Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.09.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.04.2010  -ից մինչեւ   16.09.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.10 թիվ 1093-Ն որոշում)

i

040.0189.100310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մարտի 2010 թվականի N 189-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ գնահատված 2 ավտոմեքենան (այսուհետ` գույք)` որպես աճուրդի մեկնարկային գին սահմանելով գնահատված գույքի արժեքը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չօտարվելու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, և գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) գույքի օտարման աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել հայտարարություն սույն որոշման 1-ին կետում նշված գույքի աճուրդի անցկացման մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` աճուրդի հաղթողների կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողների հետ կնքել առուվաճառքի պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ գնորդները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մարտի 4-ի

N 189-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

._____________________________________________________________________

|NN |Ավտոմեքենայի|Պետական   |Ձեռքբերման|Շարժիչի|Նույնակա-|Սկզբնական  |

|ը/կ|մակնիշը     |համարանիշը|տարեթիվը  |համարը |նացման   |արժեքը     |

|   |            |          |          |       |(թափքի)  |(դրամ)     |

|   |            |          |          |       |համարը   |           |

|___|____________|__________|__________|_______|_________|___________|

|1. |«ԳԱԶ-3110»  |115 ԼԼ 02 |  1998 թ. |3382008| 0175012 |4 054986,00|

|___|____________|__________|__________|_______|_________|___________|

|2. |«ՎԱԶ-21213» |255 ԼՏ 64 |  2000 թ. |5947080| 1499689 | 2196655,00|

._____________________________________________________________________

.____ _________________________________________________________.

|NN | |Գնահատված|Գույքի արժեքի |Գնահատման    |Տեխնիկական վիճակը|

|ը/կ| |արժեքը   |որոշման հետ   |տարեթիվը     |(սարքին, անսարք, |

|   | |(դրամ)   |կապված        |             |շահագործման համար|

|   | |         |վճարները`     |             |ոչ պիտանի)       |

|   | |         |ներառյալ ԱԱՀ-ն|             |                 |

|   | |         |(դրամ)        |             |                 |

|___| |_________|______________|_____________|_________________|

|1. | |300000,00|   18000,00   |12.10.2009 թ.|շահագործման համար|

|   | |         |              |             |ոչ պիտանի        |

|___| |_________|______________|_____________|_________________|

|2. | |300000,00|   18000,00   |12.10.2009 թ.|շահագործման համար|

|   | |         |              |             |ոչ պիտանի        |

.____ _________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.03.2010
N 189-Ն
Որոշում