(ուժը կորցրել է 14.07.05 թիվ 1111-Ն որոշում)
i
040.0577.180998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 577
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու կարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 18-ի թիվ 577 որոշմամբ
ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՃԱՆԱՉԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (այսուհետև` ՀԱԱՖ) փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու ընթացակարգը:
2. ՀԱԱՖ-ի հատկապես արժեքավոր փաստաթղթեր են ճանաչվում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, գիտամշակութային կյանքին, երկրի պաշտպանությանն ու ազգային-ազատագրական շարժումներին, արտաքին հարաբերություններին, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, ինչպես նաև նշանավոր անհատների կյանքին ու գործունեությանը վերաբերող հատուկ կարևորության տեղեկատվություն բովանդակող փաստաթղթերը:
3. ՀԱԱՖ-ի հազվագյուտ փաստաթղթեր են ճանաչվում իրենց նշանակությամբ և բովանդակությամբ բացառիկ ու եզակի` հատկապես արժեքավոր փաստաթղթերը:
4. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու հիմնական չափանիշներն են`
ա) ֆոնդ առաջացնողի (ըստ «Գործավարություն և արխիվային գործ» Հայաստանի ստանդարտի (ՀՍՏ 105-95) և (կամ) փաստաթղթի հեղինակի դերն ու նշանակությունը.
բ) փաստաթղթերի ստեղծման ժամանակը և վայրը.
գ) փաստաթղթերի բովանդակած տեղեկատվության արժեքը.
դ) փաստաթղթերի արտաքին հատկանիշները.
ե) փաստաթղթերի գեղարվեստական, հնագրագիտական, լեզվական առանձնահատկությունների, զինանշանների, կնիքների, դրոշմակնիքների, խորհրդանշանների առկայությունը:
5. ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու աշխատանքներն իրականացվում են պետական ու գերատեսչական արխիվներում` փորձագիտական հանձնաժողովների միջոցով: ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու վերջնական որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության կենտրոնական փորձագիտական ստուգող հանձնաժողովը:
6. ՀԱԱՖ-ի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ են ճանաչվում սեփականատիրոջ ցանկությամբ` սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով: