Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Ծրագրի 2-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի ներկայացմամբ» բառերը:

2. Ծրագրի 7-րդ կետի առաջին պարբերությունից հանել «ՀՀ կառավարության կողմից» բառերը:

3. Ծրագրի 8-րդ կետի առաջին պարբերությունում «ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմինը» բառերով:

Նույն կետի երկրորդ պարբերությունում «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով:

4. Ծրագրի 10-րդ կետում «ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» , «ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» , «հանձնաժողովին» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմինը» , «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմնի» , «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմնին» բառերով:

5. Ծրագրի 11-րդ կետի առաջին պարբերությունում «ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմնի» բառերով:

6. Ծրագրից հանել 12-րդ կետը. այդ կապակցությամբ 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը համապատասխանաբար համարել 12-րդ, 13-րդ և 14-րդ կետեր:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ 27.12.1995
N ՀՕ-31 օրենք