Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻ ...

01.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2010  -ից մինչեւ   01.01.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.11թ 07.07.10 թիվ 25-Ն որոշում)

i

603.0022.191009

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        10            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309352

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2009 թվականի թիվ 22-Ն

 

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման 1-ին կետը և այդ կետով հաստատված հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2009 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 22-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Հեռախոսային կապուղիներ (Բաժին 1), Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը (Բաժին 2), Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը (Բաժին 3):

6. 1-ին բաժնի 110-120.1 տողերում արտացոլվում է միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը (հազ. կապուղի/կմ), որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով (սարքերով), լրացվում է միայն այն կազմակերպությունների կողմից, որոնց հաշվեկշռում առկա են այդ սարքավորումները:

Հեռախոսային կապուղիների երկարությունը որոշվում է բոլոր տեղամասերի հաղորդման գծերի կտրվածքով` դրանց երկարության և տոնային հաճախականության կապուղիների (հաղորդման համակարգերի տարբեր սարքերի կիրառմամբ), ինչպես նաև հեռախոսային կապուղիների (որոնք առաջացել են լարերի ֆիզիկական զույգերով) քանակի արտադրյալների հանրագումարով: Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարության մեջ չի ներառվում կապի սիմետրիկ և կոակսալ մալուխային ու ռադիոռելեային գծերի ռեզերվի գծային, ինչպես նաև խմբակային տրակտերի պահեստային գծերի երկարությունը:

7. 110.1, 110.2, 110.3 տողերում առանձնացվում են հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են մայրուղային կապի ցանցերում` հաշվի առնելով հեռախոսային կապուղիները, որոնք վարձակալության են տրվել այլ կազմակերպություններին:

Կապուղիների երկարությունը և քանակը լրացվում են հեռախոսային ցանցի սխեմաների և այլ փաստաթղթերի հիման վրա:

8. 110.1.1, 110.2.1 և 110.3.1 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը օդային գծերով) հաշվի է առնվում միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը կապի օդային գծերի մալուխային ներդիրների վրա:

9. 110.1.2, 110.2.2 և 110.3.2 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը մալուխային գծերով) հաշվի է առնվում միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային այն կապուղիների երկարությունը, որոնք կապի միացման մալուխային գծերով կապվում են ռադիոռելեային և տիեզերային կապի կայաններին, այլ կազմակերպությունների կողմից սպասարկվող և չսպասարկվող կապի կետերին:

10. 110.1.2.1, 110.2.2.1 և 110.3.2.1 տողերում հաշվի է առնվում օպտիկական մանրաթելային մալուխներով հեռախոսային կապուղիների երկարությունը:

11. 110.1.3, 110.2.3 և 110.3.3 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը ռադիոռելեային գծերով) արտացոլվում է կապի մալուխային գծերի ռադիոռելեային ներդիրների վրայի և կապի ռադիոռելեային միացման գծերով միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը:

12. 110.1.4 տողում (հեռախոսային կապուղիների երկարությունը կապի արբանյակային գծերով) արտացոլվում է մայրուղային միջազգային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են կապի արբանյակային գծերով: Վերջինիս երկարությունը հաշվարկվում է երկու երկրային արբանյակային կայանների միջև ընկած հեռավորությամբ` ուղիղ գծով («թռչնի թռիչքով») 1:2 500 000 մասշտաբի քարտեզի վրա:

13. 120 տողում արտացոլում է միջազգային (տող 110.1.2, 110.1.3, 110.1.4), ազգային (տող 110.2.2, 110.2.3) և գյուղական (տող 110.3.2, 110.3.3) հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգով: 120.1 տողը համապատասխանում է 110.1.2.1, 110.2.2.1 և 110.3.2.1 տողերի հանրագումարը:

14. 130-130.3.2 տողերում արտացոլվում են միջազգային, ազգային և գյուղական վերջնամասային հեռախոսային կապուղիների երկարությունները հազ. կմ-ով, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով:

15. 140 տողում արտացոլվում են վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների քանակը, որոնք հաղորդման տարբեր համակարգերի վերջնամասային սարքավորումներով առաջացել են կապի օդային, մալուխային, ռադիոռելեային և արբանյակային գծերի վրա: Այս տողերում լրացվում են բոլոր վերջնամասային կապուղիների քանակը, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով, անկախ այն բանից, թե դրանք հասցված են կոմուտատոր, ավտոմատ կամ կիսաավտոմատ կապի տեղամաս, տրված են վարձակալության, փոխանցվում են տոնային հեռագրատանը կամ օգտագործվում են ցածր հաճախականության տարանցման (փոխանցման) համար:

16. 140.1 տողում արտացոլվում է վարձակալության տրված հեռախոսային կապուղիների քանակը:

17. 140.2 տողում արտացոլվում է վերջնամասային միջազգային կապուղիների քանակը:

18. 140.3 տողում արտացոլվում է կապի ծառայողական նպատակներով օգտագործվող կապուղիների քանակը:

19. 140.3.1 տողում արտացոլվում է հաղորդման թվային համակարգերով առաջացած կապուղիների քանակը:

20. 150 տողում` միջքաղաքային կապուղիների քանակը, որոնք ունեն ելքային ավտոմատ սարքեր:

21. 160 տողում` միջազգային կապուղիների քանակը, որոնք ունեն ելքային ավտոմատ սարքեր:

22. 2-րդ բաժնի 210 տողում` արտացոլվում են ազգային տարանցիկ (տրանզիտ) կոմուտատորների մոնտաժված (սյունակ 1) և գործածության մեջ դրված ունակությունները (սյունակ 2): ՈՒնակությունների մեջ մտնում են մագիստրալ և ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կայանների զոնային կոմպլեկտները (միջքաղաքային տարանցիկ կապի հանգույց):

23. 220 տողում արտացոլվում են գյուղական կոմուտատորների մոնտաժված (սյունակ 1) և գործածության մեջ դրված ունակությունները (սյունակ 2):

24. 3-րդ բաժնի 310 տողում արտացոլված մոնտաժված և գործածության մեջ դրված կոմուտատորների ունակությունները պետք է համապատասխանեն կապի ձեռքի կոմպլեկտների թվաքանակին:

25. 320 տողում արտացոլված` մոնտաժված և գործածության մեջ դրված, ունակությունները պետք է համապատասխանեն ազգային ցանցի կապուղիների և էլեկտրոնային համակարգի ավտոմատ միջազգային հեռախոսային կայանների կապուղիների հանրագումարին:

26. 410 տողում` Միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը, լրացվում է այն միջքաղաքային հեռախոսային կապի կետերի քանակը, որոնցում կատարվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերների ընդունում հաճախորդից, անկախ այն բանից` կայանները ապահովված են հեռախոսախցիկներով, թե ոչ, ինչպես նաև այն ավտոմատ խոսակցական կետերը, որտեղ կիրառվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ: Հաշվետու տարվա ընթացքում ժամանակավոր բացվող հեռախոսային խոսակցության կետերը հաշվետվության մեջ չեն ներառվում:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._____________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի    |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված    |

|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի      |

|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի»  |

|և  Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ.   |

|հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը      |

|հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                  |

|_____________________________________________________________________|

| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |

|                             ՕՐԵՆՔՈՎ                                 |

|_____________________________________________________________________|

|     Ներկայացվում է   |     Ներկայացնում են     |   Հաշվետվության    |

|                      |                         |ներկայացման ժամկետը`|

|______________________|_________________________|____________________|

|Ազգային վիճակագրական  |Կապի ծառայություններ     |մինչև  հաշվետու     |

|ծառայություն          |մատուցող իրավաբանական    |տարվան հաջորդող     |

|                      |անձինք և  անհատ          |տարվա փետրվարի 20-ը |

|                      |ձեռնարկատերերը           |                    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Ով է ներկայացնում _____________________________ |      ՁԵՎ ԹԻՎ       |

|                         (անվանումը)            |      41-ԿԱՊ        |

|                                                |     (տարեկան)      |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ |                    |

|                                                |   «Հաստատված է»    |

|_______________________________________________ |   Հայաստանի        |

|                                                |   Հանրապետության   |

|Գտնվելու վայրը ________________________________ |   վիճակագրության   |

|                                                |   պետական խորհրդի  |

|_____________________________      ._______.    |   2009 թ.          |

|                                (փոստային դասիչ)|   հոկտեմբերի 2-ի   |

|Մարզը______________ Համայնքը __________________ |   թիվ 22-Ն որոշմամբ|

|                                                |                    |

|Պետական ռեգիստրում      ._____________________. |                    |

|գրանցման համարը                                 |                    |

|Նույնականացման                ._______________. |                    |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                      |____________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը ._______________. |____________________|

|                                                |     Չլրացնել   \|/ |

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և            |____________________|

|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը       |ՏԳՏԴ   ._________.  |

|լրացվում են Հայաստանի Հանրապետության            |                    |

|արդարադատության նախարարության իրավաբանական      |Մարզը        .___.  |

|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից   |                    |

|տրված գրանցման վկայականից                       |Համայնքը   ._____.  |

|_____________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական     |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն   |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է              |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                        |

._____________________________________________________________________.

 

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20____ թ. համար

 

1. Հեռախոսային կապուղիներ

 

._________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                              |Տողի համարը|   |

|_________________________________________________|___________|___|

|               Ա                                 |     Բ     | 1 |

|_________________________________________________|___________|___|

|Միջքաղաքային և  միջազգային հեռախոսային           |        110|   |

|կապուղիների երկարությունը, հազար կապուղի/կմ      |           |   |

|_________________________________________________|___________|___|

|այդ թվում` միջազգային (մայրուղային) կապ, ընդամենը|      110.1|   |

|_________________________________________________|___________|___|

|դրանից` օդային գծերով                            |    110.1.1|   |

|_________________________________________________|___________|___|

|մալուխային գծերով                                |    110.1.2|   |

|_________________________________________________|___________|___|

|որից` օպտիկաթելքային մալուխներով                 |  110.1.2.1|   |

|_________________________________________________|___________|___|

|ռադիոռելեային գծերով                             |    110.1.3|   |

|_________________________________________________|___________|___|

|արբանյակային գծերով                              |    110.1.4|   |

|_________________________________________________|___________|___|

|ազգային (մայրուղային) կապ, ընդամենը              |      110.2|   |

|_________________________________________________|___________|___|

|դրանից` օդային գծերով                            |    110.2.1|   |

|_________________________________________________|___________|___|

|մալուխային գծերով                                |    110.2.2|   |

|_________________________________________________|___________|___|

|որից` օպտիկաթելքային մալուխներով                 |  110.2.2.1|   |

|_________________________________________________|___________|___|

|ռադիոռելեային գծերով                             |    110.2.3|   |

|_________________________________________________|___________|___|

|գյուղական (մայրուղային) կապ, ընդամենը            |      110.3|   |

|_________________________________________________|___________|___|

|դրանից` օդային գծերով                            |    110.3.1|   |

|_________________________________________________|___________|___|

|մալուխային գծերով                                |    110.3.2|   |

|_________________________________________________|___________|___|

|որից` օպտիկաթելքային մալուխներով                 |  110.3.2.1|   |

|_________________________________________________|___________|___|

|ռադիոռելեային գծերով                             |    110.3.3|   |

|_________________________________________________|___________|___|

|Կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են     |        120|   |

|հաղորդման թվային համակարգով, հազար կապուղի/կմ    |           |   |

|_________________________________________________|___________|___|

|դրանից` օպտիկաթելքային մալուխներով               |      120.1|   |

|_________________________________________________|___________|___|

|Միջազգային և  ազգային կապուղիների երկարությունը, |        130|   |

|հազ. կմ                                          |           |   |

|_________________________________________________|___________|___|

|այդ թվում` միջազգային կապուղիներ                 |      130.1|   |

|_________________________________________________|___________|___|

|դրանցից` մայրուղային մալուխներով                 |    130.1.1|   |

|_________________________________________________|___________|___|

|որից` օպտիկաթելքային մալուխներով                 |  130.1.1.1|   |

|_________________________________________________|___________|___|

|ռադիոռելեային գծերով                             |    130.1.2|   |

|_________________________________________________|___________|___|

|արբանյակային գծերով                              |    130.1.3|   |

|_________________________________________________|___________|___|

|ազգային կապուղիներ                               |      130.2|   |

|_________________________________________________|___________|___|

|դրանցից` մայրուղային մալուխներով                 |    130.2.1|   |

|_________________________________________________|___________|___|

|որից` օպտիկաթելքային մալուխներով                 |  130.2.1.1|   |

|_________________________________________________|___________|___|

|ռադիոռելեային գծերով                             |    130.2.2|   |

|_________________________________________________|___________|___|

|գյուղական կապուղիներ                             |      130.3|   |

|_________________________________________________|___________|___|

|դրանցից` մայրուղային մալուխներով                 |    130.3.1|   |

|_________________________________________________|___________|___|

|որից` օպտիկաթելքային մալուխներով                 |  130.3.1.1|   |

|_________________________________________________|___________|___|

|ռադիոռելեային գծերով                             |    130.3.2|   |

|_________________________________________________|___________|___|

|Վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների      |        140|   |

|քանակը, որոնք առաջացել են վերջնամասային խտացման  |           |   |

|սարքավորումներով, հատ, ընդամենը                  |           |   |

|_________________________________________________|___________|___|

|140 տողից`                                       |      140.1|   |

|վարձակալված հեռախոսային կապուղիների քանակը       |           |   |

|_________________________________________________|___________|___|

|վերջնամասային միջազգային կապուղիներով            |      140.2|   |

|_________________________________________________|___________|___|

|կապի ծառայողական նպատակներով օգտագործվող         |      140.3|   |

|կապուղիների քանակը                               |           |   |

|_________________________________________________|___________|___|

|որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգով    |    140.3.1|   |

|_________________________________________________|___________|___|

|Միջքաղաքային ելքային հեռախոսային կապուղիների     |        150|   |

|քանակը                                           |           |   |

|_________________________________________________|___________|___|

|Միջազգային ելքային հեռախոսային կապուղիների քանակը|        160|   |

._________________________________________________________________.

 

2. Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը

 

.__________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը|Տողի  |ունակությունը (կապուղի)|

|                   |համարը|_______________________|

|                   |      |մոնտաժված|գործածության |

|                   |      |         |մեջ դրված    |

|___________________|______|_________|_____________|

|          Ա        |   Բ  |    1    |    2        |

|___________________|______|_________|_____________|

|Ազգային            |   210|         |             |

|___________________|______|_________|_____________|

|Գյուղական          |   220|         |             |

.__________________________________________________.

 

3. Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը

 

._____________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը           |Տողի  |ունակությունը (կապուղի)|

|                              |համարը|_______________________|

|                              |      |մոնտաժված|գործածության |

|                              |      |         |մեջ դրված    |

|______________________________|______|_________|_____________|

|            Ա                 |   Բ  |    1    |    2        |

|______________________________|______|_________|_____________|

|Միջազգային կոմուտատորներ,     |   310|         |             |

|ընդամենը                      |      |         |             |

|______________________________|______|_________|_____________|

|Ավտոմատ միջազգային հեռախոսային|   320|         |             |

|կապի սարքավորումներ           |      |         |             |

|______________________________|______|_________|_____________|

|դրանցից` քվազիէլեկտրոնային և  | 320.1|         |             |

|էլեկտրոնային համակարգով       |      |         |             |

._____________________________________________________________.

 

4. Միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը, հատ (410) ______

 

    Ղեկավար            ______________________  _________________________

                          (Ազգանուն, անուն)         (Ստորագրություն)

 

    Լրացնող            ______________________  _________________________

    (գլխավոր հաշվապահ     (Ազգանուն, անուն)     (Ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված

անձ)

 

    ____________________           «___»__________________20___թ.

    (Հեռախոսահամար(ներ))               (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _______________________@______________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
02.10.2009
N 22-Ն
Որոշում