Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՆՈՆԱՎ ...

25.04.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2010  -ից մինչեւ   25.04.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 20.03.15 թիվ 65-Ն հրաման)

i

320.0099.060809

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        08            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32009283

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

21 հուլիսի 2009 թվականի N 99-Ն

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 23-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման թույլտվությունների տրման կարգը հաստատելու մասին» N 84-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2009 թվականի հուլիսի 21-ի

N 99-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ը (այսուհետ` Կանոնակարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին միջազգային պայմանագրերի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների հիման վրա:

2. Սույն Կանոնակարգի նպատակն է` Հայաստանի Հանրապետություն ուղևորային, բեռնային կամ համակցված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման գործընթացի ապահովումը, դրանց իրականացման համար պահանջների և պայմանների սահմանումը:

3. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցություններ` Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, կամ օդային հաղորդակցություններ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:

4. Ելնելով օդային փոխադրումների ծավալների, հաճախականությունների, ավելացման և պակասեցման անհրաժեշտությունից, օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից ներկայացված հայտի հիման վրա կատարվում է չվացուցակի փոփոխություն` սույն Կանոնակարգի 20-23-րդ և 26-րդ կետերի դրույթներով նախատեսված ընթացակարգերով:

5. Օտարերկրյա օդանավ շահագործողին, ինչպես նաև մասնավոր օդային հաղորդակցություն իրականացնող կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին առևտրային և ոչ առևտրային ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվություն տալու դեպքում Գլխավոր վարչության կողմից հաստատվում է նաև օդային փոխադրումների ծրագիրը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ թույլտվությամբ նախատեսված պայմաններով ու ծավալով:

6. Օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցություններ և ոչ կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնում են`

1) Օդային հաղորդակցությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա,

2) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների և սույն Կանոնակարգի հիման վրա:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

7. Օտարերկրյա օդանավ շահագործողները (այսուհետ` Հայտատու) Հայաստանի Հանրապետություն` որևէ երթուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով, սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտը (այսուհետ` Հայտ) Գլխավոր վարչություն են ներկայացնում նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 30 օր առաջ:

(7-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

8. Ներկայացվող Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները (ներկայացված բոլոր փաստաթղթերի պատճենները հաստատվում են օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից).

1) համապատասխան պետության կառավարության կամ ավիացիոն իշխանությունների կողմից դիվանագիտական ուղիներով ուղարկված տվյալ օդանավ շահագործողի նշանակման վերաբերյալ ծանուցում,

2) օդանավ շահագործողի վկայականը` կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով,

3) հայտում նշված երթուղով կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունը` տրված օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից,

4) Հայտատուի ավիացիոն անվտանգության ծրագիրը,

5) Հայտում նշված օդային հաղորդակցությունը իրականացնելու համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության, պետական գրանցման և աղմուկի վկայականները,

6) օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),

7) օդային հաղորդակցության իրականացման համար փոխադրումների ձևակերպման փաստաթղթերի (ուղևորի փոխադրման տոմս, բեռնագիր և այլն) նմուշները և կիրառվելիք սակագները,

8) իրականացվող կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագիրը,

9) տվյալ երթուղին կամ տվյալ երթուղու մի մասը շահագործող հայկական ավիաընկերության կողմից տրված գրավոր համաձայնություն` կիրառվող հաճախականության վերաբերյալ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ,

10) Հայտատուի կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված օդանավակայանների հետ համաձայնեցված չվացուցակի նախագծերը` համաձայն սույն Կանոնակարգի ձև 3-ի:

9. Հայտատուի կողմից ներկայացվող Հայտը կազմվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատված է լինում Հայտատուի լիազորված անձի կողմից:

10. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր վարչությունը կարող է դիմել Հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին` ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

11. Հայտի տրման օր է համարվում Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրը:

 

III. ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Գլխավոր վարչությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն, օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրությունը դիվանագիտական ուղիներով ստանալուց հետո, հեռագրային ձևով այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում նպատակակետ հանդիսացող օդանավակայանին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին` նշելով, որ թույլատրվում է տվյալ օդանավ շահագործողի հետ կնքել առևտրային և սպասարկման մասին պայմանագրեր:

13. Հայտատուն Հայաստանի Հանրապետության համապատասխան նպատակակետ հանդիսացող օդանավակայանի և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ կնքում է անհրաժեշտ ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց պատճենները ներկայացնում է Գլխավոր վարչություն:

14. Գլխավոր վարչությունում գրանցված Հայտը ուսումնասիրման նպատակով ներկայացվում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումներին:

15. Սույն Կանոնակարգով սահմանված պահանջներին Հայտի անհամապատասխանության դեպքում Հայտատուին ներկայացվում է դիտողությունների ցանկ` Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից 10-օրյա ժամկետում:

16. Հայտի ուսումնասիրության և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև սույն Կանոնակարգի պահանջներին:

17. Հայտի ուսումնասիրությունը և համաձայնեցումը ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրվանից 20-րդ օրը, Հայտի վերաբերյալ համապատասխան գրավոր եզրակացությունը ներկայացվում է Գլխավոր վարչության պետին:

18. Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:

i

19. Կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն տրամադրելու դեպքում Գլխավոր վարչության կողմից հաստատվում է իրականացվելիք կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագիրը և չվացուցակը:

Չվացուցակի հաստատման մասին տեղեկատվությունը ուղարկվում է Հայտատուին, Հայաստանի Հանրապետության տարածքի համապատասխան օդանավակայաններին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին:

(19-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

20. Հայտատուի կողմից կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման համար նախատեսված չվացուցակի նախագիծը համաձայնեցման նպատակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում նպատակակետ հանդիսացող համապատասխանող օդանավակայանին:

21. Չվացուցակի նախագծի համաձայնեցման ժամանակ հաշվի են առնվում տվյալ օդանավակայանի աերոդրոմի հնարավորությունները, թռիչք-վայրէջքի ժամանակահատվածում օդանավակայանում ընդունվող և օդանավակայանից ուղարկվող ուղևորների, նրանց ուղեբեռների, ինչպես նաև բեռների սպասարկման հնարավորությունները:

i

22. Սույն Կանոնակարգի 7-րդ, 8-րդ և 16-րդ կետերին համապատասխանելու դեպքում Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով` Հայտատուին գարուն-ամառ կամ աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար տրվում է սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն:

(22-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

23. Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման թույլտվության գործողության ժամկետի ավարտից 15 օր առաջ, օդանավ շահագործողները տվյալ երթուղով կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման ցանկության դեպքում` թույլտվության գործողության ժամկետի երկարացման համար Գլխավոր վարչություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված Հայտ` անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով Գլխավոր վարչություն նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները:

(23-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

24. Հայտը ենթակա է մերժման, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը չեն բխում սույն Կանոնակարգի 7-րդ, 8-րդ, 16-րդ, 20-րդ և 21-րդ կետերի դրույթներից,

2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը չի նախատեսում բազմակի նշանակում, իսկ հայտավորված օդային ուղին շահագործվում է նշանակված այլ օդանավ շահագործողի կողմից կամ հայտավորված օդային ուղին նշված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում:

25. Հայտի մերժման դեպքում այդ մասին Հայտատուն տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

26. Հայտատուների կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման չվացուցակներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայտերը ներկայացվում են Գլխավոր վարչություն առաջարկվող փոփոխության օրվանից առնվազն 15 աշխատանքային օր առաջ:

 

IV. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

27. Ոչ կանոնավոր օդային փոխադրման թույլտվություն ստանալու համար Հայտատուն.

1) միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ Գլխավոր վարչություն է ներկայացնում կամ ուղարկում սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված հայտ կամ հեռագիր հետևյալ տեղեկատվությամբ.

ա. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները,

բ. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը,

գ. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը,

դ. Չվերթի նպատակը և տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված),

ե. Չվերթի երթուղին,

զ. Թռիչքի կատարման ամսաթիվը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները և ժամերը,

է. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը` անուն, ազգանուն, քաղաքացիություն, բեռի քաշը և բնույթը,

ը. Օդանավի սարքավորումները,

թ. Դիմավորող կողմը:

2) Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման օրվանից առնվազն 14 աշխատանքային օր առաջ, Գլխավոր վարչություն է ներկայացնում կամ ուղարկում է սույն Կանոնակարգի ձև 5-ով սահմանված ձևի հայտ: Հայտը կազմվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվում է հայտատու օտարերկրյա օդանավ շահագործողի լիազորված անձի կողմից:

(27-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

i

28. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 27-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հայտը կամ հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:

(28-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

i

29. Միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար հայտին կից ուղարկվում են Հայտատուի հետևյալ փաստաթղթերի պատճենները.

1) օդանավ շահագործողի վկայականը` կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով,

2) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը և պետական գրանցման սերտիֆիկատը,

3) օդային փոխադրման համար նախատեսված փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),

4) օդային փոխադրման նպատակը, փոխադրվող ուղևորների և/կամ բեռի տվյալները (անուն, ազգանուն, քաղաքացիություն, բեռի տեսակը, քաշը և բնույթը):

(29-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

i

30. Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների համար ներկայացված հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները.

1) օդանավ շահագործողի վկայականի պատճենը` կից հավելվածներով կամ հատուկ դրույթներով,

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

3) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը և պետական գրանցման սերտիֆիկատը,

4) ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականները,

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

6) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,

7) օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները),

8) Հայաստանի Հանրապետությունում Հայտատուի ներկայացուցչի կամ ներկայացուցչության վերաբերյալ տեղեկություններ (անունը կամ անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները),

9) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,

10) իրականացվող ոչ կանոնավոր օդային փոխադրման ծրագիրը:

(30-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

31. Հայտատուի կողմից ներկայացվող Հայտը կազմվում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվում է Հայտատուի լիազորված անձի կողմից:

32. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր վարչությունը կարող է դիմել Հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին` ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

33. Հայտի տրման օր է համարվում Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելու օրը:

 

V. ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

34. Սույն Կանոնակարգի պահանջներին հայտում ներկայացված տվյալների չհամապատասխանելու դեպքում, այդ մասին զեկուցվում է թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Մեկանգամյա ոչ կանոնավոր փոխադրում իրականացնելու Հայտի դեպքում դիտողությունների ցանկը Հայտատուին տրամադրվում է Հայտը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո 1-օրյա ժամկետում: Երկու և ավելի ոչ կանոնավոր փոխադրում իրականացնելու Հայտի դեպքում, այն Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո 5-օրյա ժամկետում: Մեկանգամյա ոչ կանոնավոր փոխադրում իրականացնելու Հայտի դեպքում Հայտատուն դիտողությունների ցանկը ստանալու օրվանից սկսած, բայց ոչ ուշ, քան իր թռիչքը իրականացնելու ժամկետից 1 օր առաջ, իսկ երկու և ավելի ոչ կանոնավոր փոխադրում իրականացնելու Հայտի դեպքում Հայտատուն դիտողությունների ցանկը ստանալու օրվանից սկսած, բայց ոչ ուշ, քան իր թռիչքը իրականացնելու ժամկետից 5 օր առաջ, պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները` այդ մասին տեղեկացնելով Գլխավոր վարչությանը:

35. Հայտի ուսումնասիրության և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև սույն Կանոնակարգի պահանջներին:

36. Հայտի քննարկումը և համաձայնեցումն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան գրավոր եզրակացություն, որի հիման վրա թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող Գլխավոր վարչության պաշտոնատար անձը Հայտատուին շնորհում է սույն Կանոնակարգի ձև 6-ով սահմանված թույլտվությունը կամ մերժում է Հայտը:

i

37. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման Հայտը ենթակա է մերժման, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը չեն բխում սույն Կանոնակարգի 27-րդ կետի 1-ին ենթակետի, 28-րդ կետի, 29-րդ կետի դրույթներից,

2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են:

(37-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

i

38. Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների Հայտը ենթակա է մերժման, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը չեն բխում սույն Կանոնակարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետի, 30-րդ կետի դրույթներից,

2) ներկայացված փաստաթղթերը ակնհայտ կեղծ են:

(38-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

39. Հայտի մերժման դեպքում այդ մասին Հայտատուն տեղեկացվում է պատշաճ ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

40. Գլխավոր վարչության պետը կարող է դադարեցնել տրված կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման նպատակով տրված թույլտվությունների գործողությունը, եթե օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների և սույն Կանոնակարգի պահանջները:

i

41. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպության կամ ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվում են սույն Կանոնակարգի 27-րդ կետի 1-ին ենթակետի, 28-րդ կետի, 29-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, 31-րդ և 36-րդ կետի դրույթները, ինչպես նաև նրա կողմից ներկայացվող հայտին կցվում են օդանավի անձնակազմի անդամների վկայականները:

(41-րդ կետը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

42. Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման ցանկություն հայտնած մասնավոր օդանավի սեփականատեր կամ վարձակալ հանդիսացող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը Գլխավոր վարչություն է ներկայացնում ավիացիոն անվտանգության ծրագիր:

43. Կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Գլխավոր վարչության «www.aviation.am» պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

 

APPLICATION FOR GETTING PERMISSION FOR SCHEDՍLED AIR SERVICES OPERATION TO THE REPՍBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործողի լրիվ անվանումը` կազմակերպաիրավական ձևի նշումով, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Full name of the aircraft operator, with legal form indication, location, all numbers for communications

____________________________________________________________________:

2. Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչության (ներկայացուցչական գործառնություն իրականացնող կազմակերպության) գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը, գտնվելու վայրը և կապի միջոցների համարները

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Location of the aircraft operator Representation (organization, performing representating function) in the Republic of Armenia, name, surname of the representatives, location and numbers for communications

____________________________________________________________________:

3. Օդային հաղորդակցության իրականացման համար շահագործվող օդանավ(եր)ի տիպ(եր)ը, պատկանելությունը, գրանցման երկիրը, ազգային և գրանցման նիշերը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Type(s), ownership, state of registry, nationality and registration marks of the operating aircraft(s) for air service operation

____________________________________________________________________:

4. Օդային ուղին, չվերթի համարը, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) եռանիշ կոդը, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ԻԱՏԱ) երկնիշ կոդը, օդային հաղորդակցությունների իրականացման ժամկետները և շաբաթական հաճախականությունը, կիրառման ենթակա սակագները

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Air route, flight number, International Civil Aviation Organization (ICAO) three-letter designator code, International Air Transport Association (IATA) two-letter designator code, periods of air service operation and weekly frequency, tariffs subject to apply

____________________________________________________________________:

5. Պահուստային օդանավակայանների/աերոդրոմների վերաբերյալ տեղեկատվություն

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Information about alternate airports/airdromes

____________________________________________________________________:

6. Օդանավ շահագործող ընկերությունում օտարերկրյա կապիտալի բաժնեմասի առկայության և չափի մասին տեղեկություն

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Information about the presence and share of the foreign capital at the aircraft operator's company

____________________________________________________________________:

 

__________________________________________

(Ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

(Position title, name, surname of the Representative)

 

Ստորագրությունը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

    Signature                ______________________

 

Ամսաթիվը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

    Date                     ______________________

 

Կնիքը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Seal

 

Ձև N 2

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 ____ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

 

PERMISSION 000/20 _____ TO THE FOREIGN AIRCRAFT OPERATORS FOR SCHEDՍLED AIR SERVICES OPERATION TO THE REPՍBLIC OF ARMENIA

 

    Օդանավ շահագործող                          ___________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   ___________________________

    Aircraft Operator                          ___________________________

    Երթուղի                                    ___________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   ___________________________

    Air route                                  ___________________________

    Օդանավ(եր)ի տիպ(եր)ը                       ___________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   ___________________________

    Type(s) of aircraft(s)                     ___________________________

    Օդանավ(եր)ի ազգային և  գրանցման նիշերը     ___________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   ___________________________

Aircraft(s') nationality and

    registration marks                         ___________________________

    Չվերթի համարը                              ___________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   ___________________________

    Flight number                              ___________________________

    Հաճախականությունը                          ___________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   ___________________________

    Frequency                                  ___________________________

Թույլտվության գործողության ժամկետը` մինչև

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

    Permission validity: till                  «___» ________________ 20__

 

____________________________

                                            (պաշտոնը, անունը, ազգանունը)

                                            <նույնը ռուսերեն="" լեզվով="">

                                            (position title, name, surname)

                                  Կ.Տ.

