(ուժը կորցրել է 26.04.12 թիվ 68-Ն հրաման)
i
106.0257.161109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 11 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10609395
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 հոկտեմբերի 2009 թվականի N 257-Ն
i
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 126-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի պահանջը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման համար մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Տ. Գասպարյանին`
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` եռօրյա ժամկետում սույն հրամանը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Տ. Պետրոսյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2009 թվականի հոկտեմբերի 30-ի
N 257-Ն հրամանի
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՎԿԱՅԱԿԱՆ N 0000 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
Տրվում է _____________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն) առ այն, որ նա մասնակցել է անասնաբուժասանիտարական փորձաքննության լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար մասնագիտական որակավորման ստուգմանը:
Մասնագիտական որակավորման հանձնաժողովի «_--» __________- 200 թ. եզրակացությամբ` արձանագրություն N ___ ________________ -ին տրվել է ______________________________ որակավորում: (անուն, հայրանուն, ազգանուն)
Վկայականի գործողության ժամկետը` անժամկետ:
Հայաստանի Հանրապետության
գյուղատնտեսության նախարար` ___________--------------
Մասնագիտական որակավորման
ստուգման հանձնաժողովի նախագահ` ___________------------
Կ.Տ.
«__--» ________________ 200 թ.
Գրանցման N ___________-----