(ուժը կորցրել է 24.12.10 թիվ 260-Ն հրաման)
i
121.0023.301109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 11 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109418
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2009 թ. N 23-Ն 9 սեպտեմբերի 2009 թ. N 218-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ /այսուհետ` Որոշում/ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 3-րդ և լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 3.1 և 3.3 կետերի` գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2009 թվականի սեպտեմբերի 9-ի
թիվ 23-Ն
և ՀՀ գյուղատնտեսության
նախարարի
2009 թվականի սեպտեմբերի 9-ի
թիվ 218-Ն
համատեղ հրամանի
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Սույն մեթոդական ուղեցույցը բնութագրում է գյուղատնտեսության բնագավառում մարզպետների գնահատման հիմնական և լրացուցիչ չափորոշիչները:
Հիմնական չափորոշիչները սահմանող մոտեցումները
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրով սահմանված գյուղատնտեսության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքները` ըստ գործունեության ուղղությունների, գնահատվում է`
(գնահատման առավելագույն միավորը` 4)
1) Իրականացնում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, պահպանումը և շահագործումը, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ:
(առավելագույն ընդհանուր գնահատականը` 0.6)
Տվյալ գործունեության գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.
ա. գնահատվող տարում նախորդ տարվա համեմատությամբ մարզում ոռոգելի հողատարածությունների ավելացում.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2)
բ. մարզում գնահատվող տարում ոռոգման միջտնտեսային (երկրորդական) և ներտնտեսային (երրորդական) ցանցերի երկարության փոփոխություն.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1)
գ. ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ մարզում առկա տեղաշարժեր.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1)
դ. գնահատվող տարում ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված նոր ծրագրերի առկայություն:
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2)
2) Աջակցում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները:
(առավելագույն ընդհանուր գնահատականը` 0.7)
Տվյալ գործունեության գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.
ա. գնահատվող տարում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի պետական ծրագրերի իրականացման արդյունքներ.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2; 0.25; 0.3; 0.35)
բ. գնահատվող տարում ագրոտեխնիկական միջոցառումների, նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված ծրագրերի առկայություն:
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2; 0.25; 0.3; 0.35)
3) Համակարգում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները:
(առավելագույն ընդհանուր գնահատականը` 0.8)
Տվյալ գործունեության գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.
ա. գնահատվող տարում գյուղատնտեսական կենդանիների համաճարակային հիվանդությունների բռնկման դեպքում դրանց կանխմանն ուղղված միջոցառումների արդյունքներ.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2; 0.25; 0.3; 0.35)
բ. գնահատվող տարում գյուղատնտեսական կենդանիների հակահամաճարակային միջոցառումների պետական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման արդյունքներ.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2; 0.25)
գ. գյուղական համայնքների անասնաբույժների կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման արդյունքներ:
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2)
4) Աջակցում է գյուղացիական տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսավարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման և զարգացման գործում:
(առավելագույն ընդհանուր գնահատականը` 0.6)
Տվյալ գործունեության գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.
ա. գնահատվող տարում մարզպետարանի կողմից գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերի առկայություն և դրանց իրականացման արդյունքներ.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2; 0.25; 0.3; 0.35; 0.4)
բ. գնահատվող տարում նախորդ տարվա համեմատությամբ մարզի տարածքում գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրի ծավալի աճ:
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2)
5) Համակարգում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը:
(առավելագույն ընդհանուր գնահատականը` 0.5)
Տվյալ գործունեության գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.
ա. մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության վիճակ.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2)
բ. գնահատվող տարում մարզում ոռոգման ջրի մատակարարման ժամկետների և ծավալների պահպանում:
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2; 0.25; 0.3)
6) Համակարգում է մարզի տարածքում սերմնաբուծական կազմակերպությունների, տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը:
(առավելագույն ընդհանուր գնահատականը` 0.8)
Տվյալ գործունեության գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.
ա. գնահատվող տարում մարզի տարածքում սերմնաբուծական և տոհմաբուծական գործառույթ իրականացնող կառույցների թվաքանակի աճ.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2)
բ. գնահատվող տարում մարզի տարածքում սերմնաբուծական տնտեսությունների արտադրական ցուցանիշների բարելավում.
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2; 0.25; 0.3)
գ. գնահատվող տարում մարզի տարածքում տոհմաբուծական տնտեսությունների արտադրական ցուցանիշների բարելավում:
(հնարավոր գնահատականը` 0; 0.05; 0.1; 0.15; 0.2; 0.25; 0.3)
Գնահատման ամփոփ միավորները կլորացվում են 0.5 ճշտությամբ:
Լրացուցիչ չափորոշիչները սահմանող մոտեցումները
3. Գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքներ
1) Մարզում մշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի ծավալի փոփոխություն:
(գնահատման առավելագույն միավորը` 3)
Տվյալ գործունեության գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.
ա. մարզում նախորդ տարվա համեմատությամբ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում.
(հնարավոր գնահատականը` 0; 0.1; 0.2; 0.3; 0.4; 0.5; 0.6; 0.7; 0.8; 0.9; 1)
բ. նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունների ավելացում.
(հնարավոր գնահատականը` 0; 0.1; 0.2; 0.3; 0.4; 0.5; 0.6; 0.7; 0.8; 0.9; 1)
գ. նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածությունների կառուցվածքի բարելավում (ինտենսիվ մշակաբույսերի տեսակարար կշռի ավելացում):
(հնարավոր գնահատականը` 0; 0.1; 0.2; 0.3; 0.4; 0.5; 0.6; 0.7; 0.8; 0.9; 1)
2) Գյուղատնտեսական մթերքների իրացմանն աջակցություն:
(գնահատման առավելագույն միավորը` 2)
Տվյալ գործունեության գնահատման համար ելակետ պետք է հանդիսանան հետևյալ ցուցանիշները և պայմանները.
ա. նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական հիմնական մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացում
(հնարավոր գնահատականը` 0; 0.1; 0.2; 0.3; 0.4)
բ. գյուղատնտեսական մթերքների իրացմանն աջակցության ծրագրերի առկայությունը և դրանց իրականացման ընթացքը.
(հնարավոր գնահատականը` 0; 0.1; 0.2; 0.3; 0.4)
գ. նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական կարևորագույն մթերքների արտադրության ծավալների աճ.
(հնարավոր գնահատականը` 0; 0.1; 0.2; 0.3; 0.4)
դ. նոր ստեղծվող գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների թվաքանակի աճ.
(հնարավոր գնահատականը` 0; 0.1; 0.2; 0.3; 0.4)
ե. նախորդ տարվա համեմատությամբ գյուղմթերքների մթերումների ծավալի փոփոխություն:
(հնարավոր գնահատականը` 0; 0.1; 0.2; 0.3; 0.4)
Գնահատման ամփոփ միավորները կլորացվում են 0.5 ճշտությամբ: