացվելիք տոկոսներ
1523 Ռեզիդենտ բանկերին տրված վարկերից
1524 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից
1525 Ֆիզիկական անձ ռեզիդենտներին տրված վարկերից
1526 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին տրված վարկերից
1527 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին տրված
վարկերից
1528 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական
ձեռնարկություններին տրված վարկերից
1529 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին
տրված վարկերից
1530 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին
տրված վարկերից
1531 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ
սուբյեկտներին տրված վարկերից
1532 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններին տրված վարկերից
1533 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին տրված վարկերից
1534 Բանկի հետ կապված անձանց տրված վարկերից
1535 Բանկի աշխատակիցներին տրված վարկերից
1536 Ռեզիդենտներին տրված վարկային քարտերից
1537 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից
154 Օվերդրաֆտից ստացվելիք տոկոսներ
1541 Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից
1542 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից
1543 Ֆիզիկական անձ ռեզիդենտներին տրված օվերդրաֆտից
1544 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին տրված օվերդրաֆտից
1545 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին տրված
օվերդրաֆտից
1546 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական
ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից
1547 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին
տրված օվերդրաֆտից
1548 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին
տրված օվերդրաֆտից
1549 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
1550 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններին տրված օվերդրաֆտից
1551 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին տրված օվերդրաֆտից
156 Կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ
1561 Պետական արժեթղթերում կատարված ներդրումներից
1562 Ոչ պետական արժեթղթերում կատարված ներդրումներից
1563 Ռեպո համաձայնագրերի գծով հաշվեգրված տոկոսներ
i
(1563 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 75 որոշում)
157 Տոկոսներ և ստացվելիք այլ եկամուտներ
1573 Ստորադաս փոխատվություններից
1575 Ֆինանսական այլ գործառնություններից
Այս հաշիվը թղթակցում է «Այլ տոկոսային եկամուտ» հաշվի հետ:
158 Չճանաչված տոկոսային եկամուտ
i
1581 Չճանաչված տոկոսային եկամուտ
(158 կետը լրաց. 19.07.99 թիվ 119 որոշում)
16 Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
i
Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկի այն պահանջները, որոնք
հաշվետվության օրվա դրությամբ դեռևս իրացված չեն:
161 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև
1611 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև
Այս հաշվում հաշվառվում են այն գումարները, որոնք առաջանում են
բանկի և մասնաճյուղերի միջև փոխադարձ հաշվարկների
արդյունքում: Հաշվետվությունը ներկայացնելու կամ հրապարակելու
ժամանակ այս հաշիվը ենթակա է զրոյացման: Զրոյացման արդյունքում
առաջացած մնացորդը դասակարգվում է համապատասխան հաշիվներին:
Եթե դրանք հայտնաբերելն անհնար է, ապա անհրաժեշտ է առաջացած
մնացորդը գրանցել «Այլ ընթացիկ պարտավորություններ» կամ «Այլ
ընթացիկ ակտիվներ» հաշիվների վրա: Հաջորդ օրը մնացորդը
վերականգնվում է այս հաշվին: Բանկի և գործառնական
գրասենյակների միջև միջոցների շարժը կարող է տարվել այս հաշվի
առանձին ենթահաշվով:
162 Բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով ստացվելիք գումարներ
1621 Բանկային երաշխիքներով կատարված վճարումներ ռեզիդենտներին
1622 Բանկային երաշխիքներով կատարված վճարումներ ոչ ռեզիդենտներին
Այս հաշիվներում հաշվառվում են բանկի պահանջները հաճախորդների
նկատմամբ` կատարված երաշխիքային պարտավորությունների գծով:
Անհուսալի դասակարգման դեպքում այս գումարները դուրս են գրվում
համաձայն «Բանկերի դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և
դուրսգրման» կարգի:
1623 Ակրեդիտիվներով կատարված վճարումներ ռեզիդենտներին
1624 Ակրեդիտիվներով կատարված վճարումներ ոչ ռեզիդենտներին
Վերոհիշյալ երկու հաշիվներում հաշվառվում են բանկի պահանջները`
բանկի կողմից իր հաճախորդի անունից թողարկված փաստաթղթի գծով,
որոնք թույլ են տալիս երրորդ անձանց բանկի անունով դուրս գրել
վճարման պահանջագիր` համաձայն սահմանված գումարի չափի,
ժամկետների և պայմանների: Ակրեդիտիվները կարող են լինել երկու
տեսակի` առևտրային և պահուստային: Առևտրային ակրեդիտիվների
դեպքում վճարման պահանջագիրը դուրս է գրվում գործարքի ավարտից
հետո: Պահուստային ակրեդիտիվների դեպքում բանկը պարտավորվում է
վճարել միայն այն դեպքում, եթե հաճախորդը չի կատարում իր
պարտավորությունները: Այն դեպքում, երբ բանկը հոժարագրում է
վճարման պահանջագիրը սահմանված ժամկետում վճարման համար,
արդյունքում առաջանում է բանկային հոժարագիր: Այս հաշիվները
դեբետագրվում են վճարման պահանջագրի գումարի չափով` որպես
հոժարագրերի գծով հաճախորդների պարտավորություններ` թղթակցելով
«Պարտավորություններ բանկային հոժարագրերի գծով» 4032 հաշվի
հետ: Երբ բանկը վճարում է բանկային հոժարագրերի դիմաց, ապա
«Պարտավորություններ բանկային հոժարագրերի գծով» 4032 հաշիվը
դեբետագրվում է: Երբ հաճախորդը մարում է հոժարագրերի գծով իր
պարտավորությունները, ապա այս հաշիվները կրեդիտագրվում են`
թղթակցելով կանխիկ դրամական միջոցների կամ հաճախորդների
հաշիվների հետ:
163 Հավատարմագրային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
Այս հաշիվներում հաշվառվում են հաճախորդներից ստացվելիք
գումարները` մատուցված հավատարմագրային կամ լիազորագրային
կառավարման ծառայությունների դիմաց: Բանկի կողմից կառավարվող
ակտիվները չեն գրանցվում այս հաշվի տակ, քանի որ դրանք չեն
համարվում տվյալ բանկի սեփականությունը: Բանկերը չեն կարող
իրենց միջոցները հանձնել հավատարմագրային կամ լիազորագրային
կառավարման:
1631 Ստացվելիք գումարներ ռեզիդենտներից հավատարմագրային կամ
լիազորագրային կառավարման գործառնություններից
1632 Ստացվելիք գումարներ ոչ ռեզիդենտներից հավատարմագրային կամ
լիազորագրային կառավարման գործառնություններից
164 Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
Այս հաշիվներում հաշվառվում են բանկին վաճառված և պահանջի
իրավունքը հիմնավորող համապատասխան փաստաթղթերից ստացվելիք
գումարները (եթե դա վարկ է, ապա պետք է անպայման ներառվի
վարկային պորտֆելի մեջ և ոչ թե հաշվառվի որպես ֆակտորինգ):
1641 Ստացվելիք գումարներ ռեզիդենտների հետ ֆակտորինգային
գործառնություններից
1642 Ստացվելիք գումարներ ոչ ռեզիդենտների հետ ֆակտորինգային
գործառնություններից
1643 Ֆակտորինգային գործառնություններից զեղչատոկոս
Այս հաշվում հաշվառվում են ֆակտորինգային գործառնությունների
հետ կապված զեղչատոկոսները: Զեղչատոկոսը դուրս չի գրվում
եկամուտների հաշվին` մինչև պարտքի գումարի ստացումը:
165 Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ
Այս հաշիվներում հաշվառվում են բանկի պահանջները վարձակալի
նկատմամբ` ֆինանսական լիզինգի գծով: Այս հաշիվները
դեբետագրվում են բոլոր լիզինգային վճարների ընդհանուր գումարի
չափով: Եթե լիզինգային վճարների մեջ ներառված են պարտադիր
վճարումներ (օրինակ` գույքահարկ), ապա դրանք չեն գրանցվում այս
հաշվում: Լիզինգային վճարների ընդհանուր գումարի և լիզինգով
հանձնված ակտիվի շուկայական արժեքի տարբերությունը տրամադրման
պահին պետք է կրեդիտագրվի «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
ֆինանսական լիզինգից» 1653 կամ 1654 հաշիվներին:
1651 Ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք
գումարներ
1652 Ոչ ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք
գումարներ
1653 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ռեզիդենտներին տրամադրված
ֆինանսական լիզինգից
1654 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ոչ ռեզիդենտներին տրամադրված
ֆինանսական լիզինգից
Վերոհիշյալ երկու հաշիվները ներկայացնում են ֆինանսական
լիզինգի գծով չստացված տոկոսային եկամուտը: Տոկոսային եկամուտը
ստացվում է լիզինգի տևողության ընթացքում և դուրս է գրվում
(ամորտիզացվում է) «Տոկոսային եկամուտ ֆինանսական լիզինգից»
6092 հաշվից` օգտագործելով էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդը:
166 Հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարներ
1661 Ռեզիդենտ հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով
ստացվելիք գումարներ
1662 Ոչ ռեզիդենտ հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով
ստացվելիք գումարներ
167 Ստացվելիք այլ գումարներ
Այս հաշիվներում հաշվառվում են բանկի կողմից հաշվեգրված
միջոցներն այլ անձանց կապիտալում մասնակցության, գործառնական
լիզինգի գծով, ինչպես նաև այլ ստացվելիք գումարները:
1672 Գործառնական լիզինգից ստացվելիք գումարներ
1673 Ստացվելիք այլ գումարներ
168 Այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում կատարված ներդրումներից
ստացվելիք շահաբաժիններ
Այս բաժնում հաշվառվում են ասոցիացված կազմակերպություններում,
համատեղ ձեռնարկումներում, դուստր բանկերում, այլ ֆինանսական և
ոչ ֆինանսական դուստր ընկերություններում կատարված ներդրումներից
ստացվելիք շահաբաժինները: Երբ շահաբաժինները հայտարարվում են, այս
հաշիվները դեբետագրվում են` թղթակցելով 197 «Այլ անձանց կանոնադրական
հիմնադրամներում մասնակցություն» ենթաբաժնի համապատասխան հաշիվների
հետ: Շահաբաժինների ստացման դեպքում շահաբաժինների գումարի չափով այս
հաշիվները կրեդիտագրվում են` թղթակցելով դրամարկղի կամ թղթակցային
հաշիվների հետ:
1681 Ասոցիացված կազմակերպություններում կատարված ներդրումներից
(նշանակալից մասնակցությունից) ստացվելիք շահաբաժիններ
1682 Համատեղ ձեռնարկումներում մասնակցությունից ստացվելիք
շահաբաժիններ
1683 Դուստր բանկերում կատարված ներդրումներից ստացվելիք շահաբաժիններ
1684 Այլ ֆինանսական դուստր ընկերություններում կատարված
ներդրումներից ստացված շահաբաժիններ
1685 Այլ դուստր ընկերություններում կատարված ներդրումներից ստացված
շահաբաժիններ
(16 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 77, 12.06.01 թիվ 158 որոշումներ)
17 Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ (դեբիտորներ)
171 Հաշվարկներ բանկի հետ կապված անձանց և աշխատակիցների հետ
1711 Բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ վճարումներ
Այս հաշվում հաշվառվում են առհաշիվ վճարումներ` ուղղված բանկի
աշխատողներին տարբեր նպատակներով, ինչպիսիք են` առհաշիվ
վճարումներ գործուղման հետ կապված ծախսերի համար, կանխավ տրված
աշխատավարձ և այլն:
172 Արտաքին առհաշիվ տրված գումարներ
Այս հաշվում հաշվառվում են մատակարարներին ապրանքների և/կամ
ծառայությունների համար տրված կանխավճարները: Ապրանքների
ստացման կամ ծառայությունների մատուցման դեպքում կանխավճարներն
այս հաշվից փոխանցվում են համապատասխան ակտիվի կամ ծախսերի
հաշվին:
1721 Կանխավճարներ ռեզիդենտ մատակարարներին
1722 Կանխավճարներ ոչ ռեզիդենտ մատակարարներին
173 Հաշվարկներ բյուջեի հետ
1731 Կանխավճարներ պետական բյուջեին
Այս հաշվում հաշվառվում են կանխավճարներ` տրված պետական
բյուջեին, հաշվարկված հարկերի գծով պարտավորությունների համար:
Պարտավորության ժամկետը լրանալուն պես, կանխավճարները դուրս են
գրվում այս հաշվից` թղթակցելով պարտավորությունների
համապատասխան հաշվի հետ: Յուրաքանչյուր հարկատեսակի գծով
բացվում է առանձին ենթահաշիվ` անալիտիկ հաշվառումը վարելու
համար:
Ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելիս այս հաշվում
հաշվառվող գումարները զրոյացվում են պետական բյուջեի նկատմամբ
հաշվարկված պարտավորությունների հետ:
1732 Կանխավճարներ տեղական բյուջեին
1733 Այլ կանխավճարներ բյուջեին
174 Գալիք ժամանակաշրջանի ծախսեր
Հաշիվների այս խմբում ներառվում են այն գումարները, որոնք
վճարվում են գալիք ժամանակաշրջանում սպառվող ապրանքների կամ
կատարվող ծառայությունների համար: Այս կանխավճարային
հոդվածների կամ ծառայությունների սպառումից անմիջապես հետո
գումարները փոխանցվում են 7000 կարգի ծախսերի համապատասխան
հաշիվներին:
1741 Տնտեսական գույք
1742 Ծախսերի կանխավճար
175 Այլ ընթացիկ ակտիվներ
1751 Այլ ընթացիկ ակտիվներ
Այս հաշվում հաշվառվում են այն ակտիվները, որոնց համար առանձին
հաշիվներ նախատեսված չեն, և որոնց տևողությունը մեկ տարուց
պակաս է:
18 Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր
i
181 Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր
Այս խումբը ներկայացնում է ներդրումներ` վաճառքի համար
նախատեսված պարտքային արժեթղթերում կամ բաժնետոմսերում: Սրանք
այնպիսի արժեթղթեր են, որոնք չեն գնվել և պահվում հատկապես
մոտակա ժամանակաշրջանում վաճառելու համար և/կամ մինչև մարման
ժամկետը պահելու համար: Այս արժեթղթերը գրանցվում են
ձեռքբերման սկզբնական արժեքով, իսկ շուկայական արժեքի
փոփոխության դեպքում գնահատվում են իրական շուկայական արժեքով:
Շուկայական արժեքի փոփոխությունները հաշվետու մի օրից մյուսը
գրանցվում են հաշվեկշռի կապիտալի բաժնում` որպես այդ
արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթի կամ
վնասի զուտ գումար: Այդ արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսային
