Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀՐԱ ...

29.11.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.09.1998  -ից մինչեւ   29.11.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 11.10.02 թիվ 60 հրաման)

i

117.0126.100998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

1 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 126

 

i

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՀՀ Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածի և ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման համաձայն.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «ՀՀ քաղաքաշինական գործունեության լիցենզավորման հրահանգ»-ը և «Քաղաքաշինական գործունեության ոլորտների մեջ ընդգրկված աշխատանքների տեսակների ցանկ»-ը:

2. Սույն հրամանով հաստատված փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

Հաստատված է ՀՀ քաղաքաշինության

նախարարի

1998 թ. սեպտեմբերի 1-ի

թիվ 126 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության լիցենզավորումն իրականացվում է համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և նպատակաուղղված է քաղաքաշինության բնագավառում սպառողների շահերն ու իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև պահպանելու քաղաքաշինական օբյեկտների շահագործման անվտանգությունն ու շրջակա միջավայրը:

1.2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման են ենթակա գործունեության հետևյալ ոլորտները`

ա) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննում, նախագծում և փորձաքննություն).

բ) շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքներ, շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում և որակի տեխնիկական հսկողություն).

գ) միջնորդային ծառայություններ:

1.3. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար սույն հրահանգով տրված լիցենզիաները գործում են ՀՀ ամբողջ տարածքում:

1.4. Լիցենզավորման սուբյեկտներն են համարվում ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող կամ դրա մտադրությունն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

1.5. Օտարերկրյա պետությունների ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեությամբ կարող են զբաղվել սույն կարգով լիցենզիաներ ձեռք բերելուց հետո, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:

1.6. Օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձինք` համապատասխան երկրներում ստացած լիցենզիաների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է համապատասխան երկրների հետ կնքած ՀՀ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերով:

1.7. Առանց սույն հրահանգի համապատասխան ստացված լիցենզիաների ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ձեռնարկությունները, տնտեսավարող մյուս սուբյեկտներն ու անհատ քաղաքացիները կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Մինչև սույն հրահանգի ուժի մեջ մտնելը, քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի կողմից տրված նախկին կոդերով լիցենզիաները ուժի մեջ են, մինչև իրենց ժամկետի լրանալը:

 

2. Լիցենզավորման համակարգը

 

i

2.1. ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության պետական լիցենզավորումն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի (հետայսու կենտրոնի) կողմից:

2.2. Կենտրոնը անհրաժեշտության դեպքում կազմավորում է փորձագիտական հանձնաժողովներ կամ հավատարմագրում է փորձագիտական կազմակերպությունների և անհատ անձանց` քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակներով զբաղվելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու նպատակով:

i

2.3. Քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակների ցանկը սահմանվում և փոփոխվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից` կենտրոնի ներկայացմամբ:

2.4. Կենտրոնի պետը աշխատանքի է նշանակվում և ազատվում է աշխատանքից ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով:

2.5. Կենտրոնի կանոնադրությունը և փորձագիտական հանձնաժողովների կանոնակարգը հաստատվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից:

2.6. Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) նախապատրաստում և մշակում է ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության լիցենզավորմանն առնչվող նորմատիվ փաստաթղթեր և մեթոդական ցուցումներ և ներկայացվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը.

բ) քաղաքաշինական գործունեության` լիցենզավորման ենթակա տեսակների ցանկում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը.

գ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կայացնում է որոշումներ` լիցենզիաների գործողության դադարեցման վերաբերյալ.

դ) համակարգում է փորձագիտական հանձնաժողովների գործունեությունը.

ե) լիցենզիաներ է տալիս հայտատուներին.

զ) իրականացնում է խորհրդատվական ծառայություններ` լիցենզավորման բոլոր սուբյեկտների համար.

է) լիցենզավորման համակարգի վերաբերյալ ստեղծում է համակարգչային տվյալների բանկ.

ը) հրատարակում է ինֆորմացիոն թերթիկներ` հայտատուներին լիցենզիաներ տրամադրելու, ինչպես նաև լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցնելու մասին.

թ) իրականացնում է վերահսկողություն լիցենզիայում նշված հատուկ պահանջների կատարման, ինչպես նաև տնտեսավորող սուբյեկտների կողմից կենտրոն ներկայացված փաստաթղթերի իսկությունը պարզելու ուղղությամբ:

 

3. Լիցենզավորման կազմակերպումը

 

3.1. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) սահմանված ձևի Հայտ (ձև թիվ 1).

բ) ձեռնարկության (կազմակերպության) կանոնադրությունը (հիմնադիր փաստաթուղթը), որտեղ պետք է ամրագրված լինեն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները (տեսակը).

գ) տվյալներ ձեռնարկության (կազմակերպության) մասնագիտական կազմի մասին (այդ թվում նրանց մոտ լիցենզիայի առկայությունը) (ձև թիվ 2).

դ) նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) վավերացված ցանկ` (ձև թիվ 3).

ե) տուրքի չափի վճարը հավաստող անդորրագիր:

3.2. Ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) սահմանված ձևի հայտ (ձև թիվ 4).

բ) կրթության վկայական (պատճենը).

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային ստաժի մասին.

դ) նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) ցանկ. (ձև թիվ 3).

ե) տուրքի չափի վճարը հավաստող անդորրագիր:

3.3. Հայտատուները պատասխանատվություն են կրում կենտրոն ներկայացված փաստաթղթերի հավաստիության համար:

3.4. Կենտրոնը պարտավոր է լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշում ընդունել հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում:

3.5. Լիցենզիան կամ հայտը մերժելու մասին որոշումը հայտատուին է հանձնվում որոշումն ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում:

3.6. Ըստ գործունեության ոլորտների տարբեր տեսակների ստացվող լիցենզիաների քանակը չի սահմանափակվում:

i

3.7. Լիցենզավորման համար վճարվող գումարի չափը որոշվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Պետական տուրքը վճարվում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորման ենթակա ոլորտների յուրաքանչյուր ենթաբաժնի համար` անկախ գործունեության տեսակների քանակից:

3.8. Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվում 3 տարին:

3.9. Առաջին անգամ լիցենզավորվող սուբյեկտների համար սահմանվում են հետևյալ լրացուցիչ պայմանները.

ա) Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող հայտատուների համար լիցենզավորման պայման է հանդիսանում տվյալ բնագավառում (մասնագիտությամբ) առնվազն 2 տարվա գործունեության (աշխատանքային ստաժի) առկայությունը կամ մասնագիտական տեստավորման դրական արդյունքը.

բ) որակի տեխնիկական հսկողություն և շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում իրականացնելու մտադրություն ունեցող հայտատուների համար լիցենզավորման պայման է հանդիսանում տվյալ բնագավառում (մասնագիտությամբ) առնվազն 5 տարվա գործունեության (աշխատանքային ստաժի) առկայությունը:

3.10. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, շինմոնտաժային աշխատանքների իրականացման և միջնորդային ծառայությունների բնագավառում, հայտեր են ընդունվում միայն իրավաբանական անձանցից:

3.11. Համալիր նախագիծ բաց թողնելու իրավունք ունեն իրավաբանական անձինք, որոնք պետք է ունենան կամ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման բոլոր անհրաժեշտ բաժինների լիցենզիաներ, կամ միջնորդային ծառայությունների գծով համապատասխան լիցենզիա:

3.12. Շինարարության տեխնիկական հսկողություն և կառույցների տեխնիկական հետազոտում իրականացնելու մտադրություն ունեցող իրավաբանական անձ հանդիսացող հայտատուների մասնագիտական կազմը բաղկացած պետք է լինի միայն լիցենզավորված ֆիզիկական անձանցից:

3.13. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և շինարարության տեխնիկական հսկողության բնագավառում բացառության կարգով կենտրոն կարող են ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող, բայց տվյալ բնագավառում հարուստ փորձ ձեռք բերած միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող ֆիզիկական անձանց հայտերը:

3.14. Նախագծերի փորձաքննություն իրականացնելու համար հայտեր ներկայացրած իրավաբանական անձերը պետք է համալրված լինեն բավարար մասնագիտական որակավորում և ստաժ ունեցող, անհրաժեշտ որակներ դրսևորած ֆիզիկական անձանցից, որոնց ներկայությունը փորձագիտական հանձնաժողովներում հայտի քննարկման ժամանակ պարտադիր է:

3.15. Շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելու համար հայտ ներկայացված կազմակերպության ղեկավարը, կամ գլխավոր ինժեները պետք է ունենան շինարարական կրթություն:

3.16. Լիցենզիա ստանալուց հետո, եթե իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտի մասնագիտական կազմում կատարվում է փոփոխություն, ապա այդ մասին անպայման իրազեկվում է լիցենզավորման կենտրոնը:

