(ուժը կորցրել է 21.11.2019 թիվ 1740-Ա որոշում)
i
041.0213.300310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2010 թվականի N 213-Ա
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացման, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների մշակման, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակման նպատակով`
1. Ստեղծել գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի մարտի 30-ի
N 213-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության
գլխավոր մասնագետ
Լ. Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության պետ
Ն. Արզունյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
եվրաինտեգրման վարչության իրավական բարեփոխումների
բաժնի պետ
Ց. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
տարածքային կառավարման և զարգացման վարչության
վերահսկողության բաժնի պետ
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Գ. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և
մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Սարգսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական
քաղաքականության և ռազմավարության մշակման
վարչության վիճակագրության և վերլուծությունների
բաժնի առաջատար մասնագետ
Մ. Աղաջանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության
գլխավոր մասնագետ
Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի
3-րդ վարչության պետի տեղակալ
Ա. Ղազարյան - ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի տեղակալի
պաշտոնատար (համաձայնությամբ)
Ջ. Սագիզովա - ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային
բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար
(համաձայնությամբ)
Ի. Տեր-Մինասյան - Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի
առաքելության գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - ՄԱԿԾ-ի ժողովրդավարական կառավարման և գենդերային
հարցերով պատասխանատու (համաձայնությամբ)
Լ. Մոշիրի - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Ծ. Հարությունյան - ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման
ծրագրի ավագ օգնական (համաձայնությամբ)
Ս. Գրիգորյան - ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի
գրասենյակի իրավաբանական բաժնի աշխատող
(համաձայնությամբ)
Ն. Ղազարյան - Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության
առաքելության սոցիալական և առողջապահական ծրագրերի
համադասող (համաձայնությամբ)
Վ. Ասատրյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»
հասարակական կազմակերպության փորձագետ
(համաձայնությամբ)
Գ. Արմաղանովա - «Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց
ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ
(համաձայնությամբ)
Լ. Ահարոնյան - «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական
կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)
Ս. Վարդանյան - «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Թանաշյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների
հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց
հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)