                        <նույնը ռուսերեն="" լեզվով="">

                                  Seal

 

«___» ________________ 20__

(տրման ամսաթիվը)

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

(date of issue)

 

Ձև N 3

 

«Հաստատում եմ»             <նույնը>

Հայաստանի Հանրապետության   ռուսերեն լեզվով>     Director General

կառավարությանն առընթեր                          General  Department of

քաղաքացիական ավիացիայի                          Civil Aviation

գլխավոր վարչության պետ                          at the Government of the

                                                Republic of Armenia

«___» __________ 20__   «___» __________ 20__   «___» __________ 20__

 

._________________________________________________________________________.

|                ______________________________________                   |

|                    (Օդանավ շահագործողի անվանումը)                       |

|                    (Name of the aircraft operator)                      |

|     «___» __________ 20__ թ.-ից  «___» __________ 20__ թ.-ը ընկած       |

|  ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օդային տարածք չվերթների     |

|                    իրականացման չվացուցակի նախագիծ                       |

|  Schedule draft for flight operation in the airspace of Republic of     |

|         Armenia in the period from «___» __________ 20__ till           |

|                         «___» __________ 20__                           |

|_________________________________________________________________________|

|Հ/Հ|Չվերթի համարը|Շաբաթվա |Երթուղի                              |Ծանո-   |

|N/N|Flight number|օրերը   |Route                                |թություն|

|   |             |Days of |                                     |Remarks |

|   |             |the week|                                     |        |

|___|_____________|________|_____________________________________|________|

|1. |(Ժամանող)    |0000000 |(Մեկնման կետ) (Ժամը)|(Մեկնման կետ)   |        |

|   |(Arriving)   |        |(Departure poin)    |(Ժամը)          |        |

|   |             |        |(Time)              |(Departure poin)|        |

|   |             |        |                    |(Time)          |        |

|   |             |        |_____________________________________|________|

|   |             |        |       (Նշել թռիչքի երթուղին)        |        |

|   |             |        |       (Indicate flight route)       |        |

|___|_____________|________|_____________________________________|________|

|2. |(Մեկնող)     |0000000 |(Մեկնման կետ) (Ժամը)|(Մեկնման կետ)   |        |

|   |(Departing)  |        |(Departure poin)    |(Ժամը)          |        |

|   |             |        |(Time)              |(Departure poin)|        |

|   |             |        |                    |(Time)          |        |

|   |             |        |_____________________________________|________|

|   |             |        |       (Նշել թռիչքի երթուղին)        |        |

|   |             |        |       (Indicate flight route)       |        |

|___|______________________|______________________________________________|

|Հ/Հ|Առևտրային |«stop-over»|Երթուղում|Օդանավի |Բաղադրակազմը               |

|N/N|իրավունք- |իրավունքով |տեխնիկա- |տիպը    |Layout                     |

|   |ներով     |կետեր      |կան      |Aircraft|___________________________|

|   |հատվածներ |Points     |վայրէջքի |type    |Առաջին|Բիզնես  |Էկոնոմ կարգ|

|   |Segments  |with       |կետեր    |        |կարգ  |կարգ    |Economy    |

|   |with      |«stop-over»|En-route |        |First |Business|class      |

|   |commercial|rights     |points of|        |class |class   |           |

|   |rights    |           |technical|        |      |        |           |

|   |          |           |landings |        |      |        |           |

|___|__________|___________|_________|________|______|________|___________|

|1. |(Նշել     |(Նշել      |(Նշել    |        |      |        |           |

|   |կետերը)   |կետերը)    |կետերը)  |        |      |        |           |

|   |(Indicate |(Indicate  |(Indicate|        |      |        |           |

|   |points)   |points)    |points)  |        |      |        |           |

|___|__________|___________|_________|________|______|________|___________|

|2. |(Նշել     |(Նշել      |(Նշել    |        |      |        |           |

|   |կետերը)   |կետերը)    |կետերը)  |        |      |        |           |

|   |(Indicate |(Indicate  |(Indicate|        |      |        |           |

|   |points)   |points)    |points)  |        |      |        |           |

._________________________________________________________________________.

Օդանավ շահագործողի ղեկավար CEO of the aircraft operator

 

Ձև N 4

 

i

ՀԱՅՏ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

ՆԱ ՊՈԼՈՒՉԵՆԻԵ ՌԱԶՌԵՇԵՆԻՅԱ ՆԱ ՎՕԶԴՈՒՇՆՕԵ ԴՎԻԺԵՆԻԵ Վ ՌԵՍՊՈՒԲԼԻԿՈՒ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՕՍՏՐԱՆՆԻՄԻ ԷԿՍՊԼՈՒԱՏԱՆՏԱՄԻ ՎՕԶԴՈՒՇՆԻԽ ՍՈՒԴՕՎ

 

APPLICATION FOR GETTING AIR TRAFFIC PERMISSION TO THE REPՍBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները

(նույնը ռուսերեն լեզվով)

Name of the aircraft operator or the organization operating private flight, location, all numbers for communications

____________________________________________________________________:

2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը

(նույնը ռուսերեն լեզվով)

ICAO three-letter designator code of the aircraft operator and flight number

____________________________________________________________________:

3. Օդանավի գրանցման երկիրը

(նույնը ռուսերեն լեզվով)

State of registry of the aircraft

____________________________________________________________________:

4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը

(նույնը ռուսերեն լեզվով)

Aircraft type, nationality and registration marks

____________________________________________________________________:

5. Չվերթի նպատակը

(նույնը ռուսերեն լեզվով)

Purpose of flight

____________________________________________________________________:

6. Թռիչքի աերոդրոմ, վայրէջքի աերոդրոմ Հայաստանի Հանրապետությունում, վերջնական աերոդրոմ

(նույնը ռուսերեն լեզվով)

Departure airdrome, arrival airdrome in the Republic of Armenia, final airdrome

____________________________________________________________________:

 

7. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված)

(նույնը ռուսերեն լեզվով)

Type of traffic (Passengers, cargo, combined)

____________________________________________________________________:

8. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը)

(նույնը ռուսերեն լեզվով)

Load of the aircraft (number of passengers, weight and nature of cargo)

____________________________________________________________________:

9. Չվերթի կատարման ամսաթիվը և ժամերը

(նույնը ռուսերեն լեզվով)

Date and time of flight operation

____________________________________________________________________:

10. Օդանավի ստանդարտ սարքավորում

(նույնը ռուսերեն լեզվով)

Standard equipment of the aircraft

____________________________________________________________________:

 

(4-րդ ձևը փոփ. 15.12.09 թիվ 182-Ն հրաման)

Ձև N 5

 

ՀԱՅՏ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

 

APPLICATION FOR GETTING AIR TRAFFIC PERMISSIONS TO THE REPՍBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS

 

1. Օդանավ շահագործող (անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները)

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Aircraft operator (name, location, all numbers for communications)

_____________________________________________________________________:

Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Representative in the Republic of Armenia (name, surname, location, numbers for communications)

_____________________________________________________________________:

2. Պատվիրատու (անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները)

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Charterer (name, location, numbers for communications)

_____________________________________________________________________:

3. Չվերթի տեսակը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Type of flight

_____________________________________________________________________:

4. Օդանավ(եր)ի տիպ(եր)ը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Type of aircraft

_____________________________________________________________________:

նստատեղերի քանակը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

number of seats

_____________________________________________________________________:

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Nationality and registration marks of the aircraft

_____________________________________________________________________:

5. Օդանավի գրանցման պետությունը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

State of registry of the aircraft

_____________________________________________________________________:

6. Չվերթերի երթուղին

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Flight route

_____________________________________________________________________:

7. Կատարվող չվերթերի ժամկետները, հաճախականությունը և չվերթի համարը

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Periods, frequency and flight number of the operating flights

_____________________________________________________________________:

«__»____________20__ թ-ից մինչև «__» __________20__ թ-ը

շաբաթվա __ օր

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

From «__»____________20__ till «__»____________20__ on___ days of the week

 

8. Այլ պայմաններ.

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Other conditions:

_____________________________________________________________________:

    ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ                          ՊԱՏՎԻՐԱՏՈՒ

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   <նույնը ռուսերեն="" լեզվով="">

    AIRCRAFT OPERATOR                          CHARTERER

 

    Կ. Տ.                                      Կ. Տ.

