Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.09.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.03.2010  -ից մինչեւ   16.09.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.10 թիվ 1093-Ն որոշում)

i

040.0180.040310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2010 թվականի N 180-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը` 4 երկաթյա պահարան և 15 օդափոխիչ (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարի մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է մեկամսյա ժամկետում իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 1 հավելվածի:

4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` «Ինտերմարկետինգ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (հիմնական և շրջանառու միջոցները) (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

7. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի նոյեմբերի 13-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 2 հավելվածի:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է մեկամսյա ժամկետում իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 2 հավելվածի:

9. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

10. Գույքի վաճառքի գինը վճարել աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի փետրվարի 25-ի

N 180-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

 

.____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը  |Ձեռք- |Մեկ    |Մեկ    |Մեկ      |Քանակը|Ընդա-|

|ը/կ|                  |բերման|միավոր |միավոր |միավոր   |(հատ) |մենը |

|   |                  |տարե- |գույքի |գույքի |գույքի   |      |(հազ.|

|   |                  |թիվը  |գնահատ-|մեկնար-|արժեքի   |      |դրամ)|

|   |                  |      |ված    |կային  |որոշման  |      |     |

|   |                  |      |արժեքը |գինը   |հետ      |      |     |

|   |                  |      |(հազ.  |(հազ.  |կապված   |      |     |

|   |                  |      |դրամ)  |դրամ)  |վճարը    |      |     |

|   |                  |      |       |       |(ներառյալ|      |     |

|   |                  |      |       |       |ավելացված|      |     |

|   |                  |      |       |       |արժեքի   |      |     |

|   |                  |      |       |       |հարկը)   |      |     |

|   |                  |      |       |       |(դրամ)   |      |     |

|___|________________________________________________________________|

|   |70% և  ավելի մաշվածք ունեցող                                    |

|___|________________________________________________________________|

|1. |Երկաթյա պահարան   |  2002|     10|     10|     1200|     4|   40|

|___|__________________|______|_______|_______|_________|______|_____|

|2. |Օդափոխիչ (ԲԿ 1500)|  2002|     13|     13|     1200|    12|  156|

|___|__________________|______|_______|_______|_________|______|_____|

|3. |Օդափոխիչ (ԲԿ 2000)|  2002|     20|     20|     1200|     2|   40|

|___|__________________|______|_______|_______|_________|______|_____|

|4. |Օդափոխիչ (ԲԿ 2500)|  2002|     30|     30|     1200|     1|   30|

|_______________________________________________________|______|_____|

|    Ընդամենը                                           |    19|  266|

.____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի փետրվարի 25-ի

N 180-Ն որոշման

 

ՑԱՆԿ N 1

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|NN |Հիմնական միջոցների|Թողարկ|Գույքի   |Գույքի     |Գույքի   |Քանակը|

|ը/կ|   անվանումները   |ման   |(միավորի)|(միավորի)  |(միավորի)|(հատ) |

|   |                  |տարե- |գնահատված|մեկնարկային|արժեքի   |      |

|   |                  |թիվը  |արժեքը   |գինը (հազ. |որոշման  |      |

|   |                  |      |(հազ.    |դրամ)      |հետ      |      |

|   |                  |      |դրամ)    |           |կապված   |      |

|   |                  |      |         |           |վճարը    |      |

|   |                  |      |         |           |(ներառյալ|      |

|   |                  |      |         |           |ավելացված|      |

|   |                  |      |         |           |արժեքի   |      |

|   |                  |      |         |           |հարկը)   |      |

|   |                  |      |         |           |(դրամ)   |      |

|___|________________________________________________________________|

|   |70% և  ավելի մաշվածք ունեցող                                    |

|___|________________________________________________________________|

|1. |Համակարգչի լրակազմ|  1993|     25.0|       25.0|     2400|   1  |

|___|__________________|______|_________|___________|_________|______|

|2. |Տպիչ              |  1995|      8.0|        8.0|     2400|   1  |

|___|__________________|______|_________|___________|_________|______|

|3. |Սկաներ            |  1995|     11.0|       11.0|     2400|   1  |

|___|__________________|______|_________|___________|_________|______|

|4. |Ֆաքս              |  1994|     17.0|       17.0|     2400|   1  |

|_____________________________|_________|___________|_________|______|

|    Ընդամենը                 |     61.0|           |     9600|   4  |

.____________________________________________________________________.

 

ՑԱՆԿ N 2

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._______________________________________________________.

|NN |Շրջանառու միջոցների անվանումները|Քանակը|Գնահատված  |

|ը/կ|                                |      |մեծություն |

|   |                                |      |(հազ. դրամ)|

|___|________________________________|______|___________|

|1. |Հեռախոսի ապարատ                 |  4   |    4,04   |

|___|________________________________|______|___________|

|2. |Հաշվիչ մեքենա                   |  1   |    1,11   |

|___|________________________________|______|___________|

|3. |Երկաթե պահարան                  |  1   |    1,74   |

|___|________________________________|______|___________|

|4. |Մագնիտոֆոն «Ինտերնացիոնալ»      |  1   |    3,39   |

|___|________________________________|______|___________|

|   |Ընդամենը                        |  7   |   10,28   |

._______________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2010
N 180-Ն
Որոշում