(ուժը կորցրել է 30.11.11 թիվ 328-Ն որոշում)
i
050.0161.270709
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 07 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009252
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 2009 թվականի թիվ 161-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 314-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և »»Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 314-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» փոփոխություններն ու լրացումները` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 314-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» լրացումները` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի օգոստոսի 15-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2-ի
թիվ 161-Ն որոշմամբ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ՀՀ ֆինանսների նախարարի
2009 թվականի հունիսի 2-ի 2009 թվականի հուլիսի 1-ի
թիվ 161-Ն որոշմամբ N 609-Ն հրամանով
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ՀՀ ֆինանսների նախարար`
------------------- Ա. Ջավադյան ----------------- Տ. Դավթյան
2 հունիսի 2009 թ.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի
հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական
հաշվառման հաշվային պլանը» և ««Ապահովագրական ընկերությունների
հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը հաստատելու
մասին» թիվ 314-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական
ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի»
փոփոխություններն ու լրացումները
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և »»Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 314-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում» կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1. Հաշվային պլանի «116 ՈՒղղակի ապահովագրության և համաապահովագրության գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների պահուստ» ենթաբաժնի «1160 ՈՒղղակի ապահովագրության և համաապահովագրության գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների պահուստ» հաշվի անվանման մեջ «կորուստների» բառից հետո լրացնել «ընդհանուր» բառը:
2. Հաշվային պլանի «116 ՈՒղղակի ապահովագրության և համաապահովագրության գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների պահուստ» ենթաբաժինը լրացնել նոր «1161 ՈՒղղակի ապահովագրության և համաապահովագրության գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների հատուկ պահուստ» պարբերությամբ:
3. Հաշվային պլանի «117 Վերաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների պահուստ» ենթաբաժնի «1170 Վերաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների պահուստ» հաշվի անվանման մեջ «կորուստների» բառից հետո լրացնել «ընդհանուր» բառը:
4. Հաշվային պլանի «117 Վերաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների պահուստ» ենթաբաժինը լրացնել նոր «1171 Վերաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների հատուկ պահուստ» պարբերությամբ:
5. Հաշվային պլանի «126 Ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստ» ենթաբաժնի «1260 Ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) ընդհանուր պահուստ» հաշվի անվանման մեջ «կորուստների» բառից հետո լրացնել «ընդհանուր» բառը:
6. Հաշվային պլանի «126 Ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստ» ենթաբաժինը լրացնել նոր «1261 Ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) հատուկ պահուստ» պարբերությամբ:
7. Հաշվային պլանի «176 Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ» ենթաբաժնի «1760 Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ» և «1761 Այլ ընթացիկ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման ընդհանուր պահուստ» հաշիվների անվանումները «ծածկման» բառից հետո լրացնել «ընդհանուր» բառով:
8. Հաշվային պլանի «176 Դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ» ենթաբաժինը լրացնել նոր «1762 Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ծածկման հատուկ պահուստ» և «1763 Այլ ընթացիկ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման հատուկ պահուստ» պարբերություններով:
9. Հաշվային պլանի «216 Ոչ ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստ» ենթաբաժնի «2160 Ոչ ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստ» հաշվի անվանման մեջ «պահուստ» բառից առաջ լրացնել «ընդհանուր» բառը:
10. Հաշվային պլանի «216 Ոչ ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստ» ենթաբաժինը լրացնել նոր «2161 Ոչ ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) հատուկ պահուստ» պարբերությամբ:
11. Հաշվային պլանը լրացնել «26 Այլ ոչ ընթացիկ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ» բաժնով հետևյալ բովանդակությամբ.
«26 Այլ ոչ ընթացիկ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ
260 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ
2601 Այլ ոչ ընթացիկ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման ընդհանուր պահուստ
2602 Այլ ոչ ընթացիկ ակտիվների հնարավոր կորուստների ծածկման հատուկ պահուստ»:
12. Հաշվային պլանի «Դրամական միջոցներ և ապահովագրության գծով ստացվելիք գումարներ» 10-11 բաժինը լրացնել «118 Բանկային և այլ հաշիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ» ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.
«118 Բանկային և այլ հաշիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ
1180 Բանկային և այլ հաշիվների հնարավոր կորուստների ծածկման ընդհանուր պահուստ
1181 Բանկային և այլ հաշիվների հնարավոր կորուստների ծածկման հատուկ պահուստ»:
13. Հաշվային պլանի «640 Եկամուտներ ապահովագրական պահուստների հակադարձումից» ենթաբաժնում
13.1 6401 հաշվի անվանումը շարադրել նոր խմբագրությամբ.
«6401 Եկամուտներ ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի հակադարձումից»,
13.2. 6405 հաշվի անվանումը շարադրել նոր խմբագրությամբ.
«6405 Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չվճարված պահանջների պահուստից վերաապահովագրողի բաժնի նվազեցման գծով եկամուտներ»:
14. Հաշվային պլանի «640 Եկամուտներ ապահովագրական պահուստների հակադարձումից» ենթաբաժինը լրացնել նոր «6408 Եկամուտներ տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հակադարձումից» և «6409 Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստից վերաապահովագրողի բաժնի նվազեցման գծով եկամուտներ» պարբերություններով:
15. Հաշվային պլանի «750 Ակտիվների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստին հատկացումներ» ենթաբաժնի «7501», «7502», «7503» և «7504» հաշիվների անվանումներում «պահուստին» բառերից առաջ լրացնել «ընդհանուր» բառերը:
16. Հաշվային պլանի «750 Ակտիվների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստին հատկացումներ» ենթաբաժինը լրացնել նոր «7505 Ավանդների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) հատուկ պահուստին հատկացումներ», «7506 Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթերի արժեզրկումից կորուստների հատուկ պահուստին հատուցումներ», «7507 Այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների արժեզրկումից կորուստների հատուկ պահուստին հատկացումներ», «7508 Այլ անձանց նկատմամբ այլ պահանջների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) հատուկ պահուստին հատկացումներ», «7509 Ապահովագրության գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների հատուկ պահուստին հատկացումներ» պարբերություններով:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունիսի 2-ի
թիվ 161-Ն որոշման
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ՀՀ ֆինանսների նախարարի
2009 թվականի հունիսի 2-ի 2009 թվականի հուլիսի 1-ի
թիվ 161-Ն որոշմամբ N 609-Ն հրամանով
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ՀՀ ֆինանսների նախարար`
------------------- Ա. Ջավադյան ----------------- Տ. Դավթյան
2 հունիսի 2009 թ.
««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային
պլանի» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման
հաշվային պլանի կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 314-Ն
որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական
հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» փոփոխություններն ու
լրացումները
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 314-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» կատարել հետևյալ լրացումները`
1. «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» «Դրամական միջոցներ և ապահովագրության գծով ստացվելիք գումարներ»» 10-11 բաժնի «117 «Վերաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների պահուստ», բառերից հետո լրացնել «, 118 «Բանկային և այլ հաշիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ» բառերը:
2. «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի» «Դրամական միջոցներ և ապահովագրության գծով ստացվելիք գումարներ»» 10-11 բաժինը լրացնել նոր ենթաբաժնով հետևյալ բովանդակությամբ.
«Ենթաբաժին 118
Բանկային և այլ հաշիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստ
Այս ենթաբաժնի հաշիվները պասիվային են, կարգավորող: Դրանք նախատեսված են ապահովագրական ընկերությունների բանկային և այլ հաշիվների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության դեպքում) հաշվառման համար:»: