Սեղմել Esc փակելու համար:
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.08.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2009  -ից մինչեւ   20.08.2009  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 30.06.11 թիվ 885-Ա որոշում)

i

040.0957.240809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2009 թվականի N 957-Ա

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Երևանի մետրոպոլիտենի համակարգի վերականգնման աշխատանքների իրականացման համար «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից` 15 տարի մարման ժամկետով, որից 3 տարին` արտոնյալ ժամկետով, 6-ամսյա EURIBOR+1 տոկոս տոկոսադրույքով, 5,000,000 եվրո վարկային միջոցների ներգրավման նպատակով.

2) Երևանի մետրոպոլիտենի համակարգի վերականգնման աշխատանքների իրականացման համար «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` Եվրոպական ներդրումային բանկից` 15 տարի մարման ժամկետով, որից 5 տարին` արտոնյալ ժամկետ, 6-ամսյա EURIBOR+0.90 տոկոս տոկոսադրույքով, 5,000,000 եվրո վարկային միջոցների ներգրավման նպատակով.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ե «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվելիք բյուջետային երաշխիք տալու մասին պայմանագրում նախատեսել, որ բյուջետային երաշխիքի կատարման դիմաց վճարված գումարները համարվում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված սուբսիդիա:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2024 թվականը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս` հաշվի առնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի հանդեպ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտավորությունները` դրանց չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսելով ֆինանսական միջոցներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ սուբսիդիա տրամադրելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2009
N 957-Ա
Որոշում