3.17. Սահմանված ձևի լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տրման օրը, գործողության ժամկետը, լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (ազգանունը, անունը), փոստային հասցեն, քաղաքաշինական գործունեության տեսակները` համապատասխան կոդերով, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ:

3.18. Լիցենզիաները տրվում են քաղաքաշինության նախարարի կողմից լիազորված համապատասխան տեղակալի և կենտրոնի պետի ստորագրությամբ և վավերացվում են նախարարության կնիքով:

3.19. Լիցենզիայի գործողության սկիզբ է համարվում կենտրոնի կողմից այդ մասին որոշում կայացնելու օրը:

3.20. Լիցենզիան ուժի մեջ է մտնում անհատ ձեռներեցի կամ ձեռնարկությունը Պետռեգիստրում գրանցվելուց հետո:

3.21. Լիցենզավորված սուբյեկտներին արգելվում է զբաղվել լիցենզավորման ենթակա, սակայն լիցենզիայում չնշված լիցենզավորման ենթակա այլ գործունեությամբ:

3.22. Լիցենզիա ստանալու մասին հայտը կենտրոնի կողմից կարող է մերժվել հետևյալ դեպքերում.

ա) երբ հայտատուն չունի մասնագիտական որակավորում (բավարար մասնագիտական բազա) կամ նրա կողմից իրականացված աշխատանքները չեն բավարարում նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների պահանջներին.

բ) ձեռնարկության (կազմակերպության) հիմնադիր փաստաթղթերում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների բացակայության դեպքում.

գ) կեղծված կամ (և) իրականությանը չհամապատասխանող տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:

3.23. Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:

3.24. Մերժված սուբյեկտներից լիցենզիա ստանալու համար նոր հայտ ընդունվում է ոչ շուտ, քան մերժման որոշումից 3 ամիս անց:

3.25. Աննպատակահարմարության հիմնավորումով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է:

3.26. Մերժման մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում հայտատուն իրավունք ունի այն բողոքարկել դատարան:

3.27. Հայտատուի կողմից լիցենզիան կորցնելու դեպքում տրվում է կրկնօրինակը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված գումարը պետական բյուջե մուծելուց հետո:

 

4. Լիցենզիաների գործողության կասեցումը կամ դադարեցումը

 

4.1. Լիցենզիայի գործողության դադարեցնելու դեպքերն ու կարգը ինչպես նաև ժամկետները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ:

4.2. Լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումներն ընդունվում են կենտրոնի կողմից` քաղաքաշինական պետական տեսչության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, փորձաքննության մարմինների, դատաքննչական մարմինների, շինարարությունում տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտների, պատվիրատուների ու սպառողների միջնորդագրերի հիման վրա:

4.3. Կենտրոնը սույն հրահանգի 4.2 կետում նշված սուբյեկտների կողմից միջնորդագրեր ստանալիս 15-օրյա ժամկետում (անհրաժեշտության դեպքում փորձագիտական հանձնաժողովների, կամ փորձագիտական կազմակերպությունների, կամ անհատ փորձագետների եզրակացության հիման վրա) կայացնում է որոշում լիցենզիաների գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ միջնորդագիրը մերժելու վերաբերյալ:

4.4. Լիցենզիայի գործողության կասեցումը չի ազդում լիցենզիայի գործողության ընդհանուր ժամկետի վրա:

4.5. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում համապատասխան սուբյեկտներից նոր լիցենզիայի հայտերը ընդունվում են ընդհանուր կարգով:

4.6. Լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ հարցերի քննարկման ընթացքում լիցենզավորված սուբյեկտներն իրավունք ունեն ծանոթանալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև ներկա գտնվել հարցի քննարկմանը:

4.7. Լիցենզավորված սուբյեկտների բացակայությամբ նրանց լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են ընդունվել միայն այն պարագայում, երբ նրանք ծանուցում ստանալով հանդերձ երկու անգամից ավել չեն ներկայացել հարցի քննարկմանը:

4.8. Լիցենզիաների գործողության կասեցման, դադարեցման կամ այդ մասին միջնորդագիրը մերժելու մասին կենտրոնը ծանուցում է (3 օրվա ընթացքում) լիցենզավորված, ինչպես նաև միջնորդագիր ներկայացնող սուբյեկտներին, միաժամանակ զանգվածային լրատվության միջոցներով և (կամ) ինֆորմացիոն թերթիկներով տեղյակ է պահում հասարակությանը կայացրած որոշումների մասին:

4.9. Կենտրոնի կայացրած որոշումները կարող են բողոքարկվել դատարանում:

4.10. Մինչև դատարանի վճռի կայացումը կենտրոնի որոշումները մնում են ուժի մեջ:

4.11. Կենտրոնի կայացրած որոշմամբ լիցենզավորված սուբյեկտներին պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է ՀՀ քաղաքաշինության

նախարարի

1998թ. սեպտեմբերի 1-ի

թիվ 126 հրամանով

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

ՑԱՆԿ

 

1. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում

_____________________________________

 

1.1. Ինժեներական հետազննումներ

_______________________________

 

1.1.1.* Ինժեներա-գեոդեզիական հետազննումներ

____________________________________________

 

1.1.1.01. Հիմնային գեոդեզիական ցանցերի կառուցում (զարգացում)

1.1.1.02. Օդալուսանկարահանույթային աշխատանքներ

1.1.1.03. Օդալուսանկարատեղագրական հանույթներ

1.1.1.04. Ֆոտոթեոդոլիտային հանույթ

1.1.1.05. Ստերեոֆոտոգրամետրիական աշխատանքներ

1.1.1.06. 1 : 5000 - 1 : 200 մասշտաբների տեղագրական հանույթներ

1.1.1.07. Ստորգետնյա կառույցների և հաղորդագծերի հանույթներ

1.1.1.08. Գծային աշխատանքներ

1.1.1.09. Քարտեզագրական (տեղագրական) աշխատանքներ

1.1.1.10. Ինժեներա - երկրաբանական հորերի, գեոֆիզիկական և այլ

հետազննումների կետերի իրականության մեջ արտահայտման և

տեղակպման գեոդեզիական աշխատանքներ

1.1.1.11. Երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում

 

1.1.2.* Ինժեներա - երկրաբանական հետազննումներ

_______________________________________________

 

1.1.2.01. Ինժեներա - երկրաբանական տեղաճշտում և հանույթ

1.1.2.02. Ինժեներա - հիդրոլոգիական աշխատանքներ

1.1.2.03. Հորատման աշխատանքներ

1.1.2.04. Լեռնա - հորատանցման աշխատանքներ

1.1.2.05. Գեոֆիզիկական աշխատանքներ

1.1.2.06. Փորձա - ֆիլտրացիոն աշխատանքներ

1.1.2.07. Հիդրոերկրաբանական հետազոտում

1.1.2.08. Ստացիոնար դիտարկումներ

1.1.2.09. Բնահողերի լաբորատոր հետազոտում և բնահողերի դաշտային

հետազոտում

1.1.2.10. Սեյսմիկ միկրոշրջանցման աշխատանքներ

 

1.1.3. Ինժեներա - էկոլոգիական հետազննում

__________________________________________

 

1.1.4.* Գեոդեզիական աշխատանքներ շինհրապարակում

 

1.1.4.01. Շինարարության համար գեոդեզիական հիմքի ստեղծում

1.1.4.02. Շենքի (կառույցի) ներքին նշահարման ցանցի ստեղծում

1.1.4.03. Շենքերի (կառույցների) երկրաչափական պարամետրերի ճշտում

գեոդեզիական վերահսկողության և կատարողական հանույթների

կատարողական գեոդեզիական փաստաթղթերի կազմումով.

1.1.4.04. Հիմքերի, շենքերի (կառույցների) և նրանց մասերի

կոնստրուկցիաների դեֆորմացիաների գեոդեզիական չափումներ

 

1.2. Նախագծում

________________

 

1.2.1.* Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում

_____________________________________________________

 

1.2.1.01. Քաղաքաշինական հայեցակարգեր

1.2.1.02. Տարաբնակեցման, բնօգտագործման, արտադրողական ուժերի

տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծեր

1.2.1.03. Քաղաքաշինական կանխատեսումներ և ծրագրեր

1.2.1.04. Տարածքային հատակագծման ուրվագծեր և նախագծեր

1.2.1.05. Քաղաքների գլխավոր հատակագծեր

1.2.1.06. Գյուղերի գլխավոր հատակագծեր

1.2.1.07. Գործառնական տարածքների գլխավոր հատակագծեր

1.2.1.08. Բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծեր

1.2.1.09. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության

գոտիների նախագծեր

1.2.1.10. Տարածքների գոտևորման նախագծեր

1.2.1.11. Մանրամասն հատակագծման նախագծեր

1.2.1.12. Բարեկարգման և կանաչապատման նախագծեր

 

1.2.2.* Բնակավայրերի և տարածքների ինժեներային սարքավորումների

ուրվագծերի մշակում

________________________________________________________________

 