եկամուտը նույնպես գրանցվում է հաշվետու ժամանակաշրջանի
եկամուտներին, իսկ շահաբաժինները` հայտարարումից հետո: Եթե
վաճառքի համար նախատեսված արժեթղթերը փոխանցվում են
վերավաճառքի արժեթղթերի կարգ, ապա այդ օրվա դրությամբ
կուտակված վերագնահատման արդյունքում առաջացած չիրացված
շահույթը կամ վնասը դուրս է գրվում «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս»
5311 հաշվից` թղթակցելով «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
շուկայական արժեքի ճշտման հաշիվ» 1817 հաշվի հետ, իսկ այդ օրվա
շուկայական գնի և հաշվեկշռային արժեքի միջև տարբերությունը
գրանցվում է եկամուտների և ծախսերի հաշվետվությունում` որպես
իրացված շահույթ կամ վնաս: Եթե վաճառքի համար նախատեսված
արժեթուղթը փոխանցվում է մինչև մարման ժամկետը պահվող
արժեթղթերի կարգ, ապա չիրացված շահույթը կամ վնասը անմիջապես
գրանցվում է հաշվեկշռի կապիտալի բաժնի «Մինչև մարման ժամկետը
պահված պարտքային արժեթղթերի գծով շահույթ/վնաս» 5314 հաշվին
և դուրս գրվում (ամորտիզացվում է) մինչև մարումը մնացած
ժամանակաշրջանում եկամուտներին:
Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի արժեզրկման դեպքում
արժեզրկումից ցանկացած կորուստ պետք է դիտվի որպես արժեքի
նվազեցում` գրանցվելով 7621 «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի արժեզրկումից կորուստներ» հաշվին այն չափով, որքանով
արժեզրկումից կորուստը գերազանցում է այդ նույն արժեթղթերի
վերագնահատումից արժեքի աճը: Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի արժեքի բարձրացման դեպքում արժեզրկումից կորստի
վերադարձը հաշվեկշռում ճանաչվում է որպես եկամուտ և ավելացվում
է «Արժեթղթերի շուկայական գնի ճշտման հաշվի» վրա` թղթակցելով
6521 «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի արժեզրկումից
կորուստների վերականգնումից եկամուտներ» հաշվի հետ: Ընդ որում,
արժեզրկումից կորստի վերադարձման հետևանքով ավելացած արժեքը
չպետք է գերազանցի այն հաշվեկշռային արժեքը, որը որոշված կլիներ,
եթե նախորդ տարիների տվյալ ներդրման գծով արժեզրկումից կորուստ
չճանաչվեր
1811 Ներդրումներ պետական գանձապետական պարտատոմսերում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ՀՀ կառավարության
կողմից թողարկված արժեթղթերում, որոնք ապահովում են տոկոսային
եկամուտ:
1812 Ներդրումներ գանձապետական մուրհակներում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ՀՀ կառավարության
կողմից զեղչատոկոսով թողարկված գանձապետական մուրհակներում,
որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:
1813 Ներդրումներ պետական այլ արժեթղթերում
1814 Ներդրումներ ոչ պետական տոկոսային արժեթղթերում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ոչ պետական
կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք
ապահովում են տոկոսային եկամուտ:
1815 Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում
i
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ոչ պետական
կազմակերպությունների կողմից թողարկված բաժնետոմսերում կամ
պարտատոմսերում, որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:
(1815 հաշիվը փոփ. 22.09.00 թիվ 251 որոշում)
1816 Ներդրումներ զեղչված մուրհակներում
1817 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման
հաշիվ
Այս հաշվում հաշվառվում են վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի ձեռքբերման գնի ճշգրտումները` կապված նրանց իրական
շուկայական գնի փոփոխության հետ: Այս հաշիվը թղթակցում է
կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» 5311 հաշվի
հետ` մինչև արժեթղթերի իրացումը:
1818 Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված պետական
արժեթղթերում
1819 Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված ոչ պետական
արժեթղթերում
(18 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 77 որոշում)
19 Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր և այլ անձանց կանոնադրական
i
հիմնադրամներում մասնակցություն
Այս բաժնում հաշվառվում են ներդրումները պարտքային արժեթղթերում,
որոնք գնվում են մինչև մարման ժամկետը պահելու համար` տոկոսային
եկամուտ ստանալու նպատակով, ինչպես նաև այլ անձանց կանոնադրական
հիմնադրամում մասնակցությունը: Մինչև մարման ժամկետը պահվող
արժեթղթերը գրանցվում են անվանական արժեքով` առանձին ցույց
տալով զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը: Զեղչատոկոսի կամ
հավելավճարի գումարը դուրս է գրվում (ամորտիզացվում)` օգտագործելով
էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդները: Եթե բանկն այս կարգի արժեթղթերը
վերադասակարգում է վերավաճառքի կամ
վաճառքի համար նախատեսված արժեթղթերի կարգ, ապա գրանցումը կատարվում
է դրանց տվյալ օրվա շուկայական գնի համաձայն: Այն դեպքում, երբ
արժեթղթերը վերադասակարգվում են վերավաճառքի համար նախատեսված
արժեթղթերի, ապա գնահատման ժամանակ առաջացած շահույթը կամ վնասը`
հաշվարկված որպես իրական շուկայական արժեքի և մինչև մարման
ժամկետը պահված արժեթղթերի հաշվեկշռային արժեքի միջև եղած
տարբերություն, գրանցվում է եկամուտների հաշվետվության մեջ որպես
իրացված շահույթ կամ վնաս: Եթե արժեթուղթը վերադասակարգվում է
վաճառքի համար նախատեսված արժեթղթի, ապա գնահատման արդյունքը` որպես
շուկայական արժեքի և հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերություն,
գրանցվում է հաշվեկշռի կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշվում:
Ներդրումների համար նախատեսված պարտատոմսերը չեն վերագնահատվում,
բացառությամբ այն դեպքի, երբ դրանց շուկայական արժեքի մեջ գների
երկարատև իջեցում է տեղի ունենում, որն անհավանական է դարձնում
ամբողջ արժեքի վերականգնումը: Ներդրումների համար նախատեսված
պարտատոմսերը չեն վերագնահատվում, բացառությամբ այն դեպքի, երբ առկա
է այդ արժեթղթերի արժեզրկում: Այդ դեպքում արժեթղթերի հաշվեկշռային
արժեքը գնահատվում և ճշգրտվում է համաձայն ՀՀՀՀՍ 36-ի` հիմք
ընդունելով դրանց փոխհատուցման գումարը: Գուդվիլի առկայության դեպքում
ներդրման հաշվեկշռային արժեքի մեջ հաշվի է առնվում վերջինիս գծով առկա
գուդվիլը ըստ ՀՀՀՀՍ 36-ի: Արժեզրկված արժեթղթերի արժեքի հետագա
բարձրացման դեպքում արժեզրկումից կորստի վերադարձը հաշվեկշռում
ճանաչվում է որպես եկամուտ և ավելացվում է «Ինվեստիցիոն արժեթղթերի
հնարավոր կորուստների ծածկման պահուստ» հաշվի վրա` թղթակցելով 6522
«Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի և այլ անձանց կանոնադրական
հիմնադրամներում ներդրումների արժեզրկումից կորուստների վերականգնումից
եկամուտներ» հաշվի հետ: Արժեզրկումից կորստի վերադարձման հետևանքով
ավելացած արժեքը չպետք է գերազանցի այն հաշվեկշռային արժեքը, որը
որոշված կլիներ, եթե նախորդ տարիներին տվյալ ներդրման գծով
արժեզրկումից կորուստ չճանաչվեր: Արժեթղթերի լրիվ արժեզրկման դեպքում
դրանց հաշվեկշռային արժեքը դուրս է գրվում հաշվեկշռից` թղթակցելով
1473 «Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ»
հաշվի հետ: Ընդ որում, նախ` դուրս է գրվում ներդրման գծով առկա
գուդվիլը (եթե այդպիսին գոյություն ունի), ապա` ներդրման արժեքը:
Հետագայում այս արժեթղթերը վերագնահատվում են` վաճառքի համար
նախատեսված արժեթղթերի կարգին վերադասակարգելու դեպքում:
(19 հաշիվը փոփ. 22.09.00 թիվ 251 որոշում)
191 Ներդրումներ դուստր բանկերի և փոխկապակցված այլ ֆինանսական
կազմակերպությունների պարտքային արժեթղթերում
1911 Ներդրումներ դուստր բանկերի և փոխկապակցված այլ ֆինանսական
կազմակերպությունների պարտքային արժեթղթերում
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ դուստր բանկերի կամ
փոխկապակցված այլ ֆինանսական կազմակերպությունների
պարտատոմսերում, մուրհակներում և այլ պարտքային արժեթղթերում:
192 Ներդրումներ պետական արժեթղթերում
Այս արժեթղթերն ունեն մարման հաստատուն ժամկետ և կարող են
լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են անվանական
արժեքով, կարող են ձեռք բերվել զեղչատոկոսով կամ հավելավճարով:
Զեղչատոկոսը արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի
ցածր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերությունն է, իսկ
հավելավճարը` արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի
բարձր) ձեռք բերման գնի միջև եղած տարբերությունը:
Զեղչատոկոսները կամ հավելավճարները դուրս են գրվում
(ամորտիզացվում են) ներդրումների տևողության ժամանակ ստացված
տոկոսային եկամուտների հաշվին` օգտագործելով համամասնային
դուրսգրման կամ էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդները:
1921 Ներդրումներ պետական գանձապետական պարտատոմսերում
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության
կողմից թողարկված պարտատոմսերում:
1922 Պետական գանձապետական պարտատոմսերում կատարված ներդրումների
զեղչատոկոս
1923 Պետական գանձապետական պարտատոմսերում կատարված ներդրումների
հավելավճար
1924 Ներդրումներ գանձապետական մուրհակներում
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության
կողմից թողարկված գանձապետական մուրհակներում:
1925 Գանձապետական մուրհակներում կատարված ներդրումների զեղչատոկոս
1926 Գանձապետական մուրհակներում կատարված ներդրումների հավելավճար
1927 Ներդրումներ պետական այլ արժեթղթերում
193 Ներդրումներ ոչ պետական արժեթղթերում
Այս արժեթղթերն ունեն մարման հաստատուն ժամկետ և կարող են
լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են անվանական
արժեքով, կարող են ձեռք բերվել զեղչատոկոսով կամ հավելավճարով:
Զեղչատոկոսը արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի
ցածր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերությունն է, իսկ
հավելավճարը` արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի
բարձր) ձեռք-բերման գնի միջև եղած տարբերությունը:
Զեղչատոկոսները կամ հավելավճարները դուրս են գրվում
(ամորտիզացվում են) ներդրումների տևողության ժամանակ ստացված
տոկոսային եկամուտների հաշվին` օգտագործելով համամասնային
դուրսգրման կամ էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդները:
1931 Ներդրումներ ոչ պետական տոկոսային արժեթղթերում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ ոչ պետական
ձեռնարկությունների կողմից թողարկված պարտքային արժեթղթերում`
մինչև մարման ժամկետը պահելու նպատակով և կարող են ապահովել
տոկոսային եկամուտ:
1932 Ոչ պետական տոկոսային արժեթղթերում կատարված ներդրումների
զեղչատոկոս
1933 Ոչ պետական տոկոսային արժեթղթերում կատարված ներդրումների
հավելավճար
1934 Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ ոչ պետական
ձեռնարկությունների կողմից թողարկված պարտքային արժեթղթերում`
մինչև մարման ժամկետը պահելու նպատակով: Դրանք սովորաբար
լինում են առանց տոկոսի:
1935 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում կատարված ներդրումների
զեղչատոկոս
1936 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում կատարված ներդրումների
հավելավճար
194 Ներդրումների համար նախատեսված այլ արժեթղթեր
1941 Ներդրումներ զեղչված մուրհակներում
Այս հաշվում հաշվառվում են մուրհակներ, որոնք գնվել են
զեղչատոկոսով: Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային
եկամուտ մուրհակի չլրացած ժամկետի համար: Մուրհակի պարտատերը
ստանում է անվանական արժեքը մարման ժամկետի լրանալու օրը: Այս
հաշվում մուրհակի հաշվառվումը տարվում է անվանական արժեքով:
1942 Մուրհակների զեղչատոկոս
Այս հաշիվը ներկայացնում է մուրհակների զեղչատոկոսներ, որոնք
հաշվարկվում են որպես արժեթղթերի անվանական արժեքի և նրա
(ավելի ցածր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերություն:
Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային եկամուտ մուրհակի
չլրացած ժամկետի համար: Զեղչատոկոսի գումարը դուրս է գրվում
(ամորտիզացվում է) տոկոսային եկամտի հաշվին մուրհակի
տևողության ընթացքում` օգտագործելով համամասնային դուրսգրման
կամ էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդները
195 Գործառնություններ ռեպո համաձայնագրերով
i
1951 Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ
1952 Ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտների հետ
1953 Ռեպո համաձայնագրեր ՀՀ կենտրոնական բանկի հետ
1954 Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական
անձանց հետ
1955 Ռեզիդենտ բանկերից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր
1956 Ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր
1957 ՀՀ կենտրոնական բանկից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված
արժեթղթեր
1958 Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական
անձանց հետ
1959 Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գնի ճշտման հաշիվ
(195 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 75, 27.06.01 թիվ 170 որոշումներ)
196 Ստորադաս փոխատվություններ
1961 Ստորադաս փոխատվություններ
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ոչ պետական
ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք
դասակարգվում են որպես ստորադաս փոխատվություններ: Այս
ներդրումներն ապահովում են տոկոսային եկամուտ, ունեն մարման
հաստատուն ժամկետ և գրանցվում են անվանական արժեքով: Ներդրման
տևողության ընթացքում ցանկացած զեղչատոկոս կամ հավելավճար
դուրս է գրվում (ամորտիզացվում է) տոկոսային եկամտի հաշվին`
օգտագործելով էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդը: Համամասնային
դուրսգրման մեթոդը կարող է կիրառվել այն դեպքում, երբ այդ
մեթոդի գործածումից ստացված արդյունքն էականորեն չի տարբերվում
էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդի գործածումից ստացված արդյունքից:
1962 Ստորադաս փոխատվություններում կատարված ներդրումների
զեղչատոկոս
1963 Ստորադաս փոխատվություններում կատարված ներդրումների
հավելավճար
197 Այլ անձանց կանոնադրական հիմնադրամներում մասնակցություն
i
Այս ներդրումները հաշվառվում են բաժնեմասնակցության մեթոդով`
համաձայն ՀՀՀՀՍ 28 ստանդարտի: Բաժնեմասնակցության մեթոդի համաձայն`
այլ անձի շահույթները և/կամ վնասները բանկի մասնակցության չափով
գրանցվում են բանկի ներդրման համապատասխան հաշիվներին` թղթակցելով
եկամուտների և ծախսերի համապատասխան հաշիվների հետ
(197 հաշիվը փոփ. 22.09.00 թիվ 251 որոշում)
1971 Ասոցիացված կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամներում
i
ներդրումներ (նշանակալից մասնակցություն)
Այս հաշվում հաշվառվում են ներդրումները ասոցիացված
կազմակերպություններում: Հաշվում գրանցվում է ասոցիացված
կազմակերպության շահույթներում և/կամ վնասներում բանկի
բաժնեմասը` թղթակցելով 6122 «Ասոցիացված կազմակերպություններում
կատարված ներդրումներից (նշանակալից մասնակցությունից) զուտ
շահույթ/վնաս» հաշվի հետ: Այս ներդրումներից շահաբաժինների
ստացման ժամանակ ստացված գումարի չափով 1971 հաշիվը պակասեցվում
է` թղթակցելով 1681 «Ասոցիացված կազմակերպություններում կատարված
ներդրումներից (նշանակալից մասնակցությունից) ստացվելիք
շահաբաժիններ» հաշվի հետ: 1971 հաշվի մնացորդը փոփոխության է
ենթարկվում նաև ասոցիացված կազմակերպության ակտիվների
վերագնահատման հետևանքով` թղթակցելով 5315 «Ասոցիացված
կազմակերպությունում ներդրումների վերագնահատումից չիրացված
շահույթ/վնաս» հաշվի հետ: Ասոցիացված կազմակերպություններում
ներդրումների արժեզրկման դեպքում դրանց հաշվեկշռային արժեքը
նվազեցվում է մինչև փոխհատուցման գումարը` թղթակցելով 1473
«Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ»
հաշվի հետ:
(1971 հաշիվը փոփ. 22.09.00 թիվ 251 որոշում)
1972 Համատեղ վերահսկվող մարմիններում մասնակցություն
i
Այս ներդրումները հաշվառվում են բաժնեմասնակցության մեթոդով:
Հաշվում գրանցվում է համատեղ ձեռնարկման շահույթներում և/կամ
վնասներում բանկի բաժնեմասը` թղթակցելով 6123 «Համատեղ
ձեռնարկումներում մասնակցությունից զուտ շահույթ/վնաս» հաշվի
հետ: Այս ներդրումներից շահաբաժինների ստացման ժամանակ 1972
հաշիվը պակասեցվում է ստացված շահաբաժինների գումարի չափով`
թղթակցելով 1682 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցությունից
ստացվելիք շահաբաժիններ» հաշվի հետ: 1972 հաշվի մնացորդը
փոփոխության է ենթարկվում նաև համատեղ ձեռնարկման ակտիվների
վերագնահատման հետևանքով` թղթակցելով 5316 «Համատեղ
ձեռնարկումներում մասնակցության վերագնահատումից չիրացված
շահույթ/վնաս» հաշվի հետ: Համախմբված ֆինանսական
հաշվետվություններ կազմելիս օգտագործվում է համամասնական
համախմբման մեթոդը` համաձայն ՀՀՀՀՍ 31 ստանդարտի դրույթների:
1973 Ներդրումներ դուստր բանկերում
Այս հաշվում հաշվառվում են այլ բանկերում այն ներդրումները,
որոնք հնարավորություն են տալիս բանկին կանխորոշել դուստր բանկի
որոշումները: Այս ներդրումները հաշվառվում են բաժնեմասնակցության
մեթոդով` համաձայն ՀՀՀՀՍ 28-ի: Հաշվում գրանցվում է դուստր
բանկերի շահույթներում և/կամ վնասներում բանկի բաժնեմասը`
թղթակցելով 6124 «Դուստր բանկերի կանոնադրական հիմնադրամներում
կատարված ներդրումներից զուտ շահույթ/վնաս» հաշվի հետ: Այս
ներդրումներից շահաբաժինների ստացման ժամանակ 1973 հաշիվը
պակասեցվում է ստացված շահաբաժինների գումարի չափով` թղթակցելով
1683 «Դուստր բանկերում կատարված ներդրումներից ստացվելիք
շահաբաժիններ» հաշվի հետ: 1973 հաշվի մնացորդը փոփոխության է
ենթարկվում նաև դուստր բանկի ակտիվների վերագնահատման
հետևանքով` թղթակցելով 5317 «Դուստր բանկերում ներդրումների
վերագնահատումից չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ: Համախմբված
ֆինանսական հաշվետվությունները կազմվում են ՀՀ կենտրոնական բանկի
կողմից սահմանված կարգով:
1974 Ներդրումներ այլ ֆինանսական դուստր ընկերություններում
Այս հաշվում հաշվառվում են այլ ֆինանսական ընկերություններում այն
ներդրումները, որոնք հնարավորություն են տալիս բանկին կանխորոշել
այլ ֆինանսական ընկերության որոշումները: Այս ներդրումները
հաշվառվում են բաժնեմասնակցության մեթոդով: Հաշվում գրանցվում է
այլ ֆինանսական դուստր ընկերությունների շահույթներում և/կամ
վնասներում բանկի բաժնեմասը` թղթակցելով 6125 «Այլ ֆինանսական
դուստր ընկերություններում կատարված ներդրումներից զուտ
շահույթ/վնաս» հաշվի հետ: Այս ներդրումներից շահաբաժինների
ստացման ժամանակ 1974 հաշիվը պակասեցվում է ստացված շահաբաժինների
գումարի չափով` թղթակցելով 1684 «Այլ ֆինանսական դուստր
ընկերություններում կատարված ներդրումներից ստացված շահաբաժիններ»
հաշվի հետ: 1974 հաշվի մնացորդը փոփոխության է ենթարկվում նաև
այլ ֆինանսական դուստր ընկերությունների ակտիվների վերագնահատման
հետևանքով` թղթակցելով 5318 «Այլ ֆինանսական դուստր
ընկերություններում ներդրումների վերագնահատումից չիրացված
շահույթ/վնաս» հաշվի հետ: Համախմբված ֆինանսական
հաշվետվությունները կազմվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից
սահմանված կարգով:
1975 Ներդրումներ այլ դուստր ընկերություններում (ոչ բանկեր և այլ
ֆինանսական հաստատություններ)
Այս հաշվում հաշվառվում են այլ դուստր ընկերություններում այն
ներդրումները, որոնք հնարավորություն են տալիս բանկին կանխորոշել
այդ ընկերության որոշումները: Այս ներդրումները հաշվառվում են
բաժնեմասնակցության մեթոդով: Հաշվում գրանցվում է այլ դուստր
ընկերությունների շահույթներում և/կամ վնասներում բանկի
բաժնեմասը` թղթակցելով 6126 «Այլ դուստր ընկերությունների
կանոնադրական հիմնադրամներում կատարված ներդրումներից զուտ
շահույթ/վնաս» հաշվի հետ: Այս ներդրումներից շահաբաժինների
ստացման ժամանակ 1975 հաշիվը պակասեցվում է ստացված
շահաբաժինների գումարի չափով` թղթակցելով 1685 «Այլ դուստր
ընկերություններում կատարված ներդրումներից ստացված շահաբաժիններ»
հաշվի հետ: 1975 հաշվի մնացորդը փոփոխության է ենթարկվում նաև
այլ ֆինանսական դուստր ընկերությունների ակտիվների վերագնահատման
հետևանքով` թղթակցելով 5319 «Այլ ֆինանսական դուստր
ընկերություններում ներդրումների վերագնահատումից չիրացված
շահույթ/վնաս» հաշվի հետ: Համախմբված ֆինանսական
հաշվետվությունները կազմվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից
սահմանված կարգով:
198 Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված արժեթղթերում
1981 Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված պետական
արժեթղթերում
1982 Ներդրումներ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված ոչ պետական
արժեթղթերում
(19 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 77, 12.06.01 թիվ 158 որոշումներ)
20 Հիմնական միջոցներ
201 Հիմնական միջոցներ
Հաշիվների այս խումբը ներառում է հող, շենքեր, կահույք և
գրասենյակային սարքավորումներ, համակարգիչներ և հաղորդակցման
սարքավորումներ, մեքենաներ, անավարտ շինարարություններ, ինչպես
նաև այլ երկարաժամկետ ակտիվներ, որոնք օգտագործվում են բանկի
գործունեության ընթացքում: Այս ակտիվները պարբերաբար դուրս են
գրվում (ամորտիզացվում են) իրենց օգտագործման տևողության
ընթացքում, բացառությամբ հողի և անավարտ շինարարության, որոնք
ենթակա չեն դուրսգրման (ամորտիզացման): Բանկը պարբերաբար կարող
է վերագնահատել իր գույքը օրենսդրության համաձայն:
Վերագնահատման արդյունքն արտացոլվում է բանկի հաշվեկշռի
կապիտալի բաժնում` որպես կապիտալի պահուստներ, և դրանց
բաշխումը չի թույլատրվում մինչև գույքի իրացումը:
2011 Հող
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ հողում, սովորաբար
շինարարական նպատակներով, բացառությամբ անշարժ գույքի, որը
ձեռք է բերվում գրավի տնօրինման արդյունքում: Հողը
ներկայացվում է ձեռքբերման արժեքով, որը ներառում է գնման
գինը` ներառյալ բոլոր անհրաժեշտ ծախսերը` հողը օգտագործման
համար պիտանի դարձնելու նպատակով: Ծախսերի կազմի մեջ մտնում են
նաև կոյուղու համակարգի տեղադրման, ճանապարհների կառուցման,
հարթեցման և վերականգնման հետ կապված ու նմանատիպ այլ
ծախսերը: Հողի արժեքը դուրս չի գրվում (ամորտիզացվում),
որովհետև այս տեսակի ակտիվի ծառայության ժամկետը անսահմանափակ
է:
2012 Շենքեր
Այս հաշվում հաշվառվում են բանկի շենքերում (տարածքում)
կատարված ընդհանուր ներդրումները: Շենքերը ներկայացվում են
ձեռքբերման արժեքով, որը ներառում է շենքի, տարածքի պատրաստման
ծախսերը, ինչպիսիք են հիմք փորելը, փոխադրման և տեղադրման
ծախսերը, ճարտարապետների և ուսումնասիրողների վարձավճարը,
շինարարական ծախսերը և բոլոր այն անհրաժեշտ ծախսերը, որոնք
կատարվում են տվյալ ակտիվը օգտագործման պիտանի դարձնելու
համար: Ակտիվը բարելավելու համար կատարված այն ծախսերը, որոնք
հաջորդում են նրա սկզբնական ձեռքբերման արժեքին և բարձրացնում
են ակտիվի արդյունավետությունը կամ ավելացնում դրա օգտագործման
տևողությունը, պետք է ավելացվեն ակտիվի հաշվեկշռային արժեքին:
2013 Համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ
Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար
օգտագործվող համակարգիչների և հաղորդակցման սարքավորումների
համար կատարված ներդրումներ: Այս ներդրումները ներկայացվում են
ձեռքբերման արժեքով, որը ներառում է չփոխհատուցվող
(չհաշվանցվող) հարկերը, տեղափոխման ծախսերը և այլ անհրաժեշտ
ծախսերը, որոնք կատարվում են այդ ակտիվներն օգտագործման համար
պիտանի դարձնելու նպատակով:
2014 Փոխադրամիջոցներ
Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար
օգտագործվող փոխադրամիջոցների համար կատարված ներդրումներ: Այս
ներդրումները ներկայացվում են ձեռքբերման արժեքով, որը
ներառում է չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տեղափոխման
ծախսերը և այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվում են այդ
ակտիվներն օգտագործման համար պիտանի դարձնելու նպատակով:
2015 Այլ հիմնական միջոցներ
Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար
օգտագործվող այլ հիմնական միջոցների համար կատարված
ներդրումներ: Այս ներդրումները ներկայացվում են ձեռքբերման
արժեքով, որը ներառում է է չփոխհատուցվող (չհաշվանցվող)
հարկերը, տեղափոխման ծախսերը և այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք
կատարվում են այդ ակտիվներն օգտագործման համար պիտանի
դարձնելու նպատակով:
2016 Ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ
Այս հաշվում հաշվառվում են այն ակտիվները, որոնք պահվում են
համաձայն ֆինանսական լիզինգի պայմանների: Յուրաքանչյուր ակտիվ
գնահատվում է լիզինգի համաձայն նախատեսված վճարումների
ամենացածր ներկա արժեքով կամ ակտիվի իրական գնով: Ակտիվի
արժեքը պարբերաբար դուրս է գրվում (ամորտիզացվում է) կամ (1)
ակտիվի օգտակար տևողության ընթացքում կամ (2) լիզինգի
տևողության ընթացքում (ներառելով ցանկացած հնարավոր
վերականգնման ժամանակաշրջան, որի ընթացքում լիզինգը կնորացվի),
կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ, և արդյոք բանկը
հնարավորություն կունենա ձեռք բերել տվյալ ակտիվը լիզինգի
ժամկետը լրանալուց հետո: Երբ լիզինգի ժամկետը ավարտվում է,
ակտիվի սեփականության իրավունքը փոխանցվում է վարձակալող
բանկին կամ վերադարձվում է վարձատուին, և այդ հաշիվը
կրեդիտագրվում է:
2017 Անավարտ շինարարություն
Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների կառուցման համար
կատարվող ներդրումներ, որոնք դեռևս ավարտված չեն և ենթակա
չեն օգտագործման համար: Անավարտ շինարարությունը ներառում է
այնպիսի ծախսեր, որոնք կարող են վերագրվել շինարարական այնպիսի
գործունեությանը, ինչպիսիք են նախագծափորձարարական,
պայմանագրային ծախսերը և շինարարության ընթացքում
կապիտալիզացված տոկոսային ծախսերը: Այս հաշիվը կրեդիտագրվում է
շինարարության ավարտից և ակտիվը շահագործման հանձնելուց հետո:
Դրանից հետո ավարտված շինարարական ծախսերը դառնում են
դուրսգրման (ամորտիզացման) ենթակա ակտիվներ` օգտակար
տևողության ընթացքում:
203 Կուտակված ամորտիզացիա
Հաշիվների այս խումբը բաղկացած է կրեդիտային մնացորդով
հաշիվներից, որոնք ներկայացնում են դուրսգրման (ամորտիզացիայի)
ընդհանուր գումարներն արդեն կուտակված համապատասխան հիմնական
միջոցների համար: Դուրսգրումը (ամորտիզացիան) կատարվում է
պարբերաբար` հիմնական միջոցների օգտակար տևողության
ընթացքում` թղթակցելով ծախսերի համապատասխան հաշիվների հետ:
Երբ ակտիվները վաճառվում են, մաշվում կամ դուրս գրվում, ապա
դրանց ձեռքբերման արժեքները կրեդիտագրվում են հիմնական
միջոցների հաշվին, իսկ դրանց կուտակված ամորտիզացիոն ծախսերը`
դեբետագրվում հաշիվների այս խմբին:
2031 Կուտակված ամորտիզացիա-շենքեր
2032 Կուտակված ամորտիզացիա-համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ
2033 Կուտակված ամորտիզացիա-փոխադրամիջոցներ
2034 Կուտակված ամորտիզացիա-այլ հիմնական միջոցներ
2035 Կուտակված ամորտիզացիա-ֆինանսական լիզինգով ստացված հիմնական
միջոցներ
21 Ոչ նյութական ակտիվներ
211 Ոչ նյութական ակտիվներ
Հաշիվների այս խումբը բաղկացած է դեբետային մնացորդ ունեցող
հաշիվներից (բացառությամբ 2113 «Բացասական գուդվիլ» հաշվի), որոնք
ներկայացնում են դուրսգրման (ամորտիզացիայի) ընդհանուր գումարները
համապատասխան ոչ նյութական ակտիվների համար: Յուրաքանչյուր ոչ
