Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2010  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-49-Ն կարգադրություն)

i

031.0225.121209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունիսի 26-ի ՆԿ-97-Ն կարգադրությունը և Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգով նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ:

 

12 դեկտեմբերի 2009 թվականի

ՆԿ-225-Ն

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2009 թ. դեկտեմբերի 12-ի

ՆԿ-225-Ն կարգադրության

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության և ռազմավարական վերլուծությունների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2009 թ. դեկտեմբերի 12-ի

ՆԿ-225-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունիսի 26-ի ՆԿ-97-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգի (այսուհետ` Հայեցակարգ) դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման նպատակով կազմակերպում է դիտարկումներ, ամփոփում և մշակում արդյունքները և դրանց վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին, կարգադրություններին և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրներն են` Հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփումը և գնահատումը, դրանց հիման վրա վերլուծական և այլ բնույթի տեղեկանքների կազմումը:

4. Հանձնաժողովն իր խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կազմակերպում է Հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման դիտարկում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի նախագահը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է:

6. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը,

2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ,

3) ամփոփում է Հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական միավորումներից ստացված առաջարկություններն ու դիտողությունները,

4) նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,

5) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը, ներկայացնում Հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովը հրավիրում է նիստեր, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նիստերը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

10. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետներ, այդ թվում` այլ պետական մարմիններից, գործընկեր պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:

11. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե Հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է Հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.12.2009
N ՆԿ-225-Ն
Կարգադրություն