Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Ատոմային էներգիայի Եվրոպական համայնքն ու Եվրոպական տնտեսական համայնքը, հանդես գալով որպես մեկ կողմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը և Ճապոնիան,

վերահաստատելով զանգվածային ոչնչացման (միջուկային, քիմիական, կենսաբանական) զենքերի հետ կապված տեխնոլոգիաների և համապատասխան գիտելիքների ու փորձի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը,

նշելով Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) երկրներում և Վրաստանում առկա շուկայական տնտեսվարության անցումն ընդգրկող ճգնաժամային ժամանակահատվածը, զինաթափման զարգացող գործընթացը և արդյունաբերատեխնիկական ներուժի վերաուղղումը ռազմական գործունեության ոլորտից` խաղաղի,

ընդունելով այդ տեսակետից Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, որը նվազագույնի կհասցնի նման տարածումը խթանող գործունեությունը` Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ մյուս պետությունների և Վրաստանի գիտնականների ու մասնագետների խաղաղ գործունեությունը աջակցելու և ընդառաջելու միջոցով (վերջիններիս շահագրգռվածության պայմանով),

ընդունելով ԱՊՀ պետությունների և Վրաստանի շուկայական տնտեսության անցմանը համագործակցելու անհրաժեշտությունը Կենտրոնի նախագծերի և գործունեության միջոցով, և խաղաղ նպատակներով կատարվող հետազոտությունների ու մշակումների օժանդակման կարիքը,

ցանկանալով, որ Կենտրոնի նախագծերը ապահովեն դրանց մասնակցող գիտնականների և մասնագետների հեռանկարային և երկարաժամկետ մասնագիտական գործունեությանը նպաստող և աջակցող պայմաններ, որը կամրապնդի ԱՊՀ պետությունների և Վրաստանի գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորային ներուժը,

գիտակցելով, որ Կենտրոնի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ կլինի Կառավարության, հիմնադրամների, ակադեմիական և գիտական հիմնարկների, և այլ միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կայուն օժանդակություն,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն փաստաթղթով հիմնվում է Միջազգային գիտատեխնիկական կենտրոն (այսուհետ` Կենտրոն), որպես միջկառավարական կազմակերպություն: Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է իր տարածքում աջակցել Կենտրոնի գործունեությանը: Իր նպատակներին հասնելու համար Կենտրոնը պետք է ունենա, Կողմերի օրենքներին և կանոններին համապատասխան, պայմանագրեր կնքելու օրինական իրավունք, շարժական և անշարժ գույք ձեռք բերելու և տնօրինելու իրավունք, ինչպես նաև դատարանում պատասխանող և հայցվոր լինելու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ա. Կենտրոնը մշակում, հաստատում, ֆինանսավորում և վերահսկում է խաղաղ նպատակների համար նախատեսված գիտատեխնիկական նախագծերը, որոնք պետք է առաջին հերթին իրականացվեն Ռուսաստանի Դաշնության և, շահագրգռվածության դեպքում, նաև ԱՊՀ մյուս պետություններում և Վրաստանում գտնվող հիմնարկներում և օբյեկտներում:

Բ. Կենտրոնի նպատակներն են`

1) հնարավորություն տալ Ռուսաստանի Դաշնության և, շահագրգռվածության դեպքում, ԱՊՀ մյուս պետությունների և Վրաստանի զենք ստեղծող գիտնականներին և մասնագետներին, հատկապես զանգվածային ոչնչացման զենքերի և հրթիռային տեղափոխման բնագավառում գիտելիքներ և հմտություն ունեցողներին, իրենց տաղանդները խաղաղ գործունեության մեջ վերակողմնորոշվելու, և

2) դրանով իսկ իր նախագծերով և գործունեությամբ աջակցել ազգային և միջազգային տեխնիկական խնդիրների լուծմանը, և իր առջև դնելով ավելի ծավալուն խնդիրներ` խթանել անցումը հասարակության կարիքներին համահունչ շուկայական տնտեսվարման, օժանդակել հիմնարար և կիրառական հետազոտություններին և տեխնոլոգիական մշակումներին, ի թիվս այլոց, շրջակա միջավայրի պահպանության, էներգիայի արտադրության, միջուկային անվտանգության ապահովման բնագավառներում, և խթանել ԱՊՀ պետությունների և Վրաստանի գիտնականների հետագա ներգրավումը միջազգային գիտական հանրություն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Իր նպատակներն իրագործելու համար Կենտրոնը լիազորվում է`

1) զարգացնել և աջակցել գիտատեխնիկական նախագծերը` հիմնադրամների և այլ միջոցների օգտագործմամբ, սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան,

2) սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան հսկել և իրականացնել Կենտրոնի նախագծերի ֆինանսական վերստուգումները,

3) սահմանել համագործակցության համապատասխան ձևեր կառավարությունների, միջկառավարական, ոչ կառավարական (որոնք սույն Համաձայնագրի նպատակների համար, ընդգրկում են նաև մասնավոր ոլորտը) կազմակերպությունների և ծրագրերի միջև,

4) ստանալ ֆինանսական հատկացումներ կամ նվիրատվություններ կառավարություններից, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններից,

5) անհրաժեշտության դեպքում հիմնել բաժանմունքներ ԱՊՀ շահագրգիռ պետություններում և Վրաստանում, և

6) զբաղվել այլ կարգի գործունեությամբ բոլոր Կողմերի ընդհանուր համաձայնության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ա. Կենտրոնում ստեղծվում է Կառավարիչների խորհուրդ և Քարտուղարություն, որի կազմում ընդգրկված են Գործադիր տնօրենը, տնօրենի տեղակալները և, անհրաժեշտության դեպքում, այլ ծառայողներ, համաձայն Կենտրոնի Կանոնադրությանը:

Բ. Կառավարիչների խորհուրդը.

1) սահմանում է Կենտրոնի քաղաքականությունը և ընթացակարգի իր սեփական կանոնները,

2) ապահովում է Կենտրոնի ընդհանուր ղեկավարումը և Քարտուղարության կառավարումը,

3) հաստատում է Կենտրոնի ընթացիկ բյուջեն,

4) ղեկավարում է Կենտրոնի ֆինանսական և այլ գործերը, ներառյալ Կենտրոնի բյուջեի նախապատրաստման ընթացակարգի հարցը, հաշիվների վարումը և դրանց վերահսկումը,

5) ձևակերպում է նախագծերի հաստատման ընդհանուր չափանիշները և նախապատվությունները,

6) 6-րդ հոդվածի համաձայն, հաստատում է նախագծերը,

7) ընդունում է Կանոնադրություն և, անհրաժեշտության դեպքում, սույն Համաձայնագրի իրականացման համար այլ դրույթներ, և

8) իրականացնում է սույն Համաձայնագրով նրա վրա դրվող կամ սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ այլ գործառույթներ:

Կառավարիչների խորհրդում որոշումները ընդունվում են Խորհրդի բոլոր Կողմերի միաձայնությամբ, 5-րդ հոդվածով սահմանվող պայմանների համաձայն, եթե այլ պայման նախատեսված չէ սույն Համաձայնագրով:

Գ. Համաձայնագիրը ստորագրած չորս Կողմերից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն Կառավարիչների խորհրդում: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո յոթ (7) օրվա ընթացքում Կողմերից յուրաքանչյուրը նշանակում է երկուսից ոչ ավելի ներկայացուցիչ Կառավարիչների խորհրդում:

Դ. Կողմերը ստեղծում են Գիտախորհրդակցական կոմիտե, կազմված Կողմերի նշանակած ներկայացուցիչներից, Կենտրոնին ներկայացրած յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ գիտական և այլ անհրաժեշտ մասնագիտական հանձնարարականներ Խորհրդին տրամադրելու համար, նախագիծը ներկայացնելուց հետո քառասունհինգ (45) օրվա ընթացքում, աջակցության արժանի հետազոտման բնագավառների վերաբերյալ հանձնարարականներ Խորհրդին տրամադրելու համար. ցանկացած այլ, Խորհրդի կողմից պահանջվող, հանձնարարականներ տրամադրելու համար:

Ե. Սույն Համաձայնագիրը իրագործելու համար Կառավարիչների խորհուրդն ընդունում է Կանոնադրություն: Կանոնադրությունը սահմանում է.

1) Քարտուղարության կառուցվածքը,

2) նախագծի ընտրության, մշակման, հաստատման, ֆինանսավորման, իրականացման և վերահսկման գործընթացը,

3) Կենտրոնի բյուջեի նախապատրաստման, հաշիվների վարման և դրանց ստուգման ընթացակարգերը,

4) Կենտրոնի նախագծերից բխող մտավոր սեփականության իրավունքների և նախագծերի իրականացման արդյունքների տարածման վերաբերյալ համապատասխան ղեկավար սկզբունքները,

5) Կենտրոնի նախագծերում կառավարությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությունը կարգավորող ընթացակարգերը,

6) կադրային քաղաքականությունը, և

7) սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ այլ միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կառավարիչների խորհուրդն օժտված է բացառիկ լիազորությամբ, ըստ իր հայեցողության ընդլայնել իր անդամների թիվը` Կողմերի նշանակած ներկայացուցիչներ ներգրավելու միջոցով, որոնք կմիանան սույն Համաձայնագրին Խորհրդի որոշած պայմանների համաձայն: Խորհրդի աշխատանքներին առանց ձայնի իրավունքի մասնակցելու կարող են հրավիրվել Խորհրդում ներկայացուցիչ չունեցող Կողմերը, ինչպես նաև միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կառավարիչների խորհրդի հաստատմանը ներկայացվող ամեն մի նախագիծ պետք է ուղեկցվի այն պետության կամ պետությունների գրավոր համաձայնությամբ, որտեղ իրագործվելու է աշխատանքը: Նախագծի հաստատման համար բացի այդ պետության կամ պետությունների համաձայնությունից, պահանջվում է նաև Կառավարիչների խորհրդի այն Կողմերի միաձայնությունը, որոնք 5-րդ հոդվածում սահմանված պայմաններին համապատասխան, ԱՊՀ պետությունների և Վրաստանի ներկայացուցիչներ չեն հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Ա. Կառավարիչների խորհրդի կողմից հաստատված նախագծերը կարող են ֆինանսավորվել կամ օժանդակություն ստանալ Կենտրոնի կողմից, կառավարության, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ուղղակիորեն կամ Կենտրոնի միջոցով: Հաստատված նախագծերի նման ֆինանսավորումը և օժանդակումը իրականացվում է դրանք ապահովողների կողմից նշած պայմաններով և որոնք չպետք է հակասեն սույն Համաձայնագրի դրույթներին:

