(ուժը կորցրել է 17.05.11 թիվ 423-Ա որոշում)
i
041.0080.120210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2010 թվականի N 80-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2002 թվականի ապրիլի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թ. փետրվարի 12-ի
N 80-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման
նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի
տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Է. Բաբայան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Կ. Կարապետյան - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
Ռ. Հարությունյան - Զարգացման հայկական գործակալության գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Մերձավոր և Միջին Արևելքի երկրների
վարչության արաբական երկրների և Իսրայելի
բաժնի խորհրդական (հանձնաժողովի պատասխանատու
քարտուղար)