նյութական ակտիվ (բացառությամբ գուդվիլի և բացասական գուդվիլի) դուրս
է գրվում` ամորտիզացվում է կամ 1) հաշվարկված օգտակար տևողության
ընթացքում:
2111 Վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումներ
Այս հաշիվը ներկայացնում է կապիտալ ներդրումներ` ուղղված
գործառնական լիզինգի համաձայն վարձակալ բանկի տրամադրության
տակ գտնվող հիմնական միջոցներին, որոնք կվերադարձվեն
վարձատուին` լիզինգի ժամկետի ավարտից հետո: Վարձակալված
հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումները պարբերաբար
դուրս են գրվում (ամորտիզացվում են) կամ
(1) դրանց հաշվարկված օգտակար տևողության ընթացքում, կամ (2)
լիզինգի տևողության ընթացքում (ներառելով ցանկացած հնարավոր
վերականգնման ժամանակաշրջան, որի ընթացքում լիզինգը կնորացվի)`
կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ:
2112 Գուդվիլ
Այս հաշվում հաշվառվում է այն գումարը, որն առաջանում է դուստր
ընկերություն (բանկեր, այլ ֆինանսական հաստատություններ, ոչ բանկ
և ֆինանսական հաստատություն հանդիսացող կազմակերպություն) ձեռք
բերելու և/կամ ասոցիացված կազմակերպությունում ներդրումներ
կատարելու ժամանակ: Այն իրենից ներկայացնում է ձեռք բերվող
ընկերության համար վճարված գնի և ձեռք բերված որոշելի ակտիվների
և պարտավորությունների իրական արժեքի միջև դրական
տարբերությունում բանկի բաժնեմասը: Գուդվիլը դուրս է գրվում
(ամորտիզացվում է) գծային մեթոդով իր կյանքի օգտակար ծառայության
ընթացքում, որը չպետք է գերազանցի 20 տարի ժամանակահատվածը:
Յուրաքանչյուր ժամանակահատվածի համար հաշվարկված գուդվիլի
ամորտիզացիան հաշվեկշռում ճանաչվում է որպես ծախս և հաշվառվում
է 7452 «Ամորտիզացիոն ծախսեր-գուդվիլ» հաշվում:
1213 Բացասական գուդվիլ
Հաշիվը կոնտրակտիվային է: Այս հաշվում հաշվառվում է այն գումարը,
որն առաջանում է դուստր ընկերություն (բանկեր, այլ ֆինանսական
հաստատություններ, ոչ բանկ և ֆինանսական հաստատություն
հանդիսացող կազմակերպություն) ձեռք բերելու և/կամ ասոցիացված
կազմակերպությունում ներդրումներ կատարելու ժամանակ: Այն իրենից
ներկայացնում է ձեռք բերվող ընկերության համար վճարված գնի և
ձեռք բերված որոշելի ակտիվների ու պարտավորությունների իրական
արժեքի բացասական տարբերությունում բանկի բաժնեմասը: Բացասական
գուդվիլը դուրս է գրվում (ամորտիզացվում է) «Բանկերի համախմբված
ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգի»
համաձայն: Յուրաքանչյուր ժամանակահատվածի համար հաշվարկված
բացասական գուդվիլի ամորտիզացիան հաշվեկշռում ճանաչվում է որպես
եկամուտ և հաշվառվում է 6416 «Եկամուտներ բացասական գուդվիլի
ամորտիզացիայից» հաշվում:
2114 Լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ նյութական ակտիվներ
2115 Համակարգչային ծրագրեր
Այս հաշիվը ներկայացնում է գնված կամ բանկի ներսում մշակված
համակարգչային ծրագրերի գծով կատարված ծախսերը, որոնք անընդհատ
օգտագործվում են բանկի հետագա գործունեության ընթացքում:
Համակարգչային ծրագրերի գծով կատարված ծախսերը պարբերաբար
դուրս են գրվում (ամորտիզացվում են) հաշվարկված օգտակար
տևողության ընթացքում:
2116 Կազմակերպական ծախսեր
Այս հաշիվը ներկայացնում է այն անհրաժեշտ ծախսերը, որոնք
կատարվել են բանկի գրանցման և կազմակերպման ընթացքում: Այս
ծախսերն ընդգրկում են բանկի լիցենզավորման, տարբեր
գրանցումների և դրանց հետ կապված օրենսդրական ծախսերը,
բաժնետոմսերի թողարկման ու տպագրման ծախսերը, բաժնետերերի
գրանցման հետ կապված ծախսերը և վարչական ծախսերը` կատարված
մինչև բանկի գործունեությունն սկսելը և գործունեության
ընթացքում: Կազմակերպական ծախսերը պարբերաբար դուրս են գրվում
(ամորտիզացվում են) նրանց օգտակար տևողության ընթացքում`
չգերազանցելով օրենսդրությամբ սահմանված ժամանակաշրջանը:
2117 Այլ ոչ նյութական ակտիվներ
Այս հաշիվը ներկայացնում է ցանկացած ոչ նյութական այլ ակտիվ,
որոնց հաշվառման համար առանձին հաշիվներ նախատեսված չեն:
2118 Վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված
աշխատանքներ ընթացքում
Այս հաշիվը ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցների
բարելավման համար կատարվող ներդրումներ, որոնք դեռևս ավարտված
չեն և չեն ամորտիզացվում: Այս հաշիվը կրեդիտագրվում է
աշխատանքների ավարտից հետո, տեղափոխվում 2111 հաշիվ և նոր
միայն ենթակա է դուրսգրման (ամորտիզացման):
(211 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 77, 12.06.01 թիվ 158 որոշումներ)
212 Ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիա
Հաշիվների այս խումբը բաղկացած է կրեդիտային մնացորդ ունեցող
հաշիվներից, որոնք ներկայացնում են դուրսգրման (ամորտիզացիայի)
ընդհանուր գումարները համապատասխան ոչ նյութական ակտիվների
համար: Դուրսգրումը (ամորտիզացիան) գրանցվում է պարբերաբար`
հիմնված ոչ նյութական ակտիվների օգտակար տևողության վրա`
թղթակցելով ծախսերի համապատասխան հաշիվների հետ: Երբ ակտիվները
վաճառվում են, մաշվում կամ դուրս գրվում, ապա դրանց ձեռքբերման
արժեքները կրեդիտագրվում են ոչ նյութական ակտիվների հաշվին,
իսկ դրանց կուտակված դուրսգրման (ամորտիզացիոն) ծախսերը`
դեբետագրվում հաշիվների այս խմբին:
2121 Կուտակված ամորտիզացիա-վարձակալված հիմնական միջոցներին
ուղղված կապիտալ ներդրումներ
2122 Կուտակված ամորտիզացիա-գուդվիլ
2123 Կուտակված ամորտիզացիա-բացասական գուդվիլ
2124 Կուտակված ամորտիզացիա -լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ
նյութական ակտիվներ
2125 Կուտակված ամորտիզացիա-համակարգչային ծրագրեր
2126 Կուտակված ամորտիզացիա-կազմակերպական ծախսեր
2127 Կուտակված ամորտիզացիա-այլ ոչ նյութական ակտիվներ
(212 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 77 որոշում)
22 Այլ ակտիվներ
221 Այլ ակտիվներ
2211 Գրավի տնօրինման (տիրապետման) արդյունքում կամ այլ պահանջներից
առաջացած սեփականացված անշարժ գույք
Այս հաշվում հաշվառվում է անշարժ գույքի արժեքը, այն է` հող
կամ շենքեր, որոնք բանկը ձեռք է բերել գրավի տնօրինման
(տիրապետման) արդյունքում: Գրանցումը պետք է կատարվի կամ (1)
պահանջի հաշվեկշռային արժեքով (վարկի մայր գումար + չվճարված
կուտակված տոկոսներ) կամ (2) շուկայական արժեքով` կախված
նրանից, թե դրանցից որն է ավելի ցածր: Գրավի տնօրինման
(տիրապետման) արդյունքում սեփականացված գույքը սովորաբար
պահվում է վերավաճառքի համար և ենթակա չէ դուրսգրման
(ամորտիզացիայի):
2212 Գրավի տնօրինման (տիրապետման) արդյունքում կամ այլ պահանջներից
առաջացած սեփականացված այլ ակտիվներ
Այս հաշիվը ներկայացնում է անշարժ գույքից բացի այլ ակտիվների
արժեքը, որոնք բանկը ձեռք է բերել գրավի տնօրինման
(տիրապետման) արդյունքում: Գրանցումը պետք է կատարվի կամ (1)
պահանջի հաշվեկշռային արժեքով (վարկի մայր գումար + չվճարված
կուտակված տոկոսներ), կամ (2) շուկայական արժեքով` կախված
նրանից, թե դրանցից որն է ավելի ցածր: Գրավի տնօրինման
(տիրապետման) արդյունքում սեփականացված գույքը սովորաբար
պահվում է վերավաճառքի համար և ենթակա չէ դուրսգրման
(ամորտիզացիայի):
2213 Շահագործումից դուրս հիմնական միջոցներ
Այս հաշիվը նախատեսված է ձեռք բերված և դեռևս չտեղակայված,
ինչպես նաև ծառայությունից դուրս եկած և օտարման ենթակա
հիմնական միջոցների հաշվառման համար: Ծառայությունից դուրս
գալու ժամանակ ակտիվի արժեքը կրեդիտագրվում է համապատասխան
հիմնական միջոցի հաշվին, իսկ դրա հետ կապված կուտակված
ամորտիզացիան` դեբետագրվում համապատասխան կուտակված
ամորտիզացիայի հաշվին: Այսինքն` հաշվառումը տարվում է
մնացորդային արժեքով: Ծառայությունից դուրս եկած ակտիվներն
ամորտիզացիայի ենթակա չեն: Օտարման արդյունքում իրենց վաճառքի
գնի, եթե այդպիսին կա, և իրենց հաշվեկշռային արժեքի միջև
եղած տարբերությունը դեբետագրվում է «Վնասներ հիմնական
միջոցների օտարումներից» հաշվին կամ կրեդիտագրվում «Հիմնական
միջոցների օտարումից ստացված շահույթ» հաշվին:
2214 Շահագործումից դուրս այլ ակտիվներ
Այս ակտիվների հաշվառումը տարվում է «Շահագործումից դուրս
հիմնական միջոցներ» 2213 հաշվի համար նախատեսված հաշվառման
նման:
2215 Հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվներ
Այս հաշվում հաշվառվում են հետաձգված հարկերի գծով առաջացած
ակտիվները որպես ժամանակային տարբերություն` օգտագործելով
շահութահարկի ընթացիկ դրույքաչափը: Այս ժամանակային
տարբերությունը առաջանում է ֆինանսական և հարկային
հաշվետվությունների տարբերության կամ գործունեությունից
առաջացած վնասը հաջորդ տարիներին փոխանցելու դեպքում:
Հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվները կարող են նվազեցվել
ճշգրտման գումարի չափով, եթե ակնհայտ է, որ այդ ակտիվների մի
մասը հետագայում չի օգտագործվելու: Հետաձգված հարկերի գծով
առաջացած ակտիվները պետք է գնահատվեն ամեն տարի:
2216 Այլ ակտիվներ
Այս հաշվում հաշվառվում են այն ակտիվները, որոնց համար առանձին
հաշիվներ նախատեսված չեն:
(2216 հաշիվը փոփ. 27.11.01 թիվ 304 որոշում)
222 Հակադարձ ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր
2221 Հակադարձ ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ բանկերին վաճառված
արժեթղթեր
2222 Հակադարձ ռեպո համաձայնագրերով ոչ ռեզիդենտներին վաճառված
արժեթղթեր
2223 Հակադարձ ռեպո համաձայնագրերով ՀՀ կենտրոնական բանկին վաճառված
արժեթղթեր
2224 Հակադարձ ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ իրավաբանական և
ֆիզիկական անձանց վաճառված արժեթղթեր
(22 հաշիվը լրաց. 21.03.01 թիվ 75, փոփ. 27.06.01 թիվ 170 որոշումներ)
ԿԱՐԳ 3000-4000 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30 Թղթակցային հաշիվներ
301 Թղթակցային հաշիվներ
Այս հաշիվները ներկայացնում են թղթակցային հաշիվների
մնացորդները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում` ազգային
արժույթով և արտարժույթով:
3011 Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ
3012 Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ
3013 ՀՀ առևտրային բանկերի կանոնադրական կապիտալի համալրման հաշիվը
Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի կանոնադրական
հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի կանոնադրական հիմնադրամի
համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով դրանց
գրանցումը, որից հետո այս հաշիվը փակվում է, իսկ դրանում
հաշվառված միջոցներն օգտագործվում են բանկի հայեցողությամբ:
(3013 հաշիվը լրաց. 13.09.01 թիվ 241 որոշում)
31 Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով
311 Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային
փաստաթղթերով
Այս հաշիվները ներկայացնում են վճարային փաստաթղթերով և
չեկերով կատարվող անկանխիկ հաշվարկներր: Վճարման փաստաթղթերը
գրանցվում են մինչև թղթակցային հաշվից դուրսգրումը:
3111 Ռեզիդենտների նկատմամբ հաշվարկային չեկերով և այլ վճարային
փաստաթղթերի գծով պարտավորություններ
3112 Ոչ ռեզիդենտների նկատմամբ հաշվարկային չեկերով և այլ վճարային
փաստաթղթերի գծով պարտավորություններ
32 Ոսկով ավանդներ
321 Ոսկով ավանդներ
3211 Ոսկով ավանդներ ռեզիդենտ բանկերից
3212 Ոսկով ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերից
33 Ցպահանջ ավանդներ
331 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտներից
3311 Ցպահանջ ավանդներ ֆիզիկական անձ ռեզիդենտներից
3312 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններից
3313 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ
պետական ձեռնարկություններից
3314 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներից
3315 Ցպահանջ ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններից
3316 Ցպահանջ պարտավորություններ կենտրոնական գանձապետարանի
նկատմամբ
3317 Ցպահանջ պարտավորություններ տեղական գանձապետարանի նկատմամբ
332 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտներից
3321 Ցպահանջ ավանդներ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներից
3322 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներից
3323 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներից
3324 Ցպահանջ ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ կազմակերպություններից
3325 Ցպահանջ ավանդներ միջազգային ֆինանսական կազմակերպություններից
34 Ավանդներ բանկերից
341 Ավանդներ ՀՀ կենտրոնական բանկից
3411 Ավանդներ ՀՀ կենտրոնական բանկից
342 Ավանդներ այլ բանկերից
3421 Ավանդներ ռեզիդենտ բանկերից
3422 Ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերից
35 Ժամկետային ավանդներ
351 Ժամկետային ավանդներ ռեզիդենտներից
3511 Ժամկետային ավանդներ ֆիզիկական անձ ռեզիդենտներից
3512 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններից
3513 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
ոչ պետական ձեռնարկություններից
3514 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներից
3515 Ժամկետային ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
ռեզիդենտ կազմակերպություններից
3516 Ժամկետային պարտավորություններ կենտրոնական գանձապետարանի
նկատմամբ
3517 Ժամկետային պարտավորություններ տեղական գանձապետարանի նկատմամբ
352 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտներից
3521 Ժամկետային ավանդներ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներից
3522 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակով սուբյեկտներից
3523 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներից
3524 Ժամկետային ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ կազմակերպություններից
3525 Ժամկետային ավանդներ միջազգային ֆինանսական