Բ. Խորհրդում Կողմերի ներկայացուցիչները և Կենտրոնի Քարտուղարության անձնակազմը իրավունք չունեն որևէ նախագծի կազմում նպաստ ստանալու կամ այդ նպաստից որևէ ուղղակի նյութական օգուտ ունենալու:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ա. Ռուսաստանի Դաշնությունում, ԱՊՀ շահագրգիռ պետություններում և Վրաստանում, որտեղ պետք է կատարվի աշխատանքը, Կենտրոնը իրավունք ունի`

1) իրականացնել նյութերի, մատակարարման, միջոցների օգտագործման, նախագծին առնչվող ծառայությունների և միջոցների օգտագործման վերահսկումը, նախագծի գործունեության վայրում, ծանուցումից հետո, կամ որպես հավելում վերջինին, ինչպես որ նշված է նախագծի համաձայնագրում,

2) իր պահանջով անցկացնել հաշվառման նյութերի կամ այլ փաստաթղթերի օգտագործման ստուգում ու վերստուգում կապված նախագծերի վերաբերյալ Կենտրոնի գործունեության հետ, որտեղ էլ գտնվեն այդ հաշվառման նյութերն ու փաստաթղթերը, Կենտրոնի կողմից ֆինանսավորման ընթացքում, ինչպես նաև հետագայում` ըստ նախագծի համաձայնագրի:

4-րդ հոդվածում պահանջվող գրավոր համաձայնությունը պարունակում է ինչպես պետության կամ ԱՊՀ մյուս պետությունների և Վրաստանի, որոնցում պետք է իրականացվի նախագիծը, համաձայնությունը, այնպես էլ ընդունող հիմնարկության համաձայնությունը, որը կապահովի Կենտրոնին սույն ենթակետի պահանջով նախագծի ստուգումն ու վերստուգումն իրականացնելու հնարավորություն:

Բ. Կառավարիչների խորհրդում յուրաքանչյուր Կողմ նույնպես օժտված է «Ա» կետում շարադրված իրավունքներով, որոնք համադրվում են Կենտրոնի կողմից, կապված այն նախագծերի հետ, որոնց ֆինանսավորումն իրականացնում է Կողմը մասնակիորեն կամ լրիվ` անմիջականորեն Կենտրոնի միջոցով:

Գ. Եթե հաստատված է, որ նախագծի իրականացման պայմանները չեն պահպանվում, ապա Կենտրոնը կամ ֆինանսավորող կառավարությունը կամ կազմակերպությունը կարող են, հայտնելով Կառավարիչների խորհրդին պատճառները, դադարեցնել տվյալ նախագծի իրականացումը և համապատասխան միջոցներ ձեռնարկել` ըստ նախագծի համաձայնագրի պայմանների:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ա. Կենտրոնի գլխավոր գրասենյակը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Բ. Կենտրոնին նյութական օժանդակություն ապահովելու համար, Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը Կենտրոնին իր հաշվին տրամադրում է հարմար շինություն` սպասարկմամբ, կոմունալ ծառայություններով և անվտանգության պահպանմամբ:

Գ. Ռուսաստանի Դաշնությունում Կենտրոնն ունի իրավաբանական անձի կարգավիճակ և հետևաբար` պայմանագրեր կնքելու, անշարժ և շարժական սեփականություն ձեռք բերելու և տնօրինելու, ինչպես նաև դատարանում հայցվոր և պատասխանող լինելու իրավունքներ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Ռուսաստանի Դաշնությունում`

1. ա) Հիմնադիրների և հովանավորների` կառավարությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստացված միջոցները ու Ռուսաստանի Դաշնության բանկերում այդ միջոցների պահպանման բանկային տոկոսները հաշվի չեն առնվում Կենտրոնի շահութահարկը որոշելիս,

բ) Կենտրոնը և նրա ցանկացած բաժանմունքները չեն հանդիսանում իրենց ունեցվածքի հարկատուներ, որը ենթակա է հարկագանձման, Ռուսաստանի Դաշնության հարկային օրենսդրությանը համապատասխան,

գ) Կենտրոնին հատկացված կամ նրա նախագծերում ու գործունեության մեջ օգտագործվող ունեցվածքը, նյութերն ու այլ սեփականությունը կարելի է ներմուծել Ռուսաստան, արտահանել այնտեղից կամ օգտագործել նրա տարածքում, առանց որևէ սակագների, հարկերի, մաքսավճարների, ներմուծման հարկի և Ռուսաստանի Դաշնությունում գանձվող այլ նմանօրինակ հարկերի կամ վճարումների գանձման,

դ) Կենտրոնի այն աշխատակիցները, որոնք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ չեն հանդիսանում, ազատվում են Ռուսաստանի Դաշնությունում ֆիզիկական անձից գանձվող եկամտահարկից,

ե) այն ֆինանսական միջոցները, որոնք ստացվում են Կենտրոնի նախագծերով և շնորհիվ նրա գործունեության իրավաբանական անձանց կողմից, ներառյալ ռուսաստանյան գիտական կազմակերպությունները, հաշվի չեն առնվում այդ կազմակերպություններից շահութահարկ գանձելիս,

զ) այն ֆինանսական միջոցները, որոնք ստացվում են Կենտրոնի նախագծերով և նրա գործունեության շնորհիվ ֆիզիկական անձանց կողմից, մասնավորապես գիտնականների և մասնագետների, չեն մտնում նրանց ընդհանուր եկամտի մեջ, որից գանձվում է ֆիզիկական անձանց եկամտահարկը:

2. ա) Կենտրոնը, կառավարությունները, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունները իրավունք ունեն փոխանցել Ռուսաստանի Դաշնություն կամ Ռուսաստանի Դաշնությունից, Կենտրոնի, նրա նախագծերի և գործունեության հետ կապված դրամական միջոցները` ռուսականից տարբեր արտարժույթներով, առանց սահմանափակման: Յուրաքանչյուրն իրավունք ունի կատարել այդպիսի փոխանցումներ` միայն իր կողմից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխված ընդհանուր գումարի սահմաններում,

բ) իր նախագծերի և գործունեության ֆինանսավորման համար Կենտրոնն իրավունք ունի իր անունից, ինչպես նաև «Բ» կետի 1-ին ենթակետում նշված կառույցների հանձնարարությամբ վաճառել արտասահմանյան արժույթ Ռուսաստանի Դաշնության արտաքին արտարժութային շուկայում:

3. Կենտրոնի որևէ նախագծին և նրա գործունեությանը մասնակցող ոչ ռուսական կազմակերպությունների աշխատակիցները, որոնք չեն հանդիսանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ազատվում են որևէ մաքսատուրքից և վճարումներից, սեփական գույքը կամ տնային օգտագործման իրերը Ռուսաստան և նրանից դուրս տեղափոխելու դեպքում կամ այդ աշխատակիցների ու նրանց ընտանիքի անդամների կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում օգտագործելու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Ա. Կողմերը իրականացնում են սերտ համագործակցություն դատական հետաքննությունների և հայցերի հետ կապված որոշումներ ընդունելուն աջակցելու նպատակով, սույն հոդվածին համապատասխան:

Բ. Եթե այլ բան համաձայնեցված չէ, Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը ռուս քաղաքացիների կամ կազմակերպությունների կողմից ներկայացրած դատաքննությունների և հայցերի վերաբերյալ, բացի այն հայցերից, որոնք ներկայացված են կապված պայմանագրային պարտավորությունների հետ, որոնք ծագել են Կենտրոնի կամ նրա անձնակազմի գործողությունների կամ անգործության հետևանքով, Կենտրոնի գործունեությունը իրականացնելիս`

1) չի հարուցում որևէ դատաքննություն Կենտրոնի և նրա անձնակազմի դեմ,

2) իր վրա է վերցնում Կենտրոնի և նրա անձնակազմի վերոհիշյալ դատաքննությունների հայցերի քննարկման պատասխանատվությունը,

3) ազատում է Կենտրոնին և նրա անձնակազմին 2-րդ կետում նշված դատական գործերի և հայցերի նկատմամբ պատասխանատվությունից:

Գ. Սույն հոդվածի դրույթները չեն արգելում ստանալ միջազգային համաձայնագրերին կամ պետություններից որևէ մեկի ազգային օրենսդրությանը համապատասխանող փոխհատուցում:

Դ. Կետում հիշատակված որևէ պայման չպետք է մեկնաբանվի որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող անձանց դատաքննությունից կամ հայցերից ազատող միջոց:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Ա. Սույն Համաձայնագրի Կողմեր հանդիսացող պետությունների կամ Կառավարությունների կամ Եվրոպական համայնքի ծառայողներին, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում Կենտրոնի նախագծերի և նրա գործունեության կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից ընձեռվում է վարչական և տեխնիկական անձնակազմի կարգավիճակին համարժեք կարգավիճակ, համաձայն 1961 թվականի ապրիլի 18-ի` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայի:

Բ. Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից Կենտրոնի անձնակազմին տրվում են այնպիսի արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք սովորաբար տրվում են միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին, այսինքն`

1) անձեռնմխելիություն ձերբակալությունից, կալանքից, դատաքննությունից, ներառյալ քրեական, քաղաքացիական կամ վարչական իրավազորությունը, նրանց կողմից ասվածի, գրվածի կամ իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակներում ձեռնարկված ցանկացած գործողությունների նկատմամբ,

2) ազատում եկամտահարկից, սոցիալական ապահովագրության և այլ հարկերից, մաքսերից կամ այլ վճարումներից, բացառությամբ նրանցից, որոնք սովորաբար մտնում են ապրանքի գնի մեջ կամ վճարվում են մատուցած ծառայությունների դիմաց,

3) ազատում սոցիալական ապահովագրությանը վերաբերող դրույթների կատարումից,

4) ազատում օտարերկրացիների գրանցման և ներգաղթման սահմանափակումներից,

5) անձնական գույքի և կահույքի ներմուծման իրավունք, ազատ ամեն մի ռուսաստանյան սակագնից, հարկերից, մաքսավճարից, ներմուծման հարկերից և այլ համանման հարկերից կամ վճարումներից:

Գ. Յուրաքանչյուր Կողմը կարող է ծանուցել Գործադիր տնօրենին բոլոր անձանց մասին, բացի «Ա» և «Դ» կետերում հիշատակվածներից, որոնք պետք է գտնվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում` Կենտրոնի նախագծերի և նրա գործունեության հետ կապված: Այն Կողմը, որն անում է այդպիսի ծանուցում, տեղեկացնում է այդ անձանց Ռուսաստանի Դաշնության օրենքներն ու կանոնները պահպանելու իրենց պարտականության մասին: Գործադիր տնօրենը ծանուցում է Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը, որն ընձեռում է այդ անձանց արտոնություններ, նշված «Բ» կետի 2-րդ և 5-րդ ենթակետերում, ինչպես նաև նախագծի իրագործմանը կամ գործունեությանը անհրաժեշտ կարգավիճակ:

Դ. Կողմերի ներկայացուցիչներին, որոնք մտնում են Կառավարիչների խորհրդի կազմի մեջ, Գործադիր տնօրենին ու Տնօրենի տեղակալներին Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը ընձեռում է սույն հոդվածի «Ա» և «Բ» կետերում նշված արտոնություններին և անձեռնմխելիությանը ի հավելումն այնպիսի արտոնություններ, անձեռնմխելիություն և ազատում հարկերից, որոնք սովորաբար տրվում են մասնակից պետությունների ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպությունների վարչական ղեկավարներին` միջազգային իրավունքին համապատասխան:

Ե. Ոչինչ սույն հոդվածում չի պահանջում Ռուսաստանի Դաշնության Կառավարությունից «Ա», «Բ» և «Դ» կետերում նախատեսված արտոնությունները և անձեռնմխելիությունը տալ իր քաղաքացիներին կամ այնտեղ մշտապես բնակվող անձանց:

Զ. Սույն հոդվածի համաձայն, արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող անձինք պարտավոր են հարգել Ռուսաստանի Դաշնության օրենքներն ու կանոնները, առանց վնասելու վերոհիշյալ արտոնություններն ու անձեռնմխելիությունը:

Է. Սույն Համաձայնագրում նշված ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել որպես սույն հոդվածի «Ա»-ից «Դ» կետերում հիշատակված անձնակազմին ընձեռած արտոնությունների, անձեռնմխելիության և այլ առավելությունների սահմանափակում, ըստ որևէ այլ համաձայնագրի:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Ցանկացած պետություն, որը կամենում է դառնալ սույն Համաձայնագրի մասնակից, Գործադիր տնօրենի միջոցով ծանուցում է այդ մասին Կառավարիչների խորհրդին: Կառավարիչների խորհուրդը այդպիսի պետությանը Գործադիր տնօրենի միջոցով կտրամադրի սույն Համաձայնագրի հաստատված պատճենները: Կառավարիչների խորհրդի հավանությունը ստանալուց հետո այդ պետությունն իրավունք ունի միանալ սույն Համաձայնագրին: Այդ պետության համար սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում միացման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ամսաթվից սկսած 30 օր հետո: Այն դեպքում, երբ սույն Համաձայնագրին կմիանան այլ պետություն կամ ԱՊՀ պետություններ կամ Վրաստանը, ապա այդ պետությունը կամ պետությունները պետք է կատարեն այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, 7-րդ, 9-րդ հոդվածի «Գ» կետին և 10-ից 12-րդ հոդվածներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Չնայած սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի սահմանափակում նախագծերը առանց Կենտրոնի օգնության իրականացնելու Կողմերի իրավունքները, նրանք կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի օգտվեն Կենտրոնի օգնությունից, երբ իրենց կողմից կատարվող նախագծերը իրենց բնույթով ու նպատակներով համապատասխանում են Կենտրոնի նախագծերին:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Ա. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո, նրա գործողությունը Կողմերը կարող են ենթարկել քննարկման: Այդպիսի քննարկման ընթացքում պետք է ուշադրություն դարձվի Կողմերի ընդունած ֆինանսական պարտավորությունների և վճարումների վրա:

Բ. Սույն Համաձայնագրում բոլոր Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են կատարվել ուղղումներ:

Գ. Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից մյուս Կողմերին գրավոր ծանուցում ներկայացնելուց վեց (6) ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագրի կատարմանը կամ մեկնաբանմանը վերաբերող ցանկացած հարց և վեճ կարող է դառնալ Կողմերի միջև խորհրդակցության առարկա:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Նախագծի ֆինանսավորման սկիզբն արագացնելու նպատակով, Համաձայնագիրն ստորագրած չորս Կողմերը սահմանում են անհրաժեշտ ժամանակավոր ընթացակարգեր, մինչև Կառավարիչների խորհրդի կողմից Կանոնադրության ընդունումը: Այդ ընթացակարգերը, մասնավորապես, վերաբերում են Գործադիր տնօրենի և անհրաժեշտ անձնակազմի նշանակմանը, ինչպես նաև նախագծերի ներկայացման, քննարկման և հաստատման կարգերի սահմանմանը:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Ա. Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրման համար Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և Եվրոպական տնտեսական համայնքի` որպես մեկ Կողմ հանդես եկող, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ճապոնիայի կողմից:

Բ. Ստորագրող Կողմերից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով պետք է ծանուցի մյուս Կողմերին այն մասին, որ ինքը կատարել է բոլոր ներպետական պահանջները, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրով պարտավորված լինելու համար:

Գ. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում վերջին ծանուցման ամսաթվից երեսուն (30) օր հետո, որի մասին նշվում է «Բ» կետում:

Ի հաստատումն որի, ներքոստորագրյալները, օժտված լինելով պատշաճ լիազորություններով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Մոսկվա քաղաքում, 1992 թվականի նոյեմբերի 27-ին` անգլերեն, հոլանդերեն, հունարեն, դանիերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ճապոներեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Կանոնադրությունը ընդունված է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին Համաձայնագրի (այսուհետ` «ՄԳՏԿ հիմնադրման մասին Համաձայնագիր») 4-րդ հոդվածի համաձայն: Կանոնադրության և ՄԳՏԿ Համաձայնագրի դրույթների անհամապատասխանության դեպքում, նախապատվությունը տրվում է վերջինին:

 

ՀՈԴՎԱԾ 1

(Անվանումը, գտնվելու վայրը)

 

Ա. Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (այսուհետ` Կենտրոն) հիմնադրված է համաձայն ՄԳՏԿ հիմնադրման մասին Համաձայնագրի 1-ին հոդվածի: Մինչև այն ուժի մեջ մտնելը, Համաձայնագիրը ժամանակավորապես կկիրառվի 1993 թվականի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում ստորագրված Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն:

Բ. Կենտրոնի գլխավոր գրասենյակը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Մոսկվայում:

 

ՀՈԴՎԱԾ 2

(Լիազորությունները)

 

Ա. ՄԳՏԿ հիմնադրման մասին Համաձայնագրի 2-րդ հոդվածը նախատեսում է հետևյալը.

«Կենտրոնը մշակում, հաստատում, ֆինանսավորում և վերահսկում է խաղաղ նպատակների համար նախատեսված գիտատեխնիկական նախագծերը, որոնք առաջին հերթին իրականացվում են Ռուսաստանի Դաշնության և, շահագրգռվածության դեպքում, նաև ԱՊՀ մյուս պետություններում և Վրաստանում գտնվող հիմնարկներում և օբյեկտներում:

Կենտրոնի առջև դրված նպատակները հետևյալն են`

1) հնարավորություն տալ Ռուսաստանի Դաշնության և, շահագրգռվածության դեպքում, ԱՊՀ մյուս պետությունների և Վրաստանի զենք ստեղծող գիտնականներին և մասնագետներին, հատկապես զանգվածային ոչնչացման զենքերի և հրթիռային տեղափոխման բնագավառում գիտելիքներ և հմտություն ունեցողներին, իրենց տաղանդները խաղաղ գործունեության մեջ վերակողմնորոշելու, և

2) դրանով իսկ իր նախագծերով և գործունեությամբ աջակցել ազգային և միջազգային տեխնիկական խնդիրների լուծմանը, և իր առջև դնելով ավելի ծավալուն խնդիրներ` խթանել անցումը հասարակության կարիքներին համահունչ շուկայական տնտեսության, օժանդակել հիմնարար և կիրառական հետազոտություններին և տեխնոլոգիական մշակումներին, ի թիվ այլոց, շրջակա միջավայրի պահպանության, էներգիայի արտադրության, միջուկային անվտանգության ապահովման բնագավառներում, և խթանել ԱՊՀ պետությունների և Վրաստանի գիտնականների հետագա ներգրավումը միջազգային գիտական հանրություն»:

Բ. Կենտրոնը լիազորվում է իրականացնել ՄԳՏԿ հիմնադրման մասին համաձայնագրի 3-րդ հոդվածում թվարկված գործունեության տեսակները և օգտագործել իր միջոցները միայն իր նպատակների իրականացման համար:

Գ. Առանց վնասելու ՄԳՏԿ հիմնադրման մասին համաձայնագրով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը, Կենտրոնը և Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա գործունեության և նախագծերի իրականացման հետ կապված անհատները պետք է պահպանեն Ռուսաստանի Դաշնության ազգային օրենսդրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3

(Կողմերը, նոր Կողմերը)

 

Ա. ՄԳՏԿ հիմնադրման մասին Համաձայնագրի սկզբնական մասնակից Կողմերն են` Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և, որպես մեկ Կողմ հանդես եկող, Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը և Եվրոպական տնտեսական համայնքը (այսուհետ` «Կողմեր»):

Բ. ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրին միացում.

1) ՄԳՏԿ հիմնադրման մասին Համաձայնագրին միանալ ցանկացող պետությունը այդ մասին Գործադիր տնօրենի միջոցով պետք է տեղեկացնի Կառավարիչների խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) և ներկայացնի Խորհրդի կողմից պահանջված տեղեկատվությունը: Խորհուրդը, մասնավորապես, պետք է պահանջի տեղեկատվություն դիմող պետություններից` ենթադրվող ներդրումների մասին Կենտրոնին և նրա կողմից սպառվելիք առաջարկությունների և միջոցառումների մասին:

2) Գործադիր տնօրենը, առանց հապաղելու, միացման մասին դիմումը հանձնում է Խորհրդին և միացման մասին դիմումի քննարկման հարցը մտցնում է, սույն հոդվածի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան, տեղեկություն ստանալուց հետո անցկացվող Խորհրդի առաջին նիստի օրակարգի մեջ:

3) Գործադիր տնօրենը հայտնում է Խորհրդի ընդունած որոշումը` միացման մասին դիմում ներկայացրած պետությանը:

4) Խորհրդի հավանությունը ստանալուց հետո, ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրին միացող պետությունը ստանում է միացման մասին իր փաստաթուղթը Խորհրդին ի պահ հանձնելու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 4

(Ատյանի խնդիրները, նրա անձնակազմը և ընթացակարգերը)

 

Ա. Խորհրդի վրա դրված են պարտականություններ, որոնք թվարկված են ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի 4-րդ հոդվածում:

Բ. Յուրաքանչյուր սկզբնական Կողմ Ատյանում ունի մեկ ձայն: Ռուսաստանի Դաշնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան և, որպես մեկ Կողմ հանդես եկող, Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը և Եվրոպական տնտեսական համայնքը նշանակում են իրենց ներկայացուցիչներին:

Գ. Խորհրդի անդամների կազմը կարող է ընդլայնվել` համեմատած սույն հոդվածի «Բ» կետում նախատեսվածի հետ:

1) ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրին միացած Կողմը կարող է Գործադիր տնօրենի միջոցով դիմել Խորհրդին, նրա կազմում տեղ տրամադրելու խնդրանքով:

2) Կողմը Խորհրդում տեղի իրավունք է ստանում Խորհրդի կողմից հաստատվելուց հետո և այն պայմաններով, մասնավորապես ձայնի իրավունքին վերաբերող, որոնք կարող են սահմանվել Խորհրդի կողմից: Այդ պայմանները պետք է համապատասխանեն ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին համաձայնագրի դրույթներին:

3) ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրին միացած մեկ պետություն, որը հանդիսանում է ԱՊՀ պետություն, ստանում է տեղ Խորհրդի կազմում սույն հոդվածի 2-րդ ենթակետին համապատասխան: Այդպիսի պետության ներկայացուցիչը գտնվում է Խորհրդի կազմում մեկ տարի ժամկետով կամ այնքան ժամանակ, քանի դեռ Համաձայնագրին չի միացել մի այլ այդպիսի պետություն, նայած որ ժամկետն է ավելի երկար, որից հետո մեկ տարի ժամկետով նշանակում է ստանում Համաձայնագրին միացած ԱՊՀ մի այլ պետության ներկայացուցիչը:

4) Սույն հոդվածի 3-րդ ենթակետի դրույթներով, Խորհրդում տեղ ստացած Կողմը չունի ձայնի իրավունք, երբ քննարկվում են ԱՊՀ մյուս պետությունների միացման վերաբերող դիմումները կամ նրանց կողմից Խորհրդի անդամներ ընդունվելու հարցերը:

Դ. Խորհուրդն իր նախագահին ընտրում է մեկ տարի ժամկետով:

Ե. Խորհուրդը նիստեր է գումարում, անհրաժեշտության դեպքում, առնվազն տարին չորս անգամ, ընդ որում Նախագահը նախապես ծանուցում է այդ մասին երեսուն (30) օր առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ բոլոր Կողմերը պայմանավորվում են ծանուցման ավելի կարճ ժամկետի մասին: Խորհրդում երկու Կողմերի ներկայացուցիչների նախագահին ուղղված խնդրանքով, հրավիրվում է Խորհրդի արտահերթ նիստ, որը անցկացվում է նախնական ծանուցումից տասնհինգ (15) օր հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ բոլոր Կողմերը պայմանավորվում են ծանուցման ավելի կարճ ժամկետի մասին:

Զ. Խորհուրդն ինքն է որոշում իր ընթացակարգի կանոնները, որոնք ընդգրկում են, մասնավորապես, Խորհրդի ներկայացուցիչների քվեարկության ձևը և Խորհրդի անդամներ չհանդիսացողների, ներառյալ Կողմերի, կառավարությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցության ձևը, ինչպես նաև կոմիտեներ և նպատակային խմբեր ստեղծելու կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 5

(Քարտուղարություն)

 

Ա. Կենտրոնի Քարտուղարությունը կազմված է Գործադիր տնօրենից, Գործադիր տնօրենի տեղակալներից և այլ աշխատակիցներից:

Բ. Գործադիր տնօրենն իրականացնում է Կենտրոնի ընթացիկ վարչական գործունեության ղեկավարությունը և պատասխանատու է Խորհրդի որոշումները և քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Գործադիր տնօրենի տեղակալները հաշվետու են անմիջականորեն Գործադիր տնօրենին: Դրանից բացի, Գործադիր տնօրենը իրականացնում է վարչական հարցերի, գնման հարցերի և ֆինանսավորման համար պատասխանատու ավագ պաշտոնատար անձանց աշխատանքի անմիջական վերահսկում: Գործադիր տնօրենը նշանակվում է Խորհրդի կողմից երկու (2) տարի ժամանակով և կարող է ազատվել իր պարտականություններից Խորհրդի որոշմամբ:

Գ. Նախ հիմնվում են Գործադիր տնօրենի երեք (3) տեղակալների պաշտոններ, որոնք նշանակվում են Խորհրդի կողմից երկու (2) տարի ժամկետով և կարող են ազատվել իրենց պարտականություններից Խորհրդի որոշմամբ: Առանց խախտելու «Բ» կետի դրույթները, Խորհուրդը Գործադիր տնօրենի տեղակալներից մեկին պետք է նշանակի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ, որը պետք է կատարի Գործադիր տնօրենի պարտականությունները նրա բացակայության դեպքում` մինչև երեք (3) ամիս տևողությամբ: Եթե Գործադիր տնօրենը կամ Գործադիր տնօրենի տեղակալը բացակայում են ավելի քան երեք (3) ամիս, կամ դեռ նախօրոք ի վիճակի չեն լինում շարունակելու աշխատանքը, ապա Կողմը, որն առաջադրել է Գործադիր տնօրենի կամ Գործադիր տնօրենի տեղակալի թեկնածուները, կարող է առաջադրել մնացած ժամկետի համար նոր Գործադիր տնօրենի կամ Գործադիր տնօրենի տեղակալի թեկնածություններ, որոնք պետք է հաստատվեն Խորհրդի կողմից:

Դ. Իր տեղակալների հետ խորհրդակցելուց հետո Գործադիր տնօրենը երաշխավորում է Խորհրդին իրենց միջև պարտականությունների բաշխման կարգը:

Ե. Մյուս աշխատակիցների թեկնածությունները, բացի Գործադիր տնօրենի և նրա տեղակալների, պետք է ներկայացնեն Կողմերը և արժանանան Գործադիր տնօրենի հավանությանը Խորհրդի որոշումների հետ համատեղ: Հավանություն տալով աշխատակիցների նշանակմանը, Գործադիր տնօրենը առաջին հերթին ղեկավարվում է մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությամբ, որոնք օժտված պետք է լինեն բարձր մակարդակի աշխատունակությամբ, տեխնիկական բանիմացությամբ և բարեխղճությամբ:

Զ. Գործադիր տնօրենի ղեկավարությամբ Քարտուղարությունը, մասնավորապես, պատասխանատու է`

1) Կենտրոնի և, մասնավորապես, նրա նպատակների ու պարտականությունների մասին տեղեկատվության տարածման համար,

2) սույն Կանոնադրությանը համաձայն, նախագծերի վերաբերյալ տեղեկություններ և առաջարկություններ ստանալու և Խորհրդին ներկայացվելիք առաջարկությունները նախապատրաստելու համար,

3) ԱՊՀ պետությունների կողմից արտահայտվող հետաքրքրությանը արձագանքելու համար,

4) Կողմերին և մասնակիցներին նախագծերի առաջարկությունների նախապատրաստմանը օգնություն ցույց տալու համար,

5) սույն Կանոնադրության 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ներկայացված նախագծերին վերաբերող առաջարկությունների գիտատեխնիկական արժանիքների մասին եզրակացությունների համեմատական վերլուծության համար,

6) նախագծերի առաջարկություններ ներկայացնողների հետ կապեր հաստատելու համար,

7) ԱՊՀ-ի և Վրաստանի մասնագետների և համանման մասնագիտական ուղղվածություն ունեցող այլ մասնագետների միջև հանդիպումներ կազմակերպելու համար,

8) Կենտրոնի գործունեության պլանի և տարեկան բյուջեի մասին առաջարկությունների նախապատրաստման համար,

9) Կենտրոնի գործունեության մասին տարեկան զեկույցների նախապատրաստման համար, ըստ որում առաջին զեկույցը պետք է ներկայացվի Խորհրդին 1994 թվականի վերջին, և

10) Կենտրոնի Քարտուղարությունում գործնական գաղտնի տեղեկությունների հետ, որոնք բնորոշված են 13-րդ հոդվածի «Ա» կետում, վարվելաձևի անհրաժեշտ միջոցների ձեռնարկման համար: Կենտրոնի աշխատակիցները Քարտուղարության հետ պետք է կնքեն անհատական համաձայնագրեր իրենց աշխատանքի ընթացքում գաղտնի տեղեկությունների պահպանման վերաբերյալ և աշխատանքի ավարտից հետո` երկու տարի ժամանակահատվածում: Գանգատ ստանալու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ Գործադիր տնօրենի կողմից Կենտրոնի ցանկացած աշխատակցի նկատմամբ, որը գաղտնի տեղեկատվության արտահոսք է թույլ տվել կարող են կիրառվել համապատասխան վարչական միջոցներ, ընդհուպ մինչև ազատումը և ներառյալ ազատումը,

11) այլ պարտականությունների կատարման համար, որոնք դրված են նրա վրա ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի և սույն Կանոնադրության դրույթների համաձայն կամ հանձնարարված են Խորհրդի կողմից:

Է. ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի վերաբերյալ ավանդապահի պարտականություն կատարող Գործադիր տնօրենը Կողմերին ծանուցում է`

1) միացմանը վերաբերող փաստաթղթերը ի պահ հանձնելու մասին,

2) փոփոխությունների և ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին, և

3) Կողմերի դուրս գալու վերաբերյալ ծանուցումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

(Գիտախորհրդակցական կոմիտե)

 

Ա. ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց յոթ (7) օր հետո նախնական Կողմերից յուրաքանչյուրը կարող է նշանակել 2-ից ոչ ավել մարդ Գիտախորհրդակցական կոմիտեի կազմի մեջ (ԳԽԿ), որը ստեղծվում է ըստ ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի «Դ» կետի: Խորհուրդը կարող է ցանկացած պետության, որը 3-րդ հոդվածի համաձայն ընդունված է որպես Կողմ, ինքնուրույն կամ ուրիշների հետ համատեղ նշանակել ևս մեկ անձի: Նշանակված անձինք պետք է լինեն Կենտրոնի նպատակների հետ առնչվող գիտության բնագավառի ցայտուն ներկայացուցիչներ: Կենտրոնին խորհուրդ է տրվում ԳԽԿ-ի անդամներ նշանակել բանիմաց մասնագետների` գիտության ճյուղերի լայն շրջանակներից:

Բ. ԳԽԿ-ի անդամները հանդես են գալիս որպես ինքնուրույն անհատներ և չեն հանդիսանում իրենց նշանակող Կողմերի ներկայացուցիչները:

Գ. ԳԽԿ-ն նիստեր է գումարում առնվազն տարին մեկ անգամ, հանձնարարականներ մշակելու և Խորհրդին ներկայացնելու նպատակով, գիտական և կիրառական հետազոտությունների այն բնագավառների վերաբերյալ, որոնց զարգացումը պետք է խթանել: Նրա առաջին նիստը հրավիրվում է ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հաշված երեսուն (30) օրվա ընթացքում:

Դ. Բացի սույն հոդվածի «Գ» կետում նշված նիստերից, ԳԽԿ-ն նիստեր է գումարում Խորհրդի հանձնարարությամբ` Խորհրդի ներկայացրած հարցերի վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար: Այդ նպատակով, ԳԽԿ-ի յուրաքանչյուր անդամ կարող է դիմել իրեն նշանակող Կողմին կամ Խորհրդի Նախագահին, առաջարկելու Խորհրդին հրավիրել ԳԽԿ-ի նիստ:

 

ՀՈԴՎԱԾ 7

(Առաջարկությունների ներկայացում)

 

Ա. Առաջարկությունները կարող են ներկայացվել անհատ անձի, կազմակերպությունների, կառավարության կամ միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից:

Բ. Առաջարկությունները ներկայացվում են Գործադիր տնօրենի միջոցով:

Գ. Յուրաքանչյուր ընդունելի առաջարկություն պետք է համապատասխանի Կենտրոնի հրահանգներին, որոնցում շարադրված են առաջարկության մեջ պարունակվող տեղեկատվության նկատմամբ պահանջները և առաջարկությունները ներկայացնելու կարգը: Այդ հրահանգները պատրաստում է Գործադիր տնօրենը և հաստատում է Խորհուրդը: Նվազագույնը, որ պետք է ներկայացվի յուրաքանչյուր առաջարկության հետ, ըստ հրահանգների, հետևյալն է.

1) նախագծի համառոտ բովանդակությունը, ներառյալ նախագծի ղեկավարի ազգանունը, նախագծի նպատակների, նրա մեջ մտնող միջոցառումների, սպասվող արդյունքների, իրականացման վայրի և մասնակիցների սեղմ նկարագրությունը, նախատեսված ժամկետները և նախագծի արժեքը` բաշխված ըստ ծախսերի ցուցակի, որոնց մեջ մտնում են աշխատավարձը, սարքավորումները, նյութերը, գործուղման ծախսերը և նորմատիվային վերադիր ծախսերը` ընդհանուր ծախսերի 10%-ի չափով, չհաշված սարքավորումների և գործուղումների ծախսերը,

2) նախագծի ֆինանսական և կազմակերպչական բոլոր ասպեկտների նկարագրությունը, ներառյալ սպասվող շահույթը և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները,

3) հայտարարությունն այն մասին, թե ստացված է արդյոք համաձայնություն անհատ մասնակիցների, կազմակերպությունների և պետության (պետությունների) կողմից, որում (որոնցում) անցկացվում է տվյալ աշխատանքը և այն բանի հաստատումը, որ այդպիսի համաձայնության անհրաժեշտությունը հայտնի է մինչև Խորհրդի կողմից քննարկումը, և

4) վերահսկման և վերստուգման երաշխիքները, որոնք բավարար են ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի 8-րդ հոդվածի ներկայացրած պարտավորությունների կատարման համար:

Այդ հրահանգները պետք է նպաստեն յուրաքանչյուր նախագծում բավարար քանակի տեղեկություններ պարունակելու ապահովմանը, որը հնարավորություն կտա Գործադիր տնօրենի, ԳԽԿ-ին և Խորհրդին կատարել իրենց պարտականությունները սույն Կանոնադրությանը և ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրին համապատասխան:

Դ. Խրախուսվում է Կենտրոնի հրահանգների տարածումը յուրաքանչյուր Կողմի տարածքում տվյալ Կողմի ջանքերով:

Ե. Կենտրոնը, նախաձեռնելով առաջարկությունների ներկայացումը, տարածելով դրանք և դրանց հետ կապված զեկույցները` ուսումնասիրման նպատակով, և հրապարակելով նախագծի արդյունքները, անհրաժեշտ միջոցներ է ձեռք առնում, որպեսզի կանխվի.

1) ազգային անվտանգության հարցերին վերաբերող ցանկացած տեղեկատվության հարցումն ու տարածումը,

2) ճշգրիտ տեղեկատվության փոխանցումը, որն արգելվում է ըստ համապատասխան միջազգային նորմերի և զենքի չտարածման ու այլ ճշգրիտ տեխնոլոգիաների, մասնավորապես հատուկ միջուկային նյութերին վերաբերող տեղեկատվության բնագավառների փորձի տարածումը, և

3) մասնավոր և գործնական գաղտնի տեղեկատվության հրապարակումը` առանց դրա իրավունքն ունենալու:

Նրանք, ովքեր ներկայացնում են իրենց առաջարկությունները, պատասխանատու են իրենց առաջարկությունների համապատասխանության համար ճշգրիտ տեղեկատվությանը վերաբերող գործող օրենքներին և դրույթներին:

Զ. Առաջարկությունները համարվում են ընդունված, եթե Գործադիր տնօրենը որոշում է, որ սույն հոդվածի «Գ» կետում պահանջված տեղեկատվությունը բավականաչափ լրիվ է ներկայացված:

Է. Գործադիր տնօրենը ուղարկում է առաջարկությունները այն պետությանը(ներին), որտեղ պետք է կատարվեն աշխատանքները, ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի 6-րդ հոդվածին համապատասխան, համաձայնություն ստանալու նպատակով ներկայացնելուց հետո հինգ (5) օրվա ընթացքում, միայն եթե այդպիսի համաձայնություն չի ստացվել: Եթե պետությանը(ներին) հարցում ուղղելուց երեսուն (30) օր հետո դեռ պատասխան չի ստացվել, ապա Գործադիր տնօրենը այդ մասին հայտնում է Խորհրդին: ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի 6-րդ հոդվածի դրույթների համաձայն, Գործադիր տնօրենը նախքան առաջարկությունը Խորհրդի հաստատմանն ուղարկելը, պետք է ստանա այն պետության(ների) համաձայնությունը, որտեղ կատարվելու են աշխատանքները:

 

ՀՈԴՎԱԾ 8

(Գիտական և փորձագետների այլ եզրակացություններ)

 

Ա. Գործադիր տնօրենը ներկայացրած յուրաքանչյուր առաջարկություն ուղարկում է յուրաքանչյուր Կողմից ԳԽԿ-ի գոնե մեկ անդամի ներկայացնելուց ոչ ուշ, քան հինգ (5) օր հետո: Նվազագույնը, որ պետք է կցի Գործադիր տնօրենը ներկայացվող առաջարկությանը, դա 7-րդ հոդվածի «Գ» կետով պահանջվող տեղեկություններն են և այն տեղեկությունները, որոնք ինքը համարում է գործին վերաբերող, ինչպես նաև այն ձևը, որի վրա պետք է կազմվի եզրակացությունը: Այդ ձևը նախապատրաստում է Գործադիր տնօրենը` ԳԽԿ-ի հետ խորհրդակցելուց հետո:

Բ. ԳԽԿ-ի յուրաքանչյուր անդամ կարող է ստանալ, առանց Կենտրոնին ծախս պատճառելու, ընդհուպ մինչև երեք (3) փորձագիտական, գիտական, տնտեսագիտական կամ այլ մասնագիտական եզրակացություն յուրաքանչյուր նախագծի վերաբերյալ:

Գ. Գործադիր տնօրենից նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ստանալու պահից ոչ ուշ, քան երեսուն (30) օրվա ընթացքում ԳԽԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է վերադարձնի լրացված միացյալ ձևը, որում ընդհանուր հայտարարի են բերված եզրակացությունների արդյունքները` ստացված սույն հոդվածի «Բ» կետին համապատասխան, այդ եզրակացությունների պատճենները և, անհրաժեշտության դեպքում, իր հանձնարարականները կամ ստուգում չանցկացնելու դեպքում` այն հաստատող փաստաթուղթը:

Դ. Եզրակացության լրացված ձևում պետք է նշվեն`

1) փորձագետների ազգանունները և մասնագիտացումը, այդ թվում` ցանկացած մասնագիտացում, որն առնչվում է կոնկրետ առաջարկության թեմային,

2) գիտատեխնիկական արժանիքների և կարևորությանը վերաբերող վերլուծությունը,

3) կարծիք այն մասին, թե որքանով է հնարավոր, առաջարկվող շրջանակներում և նախատեսված ժամկետներում, հասնել նախագծի առջև դրված նպատակներին,

4) նախագծի նպատակներին հասնելու անհրաժեշտ` առաջարկվող մասնակիցների բանիմացության և մասնագիտական վարպետության վերլուծություն, թույլատրելի սահմաններում, և

5) առաջարկությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ:

Ե. Գործադիր տնօրենը, ոչ ուշ, քան առաջարկությունը ներկայացնելուց քառասունհինգ (45) օր հետո, ստանալով առաջարկությանը վերաբերող բոլոր եզրակացությունները, պետք է.

1) ուղարկի Խորհրդին առաջարկությունը` կից բոլոր եզրակացություններով և համապատասխան այլ տեղեկություններով, կամ

2) պետք է առաջարկության հեղինակի հետ անցկացնի խորհրդակցություն, նպատակ ունենալով վերանայել այն, եզրակացությունների հիման վրա: Գործադիր տնօրենը պետք է որոշի, թե կարիք ունի արդյոք վերանայված առաջարկությունը ԳԽԿ-ում հետագա քննարկման` այն Խորհրդին ուղարկելուց առաջ: Եթե առաջարկությունը գտնվում է վերանայման փուլում, ապա Գործադիր տնօրենը կարող է, անհրաժեշտության դեպքում, քառասունհինգօրյա ժամկետը երկարաձգել: Խորհրդին քառասունհինգօրյա ժամկետում տեղյակ է պահվում վերանայման փուլում գտնվող նմանօրինակ առաջարկությունների գործերի վիճակի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 10

(Նախագծի հաստատում)

 

Ա. Գործադիր տնօրենը ուղարկում է առաջարկությունները յուրաքանչյուր Կողմից Խորհրդի գոնե մեկ անդամի, սույն Կանոնադրությամբ պահանջվող տեղեկատվության հետ միասին: Գործադիր տնօրենը կցում է նաև.

