(ուժը կորցրել է 12.08.10 թիվ 1093-Ն որոշում)
i
040.0058.020210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2010 թվականի N 58-Ն
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևան քաղաքի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի NN 4/1 և 4/2 հասցեներում գտնվող անավարտ շինարարության օբյեկտները` որպես գույքի մեկ միավոր (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` սահմանելով`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի սեպտեմբերի 17-ին գնահատված գույքի արժեքը` 92 873 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 92 873 հազ. դրամ.
3) որ աճուրդի հաղթողին է մասնավորեցվում նաև գույքին հատկացված հողատարածքը` համաձայն N 1 հավելվածի, իր կադաստրային արժեքով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
3. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևան համայնքի ֆոնդային բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը` մեկամսյա ժամկետում` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տնօրինության 2 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
6. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի սեպտեմբերի 16-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 2 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 2 հավելվածի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
8. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 29-ի
N 58-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(անավարտ շինարարության օբյեկտների)
._____________________________________________________________________.
|NN |Գույքի գտնվելու |Մակերեսը |Հողատարածքը|Գնահատված |Գույքի |
|ը/կ|վայրը |(քառ. մետր)|(քառ. մետր)|արժեքը |արժեքի |
| | | | |(բացառությամբ|որոշման |
| | | | |հողի) |համար |
| | | | |(հազ. դրամ) |նախատեսված|
| | | | | |գումարը |
| | | | | |(դրամ) |
|___|________________|___________|___________|_____________|__________|
| 1.|Աճառյան փող., | 1006.8 | 1006.8 | 31 083 | 241 632 |
| |2-րդ նրբ., N 4/1| | | | |
|___|________________|___________|___________|_____________|__________|
| 2.|Աճառյան փող., | 3249.8 | 1506.7 | 61 790 | 361 608 |
| |2-րդ նրբ., N 4/2| | | | |
|____________________|___________|___________|_____________|__________|
| Ընդամենը | 4256.6 | 2513.5 | 92 873 | 603 240 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 29-ի
N 58-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
.____________________________________________________________________.
|NN |Տրանսպոր-|Թողարկման|Գույքի |Գույքի |Գույքի արժեքի|Պետ- |
|ը/կ|տային |և ձեռք- |գնահատված|մեկնարկային|որոշման հետ |համարա- |
| |միջոցի |բերման |արժեքը |գինը (հազ. |կապված վճարը |նիշը |
| |անվանումը|տարեթիվը |(հազ. |դրամ) |(ներառյալ | |
| | | |դրամ) | |ավելացված | |
| | | | | |արժեքի հարկը)| |
| | | | | |(դրամ) | |
|___|________________________________________________________________|
| |70% և ավելի մաշվածք ունեցող |
|___|________________________________________________________________|
| 1.|ԳԱԶ-2411 |1990/1990| 580 | 580 | 24600 | 041ՏՏ03|
|___|_________|_________|_________|___________|_____________|________|
| 2.|ԶԻԼ-0131 |1991/1991| 704 | 704 | 24600 | 961ՏՏ02|
| |HA | | | | | |
.____________________________________________________________________.