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   <նույնը ռուսերեն="" լեզվով="">

    Seal                                       Seal

 

    ______________    ______________   ______________    ______________

    ստորագրությունը   ազգանունը        ստորագրությունը   ազգանունը

<նույնը ռուսերեն=""><նույնը ռուսերեն=""><նույնը ռուսերեն=""><նույնը>

    լեզվով>           լեզվով>          լեզվով>           լեզվով>

    signature         surname          signature         surname

 

    «__»____________20__                       «__»____________20__

 

Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

The following documents shall be enclosed to the application:

- օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը` կից հավելվածներով/հատուկ դրույթներով,

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

copy of the Air Operator Certificate with operations specifications/special supplementary regulations on operations;

- օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված` հայտում նշված երթուղին շահագործելու թույլտվության (լիցենզիայի) պատճենը, եթե նման փաստաթղթի տրամադրումը նախատեսված է տվյալ պետության օրենսդրությամբ,

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

copy of permission (license) granted by the Aeronautical Authorities of the state registered the aircraft operator for operation of route mentioned in the application, if an issuance of such a document is prescribed by the legislation of that state;

- հայտում նշված օդային հաղորդակցությունն իրականացնելու համար նախատեսված օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատների (վկայականների) և պետական գրանցման սերտիֆիկատների (վկայականների) պատճենները,

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

copies of Certificates of Registration and Airworthiness Certificates of the aircrafts provided for air services mentioned in the application;

- օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավերի, փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների, ինչպես նաև երրորդ անձանց հանդեպ ապահովագրության/վերաապահովագրության վկայականների (սերտիֆիկատների) պատճենները,

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

copies of insurance/reinsurance policy certificates for aircrafts, transporting passengers, baggage, cargo, as well as for third party legal liabilities;

- ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների կատարման համար պատվիրատուի հետ կնքված պայմանագրի պատճենը,

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

copy of the agreement for non-scheduled air service operation, signed with the charterer;

- Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օդանավակայանային սպասարկումների իրականացման մասին պայմանագրերի պատճենները,

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

copy of the agreement for all types of airport services at the airport in the Republic of Armenia;

- օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

aviation security program of aircraft operator;

- օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները),

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

information on charterer of the aircraft operator (name, surname, location, all numbers for communications);

- Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչի կամ ներկայացուցչության վերաբերյալ տեղեկություններ (անունը, ազգանունը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները, լիազորությունները)` բնօրինակը,

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

information on Representative or Representation of the aircraft operator in the Republic of Armenia (name, surname, location, all numbers for communications, power of attorney) - original;

- Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օդանավերի տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն` բնօրինակը,

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

information about aircraft maintenance at the airport in the Republic of Armenia - original;

- իրականացվող ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների ծրագրի բնօրինակը:

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

original of the program for non-scheduled air services operation.

 

Ձև N 6

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 000/20 _____ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ

 

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

 

PERMISSION 000/20 _____ FOR AIR TRAFFIC

 

    Օդանավ շահագործողը                         _________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   _________________________

    Aircraft Operator                          _________________________

    Պատվիրատու                                 _________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   _________________________

    Charterer                                  _________________________

    Երթուղի                                    _________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   _________________________

    Route                                      _________________________

    Օդանավերի տիպերը                           _________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   _________________________

    Types of aircraft                          _________________________

    Օդանավերի ազգային և  գրանցման նիշերը       _________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   _________________________

Aircrafts' nationality and registration

    marks                                      _________________________

    Չվերթի համարը                              _________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   _________________________

    Flight number                              _________________________

    Հաճախականությունը                          _________________________

    <նույնը ռուսերեն="" լեզվով="">                   _________________________

    Frequency                                  _________________________

Թույլտվության գործողության ժամկետը` մինչև

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

    Permission validity: till «               «___» ______________ 20__

 

_____________________________

                                            (պաշտոնը, անունը, ազգանունը)

                                            <նույնը ռուսերեն="" լեզվով="">

                                            (position title, name, surname)

 

Կ.Տ.

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

Seal

 

«___» ________________ 20__

(տրման ամսաթիվը)

<նույնը ռուսերեն="" լեզվով="">

(date of issue)

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
21.07.2009
N 99-Ն
Հրաման