Սեղմել Esc փակելու համար:
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓԱ ...

13.04.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.08.2009  -ից մինչեւ   13.04.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 23.03.12 թիվ 268-Ն հրաման)

i

103.0530.270709

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        07            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10309250

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 հուլիսի 2009 թվականի N 530-Ն

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերության և 36.6 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերության և 4.2 գլխի իմաստով զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող են համարվում.

1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտները, բացառությամբ այն հյուրանոցատիպ հանգրվանների, որտեղ մատուցվող տեղաբաշխման ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց և չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար` անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմանը համապատասխան որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտները:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
07.07.2009
N 530-Ն
Հրաման