Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

11.06.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.05.2010  -ից մինչեւ   11.06.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 23.04.13 թիվ 129-Ն որոշում)

i

600.0183.270410

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        04            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60010177

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2010 թվականի N 183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 30-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 43-Ն որոշման 1-ին կետով հաստատված Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հավելվածի 1.1-րդ, 1.2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Երևան քաղաքում`

1) բոլոր սպառողներին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 97,3 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 88,9 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,

4) սպառողների առնվազն 69,9 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

5) սպառողների առնվազն 65,7 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,

6) սպառողների առնվազն 54,8 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Եղվարդ քաղաքում և Պռոշյան, Առինջ, Քասախ, Քանաքեռավան, Զովունի, Մերձավան, ՈՒշի, Նոր Երզնկա, Սաղմոսավան, Բալահովիտ, Գետամեջ, Նոր Գեղի, Ռադիոկայան, Մրգաշեն, Արտամետ, Պտղնի, Վերին Պտղնի, Թաիրով, Փարաքար, Ջրվեժ, Խարբերդ, Խարբերդի զոնալ կայան, Դիտակ, Բարձրաշեն, Ջրաշեն, Ջրամբար, Գառնի, Արամուս, Կաթնաղբյուր, Մայակովսկի գյուղերում`

1) բոլոր սպառողներին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 74,0 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 68,1 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,

4) սպառողների առնվազն 45,2 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

5) սպառողների առնվազն 33,8 տոկոսին ժամը 7.00-24.00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,

6) սպառողների առնվազն 33,8 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:»:

i

2) Հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:

Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել որևէ բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկի ժամերը` օրաթերթում վերջին անգամ հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համեմատությամբ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
14.04.2010
N 183-Ն
Որոշում