Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈ ...

21.01.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.01.2010  -ից մինչեւ   21.01.2010  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 14.07.11 թիվ 972-Ա որոշում)

i

040.0049.290110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2010 թվականի N 49-Ա

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակման, սպառողներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի ու արդյունավետության հետագա բարելավման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման N 1 հավելվածի 250-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով վարձակալությամբ փոխանցման ձևին:

2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատանքային կանոնակարգը:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին բանակցություններ վարել «SAUR S.A» ֆրանսիական կազմակերպության հետ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը մեկ տարով երկարաձգելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 21-ի

N 49-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային

տնտեսության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի

կառավարման վարչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային

տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի

ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բաժնի

պետ-վարչության պետի տեղակալ

 

«Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման

գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.01.2010
N 49-Ա
Որոշում