Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

23.10.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.07.1998  -ից մինչեւ   23.10.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 23.10.00 թիվ 661 որոշում)

i

040.0475.300798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 1998 թվականի թիվ 475

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՓՈԽԱՆԱԿՎԱԾ ՆՈՏԱՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿՐՎԱԾ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1997 թվականի ապրիլի 10-ին փոխանակված նոտաների շրջանակներում Հայաստան ներկրված 15 հացահատիկահավաք կոմբայների վաճառքի բաց աճուրդների չկայանալը և դրանց գնման վերաբերյալ Հայսպառմիության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը եռօրյա ժամկետում Հայսպառմիության հետ կնքել 15 հացահատիկահավաք կոմբայնների ու պահեստամասերի առուվաճառքի պայմանագիր` հիմք ընդունելով նշված կոմբայնների և պահեստամասերի վաճառքի չկայացած աճուրդների մեկնարկային գները` դրանց արժեքը չորսամսյա ժամկետում վճարելու պայմանով, միաժամանակ նախատեսելով Հայսպառմիության պատկանող շուկաների գրավադրումը` կոմբայնների առուվաճառքի պայմանագրով նախատեսված պարտավորությունների ապահովման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը բերքահավաքի աշխատանքներին օժանդակելու նպատակով եռօրյա ժամկետում կազմակերպել նշված կոմբայնների ստացումը Հայսպառմիության կողմից:

3. Առաջարկել Հայսպառմիության Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ քննարկել և լուծել նշված կոմբայնները 1998 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի ագրոսպասարկման համալիրների կողմից վարձակալությամբ օգտագործվելու հարցը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.1998
N 475
Որոշում