1.2.2.01. Ջերմային ցանցեր

1.2.2.02. Ջրամատակարարման ցանցեր

1.2.2.03. Կոյուղու ցանցեր

1.2.2.04. Գազամատակարարման ցանցեր

1.2.2.05. Էներգամատակարարման ցանցեր

1.2.2.06. Կապի ցանցեր

 

1.2.3.* Ճարտարապետական նախագծում

__________________________________

 

1.2.3.01. Կառուցապատման նախագծեր

1.2.3.02. Արդյունաբերական նշանակության օբյեկտներ

1.2.3.03. Բնակելի տներ

1.2.3.04. Հասարակական շենքեր և շինություններ

1.2.3.05. Հատուկ նշանակության օբյեկտներ

1.2.3.06. Պատմության և մշակույթի հուշարձանների վերակառուցում,

վերականգնում

1.2.3.07. Գյուղատնտեսական օբյեկտներ

1.2.3.08. Տրանսպորտային շինարարության օբյեկտներ

1.2.3.09. Էներգետիկայի շինարարության օբյեկտներ

1.2.3.10. Ջրային տնտեսության օբյեկտներ

1.2.3.11. Ինտերյերներ և դիզայն

1.2.3.12. Ուղղաձիգ հատակագծում

1.2.3.13. Բարեկարգում և կանաչապատում

 

1.2.4.* Շինարարական նախագծում և կոնստրուկտավորում

____________________________________________________

 

1.2.4.01. Բնակելի և հասարակական ցածրահարկ (1 - 2 հարկ) փոքրաթռիչք

շենքեր (մինչև 6 մ, մինչև 12 մ)

1.2.4.02. Բնակելի և հասարակական բազմահարկ (3 - 5 հարկ) փոքրաթռիչք

շենքեր (մինչև 6 մ)

1.2.4.03. Բազմահարկ (5-ից ավելի) բնակելի և հասարակական շենքեր

1.2.4.04. Արդյունաբերական և գյուղատնտեսական մի հարկանի շենքեր և

կառուցվածքներ

1.2.4.05. Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական բազմահարկ

շենքեր և կառուցվածքներ

1.2.4.06. Մեծաթռիչք (18 մ և ավելի) և տարածական ծածկերով շենքեր և

կառուցվածքներ

1.2.4.07. Երկաթբետոնյա և մետաղյա հատուկ կոնստրուկցիաներ, կառուցվածքներ

1.2.4.08. Տրանսպորտային կառուցվածքներ (միջին և մեծ թռիչքներով

կամուրջներ, ուղեանցներ, թունելներ)

1.2.4.09. Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, թռիչքուղիներ

1.2.4.10. Ճանապարհների փոքր արհեստական և ինժեներական պաշտպանիչ

կառուցվածքներ

1.2.4.11. Էներգետիկական կառույցներ (էլեկտրակայաններ, ենթակայաններ,

հատուկ կառույցներ)

1.2.4.12. Ջրատնտեսական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական և մելիորատիվ)

 

1.2.5.* Շենքերի և կառուցածքների ուժեղացման և վերականգնման նախագծում

______________________________________________________________________

 

1.2.5.01. Բնակելի շենքեր

1.2.5.02. Հասարակական շենքեր և կառուցվածքներ

1.2.5.03. Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական շենքեր և

կառուցվածքներ

1.2.5.04. Մեծաթռիչք և տարածական ծածկերով կառուցվածքներ

1.2.5.05. Պատմության և մշակույթի հուշարձանների շենքեր և կառուցվածքներ

1.2.5.06. Տրանսպորտային կառուցվածքներ

1.2.5.07. Էներգետիկական կառուցվածքներ

1.2.5.08. Ջրատնտեսական կառուցվածքներ

 

1.2.6.* Ինժեներական ցանցերի և համակարգերի նախագծում

______________________________________________________

 

1.2.6.01. Ջեռուցում, օդափոխում և օդազտում

1.2.6.02. Ջրամատակարարում և կոյուղի

1.2.6.03. Գազամատակարարում

1.2.6.04. Էներգամատակարարում

1.2.6.05. Էլեկտրական լուսավորում

1.2.6.06. Էլեկտրական ջեռուցում

1.2.6.07. Ավտոմատացում և հսկիչ - չափիչ սարքեր

1.2.6.08. Ցածրահոսանք սարքեր

1.2.6.09. Մեքենայացում և ներկառույցային տրանսպորտ

1.2.6.10. Ցրտամատակարարում

 

1.2.7. Նախագծերի հատուկ բաժինների մշակում

___________________________________________

 

1.2.7.01. Աշխատանքի պաշտպանություն

1.2.7.02. Քաղաքացիական պաշտպանության ինժեներա - տեխնիկական

միջոցառումներ

1.2.7.03. Արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներ

1.2.7.04. Կոռոզիայից շինարարական կոնստրուկցիաների պաշտպանություն

1.2.7.05. Հրդեհա - պաշտպանիչ ազդանշանային և հրդեհամարման համակարգեր

1.2.7.06. Շինարարության կազմակերպում և արտադրության աշխատանքների

նախագծում

1.2.7.07. Լեռնային կառուցվածքների նախագծում

 

1.3.* Նախագծային փաստաթղթերի փորձաքննություն (ըստ տեսակների)

______________________________________________________________

 

2. Շինարարության իրականացում

____________________________

 

2.1. Շինմոնտաժային աշխատանքներ

______________________________

 

2.1.1. Նախապատրաստական աշխատանքներ

__________________________________

 

2.1.1.01. Շինությունների, կոնստրուկցիաների ապամոնտաժում և քանդում

2.1.1.02. Շինարարական տարածքի մաքրում

2.1.1.03. Շինհրապարակի նախապատրաստում

2.1.1.04. Ժամանակավոր շինությունների տեղադրում

2.1.1.05. Ժամանակավոր ճանապարհների կառուցում

 

2.1.2. Հողային աշխատանքներ

__________________________

 

2.1.2.01. Բնահողերի մշակում

2.1.2.02. Բնահողերի ամրացում և խտացում

2.1.2.03. Դրենաժների իրագործում

2.1.2.04. Տարածքի հարթում

 

2.1.3.* Հատուկ աշխատանքներ բնահողերում

________________________________________

 

2.1.3.01. Ստորջրյա - տեխնիկական աշխատանքներ

2.1.3.02. Լեռնահորատանցման և թունելային աշխատանքներ

2.1.3.03. Հանքահորատանցում և հանքահորաչորացում

2.1.3.04. Հանքափողի անցում հատուկ մեթոդներով

2.1.3.05. Հորատանցքերի իրագործման աշխատանքներ

2.1.3.06. Հակաֆիլտրացիոն թաղանթի պատրաստում, բնահողերի ամրացում,

ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում

2.1.3.07. Հիդրոմեքենայացված աշխատանքներ

2.1.3.08. Ցցային աշխատանքներ

 

2.1.4. Շենքերի և շինությունների կարկասի կառուցում

___________________________________________________

 

2.1.4.01. Բնակելի և հասարակական ցածրահարկ շենքեր և շինություններ

2.1.4.02. Բնակելի և հասարակական բազմահարկ շենքեր և շինություններ

2.1.4.03. Արդյունաբերական և գյուղատնտեսական մի հարկանի շենքեր և

կառուցվածքներ

2.1.4.04. Արդյունաբերական և գյուղատնտեսական բազմահարկ շենքեր և

կառուցվածքներ

2.1.4.05. Մեծաթռիչք (18 մ և ավելի) և տարածական ծածկերով շենքեր և

կառուցվածքներ

2.1.4.06. Երկաթբետոնյա և մետաղյա հատուկ կոնստրուկցիաներ և

կառուցվածքներ

 

2.1.5. Շենքերի և շինությունների ուժեղացում և վերականգնում

_____________________________________________________________

 

2.1.5.01. Բնակելի շենքեր

2.1.5.02. Հասարակական շենքեր և կառուցվածքներ

2.1.5.03. Պատմության և մշակույթի հուշարձանների շենքեր և

կառուցվածքներ

2.1.5.04. Արդյունաբերական և գյուղատնտեսական շենքեր և կառուցվածքներ

2.1.5.05. Տրանսպորտային կառուցվածքներ

2.1.5.06. Էներգետիկական կառուցվածքներ

2.1.5.07. Ջրատնտեսական կառուցվածքներ

 

2.1.6.* Տրանսպորտային շինարարություն

______________________________________

 

2.1.6.01. Երկաթգծերի շինարարություն

2.1.6.02. Երկաթգծերի կոնտակտային ցանցի կրող կոնստրուկցիաների

շինարարություն

2.1.6.03. Երկաթուղային տրանսպորտի կապի, ազդանշանային, կենտրոնացման և

բլոկացման կահավորում և իրականացում

2.1.6.04. Կամուրջների, ուղեկամուրջների, տրանսպորտային ուղանցների

շինարարություն

2.1.6.05. Ճանապարհների փոքր արհեստական և ինժեներական պահպանիչ

կառույցների շինարարություն

2.1.6.06. Թունելների և մետրոպոլիտենների շինարարություն

2.1.6.07. Ավտոճանապարհների հողային պաստառի, հիմքերի և ծածկերի

իրականացում

2.1.6.08. Օդանավակայանների թռիչքա - վայրէջքային ուղիների հիմքերի և

ծածկերի իրականացում

2.1.6.09. Ավտոճանապարհների կահավորում

 

2.1.7.* Էներգետիկական կառույցների շինարարություն

__________________________________________________

 

2.1.7.01. Էլեկտրակայանների կառուցում

2.1.7.02. Ենթակայանների կառուցում

2.1.7.03. Հատուկ էներգետիկական կառույցների շինարարություն

 

2.1.8.* Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

_______________________________________________________

 

2.1.8.01. Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն

2.1.8.02. Մելիորատիվ կառույցների շինարարություն

 

2.1.9. Արտաքին ինժեներական ցանցերի և սարքավորումների

իրականացման աշխատանքներ

_______________________________________________________

 

2.1.9.01. Հորերի, հարթակների, վաքերի, գլխամասերի պատրաստում

2.1.9.02. ԲԷԳ, արդյունաբերական և քաղաքային էլ.տրանսպորտի

հենարանների տեղադրում

2.1.9.03.* Էլեկտրամատակարարման գծերի տեղադրում

2.1.9.04. Ջերմային ցանցերի տեղադրում

2.1.9.05.* Մագիստրալ խողովակաշարերի և գազային ցանցերի տեղադրում

2.1.9.06. Ջրատար ցանցերի տեղադրում

2.1.9.07. Կոյուղացանցերի տեղադրում

2.1.9.08. Կապի, ռադիոյի, հեռուստատեսության գծերի տեղադրում

 

2.1.10. Ներքին ինժեներական ցանցերի իրականացման աշխատանքներ

__________________________________________________________

 

2.1.10.01. Օդափոխման, օդազտման, պնեվմատրանսպորտի և ասպիրացիայի

համակարգերի իրականացում

2.1.10.02. Էլեկտրամատակարարման ներքին ցանցերի տեղադրում և ներքին

էլեկտրալուսավորման իրագործում

2.1.10.03. Ներքին ջերմային ցանցերի տեղադրում

2.1.10.04. Գազամատակարարման ներքին ցանցերի տեղադրում

2.1.10.05. Ջրամատակարարման ներքին ցանցերի տեղադրում

2.1.10.06. Ներքին կոյուղագծերի և սանիտարա - տեխնիկական սարքերի

տեղադրում

2.1.10.07. Կապի, ռադիոյի, հեռուստատեսային ներքին գծերի իրականացում

2.1.10.08.օ Հրդեհամարիչ, պաշտպանիչ և հրդեհա - ազդանշանային ավտոմատ

համակարգերի իրականացում

 

2.1.11. Կոնստրուկցիաների և սարքավորումների պահպանման աշխատանքներ

__________________________________________________________________

 

2.1.11.01. Շինարարական կոնստրուկցիաների ջրամեկուսացում

2.1.11.02. Տանիքածածկման աշխատանքներ

2.1.11.03. Շինարարական կոնստրուկցիաների ջերմամեկուսացում

2.1.11.04. Խողովակաշարերի և սարքավորումների ջերմամեկուսացում

2.1.11.05. Սառնարանների մեկուսացում

2.1.11.06. Սարքավորումների, գազա և օդագծերի որմնապատման և

աղյուսապատման աշխատանքներ, այդ թվում արտադրական վառարանների

և ծխախողովակների կառուցման ժամանակ

2.1.11.07. Շինարարական կոնստրուկցիաների և սարքավորումների

հակակոռոզիոն պաշտպանություն

2.1.11.08. Խողովակների և մետաղական կառույցների էլեկտրաքիմիական

պաշտպանիչ միջոցների կառուցում

 

2.1.12.* Տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժում

_________________________________________________

 

2.1.12.01. Ամբարձա - տրանսպորտային սարքավորումների մոնտաժում

2.1.12.02. Վերելակների մոնտաժում

2.1.12.03. Մետաղամշակման սարքավորումների մոնտաժում

2.1.12.04. Փայտամշակման սարքավորումների մոնտաժում

2.1.12.05. Ջարդիչ - աղացող, հարստացուցիչ սարքավորումների մոնտաժում

2.1.12.06. Կշռիչ սարքավորումների մոնտաժում

2.1.12.07. Ջերմաուժային սարքավորումների մոնտաժում

2.1.12.08. Սառնարանային և կոմպրեսորային մեքենաների, պոմպերի մոնտաժում

2.1.12.09. Էլեկտրական վառարանների մոնտաժում

2.1.12.10. Գազամաքրման սարքավորումների մոնտաժում

2.1.12.11. Տեխնոլոգիական մետաղակոնստրուկցիաների մոնտաժում

2.1.12.12. Տեխնոլոգիական խողովակաշարերի մոնտաժում

2.1.12.13. Էլեկտրատեխնիկական սարքավորումների մոնտաժում

2.1.12.14. Կաթսայատան և օժանդակ սարքավորումների մոնտաժում

2.1.12.15. Երկաթուղային տրանսպորտի ազդանշանային, կենտրոնացման և

բլոկավորման սարքավորումների մոնտաժում

2.1.12.16. Կապի սարքավորումների մոնտաժում

2.1.12.17. Հաշվողական տեխնիկայի, ավտոմատացման միջոցների և սարքերի

մոնտաժում

 

2.1.13.* Գործարկման - կարգավորման (գ-կ) աշխատանքներ

______________________________________________________

 

2.1.13.01. Ամբարձա - տրանսպորտային սարքավորումների գ-կ աշխատանքներ

2.1.13.02. Մետաղամշակման սարքավորումների գ-կ աշխատանքներ

2.1.13.03. Փայտամշակման սարքավորումների գ-կ աշխատանքներ

2.1.13.04. Ջերմաուժային սարքավորումների գ-կ աշխատանքներ

2.1.13.05. Սառնարանային և կոմպրեսորային սարքավորումների գ-կ

աշխատանքներ

2.1.13.06. Էլեկտրատեխնիկական սարքավորումների գ-կ աշխատանքներ

2.1.13.07. Ավտոմատացման համակարգերի ղեկավարման գ-կ աշխատանքներ

2.1.13.08. Օդափոխման և օդազտման համակարգերի գ-կ աշխատանքներ

2.1.13.09. Ջրամատակարարման, կոյուղու և ջերմամատակարարման գ-կ

աշխատանքներ

2.1.13.10. Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և շինվածքների

արտադրության սարքավորումների գ-կ աշխատանքներ

2.1.13.11. Հաշվողական տեխնիկայի միջոցների գ-կ աշխատանքներ

2.1.13.12. Հրդեհամարիչ, պաշտպանիչ և հրդեհա-ազդանշանային ավտոմատ

համակարգերի գ-կ աշխատանքներ

2.1.13.13. Տեխնոլոգիական պրոցեսների ինժեներային սարքավորումների

ավտոմատ համակարգերի գ-կ աշխատանքներ

 

2.1.14. Հարդարման և վերանորոգման աշխատանքներ

______________________________________________

 

2.1.15. Բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ

________________________________________________

 

2.2.* Շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում

______________________________________________________

 

2.2.1.* Շենքերի, կառուցվածքների և դրանց կրող, պատող կոնստրուկցիաների,

միացման հանգույցների և մանրամասների տեխնիկական վիճակի հետազոտում

_______________________________________________________________________

 

2.2.2.* Հիմքահողերի ուսումնասիրություն

_______________________________________

 

2.2.3.* Հիմքերի տեխնիկական վիճակի հետազոտում

_____________________________________________

 

2.2.4.* Ինժեներային կոմունիկացիաների հետազոտում

________________________________________________

 

2.2.5.* Տեխնոլոգիական ինժեներինգ (փորձարկումներ շինարարությունում)

____________________________________________________________________

 

2.3.* Որակի տեխնիկական հսկողություն (ըստ տեսակների)

______________________________________________________

 

3. Միջնորդային ծառայություններ

______________________________

 

3.1. Նախագծային ինժեներինգ (գլխավոր նախագծողի գործառույթներ)

_____________________________________________________________

 

3.2. Շինարարական ինժեներինգ (գլխավոր կապալառուի գործառույթներ)

_______________________________________________________________

 

Քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակներ

Նշված աշխատանքի լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ ՆԳ և ԱԱՆ նախնական թույլտվությունը

Նշված աշխատանքների լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է Պետլեռտեխհսկողության նախնական թույլտվությունը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «10»          09          1998 թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 19980183

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
01.09.1998
N 126
Հրաման