կազմակերպություններից
36 Ստացված վարկեր
Այս բաժինը ներառում է ՀՀ կենտրոնական բանկից և բանկերից ստացված
վարկերը, օվերդրաֆտները: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված
վարկերը և օվերդրաֆտները պետք է գրանցվեն ըստ վարկի տեսակի:
361 ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր
3611 Վարկեր ՀՀ կենտրոնական բանկից
3612 Օվերդրաֆտ ՀՀ կենտրոնական բանկից
362 Այլ բանկերից ստացված վարկեր
3621 Վարկեր ռեզիդենտ բանկերից
3622 Օվերդրաֆտ ռեզիդենտ բանկերից
3623 Վարկեր ոչ ռեզիդենտ բանկերից
3624 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտ բանկերից
37 Բանկի կողմից թողարկված արժեթղթեր
371 Ավանդային սերտիֆիկատներ
3711 Ավանդային սերտիֆիկատներ
Այս հաշվում հաշվառվում են բանկի կողմից թողարկված ավանդային
սերտիֆիկատները: Որոշ ավանդային սերտիֆիկատներ կարող են ըստ
փոխանցագրի փոխանցվել այլ կողմերին և սակարկվել չեկերի կամ
այլ սակարկելի փաստաթղթերի նման:
372 Թողարկված մուրհակներ
3721 Թողարկված մուրհակներ
Այս հաշվում հաշվառվող մուրհակների գրանցումը կատարվում է
անվանական արժեքով:
3722 Թողարկված մուրհակների զեղչատոկոս
373 Թողարկված պարտատոմսեր
3731 Թողարկված պարտատոմսեր
Այս հաշվում հաշվառվող պարտատոմսերի գրանցումը կատարվում է
անվանական արժեքով:
3732 Թողարկված պարտատոմսերի զեղչատոկոս
3733 Թողարկված պարտատոմսերի հավելավճար
374 Թողարկված այլ արժեթղթեր
3741 Թողարկված այլ արժեթղթեր
375 Բանկի կողմից թողարկված արտոնյալ բաժնետոմսեր
3751 Բանկի կողմից թողարկված արտոնյալ բաժնետոմսեր
Այս հաշվում հաշվառվում են բանկի կողմից թողարկված արտոնյալ
բաժնետոմսերը, որոնք թողարկողը նախատեսում է պարտադիր մարել (հետ
գնել) հաստատագրված կամ որոշելի գումարով և որոշված կամ որոշելի
ապագա ամսաթվի դրությամբ, կամ որոնք տիրապետողին իրավունք են
տալիս սահմանված ամսաթվին կամ դրանից հետո պահանջել թողարկողից
մարել (հետ գնել) բաժնետոմսը որոշված կամ որոշելի գումարով:
(375 հաշիվը լրաց. 21.03.01 թիվ 77 որոշում)
38 Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ
381 Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ
Հաշիվների այս խումբը ներկայացնում է հաշվետվության օրվա
դրությամբ տարբեր պարտավորությունների գծով կուտակված
(հաշվեգրված) վճարվելիք տոկոսները: Այս հաշիվները դեբետով
թղթակցում են ծախսերի համապատասխան հաշիվների հետ: Կուտակված
տոկոսների վճարման դեպքում խմբի համապատասխան հաշիվը
դեբետագրվում է, իսկ կանխիկ դրամական միջոցների կամ ավանդների
համապատասխան հաշիվները` կրեդիտագրվում:
3811 ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորությունների դիմաց
3812 Ռեզիդենտներից ներգրաված ոսկով ավանդների դիմաց
3813 Ոչ ռեզիդենտներից ներգրաված ոսկով ավանդների դիմաց
3814 Ռեզիդենտ բանկերի ցպահանջ պարտավորությունների դիմաց
3815 Ոչ ռեզիդենտ բանկերի ցպահանջ պարտավորությունների դիմաց
3816 Ռեզիդենտ բանկերի ժամկետային պարտավորությունների դիմաց
3817 Ոչ ռեզիդենտ բանկերի ժամկետային պարտավորությունների դիմաց
3818 Ֆիզիկական անձ ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների
դիմաց
3819 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների
դիմաց
3820 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների նկատմամբ
պարտավորությունների դիմաց
3821 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական
ձեռնարկությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3822 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտների
նկատմամբ պարտավորությունների դիմաց
3823 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ռեզիդենտ սուբյեկտների
նկատմամբ պարտավորությունների դիմաց
3824 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ
սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3825 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3826 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3827 Միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ
պարտավորությունների դիմաց
3828 Բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց
3830 Ֆինանսական լիզինգի դիմաց
3831 Ստորադաս փոխառության դիմաց
3832 Այլ պարտավորությունների դիմաց
3833 Կենտրոնական գանձապետարանի նկատմամբ ժամկետային
պարտավորությունների գծով
3834 Տեղական գանձապետարանի նկատմամբ ժամկետային
պարտավորությունների գծով
3835 Վճարվելիք տոկոսներ հակադարձ ռեպո համաձայնագրերի գծով
(3835 հաշիվը լրաց. 21.03.01 թիվ 75 որոշում)
39 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
391 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
3912 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
Այս հաշիվը ներկայացնում է հաճախորդներից կամ այլ աղբյուրներից
ստացված վճարումները` բանկի կողմից մատուցվող ծառայություների
(բացառությամբ վարկերի և ավանդների) դիմաց, որոնք վերաբերում
են գալիք ժամանակաշրջանին: Նշված գործարքներից միջոցները
կգրանցվեն որպես եկամուտ այն ժամանակաշրջանում, որին դրանք
վերաբերում են:
40 Այլ պարտավորություններ
401 Ներքին պարտավորություններ
4011 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև
Այս հաշիվը ներկայացնում է բանկի և իր մասնաճյուղերի միջև
փոխադարձ հաշվարկները: Հաշվի մնացորդը հաշվեկշռի
կոնսոլիդացիայի ժամանակ փակվում է: Զրոյացման արդյունքում
առաջացած մնացորդը դասակարգվում է համապատասխան հաշիվներին:
Եթե դրանք հայտնաբերելն անհնար է, ապա անհրաժեշտ է առաջացած
մնացորդը գրանցել «Այլ ընթացիկ պարտավորություններ» կամ «Այլ
ընթացիկ ակտիվներ» հաշիվների վրա: Հաջորդ օրը մնացորդը
վերականգնվում է այս հաշվին: Բանկի և գործառնական
գրասենյակների միջև միջոցների շարժը կարող է տարվել այս հաշվի
առանձին ենթահաշվով:
4012 Պարտավորություններ բանկի աշխատակիցների նկատմամբ
Այս հաշիվը ներկայացնում է պարտավորություններ` բանկի
աշխատողների հետ տարբեր գործառնությունների գծով: Հաշիվը
թղթակցում է հիմնական աշխատողներին տրվող աշխատավարձ,
պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ, պարգևատրումներ
և լրավճարներ, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար
վճարումներ, անձնակազմի այլ ծախսեր հաշիվների հետ:
402 Արտաքին պարտավորություններ
4021 Պարտավորություններ պետական բյուջեի նկատմամբ
4022 Պարտավորություններ տեղական բյուջեի նկատմամբ
Վերոհիշյալ երկու հաշիվները ներկայացնում են պետական և
տեղական բյուջեների նկատմամբ տարբեր ընթացիկ
պարտավորությունները (հարկերի գծով և այլն): Այն դեպքում, երբ
հարկերի մի մասը ենթակա է վճարման պետական, իսկ մյուս մասը`
տեղական բյուջե, պարտավորությունները ենթակա են արտացոլման
համամասնորեն:
4023 Պարտավորություններ բանկի ռեզիդենտ մատակարարների նկատմամբ
Այս հաշիվը ներկայացնում է ապրանքների և ծառայությունների
գծով ռեզիդենտ մատակարարների նկատմամբ ընթացիկ
պարտավորությունների գումարները:
4024 Պարտավորություններ բանկի ոչ ռեզիդենտ մատակարարների նկատմամբ
վճարումներ
Այս հաշիվը ներկայացնում է ապրանքների և ծառայությունների
գծով ոչ ռեզիդենտ մատակարարների նկատմամբ ընթացիկ
պարտավորությունների գումարները:
4025 Վճարվելիք շահաբաժինների գծով պահուստ
Այս հաշիվը ներկայացնում է բաժնետերերին վճարվելիք
շահաբաժինները` այն պաշտոնապես հայտարարելուց հետո: Հաշիվը
կրեդիտով թղթակցում է «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված
շահույթ/վնաս» 5211 կամ «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված
շահույթի/վնասի կուտակում» 5212 հաշիվների հետ:
4028 Պարտավորություններ ռեզիդենտների հետ` միջոցների կառավարման
պայմանագրերի գծով
4029 Պարտավորություններ ոչ ռեզիդենտների հետ` միջոցների կառավարման
պայմանագրերի գծով
4030 Այլ պարտավորություններ
Այս հաշիվը ներկայացնում է բանկի կողմից վճարվելիք գումարները
այլ պարտավորությունների գծով:
4031 Հատկացումներ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին,
սոցիալական ապահովության հիմնադրամին
4032 Պարտավորություններ բանկային հոժարագրերի գծով
Տես 1623 և 1624 հաշիվները:
4033 Պահուստներ բանկին մատուցվող ծառայությունների դիմաց
Այս հաշվում հաշվառվում են մատուցվող ծառայությունների դիմաց
բանկի հաշվեգրած պարտավորությունները:
4034 Պարտավորություն ռեպո համաձայնագրերի գծով
(402 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 75 որոշում)
404 Տարանցիկ հաշիվներ
4041 Տարանցիկ հաշիվներ ռեզիդենտների հետ հաշվարկների գծով
4042 Տարանցիկ հաշիվներ ոչ ռեզիդենտների հետ հաշվարկների գծով
Վերոհիշյալ երկու հաշիվներում հաշվառվում են այն
պարտավորությունները, որոնք դեռևս չեն վերագրվել հաշվետերերի
համապատասխան հաշիվներին` կապված միջոցների թղթակցային հաշվով
դուրսգրման և քաղվածքի ստանալու հետ: Գումարները պետք է
համապատասխան ձևով դասակարգվեն և այս հաշվից դուրս գրվեն
համաձայն սահմանված կարգի:
4043 Կանոնադրական հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ռեզիդենտների
գծով
Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի կանոնադրական
հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի կանոնադրական հիմնադրամի
համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով դրանց
գրանցումը: Հաշիվը թղթակցում է կանոնադրական հիմնադրամի համալրման
համապատասխան ակտիվային հաշիվների հետ: Նոր ստեղծվող բանկերին
լիցենզիա տրամադրելուց կամ գործող բանկերի կանոնադրական
հիմնադրամի համալրումը ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցելուց հետո այս հաշիվը
փակվում է, իսկ դրանում հաշվառված միջոցները փոխանցվում են բանկի
կանոնադրական հիմնադրամի հաշիվներին:
(4043 հաշիվը լրաց. 13.09.01 թիվ 241 որոշում)
4044 Կանոնադրական հիմնադրամի համալրման տարանցիկ հաշիվ ոչ
ռեզիդենտների գծով
Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի կանոնադրական
հիմնադրամի ձևավորման և գործող բանկերի կանոնադրական հիմնադրամի
համալրման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով դրանց
գրանցումը: Հաշիվը թղթակցում է կանոնադրական հիմնադրամի համալրման
համապատասխան ակտիվային հաշիվների հետ: Նոր ստեղծվող բանկերին
լիցենզիա տրամադրելուց կամ գործող բանկերի կանոնադրական
հիմնադրամի համալրումը ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցելուց
հետո այս հաշիվը փակվում է, իսկ դրանում հաշվառված միջոցները
փոխանցվում են բանկի կանոնադրական հիմնադրամի հաշիվներին:
(4044 հաշիվը լրաց. 13.09.01 թիվ 241 որոշում) 41 Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ
411 Հակադարձ ռեպո համաձայնագրեր
4111 Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ բանկերի հետ
4112 Հակադարձ ռեպո համաձայնագրեր ոչ ռեզիդենտների հետ
4113 Հակադարձ ռեպո համաձայնագրեր ՀՀ կենտրոնական բանկի հետ
4114 Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական
անձանց հետ
(411 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 75, 27.06.01 թիվ 170 որոշումներ)
42 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ
421 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ
4211 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ
Այս հաշվում հաշվառվում են ֆինանսական լիզինգի գծով բանկի
պարտավորությունները` հաշվարկված որպես լիզինգային նվազագույն
վճարումների ներկա արժեք: Երբ լիզինգի գծով վճարումը կատարվում
է, ապա մի մասը գրանցվում է տոկոսային ծախսեր լիզինգային
գործառնությունների գծով հաշվին` օգտագործելով էֆեկտիվ
տոկոսադրույքի մեթոդը: Յուրաքանչյուր վճարված գումարի և
տոկոսային ծախսի տարբերությունն ուղղվում է մայր գումարի
մարմանը:
43 Հետաձգված հարկային պարտավորություններ
431 Հետաձգված հարկային պարտավորություններ
4311 Հետաձգված հարկային պարտավորություններ
Այս հաշվում հաշվառվում են հետաձգված հարկային
պարտավորությունները որպես ժամանակավոր տարբերություն, որոնք
առաջացել են ֆինանսական և հարկային հաշվետվությունների
տարբերության արդյունքում` օգտագործելով շահութահարկի ընթացիկ
դրույքաչափը:
44 Ստորադաս փոխառություններ
441 Ստորադաս փոխառություններ
4411 Ստորադաս փոխառություններ
Այս հաշվում հաշվառվում են բանկի կողմից թողարկված ստորադաս
փոխառությամբ պարտատոմսերը: Այս փոխառություններն ապահովում են
տոկոսային եկամուտ ձեռք բերողին, ունեն մարման հաստատուն
ժամկետ և գրանցվում են անվանական արժեքով: Թողարկման
տևողության ընթացքում ցանկացած զեղչատոկոս կամ հավելավճար
դուրս է գրվում (ամորտիզացվում է) տոկոսային ծախսերի հաշվից`
օգտագործելով էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդը: Համամասնային
դուրսգրման մեթոդը կարող է կիրառվել այն դեպքում, երբ այդ
մեթոդի գործածումից ստացված արդյունքն էականորեն չի տարբերվում
էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդի գործածումից ստացված արդյունքից:
4413 Ստորադաս փոխառությունների զեղչատոկոս
4414 Ստորադաս փոխառությունների հավելավճար
49 Փոքրամասնության բաժինը
490 Փոքրամասնության բաժինը
4901 Փոքրամասնության բաժինը
Բանկի դուստր ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամում
այլ անձանց (փոքրամասնության) մասնակցության չափը: Տես 1972
հաշիվը:
ԿԱՐԳ 5000 ԿԱՊԻՏԱԼ Այս կարգը ներառում է բանկի կապիտալը և բոլոր պահուստները, որոնք ստեղծվում են բանկային օրենսդրության պահանջների համաձայն:
501 Կանոնադրական հիմնադրամ
5011 Անվանական արժեքով արտոնյալ բաժնետոմսեր
Այս հաշվում հաշվառվում է բանկի կողմից թողարկված արտոնյալ
բաժնետոմսերի անվանական արժեքը: Լրացուցիչ բաժնետոմսերի
թողարկման դեպքում այս հաշիվը կրեդիտագրվում է:
5012 Լրացուցիչ վճարված կապիտալ-արտոնյալ բաժնետոմսերի
հավելավճարներ
Այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից արտոնյալ
բաժնետոմսերի ձեռքբերման գնի և դրանց անվանական արժեքի միջև
եղած դրական տարբերությունը:
5013 Անվանական արժեքով սովորական բաժնետոմսեր
Այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից սովորական
բաժնետոմսերի անվանական արժեքը: Լրացուցիչ բաժնետոմսերի
թողարկման դեպքում այս հաշիվը կրեդիտագրվում է:
5014 Լրացուցիչ վճարված կապիտալ-սովորական բաժնետոմսերի
հավելավճարներ
Այս հաշվում հաշվառվում է ներդրողների կողմից սովորական
բաժնետոմսերի ձեռքբերման գնի և դրանց անվանական արժեքի միջև
եղած դրական տարբերությունը:
5015 Կանոնադրական հիմնադրամ կոոպերատիվ և սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի համար
51 Պահուստներ
511 Գլխավոր պահուստ
5111 Գլխավոր պահուստ
Այս հաշվում հաշվառվում է այն պահուստը, որը ստեղծվում է բանկի
տրամադրության տակ մնացած շահույթից` չնախատեսված ծախսերի
փոխհատուցման նպատակով: Պահուստն օգտագործվում է համաձայն ՀՀ
կենտրոնական բանկի և բանկի կանոնադրությամբ սահմանված
կարգերի:
512 Վերագնահատման պահուստներ
5121 Հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների)
վերագնահատման պահուստ
Այս հաշվում հաշվառվում է հիմնական միջոցների (բացառությամբ
շենքերի և շինությունների) պարբերաբար վերագնահատումից
առաջացած չիրացված շահույթը` հիմնական միջոցների հաշվեկշռային
արժեքը գերազանցող գումարի չափով: Վերագնահատումը կատարվում է
բանկի կողմից և հաստատվում անկախ կազմակերպության կողմից:
Վերագնահատման ժամանակ տվյալ խմբի բոլոր հիմնական միջոցները
պետք է վերագնահատվեն: Վերագնահատման արդյունքում հիմնական
միջոցների հաշվեկշռային արժեքի նվազումը դեբետագրվում է
«Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից» հաշվին: Եթե
հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը նվազման երկարատև միտում
է ունենում, ապա դեբետագրվում է «Վնասներ հիմնական միջոցների
արժեքի երկարատև իջեցումից» հաշվին: Բայց եթե նախկինում այդ
հիմնական միջոցը վերագնահատվել է, և արդյունքը կրեդիտագրվել է
«Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվին, ապա
նվազման գումարը դուրս է գրվում այդ հաշվից: Վերագնահատումից
հետո ամորտիզացիոն ծախսերը եկամուտների և ծախսերի
հաշվետվությունում ավելի մեծ լինելու դեպքում ամորտիզացիոն
ծախսերի ավելացած գումարը տեղափոխվում է «Հիմնական միջոցների
վերագնահատման պահուստ» հաշվից «Նախորդ ժամանակաշրջանի
չբաշխված շահույթի/վնասի կուտակում» հաշվին: Հիմնական
միջոցների իրացման դեպքում այս հաշվի մնացորդները նույնպես
ուղղակիորեն փոխանցվում են «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված
շահույթի/վնասի կուտակում» հաշվին:
5122 Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային
տարբերությունների պահուստ
Այս հաշվում հաշվառվում է բանկի և նրա արտասահմանյան
մասնաճյուղի հաշվեկշիռների կոնսոլիդացիայի ընթացքում`
արտարժույթի փոխանակման արդյունքում առաջացած չիրացված
շահույթը կամ վնասը:
5123 Շենքերի և շինությունների վերագնահատման պահուստ
52 Եկամուտների պահուստներ
521 Եկամուտների պահուստներ
5211 Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս
Այս հաշվում հաշվառվում է ընթացիկ ֆինանսական տարվա զուտ
շահույթը կամ վնասը, որը մնում է գլխավոր պահուստին
հատկացումներ կատարելուց և շահաբաժինները վճարելուց հետո:
Ընթացիկ տարվա արդյունքները անկախ աուդիտային կազմակերպության
կողմից հաստատվելուց և բաժնետերերի ժողովի կողմից
ընդունվելուց հետո, այս հաշիվը փակվում է` թղթակցելով «Նախորդ
ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի կուտակում» հաշվի հետ:
5212 Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի կուտակում
Այս հաշվում հաշվառվում է նախորդ ֆինանսական տարիների զուտ
շահույթը կամ վնասը, որը մնացել է գլխավոր պահուստին
հատկացումներ կատարելուց և շահաբաժինները վճարելուց հետո:
53 Այլ պահուստներ
531 Այլ պահուստներ
5311 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վերագնահատումից առաջացած
չիրացված շահույթ/վնաս
Այս հաշվում հաշվառվում է վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
վերագնահատումից առաջացած չիրացված շահույթը/վնասը, որը
ներկայացվում է զուտ գումարով` որպես բանկի կապիտալի տարր: Այն
արտացոլում է վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
ճշգրտումները` որպես հաշվեկշռային արժեքի և վերջին շուկայական
արժեքի միջև տարբերություն: Այս ճշգրտումները գրանցվում են
«Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի
ճշտման հաշիվ» հաշվին: Երբ արժեթուղթը վաճառվում կամ
վերադասակարգվում է վերավաճառքի կարգի, ապա այդ օրվա դրությամբ
կուտակված վերագնահատման արդյունքում առաջացած չիրացված
շահույթը կամ վնասը դուրս է գրվում «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս»
5311 հաշվից` թղթակցելով «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
շուկայական արժեքի ճշտման հաշիվ» 1817 հաշվի հետ, իսկ այդ օրվա
շուկայական գնի և հաշվեկշռային արժեքի միջև տարբերությունը
գրանցվում է եկամուտների և ծախսերի հաշվետվությունում` որպես
իրացված շահույթ կամ վնաս: Եթե վաճառքի համար նախատեսված
արժեթուղթը փոխանցվում է մինչև մարման ժամկետը պահվող
արժեթղթերի կարգ, ապա չիրացված շահույթը կամ վնասը անմիջապես
գրանցվում է հաշվեկշռի կապիտալի բաժնի «Մինչև մարման ժամկետը
պահված պարտքային արժեթղթերի գծով շահույթ/վնաս» 5314 հաշվին
և դուրս գրվում (ամորտիզացվում է) մինչև մարումը մնացած
ժամանակաշրջանում եկամուտներին: «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշիվ» և «Վաճառքի համար
նախատեսված արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված
շահույթ/վնաս» հաշիվների մնացորդները պետք է արտացոլեն վաճառքի
համար նախատեսված արժեթղթերի վերագնահատման արդյունքում
կուտակված շահույթը/վնասը:
5314 Մինչև մարման ժամկետը պահված պարտքային արժեթղթերի գծով
շահույթ/վնաս
Տես 181 և 5311 հաշիվները:
5315 Ասոցիացված կազմակերպությունում ներդրումների վերագնահատումից
չիրացված շահույթ/վնաս
5316 Համատեղ ձեռնարկումներում մասնակցության վերագնահատումից
չիրացված շահույթ/վնաս
5317 Դուստր բանկերում ներդրումների վերագնահատումից չիրացված
շահույթ/վնաս
5318 Այլ ֆինանսական ընկերություններում ներդրումների վերագնահատումից
չիրացված շահույթ/վնաս
5318 Այլ դուստր ընկերություններում ներդրումների վերագնահատումից
չիրացված շահույթ/վնաս
(531 հաշիվը լրաց. 21.03.01 թիվ 77 որոշում)
54 Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր
541 Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր
5411 Բանկի կողմից հետ գնված սեփական արտոնյալ բաժնետոմսեր
5412 Բանկի կողմից հետ գնված սեփական սովորական բաժնետոմսեր
Վերոհիշյալ երկու հաշիվներում հաշվառվում են բանկի կողմից
օրենքով սահմանված կարգով հետ գնված սեփական բաժնետոմսերի
գումարները: Սեփական բաժնետոմսերը սովորաբար չունեն ձայնի և
շահաբաժնի իրավունք, ինչպես նաև բանկի լուծարման դեպքում
առաջացող իրավունքներ: Այս բաժնետոմսերն օտարվում են օրենքով
սահմանված կարգով: Բաժնետոմսերի վաճառքի և հետգնման գնի միջև
եղած դրական տարբերությունը կրեդիտագրվում է «Լրացուցիչ
վճարված կապիտալ-արտոնյալ բաժնետոմսերի հավելավճարներ» կամ
«Լրացուցիչ վճարված կապիտալ-սովորական բաժնետոմսերի
հավելավճարներ» հաշիվներին:
ԿԱՐԳ 6000 ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
60 Տոկոսային եկամուտ
Հաշիվների այս խումբը ներկայացնում է ստացված կամ հաշվարկված
(ստացվելիք) տոկոսային եկամուտ` տոկոսային եկամուտ ապահովող տարբեր
ակտիվներից: Հաշվարկված տոկոսն այն եկամուտն է, որը հաշվարկվել է,
բայց չի իրացվել հաշվետվության օրվա դրությամբ: Հաշվարկված
տոկոսային եկամուտները դեբետագրվում են համապատասխան ակտիվային
հաշիվներից հաշվարկված (ստացվելիք) տոկոսներ հաշիվների հետ:
601 Տոկոսային եկամուտ թղթակցային հաշիվներից
6011 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից
6012 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային
հաշիվներից
602 Տոկոսային եկամուտ ներդրված ավանդներից
6021 Տոկոսային եկամուտ ոսկով ավանդներից
6022 Տոկոսային եկամուտ ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներից
6023 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից
6024 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից
603 Տոկոսային եկամուտ վարկերից
6031 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից
6032 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից
6033 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից
6034 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված
վարկերից
6035 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններին տրված վարկերից
6036 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ
պետական ձեռնարկություններին տրված վարկերից
6037 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներին տրված վարկերից
6038 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներին տրված վարկերից
6039 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներին տրված վարկերից
6040 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերից
6041 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերից
6042 Տոկոսային եկամուտ բանկի հետ կապված անձանց տրված վարկերից
605 Տոկոսային եկամուտ օվերդրաֆտից
6051 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից
6052 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից
6053 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված
օվերդրաֆտից
6054 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված
օվերդրաֆտից
6055 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից
6056 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ
պետական ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից
6057 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
6058 Տոկոսային եկամուտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
ռեզիդենտ սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
6059 Տոկոսային եկամուտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ
ռեզիդենտ սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
6060 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրված օվերդրաֆտից
6061 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրված օվերդրաֆտից
607 Տոկոսային եկամուտ արժեթղթերից
6071 Տոկոսային եկամուտ պետական արժեթղթերից
6072 Տոկոսային եկամուտ ոչ պետական արժեթղթերից
6073 Տոկոսային եկամուտ ռեպո համաձայնագրերի գծով
(6073 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 75 որոշում)
608 Տոկոսային եկամուտ վարկային քարտերից
6081 Տոկոսային եկամուտ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից
6082 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից
609 Տոկոսային եկամուտ ֆինանսական լիզինգից
6092 Տոկոսային եկամուտ ֆինանսական լիզինգից
Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Գալիք ժամանակաշրջանի
եկամուտներ ֆինանսական լիզինգից» 1653 կամ 1654 հաշիվներին:
610 Տոկոսային եկամուտ ստորադաս փոխատվություններից
6101 Տոկոսային եկամուտ ստորադաս փոխատվություններից
611 Այլ տոկոսային եկամուտ
6111 Այլ տոկոսային եկամուտ
Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Ֆինանսական այլ
գործառնություններից ստացվելիք տոկոսներ» հաշվին:
612 Շահաբաժիններ
6121 Ներդրումներից ստացված շահաբաժիններ
Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Ստացվելիք շահաբաժիններ»
հաշվին
6122 Ասոցիացված կազմակերպություններում կատարված ներդրումներից
(նշանակալից մասնակցությունից) զուտ շահույթ/վնաս
Այս հաշիվը ներկայացնում է բանկի բաժնեմասը ասոցիացված
կազմակերպությունների զուտ շահույթներում/ վնասներում: Հաշիվը
կրեդիտագրվում է` թղթակցելով 1971 «Ասոցիացված
կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամում ներդրումներ
(նշանակալից մասնակցություն)» հաշվի հետ:
6123 Համատեղ ձեռնարկումներում մասնակցությունից զուտ շահույթ/վնաս
Այս հաշիվը ներկայացնում է բանկի բաժնեմասը համատեղ ձեռնարկման
զուտ շահույթներում/ վնասներում: Հաշիվը կրեդիտագրվում է`
թղթակցելով 1972 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցություն»
հաշվի հետ:
6124 Դուստր բանկերի կանոնադրական հիմնադրամներում կատարված
ներդրումներից զուտ շահույթ/ վնաս
Այս հաշիվը ներկայացնում է բանկի բաժնեմասը դուստր բանկի զուտ
շահույթում/ վնասում: Հաշիվը կրեդիտագրվում է` թղթակցելով 1973
«Ներդրումներ դուստր բանկերում» հաշվի հետ:
6125 Այլ ֆինանսական դուստր ընկերություններում կատարված
ներդրումներից զուտ շահույթ/ վնաս
Այս հաշիվը ներկայացնում է բանկի բաժնեմասը դուստր բանկի զուտ
շահույթում/ վնասում: Հաշիվը կրեդիտագրվում է` թղթակցելով
1974 «Ներդրումներ այլ ֆինանսական դուստր ընկերություններում»
հաշվի հետ:
6126 Այլ դուստր ընկերություններում (ոչ բանկ և այլ ֆինանսական
հաստատություններ) կատարված ներդրումներից զուտ շահույթ/ վնաս
Այս հաշիվը ներկայացնում է բանկի բաժնեմասը այլ դուստր
ընկերություններում կատարված ներդրումների զուտ շահույթներում/
վնասներում: Հաշիվը կրեդիտագրվում է` թղթակցելով 1975
«Ներդրումներ այլ դուստր ընկերություններում (ոչ բանկեր և այլ
ֆինանսական հաստատություններ)» հաշվի հետ:
(612 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 77 որոշում)
62 Կորուստների վերականգնում (փոխհատուցում)
621 Կորուստների վերականգնում
Հաշիվների այս խումբը ներկայացնում է գործող կարգերին համաձայն
նախկինում դուրս գրված գումարների վերականգնում:
6211 Ծախսերով դուրս գրված վարկերի ու դեբիտորական պարտքերի
վերականգնում
(6211 կետը խմբ. 19.07.99 թիվ 119 որոշում)
6212 Ծախսերով դուրս գրված արժեթղթերի վերականգնում
(6213-6214 կետերն ուժը կորցրել են 19.07.99 թիվ 119 որոշում)
63 Վարձավճարներ
631 Վարձավճարներ
Այս բաժնում հաշվառվում են տարբեր աղբյուրներից ստացված
եկամուտներ, այն է` միջնորդավճարներ, բյուջեին մատուցված
ծառայությունների դիմաց ստացված վարձեր և այլ վարձավճարներ:
6311 Միջնորդավճարներ
6312 Պետական բյուջեի սպասարկման և մատուցված այլ
ծառայություններից ստացված եկամուտներ:
6313 Տեղական բյուջեի սպասարկման և մատուցված այլ
ծառայություններից ստացված եկամուտներ:
64 Այլ եկամուտ
641 Այլ եկամուտ
6411 Եկամուտներ ստացված տույժերից և տուգանքներից
Այս հաշվում հաշվառվում են տարբեր տույժերից և տուգանքներից
ստացված եկամուտները, որոնք սահմանվում են բանկի կողմից
պայմանագրերի դրույթների խախտումների համար, ինչպիսիք են
ժամկետային ավանդների ժամկետից շուտ վերադարձը, վարկերի և
վարկերի տոկոսների վճարման ուշացումը կամ այլ խախտումներ:
6412 Երաշխիքներից, հոժարագրերով, ակրեդիտիվներով
գործառնություններից, լիազորագրային գործունեությունից ստացված
եկամուտներ:
Այս հաշվում հաշվառվում են երաշխիքներով, հոժարագրերով,
ակրեդիտիվներով և լիազորագրային գործունեության ձևով
մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները:
6413 Գործառնական լիզինգից ստացված վարձակալության վճարներ
6414 Այլ եկամուտներ
6415 Ֆակտորինգից ստացված եկամուտներ
6416 Եկամուտներ բացասական գուդվիլի ամորտիզացիայից
(6416 հաշիվը լրաց. 21.03.01 թիվ 77 որոշում)
651 Շահույթ
6511 Հիմնական միջոցների օտարումից ստացված շահույթ
Այս հաշվում հաշվառվում է հիմնական միջոցների օտարումից
ստացված շահույթը: Շահույթը հաշվարկվում է որպես վաճառքի գնի
և հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի միջև եղած
տարբերություն: Հաշվեկշռային արժեքը որոշվում է որպես
ձեռքբերման գնի և հաշվարկված ամորտիզացիայի տարբերություն
օտարման օրվա դրությամբ: Եթե ակտիվը նախկինում վերագնահատվել
էր, ապա վերագնահատման հաշվարկված գումարը դուրս է գրվում
«Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվից`
թղթակցելով «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի
կուտակում» հաշվի հետ, այնպես որ այն չներառվի ընթացիկ տարվա
շահույթի կամ վնասի հաշվարկի մեջ:
6512 Վերավաճառքի արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ
Այս հաշվում հաշվառվում է վերավաճառքի համար նախատեսված
բաժնետոմսերի և պարտքային արժեթղթերի իրացումից ստացված
շահույթը: Իրացված շահույթը հաշվարկվում է որպես վերավաճառքի
համար նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի և դրանց ավելի ցածր
հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերություն` շուկայական
արժեքի ճշտման գումարը ներառյալ:
6513 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ
Այս հաշվում հաշվառվում է վաճառքի համար նախատեսված
բաժնետոմսերի և պարտքային արժեթղթերի իրացումից ստացված
շահույթը: Իրացված շահույթը հաշվարկվում է որպես վաճառքի համար
նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի և դրանց ավելի ցածր
ձեռքբերման գնի միջև եղած տարբերություն: Վաճառքի համար
նախատեսված արժեթղթերի ձեռքբերման գնի և հաշվեկշռային արժեքի
միջև եղած տարբերությունը, որն արտահայտում է ամենավերջին
գնահատումը, դեբետագրվում կամ կրեդիտագրվում է «Վաճառքի համար
նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվին»`
թղթակցելով կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս»
հաշվի հետ:
6514 Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի վաճառքից ստացված
շահույթ
Այս հաշվում հաշվառվում է մինչև մարման ժամկետը պահվող
պարտքային արժեթղթերի իրացումից ստացված շահույթը: Իրացված
շահույթը հաշվարկվում է որպես այդ արժեթղթերի վաճառքի գնի և
դրանց դրանց ավելի ցածր հաշվեկշռային արժեքի միջև եղած
տարբերություն: Վաճառքի օրվա դրությամբ այդ պարտատոմսերի համար
ստացված տոկոսային եկամուտը պետք է գրանցվի եկամուտների և
ծախսերի հաշվետվությունում:
6515 Արտարժույթի առք ու վաճառքից ստացված շահույթ
Այս հաշվում հաշվառվում է արտարժույթի առք ու վաճառքից կամ
փոխանակումից ստացված իրացված շահույթը: Այս
գործառնությունները պետք է տարբերակվեն հաշվեկշռի
կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած չիրացված արտարժութային
տարբերություններից, որը գրանցվում է «Հաշվեկշռի
կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային
տարբերությունների պահուստ» հաշվում:
6516 Արտարժույթի վերագնահատման դրական արդյունք
6517 Ոսկու վաճառքից ստացված շահույթ
Այս հաշվում հաշվառվում են ոսկու վաճառքից ստացված
եկամուտները: Իրացված շահույթը (եկամուտը) հաշվարկվում է որպես
իրացման գնի և հաշվեկշռային (ձեռքբերման սկզբնական կամ
վերագնահատված) գնի տարբերություն:
6518 Ոսկու վերագնահատման դրական արդյունք
6519 Այլ գործառնություններից ստացված շահույթ
Այս հաշվում հաշվառվում է այն ակտիվների վաճառքից կամ այլ
օտարումից ստացված շահույթը, որոնց համար առանձին հաշիվ
նախատեսված չէ: Շահույթը հաշվարկվում է որպես ակտիվի վաճառքի
գնի կամ օտարման գումարի և դրա հաշվեկշռային արժեքի միջև
եղած տարբերություն:
6520 Վերավաճառքի արժեթղթերի վերագնահատումից ստացված շահույթ
Այս հաշվում հաշվառվում է վերավաճառքի համար նախատեսված
արժեթղթերի վերագնահատումից ստացված չիրացված շահույթը որպես
դրանց ձեռքբերման գնի ճշգրտման արդյունք` վերջին շուկայական
իրական գինը արտացոլելու նպատակով: Այս հաշիվը թղթակցում է
«Վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի
ճշտման հաշիվ» հաշվի հետ:
6521 Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից
շահույթ
6521 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի արժեզրկումից կորուստների
վերականգնումից եկամուտներ
6522 Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի և այլ անձանց
կանոնադրական հիմնադրամներում ներդրումների արժեզրկումից
կորուստների վերականգնումից եկամուտներ
(6521-6522 հաշիվները լրաց. 21.03.01 թիվ 75, 21.03.01 թիվ 77 որոշումներ)
66 Արտառոց եկամուտներ
661 Արտառոց եկամուտներ
6611 Արտառոց եկամուտներ
Արտառոց եկամուտներ են համարվում այն գործառնություններից
ստացված եկամուտները, որոնք անսովոր են իրենց բնույթով և
հազվադեպ են առաջանում:
Գործառնության անսովոր բնույթը նշանակում է, որ այն անբնական է
և ուղղակիորեն կապված չէ բանկի առօրյա գործունեության հետ`
հաշվի առնելով միջավայրը, որտեղ բանկը գործում է:
Գործառնության հազվադեպ առաջանալը նշանակում է, որ այն չի
սպասվում տեսանելի ապագայում` հաշվի առնելով միջավայրը, որտեղ
բանկը գործում է:
67 Եկամտի ամփոփում
671 Եկամտի ամփոփում
6711 Եկամտի ամփոփում
Այս հաշիվն օգտագործվում է յուրաքանչյուր օրվա վերջում` եկամտի
և ծախսերի ժամանակավոր բոլոր հաշիվները փակելու համար, ըստ
որի որոշվում է ընթացիկ տարվա զուտ շահույթը/վնասը: Այս հաշիվը
թղթակցում է «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս»
հաշվի հետ:
68 Ներբանկային (միջմասնաճյուղային) եկամուտներ (ծախսեր)
681 Ներբանկային (միջմասնաճյուղային) եկամուտներ (ծախսեր)
6811 Ներբանկային (միջմասնաճյուղային) եկամուտներ (ծախսեր)
Այս հաշվում հաշվառվում են ներբանկային գործառնությունների
արդյունքում առաջացած եկամուտները և ծախսերը: Կոնսոլիդացիայի
ժամանակ այս հաշիվը զրոյանում է:
ԿԱՐԳ 7000 ԾԱԽՍԵՐ
70 Տոկոսային ծախսեր
Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկի պարտավորությունների
համար վճարված կամ հաշվարկված տոկոսային ծախսերը: Հաշվարկված
(վճարվելիք) տոկոսն այն ծախսն է, որը հաշվարկվել է, բայց չի վճարվել
հաշվետու օրվա դրությամբ: Հաշվարկված տոկոսը կրեդիտագրվում է
«Հաշվարկված տոկոսներ» խմբի համապատասխան հաշվի հետ, դեբետագրվում
այս խմբի համապատասխան տոկոսային ծախսի հաշվի հետ:
701 Տոկոսային ծախսեր թղթակցային հաշիվների գծով
7011 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերի հետ թղթակցային հաշիվների
գծով
7012 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ թղթակցային
հաշիվների գծով
702 Տոկոսային ծախսեր ավանդների գծով
7021 Տոկոսային ծախսեր ոսկով ավանդների գծով
7022 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ավանդների գծով
7023 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ավանդների գծով
7024 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ավանդների գծով
7025 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ավանդների գծով
7026 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ավանդների
գծով
7027 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններից ավանդների գծով
7028 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ
պետական սուբյեկտներից ավանդների գծով
7029 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներից ավանդների գծով
7030 Տոկոսային ծախսեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
ռեզիդենտ սուբյեկտներից ավանդների գծով
7031 Տոկոսային ծախսեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ
ռեզիդենտ սուբյեկտներից ավանդների գծով
7032 Տոկոսային ծախսեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններից ավանդների գծով
7033 Տոկոսային ծախսեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ կազմակերպություններից ավանդների գծով
7034 Տոկոսային ծախսեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից
ավանդների գծով
704 Տոկոսային ծախսեր վարկերի գծով
7041 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկերի գծով
7042 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի գծով
7043 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի գծով
705 Տոկոսային ծախսեր օվերդրաֆտների գծով
7051 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ստացված օվերդրաֆտների
գծով
7052 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ստացված օվերդրաֆտների
գծով
7053 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ստացված օվերդրաֆտների
գծով
706 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով
Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Բանկի կողմից թողարկված
արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:
7061 Տոկոսային ծախսեր ավանդային սերտիֆիկատների գծով
7062 Տոկոսային ծախսեր մուրհակների գծով
7063 Տոկոսային ծախսեր պարտատոմսերի գծով
7064 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված այլ արժեթղթերի գծով
7065 Տոկոսային ծախսեր հակադարձ ռեպո համաձայնագրերի գծով
(7065 հաշիվը փոփ. 21.03.01 թիվ 75 որոշում)
709 Տոկոսային ծախսեր ֆինանսական լիզինգի գծով
7092 Տոկոսային ծախսեր ֆինանսական լիզինգի գծով
Այս հաշվում հաշվառվում են ֆինանսական լիզինգի գծով տոկոսային
ծախսերը, որոնք ներառվում են լիզինգի նվազագույն
վճարումներում: Երբ վճարումները կատարվում են, ապա մի մասը
գրանցվում է «Տոկոսային ծախսեր ֆինանսական լիզինգի գծով»
հաշվին` օգտագործելով էֆեկտիվ տոկոսադրույքի մեթոդը:
Յուրաքանչյուր նվազագույն լիզինգային վճարման և տոկոսային
ծախսերի գումարի միջև եղած տարբերությունը գրանցվում է որպես
մայր գումարի մարում` թղթակցելով «Ֆինանսական լիզինգի գծով
պարտավորություններ» հաշվի հետ
710 Տոկոսային ծախսեր ստորադաս փոխառությունների գծով
7101 Տոկոսային ծախսեր ստորադաս փոխառությունների գծով
Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Ստորադաս
փոխառությունների դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:
711 Այլ տոկոսային ծախսեր
7111 Այլ տոկոսային ծախսեր
Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Այլ
պարտավորությունների դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:
72 Հատկացումներ պահուստներին
721 Հատկացումներ պահուստներին
Հաշիվների այս խումբը ներկայացնում է ակտիվների հնարավոր
կորուստների ծածկման պահուստներին կատարվող հատկացումները
7211 Հատկացումներ վարկերի ու դեբիտորական պարտքերի ընդհանուր
պահուստին
(7211 կետը խմբ. 19.07.99 թիվ 119 որոշում)
7212 Հատկացումներ ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների
ծածկման պահուստին
7213 Հատկացումներ վարկերի ու դեբիտորական պարտքերի հատուկ պահուստին
(7213 կետը խմբ. 19.07.99 թիվ 119 որոշում)
(7214 կետն ուժը կորցրել է 19.07.99 թիվ 119 որոշում)
73 Միջնորդավճարներ, տույժեր ու տուգանքներ և այլ գործառնական ծախսեր
731 Միջնորդավճարներ, տույժեր ու տուգանքներ և այլ գործառնական ծախսեր
Հաշիվների այս խումբը ներկայացնում է տարբեր ծառայությունների
դիմաց կատարված ծախսերը (ներառյալ` միջնորդավճարները, տույժերը
և տուգանքները):
7311 Միջնորդավճարների գծով ծախսեր
7312 Տուգանքների և տույժերի գծով ծախսեր
7313 Երաշխիքների, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվներով և
լիազորագրային գործառնությունների գծով ծախսեր
7314 Ծախսեր ֆակտորինգի գծով
7315 Այլ գործառնական ծախսեր
74 Կառավարչական ծախսեր
741 Ծախսեր անձնակազմի գծով
7411 Հիմնական աշխատողներին տրվող աշխատավարձ
7412 Պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ
7413 Պարգևատրումներ և լրավճարներ
7414 Արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար վճարումներ
7415 Հատկացումներ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին
7416 Հատկացումներ սոցիալական ապահովության հիմնադրամին
7417 Անձնակազմի ուսուցման ծախսեր
7418 Անձնակազմի այլ ծախսեր
742 Կառավարչական ծախսեր
7421 Բանկի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության ծախսեր
7422 Բանկի շենքի տեխնիկական սպասարկման և պահպանման գծով ծախսեր
7423 Բանկի սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր
7424 Անվտանգության ապահովման ծախսեր
7425 Աուդիտի և այլ խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր
7426 Կապի և հաղորդակցական միջոցների գծով ծախսեր
7427 Հարկեր
Այս հաշվում հաշվառվում են բանկի կողմից վճարված ակցիզային,
ավելացված արժեքի և հողի հարկերը, գույքահարկը:
7428 Վարկերի տրամադրման և վերադարձման գծով ծախսեր
7429 Գործուղման ծախսեր
7430 Բանկի փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման գծով ծախսեր
7431 Գրասենյակային ծախսեր
7432 Այլ կառավարչական ծախսեր
7433 Ապահովագրության գծով ծախսեր
744 Ամորտիզացիոն ծախսեր
7441 Ամորտիզացիոն ծախսեր-շենքեր, շինություններ
7442 Ամորտիզացիոն ծախսեր-համակարգիչներ և հաղորդակցման
սարքավորումներ
7443 Ամորտիզացիոն ծախսեր-փոխադրամիջոցներ
7444 Ամորտիզացիոն ծախսեր-այլ հիմնական միջոցներ
7445 Ամորտիզացիոն ծախսեր-ֆինանսական լիզինգով վարձակալած հիմնական
միջոցներ
Այս հաշվում հաշվառվում են ֆինանսական լիզինգի պայմանագրի
համաձայն կապիտալիզացված հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն
ծախսերը: Ամորտիզացիոն ծախսերը պետք է հիմնվեն այդ միջոցների
օգտակար տևողության վրա` հաշվի առնելով հաշվարկված
մնացորդային արժեքը, եթե սեփականության իրավունքը պետք է
փոխանցվի բանկին լիզինգի ժամկետի ավարտից հետո: Եթե այդ
իրավունքը հետ է վերադարձվում վարձատուին, ապա ամորտիզացիոն
ծախսը պետք է հիմնվի լիզինգի ժամանակաշրջանի վրա, եթե այն
ավելի կարճ է, քան կապիտալիզացված ակտիվի հաշվարկված օգտակար
տևողությունը: Կիրառվող ամորտիզացիոն մեթոդը պետք է
համապատասխանի բանկի կողմից ընդունված ամորտիզացիայի
պահանջներին:
745 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ծախսեր
7451 Ամորտիզացիոն ծախսեր-վարձակալված հիմնական միջոցներին ուղղված
կապիտալ ներդրումների գծով
Այս հաշվում հաշվառվում են վարձակալված հիմնական միջոցներին
ուղղված կապիտալ ներդրումների ամորտիզացիոն ծախսերը, որոնք
բանկը կատարում է գործառնական լիզինգի պայմանագրի համաձայն:
Վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումները
պետք է ամորտիզացվեն կամ
(1) դրանց օգտակար տևողության ընթացքում կամ (2) լիզինգային
պայմանագրի տևողության ընթացքում, կախված նրանից, թե որն
ժամկետն է ավելի կարճ:
7452 Ամորտիզացիոն ծախսեր-գուդվիլ
7453 Ամորտիզացիոն ծախսեր-լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ
նյութական ակտիվներ
7454 Ամորտիզացիոն ծախսեր-համակարգչային ծրագրեր
7455 Ամորտիզացիոն ծախսեր-կազմակերպական ծախսեր
7456 Ամորտիզացիոն ծախսեր-այլ ոչ նյութական ակտիվներ
75 Հասարակական կապերի գծով ծախսեր
751 Հասարակական կապերի գծով ծախսեր
7511 Գովազդի ծախսեր
7512 Ներկայացուցչական ծախսեր
7513 Հասարակական կապերի գծով ծախսեր
7514 Անդամավճարներ
76 Վնասներ
761 Վնասներ
7611 Վնասներ հիմնական միջոցների օտարումից
Այս հաշվում հաշվառվում են հիմնական միջոցների օտարումից
առաջացած վնասները: Վնասները հաշվարկվում են որպես
հաշվեկշռային արժեքի և վաճառքի գնի միջև եղած բացասական
տարբերություն: Հաշվեկշռային արժեքը որոշվում է որպես
ձեռքբերման արժեքի և հաշվարկված ամորտիզացիայի տարբերություն`
օտարման օրվա դրությամբ: Եթե ակտիվը նախկինում վերագնահատվել
է, ապա վերագնահատման հաշվարկված գումարը դուրս է գրվում
«Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվից`
թղթակցելով «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի
կուտակում» հաշվի հետ, այնպես որ այն չներառվի «Ընթացիկ
ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշվի մեջ:
7612 Վնասներ վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի առք ու վաճառքից
Այս հաշվում հաշվառվում են վերավաճառքի համար նախատեսված
բաժնետոմսերի և պարտքային արժեթղթերի իրացումից առաջացած
վնասները: Վնասը հաշվարկվում է որպես վերավաճառքի համար
նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի և դրանց ավելի բարձր
հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերություն` շուկայական
արժեքի ճշտման գումարը ներառյալ:
(7612 հաշիվը փոփ. 10.05.00 թիվ 112 որոշում)
7613 Վնասներ վաճառքի համար նախատեսված արժեթղթերի առք ու վաճառքից
Այս հաշվում հաշվառվում են վաճառքի համար նախատեսված
բաժնետոմսերի և պարտքային արժեթղթերի իրացումից առաջացած
վնասները: Վնասը հաշվարկվում է որպես վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի վաճառքի գնի և դրանց ավելի բարձր հաշվեկշռային
արժեքի միջև եղած տարբերություն: Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի ձեռքբերման գնի և հաշվեկշռային արժեքի միջև եղած
տարբերությունը (որն արտահայտում է ամենավերջին գնահատումը)
դեբետագրվում կամ կրեդիտագրվում է «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվին»` թղթակցելով
կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
վերագնահատումից առաջացած չիրացված շահույթ/ վնաս» հաշվի հետ:
(7613 հաշիվը փոփ. 10.05.00 թիվ 112 որոշում)
7614 Վնասներ մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի առք ու վաճառքից
Այս հաշվում հաշվառվում են մինչև մարման ժամկետը պահվող
պարտքային արժեթղթերի իրացումից առաջացած վնասները: Իրացված
վնասը հաշվարկվում է որպես այդ արժեթղթերի վաճառքի գնի և
դրանց ավելի բարձր հաշվեկշռային արժեքի միջև եղած
տարբերություն: Վաճառքի օրվա դրությամբ այդ արժեթղթերի համար
ստացված տոկոսային եկամուտը պետք է գրանցվի եկամուտների և
ծախսերի հաշվետվությունում:
(7614 հաշիվը փոփ. 10.05.00 թիվ 112 որոշում)
7615 Վնասներ վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի
վերագնահատումից
Այս հաշվում հաշվառվում է վերավաճառքի համար նախատեսված
արժեթղթերի վերագնահատումից ստացված չիրացված վնասը որպես
դրանց ձեռքբերման գնի ճշգրտման արդյունք` վերջին շուկայական
իրական գինը արտացոլելու նպատակով: Այս հաշիվը թղթակցում է
«Վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի
ճշտման հաշիվ» հաշվի հետ:
7616 Վնասներ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններից
Այս հաշվում հաշվառվում է արտարժույթի առք ու վաճառքից կամ
փոխանակումից առաջացած իրացված վնասը:
7617 Արտարժույթի վերագնահատման բացասական արդյունք
7618 Վնասներ ոսկով գործառնություններից
Այս հաշվում հաշվառվում են ոսկու վաճառքից ստացված վնասները:
Իրացված վնասը հաշվարկվում է որպես իրացման գնի և
հաշվեկշռային (ձեռքբերման սկզբնական կամ վերագնահատված) գնի
տարբերություն:
7619 Ոսկու վերագնահատման բացասական արդյունք
7620 Վնասներ այլ գործառնություններից
Այս հաշվում հաշվառվում է վաճառքից կամ այլ օտարումից, ինչպես
նաև այն գործառնություններից առաջացած վնասը, որոնց համար
առանձին հաշիվ նախատեսված չէ: Վնասը հաշվարկվում է որպես
ակտիվի վաճառքի գնի կամ օտարման գումարի և դրա ձեռքբերման գնի
միջև եղած տարբերություն:
7621 Վնասներ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի
վերավաճառքից
7621 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի արժեզրկումից կորուստներ
Այս հաշվում հաշվառվում են վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
արժեզրկումից կորուստները այն չափով, որքանով արժեզրկումից
կորուստը գերազանցում է այս ներդրումների վերագնահատումից
արժեքի աճը:
7622 Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի և այլ անձանց
կանոնադրական հիմնադրամներում ներդրումների արժեզրկումից
կորուստներ
Այս հաշվում հաշվառվում են մինչև մարման ժամկետը պահվող
արժեթղթերի և այլ անձանց կանոնադրական հիմնադրամում
ներդրումների արժեզրկման հետ կապված կորուստները: Ներդրումների
արժեզրկման դեպքում նշված հաշվում գրանցվում է ներդրումների
փոխհատուցման գումարի և հաշվեկշռային արժեքի տարբերությունը`
թղթակցելով 1473 «Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների
ծածկման պահուստ» հաշվի հետ:
(6521-6522 հաշիվները լրաց. 21.03.01 թիվ 75, 21.03.01 թիվ 77, 12.06.01 թիվ158 որոշումներ)
763 Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից
7631 Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից
7632 Վնասներ հիմնական միջոցների արժեքի երկարատև իջեցումից
Տես 5121 հաշիվը:
77 Հաշվարկված հարկեր
771 Հաշվարկված հարկեր
7711 Հաշվարկված հարկեր պետական բյուջեի գծով
Այս հաշվի տակ հաշվառվում են հաշվարկված շահութահարկի գծով
ծախսերը
7712 Հաշվարկված հարկեր տեղական բյուջեի գծով
7713 Ծախսեր հետաձգված հարկերի գծով
78 Արտառոց ծախսեր
781 Արտառոց ծախսեր
7811 Արտառոց ծախսեր
Արտառոց ծախսեր են համարվում այն գործառնություններից ստացված
ծախսերը, որոնք անսովոր են իրենց բնույթով և հազվադեպ են
առաջանում:
Գործառնության անսովոր բնույթը նշանակում է, որ այն անբնական է
և ուղղակիորեն կապված չէ բանկի առօրյա գործունեության հետ`
հաշվի առնելով միջավայրը, որտեղ բանկը գործում է:
Գործառնության հազվադեպ առաջանալը նշանակում է, որ այն չի
սպասվում տեսանելի ապագայում` հաշվի առնելով միջավայրը, որտեղ
բանկը գործում է:
7901 Փոքրամասնության ներդրումների գծով զուտ եկամուտը
Տես 6122 հաշիվը:
ԿԱՐԳ 8000 ՀԵՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
80 Պահանջներ և պարտավորություններ երաշխավորությունների ու վճարման
փաստաթղթերի գծով
801 Տրամադրված երաշխավորություններ
8011 Վարկային երաշխավորություններ
8012 Այլ երաշխավորություններ
8013 Վարկային երաշխավորություններ բանկի հետ կապված անձանց գծով
8014 Այլ երաշխավորություններ բանկի հետ կապված անձանց գծով
802 Վարկային գիծ
8021 Վարկային գծերի առավելագույն սահմանաչափեր
8022 Վարկային գծերի չօգտագործված մասը
8023 Վարկային քարտերի սահմանաչափեր
803 Ակրեդիտիվներ և վճարման փաստաթղթեր
8031 Ակրեդիտիվներ
8032 Վճարային հանձնարարագրեր
8033 Այլ վճարային փաստաթղթեր
81 Կանխիկ (սփոթ) և ժամկետային գործառնություններ
811 Կանխիկ (սփոթ) գործառնություններ
8111 2 օրվա ընթացքում արտարժույթի վաճառքի համար
8112 2 օրվա ընթացքում արժեթղթերի վաճառքի համար
8113 2 օրվա ընթացքում արտարժույթի գնման համար
8114 2 օրվա ընթացքում արժեթղթերի գնման համար
812 Ժամկետային գործառնություններ
8121 Արտարժույթի վաճառքի համար
8122 Արժեթղթերի վաճառքի համար
8123 Արտարժույթի գնման համար
8124 Արժեթղթերի գնման համար
813 Օպցիոններ
8131 Արտարժույթի վաճառքի համար
8132 Արժեթղթերի վաճառքի համար
8133 Արտարժույթի գնման համար
8134 Արժեթղթերի գնման համար
814 Չիրացված փոխարժեքային տարբերություններ
8141 Արտարժույթի գծով
8142 Արժեթղթերի գծով
82 Ներդրումներ արժեթղթերում
821 Արժեթղթեր վերավաճառքի համար
8211 Առաջնային շուկայում ձեռք բերված վերավաճառքի արժեթղթեր
8212 Երկրորդային շուկայում ձեռք բերված վերավաճառքի արժեթղթեր
822 Արժեթղթեր վաճառքի համար
8221 Առաջնային շուկայում ձեռք բերված վաճառքի արժեթղթեր
8222 Երկրորդային շուկայում ձեռք բերված վաճառքի արժեթղթեր
823 Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր
8231 Առաջնային շուկայում ձեռք բերված մինչև մարման ժամկետը
պահվող արժեթղթեր
8232 Երկրորդային շուկայում ձեռք բերված մինչև մարման ժամկետը
պահվող արժեթղթեր
(82 հաշիվը լրաց. 10.05.00 թիվ 112 որոշում)
ԿԱՐԳ 9000 ԾԱՆՈՒՑՈՒՄ
90 Գրավ
901 Ստացված գրավ
9011 Պետական արժեթղթեր
9012 Այլ արժեթղթեր
9013 Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ
9014 Թանկարժեք զարդեր, ոսկու ջարդոն և թանկարժեք քարեր
9015 Անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ
9016 Պատրաստի արտադրանք և ապրանքներ
9017 Այլ գրավ
902 Ստացված երաշխավորություններ
9021 Վարկային երաշխավորություններ
9022 Այլ երաշխավորություններ
903 Տրամադրված գրավ
9031 Պետական արժեթղթեր
9032 Այլ արժեթղթեր
9033 Անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ
9034 Այլ գրավ
91 Դուրսգրումներ
911 Դուրսգրումներ
9111 Ծախսերով դուրս գրված վարկեր
9112 Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտքեր
9113 Ակտիվներ` դուրս գրված գլխավոր պահուստի միջոցներից
9114 Դուրս գրված տոկոսներ վարկերից
9115 Ծախսերով դուրս գրված արժեթղթեր
92 Գործառնական լիզինգ
921 Ըստ գործառնական լիզինգի վարձով տրված
9211 Շենքեր
9212 Փոխադրամիջոցներ, սարքավորումներ և այլ հիմնական միջոցներ
9213 Այլ ակտիվներ
922 Ըստ գործառնական լիզինգի օգտագործվող
9221 Շենքեր
9222 Փոխադրամիջոցներ, սարքավորումներ և այլ հիմնական միջոցներ
9223 Այլ ակտիվներ
93 Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ
931 Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ
9311 Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր
9312 Հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող այլ ակտիվներ
94 Արժեքների պահպանում
941 Ի պահ ընդունված արժեքներ
9411 Պետական արժեթղթեր
9412 Այլ արժեթղթեր
9413 Թանկարժեք մետաղներ
9415 Այլ արժեքավոր իրեր
942 Ի պահ տրված արժեքներ
9421 Պետական արժեթղթեր
9422 Այլ արժեթղթեր
9423 Թանկարժեք մետաղներ
9424 Այլ արժեքավոր իրեր