1) Գործադիր տնօրենի նախապատրաստած նախնական գնահատականը այն մասին, թե որքանով է նախագիծը համապատասխանում Կենտրոնի նպատակներին, ըստ ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի 2-րդ հոդվածի,

2) նախագծերի առաջարկությունների վերաբերյալ գիտատեխնիկական եզրակացությունների արդյունքները, եթե այդպիսիք կան սույն Կանոնադրության 8-րդ հոդվածին համապատասխան, և

3) Գործադիր տնօրենի հանձնարարականները, եթե նա դա տեղին համարի:

Բ. Նախագծերի հաստատումը Խորհրդի կողմից.

1) եթե որոշակի առաջարկության վերաբերյալ Խորհուրդը այլ որոշում չի ընդունել, նրան տրվում է քառասունհինգ օրից (45) ոչ պակաս ժամկետ` Գործադիր տնօրենի կողմից առաջարկությունը նրան ուղարկվելուց հետո: Խորհուրդը պետք է քննարկի այդ առաջարկությունը քառասունհինգ (45) օր անցնելուց հետո ոչ ուշ, քան իր առաջին նիստին,

2) Գործադիր տնօրենը հայտնում է Խորհրդի որոշման մասին նախագիծը ներկայացրած անձանց, կազմակերպություններին կամ կառավարություններին:

Գ. Նախագիծը հաստատելու մասին որոշում ընդունելիս Խորհուրդը ղեկավարվում է այն չափանիշներով, որոնք սահմանված են ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի 4-րդ հոդվածի «Բ» կետի 5-րդ ենթակետում: Խորհուրդը այդ չափանիշները հաստատում է իր առաջին նիստում:

Դ. Յուրաքանչյուր նախագիծ հաստատելիս Խորհուրդը կնքում է նախագծի վերաբերյալ համաձայնագիր, որը մասնակիցների վրա դնում է որոշակի պարտականություններ, մինչև նախագծի ավարտը:

Ե. Ցանկացած նախագիծ հաստատելիս, Խորհուրդը քննարկում է նախագծի ֆինանսավորման հարցը:

 

ՀՈԴՎԱԾ 10

(Նախագծերի համաձայնագրերը)

 

Ա. Կենտրոնի կողմից ֆինանսավորվող ցանկացած նախագծի հաստատման ժամանակ, Կենտրոնը ի դեմս Գործադիր տնօրենի կամ նրա կողմից նշանակված անձի և իրավաբանական անձ-կատարողի միջև կնքում է նախագծի վերաբերյալ գրավոր համաձայնագիր: Նախագծի վերաբերյալ համաձայնագրում պետք է որոշակիորեն նշվի, որ այն ենթարկվում է ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի և Կանոնադրության դրույթներին, որոնցով պետք է ղեկավարվել նախագծի վերաբերյալ համաձայնագրի հետ հակասությունների դեպքում: Այդ պայմանը կատարելու հարցում պատասխանատու է Քարտուղարությունը:

Բ. Նախագծերի վերաբերյալ համաձայնագրերը, որոնց մասին խոսվեց սույն հոդվածի «Ա» կետում, պետք է պարունակեն, առնվազն այնպիսի դրույթներ, որոնք`

1) ճշտում են այն պայմանները, որոնց ենթակա են ծախսերի հատուցումները և որոնք ապահովում են նրանց մատչելիությունը ըստ նախագծի պայմանների, ծավալի հիմնավորվածությունը և նախագծի շրջանակներում բաշխման ճշգրտությունը,

2) որոշում են նախագծի տեխնիկական և ֆինանսական խնդիրների լուծման հարցում պատասխանատվությունը և ճշտում, թե ինչպիսի ընթացակարգերի պետք է հետևել վեճերը լուծելիս,

3) սահմանում են կատարման կարգը և պայմանները, որոնք պետք է պահպանվեն` վճարումները ստանալու համար,

4) տվյալ նախագիծը լրիվ կամ մասնակի ֆինանսավորող յուրաքանչյուր Կողմի և Կենտրոնի համար նախատեսվում է մուտքի իրավունք, որի մասին խոսվել է ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրում, ծանուցումից ոչ պակաս, քան քսան (20) օր հետո կամ նախագծի Համաձայնագրում նշված մեկ այլ ժամանակահատվածում նախագծի ամբողջ գործունեության ստուգումն ու վերստուգումը տեղում իրականացնելու համար, որոշում են օբյեկտի տեղամասերը, սարքավորումները, փաստաթղթերը, տեղեկատվությունը, տվյալների համակարգը, նյութերը, մատակարարումը, աշխատակազմը և ծառայությունները, որոնք առնչվում են նախագծին և այդպիսով մատչելի են ստուգման և վերստուգման համար. այսպիսի իրավիճակը իրավաբանական անձ-կատարողին իրավունք է տալիս նախագծին չվերաբերող օբյեկտի տեղամասերը պաշտպանելու,

5) պահանջում են իրավաբանական անձ-կատարողից միջոցների օգտագործման մասին հաշվետվության ներկայացում, հաշվետու փաստաթղթերի տեսակների որոշում, որոնք անհրաժեշտ են նախագծի ծախսերը հաստատելու և չծախսված միջոցները որոշված ժամկետին վերադարձնելու համար,

6) պահանջում են ներկայացնել Կենտրոնից ստացած միջոցների վերաբերյալ կանոնավոր տեխնիկական և ֆինանսական հաշվետվություններ` նախագծերի վրա ծախսված միջոցների ճշգրտումով, հաստատված առաջարկության մեջ սահմանված ծախսերի բաշխման կարգով, այդ թվում և հաշվետվություն Կատարողի ստացած բոլոր տեսակի վճարումների մասին,

7) պահանջում են, որպեսզի թույլատրելի ծախսերի մեջ չընդգրկվի, մասնավորապես, որևէ շահույթի տարր,

8) սահմանում են ստանդարտ չափ վերադիր ծախսերի համար` ուղղակի ծախսերի 10%-ի չափով, չհաշված սարքավորումների և գործուղումների վրա կատարած ծախսերը,

9) պահանջում են, որպեսզի թույլատրելի ծախսերի մեջ չընդգրկվեն որևէ հարկի վճարման գումարներ, այդ թվում շահութահարկի, հավելյալ արժեքի հարկի, ֆիզիկական անձանց շահութահարկի, տեղական հարկերի, ինչպես նաև ցանկացած սակագների, վճարումների, մաքսային վճարումների, արտահանման հարկի, կոմիսիոն վճարումների կամ ցանկացած այլ համանման հարկերի կամ վճարումների գումարները,

10) արգելում են ճշգրիտ տեղեկատվության հրապարակումները, որոնք արգելված են համապատասխան միջազգային չափանիշներով և փորձով, նպատակ ունենալով զենքի և այլ ճշգրիտ տեխնոլոգիաների չտարածելը, մասնավորապես տեղեկությունների, որոնք վերաբերում են հատուկ միջուկային նյութերին և մասնավոր ու գործնական գաղտնի տեղեկությունների չլիազորված հրապարակումները,

11) նախագծի իրականացման դադարեցումը նախատեսվում է կատարել հետևյալ կերպ`

(ա) եթե համաձայնագրի գործողությունը դադարեցվում է ներքոնշյալ «բ» ենթակետում նշված պատճառներից տարբերվող պատճառներով, ապա ծախսերը սահմանափակվում են իրավաբանական անձ-կատարողի կողմից մինչև նրա գործողության դադարեցումը թույլատրելի ծախսերով և այնպիսի այլ ծախսերով, որոնք Կենտրոնը համարում է արդարացված և նպատակահարմար, հաշվի առնելով այն պարտականությունները, որոնք արդարացված են և չեն կարող վերացվել կամ որոնցից հնարավոր չէ խուսափել: Իրավաբանական անձ-կատարողը ղեկավարվում է Կենտրոնի ցանկացած այն ցուցումներով, որոնք պարունակվում են Համաձայնագրի գործունեության դադարեցման մասին ծանուցման մեջ, նպատակ ունենալով կրճատել նման ծախսերը,

(բ) երբ Կենտրոնը կամ ֆինանսավորող Կողմը(երը) պարզում են, որ իրավաբանական անձ-կատարողը չի կատարում նախագծի Համաձայնագրի պայմանները, իրավաբանական անձ-կատարողը, պահանջի դեպքում, անմիջապես վերադարձնում է նախկինում կատարած բոլոր վճարումները և սարքավորումների ծախսերը,

(գ) վերը նշված հարցերին վերաբերող բոլոր տարաձայնությունները, անհրաժեշտության դեպքում, կարգավորվում են Խորհրդի կողմից վերջնական որոշման ընդունումը նախատեսող ընթացակարգով:

Գ. Եթե հաստատված նախագիծը ֆինանսավորվում է ոչ թե Կենտրոնի միջոցով, այլ ուրիշ կերպ, անձինք կամ կազմակերպությունները, որոնք ապահովում են ֆինանսավորումը, կնքում են նախագծի վերաբերյալ համաձայնագրեր իրավաբանական անձ-կատարողի և Կենտրոնի միջև` Գործադիր տնօրենի ներկայացմամբ: Նախագծերի վերաբերող նման համաձայնագրերը պետք է ամբողջովին հաշվի առնեն սույն հոդվածի «Բ» կետում նշված դրույթները և համապատասխանեն ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին համաձայնագրի դրույթներին:

 

ՀՈԴՎԱԾ 11

(Մուծումները Կենտրոնին)

 

Ա. Առանց խախտելու 12-րդ և 14-րդ հոդվածների դրույթները, յուրաքանչյուր Կողմ, ըստ իր օրենքների և չափանիշների կարող է կատարել իր ցանկացած կամ բոլոր դրամական մուծումները, Կենտրոնի ընթացիկ, նախագծերի և Կենտրոնի համար արվող ցանկացած այլ ծախսերը փակելու համար կամ անմիջապես Կենտրոնի հաշիվների վրա` նախագծի ծախսերի և վարչական կառավարման համար: Ֆինանսավորող Կողմի հայեցողությամբ, այդ մուծումը կարող է ուղեկցվել Կենտրոնի հետ գրավոր համաձայնագրով և կարող է կատարվել ցանկացած տարադրամով:

Բ. Այն միջոցները, որոնք սույն հոդվածի «Ա» կետին համապատասխան փոխանցվում են Կենտրոնի բանկային հաշիվների վրա, վճարվում են Գործադիր տնօրենի կամ նրա կողմից նշանակված անձի կողմից բանկային հաշվից` համապատասխան Խորհրդի կողմից հաստատված կամ Կենտրոնի և համապատասխան ֆինանսավորող Կողմի հետ եղած համաձայնագրերում նշված ընթացակարգերի:

Գ. Ռուսաստանի Դաշնությունը իր հաշվին տրամադրում է Կենտրոնին հավուր պատշաճին սարքավորված ծառայողական շինություն, սպասարկում, կենցաղային ծառայություններ, շինության պահպանում և երթևեկության միջոցներ: Ռուսաստանի Դաշնությունը լրիվ ծավալով տրամադրում է նաև ֆինանսական միջոցներ` Կենտրոնի Քարտուղարությունում իր աշխատողներին վճարելու համար:

Դ. Տարբեր անձանց, ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին համաձայնագրի Կողմեր չհանդիսացող պետությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կատարվող մուծումները կարող են տեղավորվել Կենտրոնի հաշվի վրա, որը բացում է Գործադիր տնօրենը Խորհրդի թույլտվությամբ: Այդ միջոցների վճարման կարգը սահմանում է Խորհուրդը:

Ե. Ֆինանսական գործողություններ կատարելիս Կենտրոնը ազատվում է Ռուսաստանի Դաշնության բոլոր տեսակի հարկերի վճարումից, այդ թվում շահութահարկից, հավելյալ արժեքի հարկից, ֆիզիկական անձանց շահութահարկից, տեղական հարկերից, ինչպես նաև ցանկացած այլ սակագներից, վճարումներից, մաքսատուրքերից, արտահանման հարկերից, կոմիսիոն վճարումներից կամ ցանկացած այլ համանման գանձվող հարկերից ու վճարումներից:

Զ. Նախագծերում միջոցների վճարումը կիրականացվի համապատասխան կազմակերպություններին և անհատ անձանց` տարադրամով կամ տեղական դրամով:

 

ՀՈԴՎԱԾ 12

(Նախագծերի ֆինանսավորումը Կենտրոնի միջոցով)

 

Ա. Նախագծերի ֆինանսավորման և վարչական կառավարման կենտրոնացման նպատակով, Կենտրոնը բացում է ԱՊՀ սահմաններից դուրս համապատասխան բանկային տարադրամային հաշիվներ, ինչպես նաև Խորհրդի կողմից հաստատված հաշիվներ ԱՊՀ յուրաքանչյուր պետությունում, որոնք հանդիսանում են ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրի Կողմերը:

Բ. Յուրաքանչյուր Կողմ, որն իր վրա է վերցնում նախագծի ֆինանսավորումը Կենտրոնի միջոցով, դա կատարում է Կենտրոնի նկատմամբ գրավոր պարտավորության օգնությամբ և ապահովում է Կենտրոնի Կողմից օգտագործվող միջոցների տրամադրումը այնպիսի ծավալներով, որոնք անհրաժեշտ են նախագծի համաձայնագիրը կատարելու համար:

 

 

ՀՈԴՎԱԾ 13

(Մտավոր սեփականության իրավունք)

 

Ա. Համաձայնագրի և սույն Կանոնադրության նպատակների համար «Մտավոր սեփականություն» տերմինը օգտագործվում է այն իմաստով, ինչպես որ այն սահմանված է 1967 թվականի հուլիսի 14-ին Ստոկհոլմում կնքած Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրող Կոնվենցիայի 2-րդ հոդվածում:

«Գործնական գաղտնի տեղեկատվություն» տերմինը նշանակում է տեղեկատվություն, որը պարունակում է «նոու-հաու», արտադրական գաղտնիքներ, տեխնիկական, առևտրային կամ ֆինանսական տեղեկություններ պարունակող, որը կամ`

1) պահպանվում է տիրոջ կողմից, որպես գաղտնի,

2) սովորաբար հայտնի չէ կամ անհասանելի է այլ աղբյուրներից,

3) տիրոջ կողմից չի տրամադրվել այլ Կողմերին, առանց գաղտնիությունը պահպանելու մասին պարտավորություն ստանձնելու, կամ`

4) չի տրամադրվում ստացվող Կողմին առանց գաղտնիությունը պահպանելու մասին պարտավորություն ստանձնելու:

Բ. Նախագծի վերաբերյալ յուրաքանչյուր համաձայնագիր նախատեսում է մտավոր սեփականության և գործնական գաղտնի տեղեկատվության պահպանում, որոնց փոխանակումը կամ տրամադրումը տեղի է ունենում նախագծի իրականացման ընթացքում:

Գ. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը ապահովելու համար ձեռք բերված իրավունքների իրականացումը այն ձևով, որպեսզի ըստ Կանոնադրության խրախուսվի`

1) ոչ գաղտնի տեղեկատվության տարածումն ու օգտագործումը, որը գործարկվել է, տրամադրվել կամ ստացվել է նախագծի իրականացման ընթացքում, փոխանակման արդյունքում,

2) միջազգային տեխնիկական չափանիշների ընդունումն ու կատարումը, և

3) Համաձայնագրի գործողությանը ենթակա ոլորտներում ազնիվ մրցակցությունը:

Դ. Իրավունքներով օժտված իրավաբանական անձինք պետք է գործադրեն համապատասխան ջանքեր, որպեսզի օգտագործեն մտավոր սեփականության իրենց իրավունքները Համաձայնագրի նպատակներին համապատասխան: Դրա համար, բացառությամբ սույն հոդվածի «Ե» կետում նշվածից, յուրաքանչյուր նախագծի համաձայնագիր նախատեսում է, որ.

1) նախագծերի իրականացման ընթացքում ծագած համաշխարհային մասշտաբով իրացվող մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, այդ թվում արտադրական սեփականության օբյեկտների արտոնագրային պահպանման նկատմամբ իրավունքը պատկանում են իրավաբանական անձ-կատարողին (կամ նրա կողմից նշանակված անձին), որն ապահովում է այդպիսի մտավոր սեփականության (բացառությամբ ներքևում նշվածի) համապատասխան պահպանումը: Եթե իրավաբանական անձ-կատարողը (կամ իր կողմից նշանակված անձը) որոշում է ընդունում հրաժարվել մտավոր սեփականության պահպանումից իրավաբանական անձ-կատարողի Կողմը չհանդիսացող Կողմի տարածքում, յուրաքանչյուր այդպիսի Կողմ և ֆինանսավորող Կողմը հնարավորություն ունի իրականացնելու մտավոր սեփականության պահպանումը այդպիսի տարածքում,

2) յուրաքանչյուր Կողմ և Կենտրոնը ստանում է ոչ բացառիկ, անվերադարձ և անհատույց լիցենզիայի իրավունք` ենթալիցենզավորման իրավունքով, բոլոր երկրներում անմիջականորեն նախագծի իրականացման հետ ի հայտ եկած գրքերի, զեկույցների և գիտատեխնիկական ամսագրային հոդվածների թարգմանության, վերատպման և լայն տարածման համար: Այն դեպքում, երբ նախագծի նպատակը հանդիսանում է միայն հոդվածի, զեկույցի կամ գրքի հրատարակումը, որոնք, ինչպես սպասվում է ինքնըստինքյան արժեքավոր են, կիրառվում են սույն հոդվածի «Ե» կետի դրույթները:

3) (ա) իրավաբանական անձ-կատարողը (նրա կողմից նշանակված անձը) տրամադրում է ֆինանսավորող Կողմին (նրա կողմից նշանակված անձին) բացառիկ, անվերադարձ, անհատույց լիցենզիա (ենթալիցենզիայի իրավունքով) այդ Կողմի տարածքում առևտրային նպատակներով: Նման դեպքերում ֆինանսավորող Կողմը և իրավաբանական անձ-կատարողը համաձայնության են գալիս հեղինակներ կոչվող անձանց համապատասխան փոխհատուցում վճարելու վերաբերյալ: Այդպիսի տարածքում մտավոր սեփականության պահպանումն ապահովող ծախսերը հոգում է լիցենզառուն: Երբ սպասվում է, որ նախագծի իրականացման ընթացքում առաջացած շահույթները մտավոր սեփականությունը օգտագործելու հետևանքով զգալիորեն գերազանցում են ֆինանսավորող Կողմի նախատեսած վճարումները, կիրառվում են սույն հոդվածի «Ե» կետի դրույթները,

(բ) երբ նախագիծը ֆինանսավորում են երկու կամ ավելի Կողմեր, ենթադրվում է, որ կիրառվում է սույն հոդվածի «Ե» կետի դրույթները: Երբ Կողմերը և իրավաբանական անձ-կատարողը պայմանավորվում են չկատարել այն, այդ դեպքում համատեղ ֆինանսավորող Կողմերը (նրանց կողմից նշանակված անձինք) պայմանավորվում են սույն կետի դրույթներին համապատասխան իրավունքների` միմյանց մեջ բաշխման մասին,

(գ) ֆինանսավորող Կողմի (նրա կողմից նշանակված անձի) խնդրանքով իրավաբանական անձ-կատարողը (նրա կողմից նշանակված անձը) լրացուցիչ տարածքներում լիցենզիաների մասին բանակցություններ է վարում արդարացի և ընդունելի պայմաններով,

(դ) չֆինանսավորող Կողմի (նրա կողմից նշանակված անձի) պահանջով նման չֆինանսավորող Կողմի տարածքում առևտրային նպատակներով տրամադրվում է ոչ բացառիկ լիցենզիա (ենթալիցենզավորման իրավունքով) արդարացի և ընդունելի պայմաններով, որոնք պետք է փոխհամաձայնեցված լինեն նման չֆինանսավորող Կողմի` Կենտրոնի հիմնադրումը և գործունեությունը ապահովող վճարումները, հաշվի առնելով ֆինանսավորող Կողմը (նրա կողմից նշանակված անձը) նման չֆինանսավորող Կողմի տարածքում ունի լիցենզիայի իրավունք նույն պայմաններով,

(ե) ֆինանսավորող Կողմը իրավաբանական անձ-կատարողի պահանջով օգնում է նրան մտավոր սեփականությանը օգտագործելու հարցում,

4) ոչ բացառիկ, անվերադարձ լիցենզիա փոխանցելու պայմաններով, ոչ առևտրային նպատակների համար (ենթալիցենզիայի իրավունքով) տրամադրվում է Կենտրոնին և յուրաքանչյուր Կողմին (նրա կողմից նշանակված անձին) մտավոր սեփականության պահպանումն ապահովող յուրաքանչյուր տարածքում: Հարցման դեպքում Կողմերը փոխանակում են տեղեկություններ լիցենզիաների և ենթալիցենզիաների մասին, ներկայացված տվյալ կետի դրույթներին համապատասխան,

5) անձինք, որոնք կոչվում են հեղինակներ, իրավաբանական անձ-կատարողի միջոցով ստանում են ցանկացած լիցենզիոն վճարման 15%-ից ոչ պակաս գումար,

6) նախագծի համագործակցության արդյունք հանդիսացող հեղինակային աշխատանքի լայն տարածում գտած բոլոր օրինակների վրա նշվում են աշխատանքի հեղինակների ազգանունները, եթե հեղինակներից որևէ մեկը որոշակիորեն չի հրաժարվում անվանանշված լինել,

7) իրավաբանական անձ-կատարողը ընդունելի պայմաններով տրամադրում է իրեն պատկանող մտավոր սեփականությանը և տեղեկատվությանը մուտքի իրավունք, որոնք պետք կլինեն, երբ նախագիծն իրականացնելիս առաջանա մտավոր սեփականություն օգտագործելու անհրաժեշտություն, պայմանով, որ իրավաբանական անձ-կատարողը պատրաստ լինի բացահայտել այդպիսի մտավոր սեփականությունը կամ տեղեկատվությունը, որ իրավաբանական անձ-կատարողի ոչ մի խոշոր գործնական հետաքրքրություն չի խանգարում մուտքի իրավունք տրամադրելու և որ այդպիսի արգելքի առկայության դեպքում նմանօրինակ հետաքրքրությունները չեն բերի նման իրավունքի օգտագործման չպատճառաբանված սահմանափակման:

Ե. Ֆինանսավորող Կողմը (նրա կողմից նշանակված անձը) և իրավաբանական անձ-կատարողը (նրա կողմից նշանակված անձը) կարող են պայմանավորվել մտավոր սեփականության, որն առաջացել է նախագծի համաձայնագրի սահմաններում, պահպանման, ներկայացման և տնօրինման մասին, այլ պայմաններով, քան նրանք, որոնք նախատեսվում են սույն հոդվածի 1-ին կետով, Համաձայնագրի սկզբունքներին և իրենց երկրների օրենքներին ու իրավակարգերին համապատասխան: Կենտրոնի անձնակազմի գերբեռնվածությունից խուսափելու համար, սույն կետին համաձայնեցրած ցանկացած դրույթ պետք է ներկայացվի իրավաբանական անձանց Կենտրոնին` նախագծի Համաձայնագրի մեջ ներգրավելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

(Վարչական ծախսերի ֆինանսավորումը)

 

Ա. Կենտրոնի ֆինանսական տարին հանդիսանում է օրացուցային տարին:

Բ. Ամեն տարվա նոյեմբերի 15-ին Գործադիր տնօրենը Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Կենտրոնի ծախսերի տարեկան բյուջետային նախագիծը: Կենտրոնի բյուջեն իր մեջ չի ընդգրկում շինությունների, նյութերի, ծառայությունների և տրանսպորտային միջոցների ծախսերը, որոնք տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության կողմից անվճար` ըստ Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև փոխըմբռնման մասին Հուշագրի: Խորհուրդը հաստատում է տարեկան բյուջեն բոլոր փոփոխություններով հանդերձ, և մինչև նույն տարվա դեկտեմբերի 31-ը, վերադարձնում է Գործադիր տնօրենին` ի կատար ածելու: Նախնական բյուջեն գործում է մինչև այն ֆինանսական տարվա վերջը, որում ներկայացվել էր քննարկման:

Գ. Տարեկան բյուջեն հաստատելուց հետո Խորհուրդը սահմանում և տեղեկացնում է յուրաքանչյուր Կողմին իր բաժնեչափի մասին, եթե այդպիսին կա Կենտրոնի ընթացիկ տարեկան բյուջեում: Այդ բյուջեին համապատասխան` յուրաքանչյուր Կողմը Կենտրոնի օգտագործմանն է տրամադրում իր բաժնի չափով միջոցներ:

Դ. Ցանկացած միջոց, որը չի ծախսվել մինչև ֆինանսական տարվա վերջը տեղափոխվում են հաջորդ տարվա բյուջե:

Ե. Կողմերից որևէ մեկի հրաժարվելը ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրում մասնակցությունից չի ազդում նրա բյուջետային վճարումների վրա, որոնք կատարվում են Կենտրոնի հաշվին վարչական կառավարման ծախսերի համար և որոնց նկատմամբ, սույն հոդվածի «Գ» կետին համաձայն, վերցված են պարտավորություններ:

Զ. Ի հավելումն ֆինանսական մուծումների խրախուսելի է Կողմերի միջոցով աշխատակիցներին գործուղելը, ինչպես նաև այլ տիպի աջակցություն ցուցաբերելը Կենտրոնին` Կենտրոնի ոչ բյուջետային միջոցների հաշվին: Անհրաժեշտության դեպքում, Կենտրոնը կարող է կնքել համաձայնագրեր գործուղումների և այլ տիպի աջակցության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 15

(Ֆինանսական ընթացակարգեր)

 

Ա. Կողմերին և Խորհրդին պարբերաբար պետք է ներկայացվեն ֆինանսական հաշվետվություններ Կենտրոնի վարչական ծախսերի, նախագծերի միջոցների և այլ ծախսերի մասին` ըստ Կողմերի և Խորհրդի պահանջած ձևի և մանրամասների:

Բ. Խորհրդի կողմից նշանակված վերահսկիչն ամեն տարի իրականացնում է Կենտրոնի ծախսերի և կից ֆինանսական գործունեության վերստուգում, որի արդյունքները հաղորդվում են Խորհրդին, վերստուգման ավարտից հետո երեսուն (30) օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 16

(Ստուգում և վերստուգում)

 

Ա. Կենտրոնի միջոցով որևէ նախագծի իրականացման համար փոխանցվող միջոցները, ենթակա են Կենտրոնի կամ այն Կողմի վերստուգմանը, որը Խորհրդում ներկայացված է իր ֆինանսավորած նախագծի շնորհիվ, կամ նրանց ներկայացուցիչների վերստուգմանը հետևյալ սկզբունքներին համապատասխան.

1) ծախսերի վերստուգումը պետք է երաշխավորի փոխհատուցված ծախսերի կատարման համապատասխանությունը նախագծի համաձայնագրերին,

2) Կենտրոնը և այն Կողմը, որը Խորհրդում ներկայացված է իր ֆինանսավորած նախագծի շնորհիվ, կամ Խորհրդի սահմանած հսկող կազմակերպությունները կարող են անցկացնել նման վերստուգումներ, կամ հրավիրել այլոց այդ նպատակի համար,

3) նախագիծը կատարողների օգտագործած հաշվառման համակարգը պետք է ընդունելի լինի Կենտրոնի կամ այն Կողմի համար, որը Խորհրդում ներկայացված է իր ֆինանսավորած նախագծի շնորհիվ, և ենթարկվի քննարկման ու վերստուգման,

4) նախագծի վերստուգման հաշվետվությունները պետք է ներկայացվեն վերստուգման ենթարկված իրավաբանական անձանց, Կենտրոնին և Խորհրդին ներկայացված բոլոր Կողմերին,

5) վերստուգման արդյունքների հիման վրա վերստուգումն անցկացնող իրավաբանական անձանց կամ ներգրավված այլ անձանց կողմից որոշվում է ծախսերի հիմնավորվածությունը: Ցանկացած վեճեր լուծվում են նախագծի համաձայնագրում նշված վեճերի լուծման ընթացակարգերին համապատասխան,

6) տվյալ նախագիծը լրիվ կամ մասնակի ֆինանսավորող յուրաքանչյուր Կողմին և Կենտրոնին տրամադրվում է ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին համաձայնագրում նշված մուտքի լրիվ իրավունք` ծանուցումից ոչ պակաս քան քսան (20) օր հետո կամ նախագծի վերաբերյալ համաձայնագրում նշված մի այլ ժամանակահատվածում, տեղում նախագծի ամբողջ գործունեության ստուգում և վերստուգում իրականացնելու համար. որոշվում են օբյեկտի տեղամասերը, սարքավորումները, փաստաթղթերը, տեղեկատվությունը, տվյալների համակարգը, նյութերը, մատակարարումը, անձնակազմը և ծառայությունները, որոնք կապված են նախագծի հետ և այդպիսով մատչելի են ստուգման և վերստուգման համար, այդպիսի մոտեցումը իրավունք է տալիս իրավաբանական անձ-կատարողին պաշտպանել օբյեկտի այն մասերը, որոնք նախագծին չեն առնչվում: Կենտրոնի նախագծի ավարտից կամ ընդհատումից հետո իրավաբանական անձ-կատարողը կարող է իրագործել նախկինում Կենտրոնի նախագծի համար օգտագործվող օբյեկտը կամ նրա մասը այլ գործունեության համար: Սակայն, բոլոր փաստաթղթերը և հաշվառման փաստաթղթերը, ներառյալ այն, որը վերաբերում է սարքավորումներին, տվյալների համակարգին, նյութերին, մատակարարման և ծառայություններին` օգտագործված Կենտրոնի նախագծի շրջանակներում, պետք է պահպանվեն ավարտվելուց կամ ընդհատվելուց հետո երկու (2) տարվա ընթացքում և այդ փաստաթղթերը, հաշվառման փաստաթղթերն ու անձնակազմը պետք է լինեն առաքողի համար մատչելի ավարտից կամ ընդհատումից հետո երկու տարի ժամանակահատվածում:

Բ. Կենտրոնի կողմից հաստատված չֆինանսավորվող նախագծերը ենթակա են վերստուգման ֆինանսավորող Կողմի և/կամ նրա ներկայացուցիչների կողմից, համաձայն սույն հոդվածի «Ա» կետում շարադրված սկզբունքների:

 

ՀՈԴՎԱԾ 17

(Լրացուցիչ համաձայնագրեր)

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է կնքել լրացուցիչ գրավոր համաձայնագիր Կենտրոնի հետ այն տեսքով, ինչպես այն հաստատվել է Խորհրդում, ՄԳՏԿ-ի հիմնադրման մասին Համաձայնագրին համապատասխան, նպատակ ունենալով պահպանել իր ազգային օրենքները, նորմերն ու դրույթները, որոնք կիրառելի են Կենտրոնի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 18

(Կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելը)

 

Սույն Կանոնադրության մեջ փոփոխություններ կարող են կատարվել Խորհրդի միաձայն համաձայնությամբ:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 5-ից:

 

 

 

pin
27.11.1992
Միջազգային պայմանագիր