Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ...

01.11.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.09.1998  -ից մինչեւ   01.11.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 30.09.08 թիվ 89-Ն հրաման)

i

114.0128.210898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

14 օգոստոսի 1998թ թիվ 128-Հ

 

i

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից համատեղ հաստատված «Մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման» կարգի 14-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման համար տպագրվող ձեռնարկության մրցութային ընտրության կարգը» (կցվում է):

 

       ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ                            ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

    ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ                      ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ

    ՆԱԽԱՐԱՐ                                  ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

    Պ. ՂԱԼԹԱԽՉՅԱՆ                            Է. ՍԱՆԴՈՅԱՆ

    13.08.1998 թ.                            13.08.1998 թ.

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն կարգը մշակված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից համատեղ հաստատված «Մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման» կարգի 14-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով:

 

I. Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները

 

1. Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման լիցենզիա ունեցող ձեռնարկությունները (այսուհետև` հայտատու):

2. Հայտերի ներկայացման և բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի նմուշների պատրաստման ծախսերը կատարվում են հայտատուի կողմից:

3. Հայտատուն տպագրությունն իրականացնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկրված արժեթղթերի ձևաթղթերի վրա:

Մրցույթով հաղթող ճանաչված տպագրող ձեռնարկությանը բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերը տրամադրվում են ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից:

4. Սույն կարգի համապատասխան ստեղծված հանձնաժողովը (կազմը կցվում է) պարտավոր է մինչև մրցույթի անցկացման օրը, առնվազն երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել տեղեկատվություն մրցույթի անցկացման ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների, հայտերի ներկայացման և քննարկման վերաբերյալ:

 

II. Հայտերի ներկայացման կարգը

 

5. Հայտատուի կողմից հայտը (ձևը կցվում է) և նրան կից փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողովին` ըստ հանձնաժողովի նախագահի աշխատավայրի:

6. Հայտը և նրան կից փաստաթղթերը ներկայացվում են կնքված փակ ծրարով:

7. Ծրարի վրա պետք է գրված լինի «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» արտահայտությունը:

8. Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից (այսուհետև` մրցույթի անցկացման օր) ավելի ուշ ներկայացված հայտերն առանց դիտարկվելու վերադարձվում են հայտատուներին:

9. Հայտի ներկայացման ժամկետ է համարվում հայտը հանձնաժողովի նախագահի աշխատավայրի գրասենյակ մուտք լինելու օրը:

 

III. Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերը

 

10. Մրցույթին մասնակցելու համար հայտի հետ մեկտեղ փակ ծրարով պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման լիցենզիայի պատճենը,

բ) բաժնետոմսի պատրաստված հավաստագրի ձևաթղթի նմուշը 2 օրինակից` նշելով հավաստագրի ձևաթղթի վրա պատկերված յուրաքանչյուր տարրի տպագրման ժամանակ կիրառված տեխնոլոգիական առանձնահատկությունները (այդ թվում պաշտպանվածության աստիճանը),

գ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գինն ըստ պատրաստման ծավալների և ժամկետների,

դ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գնի ձևավորման հաշվարկը և վճարման պայմանները:

11. Ներկայացվող փաստաթղթերը պետք է ստորագրված և վավերացված լինեն հայտատուի կողմից:

 

IY. Հայտերի ամփոփման կարգը

 

12. Հայտերը և ներկայացված փաստաթղթերը բացվում են մրցույթի անցկացման օրը: Մրցույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել ծրարների բացմանը:

Մրցույթի մասնակիցները ստորագրությամբ հավաստում են իրենց ներկա գտնվելու փաստը:

13. Հայտերը և ներկայացված փաստաթղթերը քննարկվում են հանձնաժողովի կողմից:

14. Հայտերի և ներկայացված փաստաթղթերի հստակեցման նպատակով հանձնաժողովը կարող է բացատրություններ պահանջել մասնակիցներից:

15. Հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտատուների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը արժեթղթերի ձևաթղթերի պատրաստմանը ներկայացվող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և ամփոփում է մրցույթի արդյունքները:

16. Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են և նիստերի արձանագրությունները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

 

Y. Մրցույթի հաղթողի որոշումը և

արդյունքների ամփոփումը

 

17. Մրցույթի հաղթողի որոշման համար հիմք են ընդունվում հետևյալ չափանիշները և գնահատման կշռային գործակիցները.

ա) բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման գինը` 0,7 կշռային գործակից,

բ) բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման ծավալները և ժամկետները` 0,1 կշռային գործակից,

գ) բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պաշտպանվածության աստիճանը` 0,2 կշռային գործակից:

18. Բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերը պատրաստող ձեռնարկության մրցույթով ընտրության արդյունքների ամփոփումը իրականացնում է հանձնաժողովը` հիմք ընդունելով հավելված 2-ում (ձևը կցվում է) բերված գնահատման համակարգի արդյունքները:

19. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի գնահատման համակարգին համապատասխան տրված յուրաքանչյուր չափանիշի համար նախատեսված գնահատականների և այդ չափանիշի գնահատման կշռային գործակցի արտադրյալների հանրագումարը առավելագույնն է, բայց ոչ պակաս քան գնահատման համակարգի առավելագույն գնահատականների 25 տոկոսը:

20. Հավասար հանրագումարային գնահատականների դեպքում հաղթող է ճանաչվում այն անձը, որն ապահովում է բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման ավելի ցածր գին:

Եթե հավասարությունը պահպանվում է նաև այս դեպքում, ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

21. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո հանձնաժողովը մրցույթի արդյունքների արձանագրությունը 3-օրյա ժամկետում ուղարկում է մրցույթի հաղթողին և երկրորդ տեղ զբաղեցնողին, իսկ մրցույթի մասնակիցների ցանկության դեպքում` նաև մրցույթի մասնակիցներին:

22. Մրցույթի արդյունքները կարող են գանգատարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

23. Մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվում դատական կարգով:

 

YI. Մրցութային պայմանագրի կնքումը և պայմանագրային

պարտավորությունների կատարումը

 

24. Մրցույթի հաղթողի և ՀՀ սեփականաշնորհման նախարարության միջև 5-օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

25. Եթե մրցույթի հաղթողը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը կամ իրականացնել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, մրցույթի հաղթող է ճանաչվում երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը, որի հետ 5-օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:

Եթե երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը կամ իրականացնել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, սույն կարգին համապատասխան հայտարարվում է նոր մրցույթ:

 

Հավելված 1.

 

Կազմ

Մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում

գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի

հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման համար

տպագրող ձեռնարկության ընտրության մրցութային

հանձնաժողովի

 

Ա. Մարկոսյան (նախագահ)                ՀՀ սեփականաշնորհման

                                      նախարարի տեղակալ

Տ. Կարապետյան (նախագահի տեղակալ)      ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                      նախարարության արժեթղթերի և

                                      բորսաների տեսչության պետ

Ա. Թառլամազյան                        ՀՀ սեփականաշնորհման

                                      նախարարության մեթոդական

                                      բաժնի պետ

Ա. Սալնազարյան                        ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                      նախարարության կարգավորման

                                      քաղաքականության վարչության

                                      պետ-տեսչության պետի տեղակալ

Խ. Խաչատրյան                          ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                      նախարարության լիցենզավորման

                                      բաժնի պետ

Դ. Հախվերդյան (քարտուղար)             ՀՀ սեփականաշնորհման

                                      նախարարության մեթոդական

                                      բաժնի պետի տեղակալ

Հ. Այվազյան                           ՀՀ կառավարությանն առընթեր

                                      տեղեկատվության և

                                      գրահրատարակչության վարչության

                                      գրահրատարակչության

                                      կոորդինացման բաժնի առաջատար

                                      մասնագետ

 

Հավելված 2.

 

Հ Ա Յ Տ

 

Բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման համար

ընտրվող տպագրող ձեռնարկության մրցույթին մասնակցելու համար

 

__________________________________________________________________________

             (հայտը ներկայացնող անձի լրիվ անվանումը, հասցեն)

__________________________________________________________________________

 

Ծանոթանալով «____»______________ 199___թ. կայանալիք մրցույթի մասին հրապարակված տեղեկություններին, ցանկանում ենք մասնակցել բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման համար ձեռնարկության ընտրության նպատակով կազմակերպվող մրցույթին:

 

1. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում պարտավորվում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքել համապատասխան պայմանագիր և կատարել պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:

 

2. Մեր վավերապայմաններն են

 

__________________________________________________________________________

                       (հաշվի համարը, բանկը)

 

3. Կից ներկայացվում են`

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման լիցենզիայի պատճենը,

բ) բաժնետոմսի պատրաստված հավաստագրի ձևաթղթի նմուշը 2 օրինակից` նշելով հավաստագրի ձևաթղթի վրա պատկերված յուրաքանչյուր տարրի տպագրման ժամանակ կիրառված տեխնոլոգիական առանձնահատկությունները (այդ թվում պաշտպանվածության աստիճանը),

գ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գինն ըստ պատրաստման ծավալների և ժամկետների,

դ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գնի ձևավորման հաշվարկը և վճարման պայմանները:

 

Լիազորագրի ներկայացուցիչ` ____________________________    ________________

                               (ազգանուն, անուն)          (ստորագրություն)

 

(Կնիքի տեղը)

 

«___»____________ 199___ թ.

 

Հավելված 3.

 

Բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման

համար մրցույթով ընտրվող տպագրող ձեռնարկության

գնահատման թերթիկ

 

Հայտատուի անվանումը ______________________________________________________

 

1. բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման գինը

(առավելագույնը 20 միավոր) _____________________________________________

 

2. բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման ծավալները և

ժամկետները

(առավելագույնը 20 միավոր) _____________________________________________

 

3. բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պաշտպանվածության աստիճանը

(առավելագույնը 20 միավոր) _____________________________________________

 

Ա. Մարկոսյան (նախագահ) Տ. Կարապետյան (նախագահի տեղակալ) Ա. Թառլամազյան Ա. Սալնազարյան Խ. Խաչատրյան Դ. Հախվերդյան (քարտուղար) Հ. Այվազյան

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                  «21»         08        1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 17980174

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
14.08.1998
N 128-Հ
Հրաման