Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ...

01.11.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.09.1998  -ից մինչեւ   01.11.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 30.09.08 թիվ 89-Ն հրաման)

i

114.0117.130898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

29  հուլիսի 1998թ. թիվ 117-Հ

 

i

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 278 որոշման 2-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման կարգը» (կցվում է):

 

       Հաստատում եմ                          Հաստատում եմ

 Հայաստանի Հանրապետության              Հայաստանի Հանրապետության

 ֆինանսների և  էկոնոմիկայի             սեփականաշնորհման նախարար

նախարար

 Է. Սանդոյան _____________             Պ. Ղալթախչյան _____________

«01» 07 1998 թ.                      «01» 07 1998 թ.

 

ԿԱՐԳ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգը հաստատվում է ի կատարումն «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի թիվ 278 որոշման 2-րդ կետի:

2. Սույնով կարգավորվում է մասնավորեցված և գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների (այսուհետև ընկերություն) բաժնետոմսերի սեփականատերերին կամ նրանց կողմից լիազորված անձանց բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների (այսուհետև հավաստագրեր) տրամադրման կարգը:

3. Մասնավորեցված յուրաքանչյուր ընկերության համար ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը կազմում է բոլոր բաժնետերերի ցուցակը այն հաշվով, որ յուրաքանչյուր բաժնետիրոջը հասնեն ամբողջական բաժնետոմսեր:

Եթե ընկերությունը անցել է մասնակի անհատույց և (կամ) ներդրումային մասնավորեցում, և (կամ) պետական գույքի մասնավորեցում փակ բաժանորդագրությամբ, ապա բաժնետերերին ամբողջական բաժնետոմսեր հաշվառելու նպատակով ընկերությունը կատարում է բաժնետոմսերի կլորացում, հետևյալ սկզբունքով.

երբ բաժնեմասի մնացորդը կազմում է ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի 50 տոկոսից ավելին, ապա տվյալ բաժնետիրոջը տրվում է մեկ հավելյալ բաժնետոմս, հակառակ դեպքում հավելյալ բաժնետոմս չի տրվում: Եթե արդյունքում բաժնետոմսերի գումարային քանակը փոքր կամ մեծ է ստացվում ընկերության բաժնետոմսերի ընդհանուր հանրագումարից, ապա որպես կլորացման նիշ ընդունվում է 50-ից մեծ կամ փոքր մեծությունը:

Այն դեպքերում, երբ կլորացման արդյունքում այնուհանդերձ ՀՀ օրենսդրությամբ հաշվարկված կանոնադիր հիմնադրամի սահմաններում հնարավոր չի լինում յուրաքանչյուր բաժնետիրոջ համար պահպանել ամբողջական բաժնետոմսեր, ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը առաջարկում է կլորացման ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներ, իրականացնում է մեթոդական օժանդակություն և ղեկավարություն:

Բաժնետոմսերի կլորացման մասին որոշումն ընդունում է ընկերությունը:

4. Բաժնետոմսերի սեփականատերերին հավաստագրեր տալու նպատակով ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը լիազորում է ընկերությանը (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` բրոկերային կամ արժեթղթերի թողարկման (անդերռայթինգ) գործունեություն իրականացնող անձին) ստանալ այդ հավաստագրերը:

ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը ընկերությանը (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` բրոկերային կամ արժեթղթերի թողարկման (անդերռայթինգ) գործունեություն իրականացնող անձին) հավաստագրեր է տրամադրում նրա կողմից ներկայացվող հավաստագրերի պատվիրման մասին դիմումի հիման վրա: Դիմումում նշվում են ընկերության բաժնետերերի, բաժնետոմսերի և պատվիրվող հավաստագրերի քանակը: Դիմումը ստորագրում է ընկերության խորհրդի նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` բրոկերային գրասենյակի տնօրենը կամ արժեթղթերի թողարկման (անդերռայթինգ) գործունեություն իրականացնող կազմակերպության պատասխանատու անձը):

Դիմումը ստանալուց հետո ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը ընկերության ներկայացուցչին տալիս է վճարման հանձնարարագիր:

5. Ընկերության կողմից հավաստագրերի ձեռքբերման համար վճարումները կատարվում են ՀՀ Սեփականաշնորհման նախարարության` այդ նպատակով բացված հաշվին:

6. Հավաստագրերի ձեռք բերման վճարի չափը սահմանում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

7. Ընկերությունը վճարումները կատարում է վճարման հանձնարարագիրը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում և վճարման անդորրագիրը ներկայացնում է ՀՀ Սեփականաշնորհման նախարարություն:

8. ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը սույն կարգի 7-րդ կետով սահմանված վճարման անդորրագիրը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում բլանկների տրամադրման հայտով դիմում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից պատվիրված և ներկրված արժեթղթերի բլանկների պահպանումն իրականացնող կազմակերպությանը (այսուհետև` պահպանող կազմակերպություն) ներկայացնելով վճարման անդորրագրի պատճենը և նշելով այն լիազորված անձի անունը, ազգանունը, որը բլանկների պահպանումն իրականացնող կազմակերպությունից կարող է ստանալ արժեթղթերի բլանկներ:

Ձեռք բերվող բլանկների քանակը որոշելիս ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը հաշվի է առնում նաև բլանկների տպագրման խոտանի նորմատիվային չափը:

9. Պահպանող կազմակերպությունը հայտը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Սեփականաշնորհման նախարարության կողմից լիազորված անձին տրամադրում է համապատասխան քանակությամբ արժեթղթերի բլանկներ:

ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը ամիսը մեկ անգամ ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնում է տեղեկություններ իրացված արժեթղթերի բլանկների մասին:

10. Արժեթղթերի բլանկները ստանալուց հետո, ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը տպագրող կազմակերպությանը տրամադրում է համապատասխան քանակությամբ բլանկներ:

11. Հավաստագրերը ՀՀ Սեփականաշնորհման նախարարության կողմից տրամադրվում են (հանձնվում են) ընկերության խորհրդի նախագահին կամ խորհրդի կողմից լիազորված անձին ընդունման-հանձնման ակտի հիման վրա:

Այն դեպքում, երբ պետական գույքի մասնավորեցումը իրականացվում է ֆոնդային բորսայում, ապա ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը հավաստագրեր է տրամադրում մրցութային կարգով ընտրված բրոկերային կամ արժեթղթերի թողարկման (անդերռայթինգ) գործունեություն իրականացնող անձին:

12. Ընկերությունը հավաստագրերը տրամադրում է բաժնետերերին, կազմում բաշխված հավաստագրերի ցանկը` հավաստագրերը ստացած յուրաքանչյուր բաժնետիրոջ ստորագրությամբ, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում հավաստագրեր տալու և ոչնչացնելու գրանցամատյանը:

13. Ֆոնդային բորսայում պետական գույքի մասնավորեցման դեպքում` համապատասխան անձը հավաստագրերը տրամադրում է բաժնետերերին, կազմում բաշխված հավաստագրերի ցանկը` հավաստագրերը ստացած յուրաքանչյուր բաժնետիրոջ ստորագրությամբ:

i

14. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսվա ընթացքում ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, մրցութային կարգով ընտրում է տպագրող կազմակերպություն հետևյալ չափանիշների հիման վրա.

ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված լիցենզիա.

բ) հավաստագրերի տպագրման գինը, հավաստագրերի տպագրման ծավալները և ժամկետները (կազմակերպության հնարավորությունները).

գ) հավաստագրերի պաշտպանվածության աստիճանը:

15. ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, սույն կարգը ուժի մեջ մտնելուց հետո, 15 օրյա ժամկետում մշակում և հաստատում են տպագրող կազմակերպության ընտրության մրցույթի կարգը:

16. ՀՀ Սեփականաշնորհման նախարարությունը տպագրող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր, որով սահմանվում են բլանկների հանձնման, ընդունման տպագրության համար կատարվող վճարումների պայմանները, ինչպես նաև հավաստագրերի տպագրության հետ կապված այլ դրույթներ:

Պայմանագրով սահմանվում է նաև տպագրման խոտանի նորմատիվային չափը (խոտանի տոկոսը):

17. Հավաստագրերի համար վճարված գումարները, ՀՀ Սեփականաշնորհման նախարարության կողմից, արժեթղթերի բլանկների պահպանման և տպագրման ծախսերը հանելուց և հավաստագրերը ընկերությանը տրամադրելուց հետո փոխանցվում են պետական բյուջե:

18. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը մասնավորեցված բաժնետիրական ընկերությունները, իրենց կառավարման իրավասու մարմնի որոշմամբ, կարող են ձեռք բերել հավաստագրեր սույն կարգով սահմանված պայմաններով, ՀՀ Սեփականաշնորհման նախարարություն ներկայացնելով ընկերության արժեթղթերի գրանցման վկայականը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                  «13»         08        1998 Թ.

                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 17980171

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
Հրաման