Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ Ա ...

27.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2009  -ից մինչեւ   27.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 18.06.15 թիվ 596-Ն հրաման)

i

326.0038.040509

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        05            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32609182

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 ապրիլի 2009 թվականի N 38-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 8.1 կետի, 13-րդ կետի 4-րդ և 18-րդ ենթակետերի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից կոլեգիայի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2009 թ. ապրիլի 17-ի

N 38-Ն հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից կոլեգիան (այսուհետ` կոլեգիա) խորհրդակցական մարմին է:

 

2. ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2. Կոլեգիայի նախագահը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարն է (այսուհետ` կոլեգիայի նախագահ):

3. Կոլեգիայի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:

4. Կոլեգիայի կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների (այսուհետ` ԱԻ) նախարարի տեղակալները, ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավարը, ԱԻ նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև իրենց համաձայնությամբ արտակարգ իրավիճակների ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ, հեղինակություն վայելող ճանաչված գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:

5. Կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ կարող է գումարվել Կոլեգիայի նախագահի կամ անդամների պարզ մեծամասնության նախաձեռնությամբ:

6. Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի անդամների կեսից ավելին:

7. Կոլեգիայի նիստերը վարում է կոլեգիայի նախագահը:

8. Կոլեգիայի նախագահը, անձնական նախաձեռնությամբ կամ կոլեգիայի անդամների մեկ երրորդի առաջարկությամբ, կոլեգիայի նիստերին կարող է հրավիրել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

9. Կոլեգիայի նիստերի լուսաբանման նպատակով կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել նաև ԱԻ նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի համապատասխան աշխատակիցները:

 

3. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Կոլեգիայի նիստերն անց են կացվում կոլեգիայի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Կոլեգիայի նախագահը որոշում է կոլեգիայի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը: Կոլեգիայի յուրաքանչյուր անդամ կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 3 օր առաջ հարց ներկայացնել կոլեգիայի քարտուղարին:

11. Կոլեգիայի օրակարգում նշվում են`

1) կոլեգիայի նիստի անցկացման վայրը, տարեթիվը, ամսաթիվը և ժամը,

2) քննարկման ենթակա հարցերը և զեկուցողի անունը, ազգանունը:

12. Կոլեգիայի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը կոլեգիայի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ:

13. Կոլեգիայի աշխատանքային գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է կոլեգիայի քարտուղարը:

 

4. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

14. Կոլեգիայի նպատակն է.

1) օժանդակել նախարարության գործունեության պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին,

2) նպաստել ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը,

3) մշակել և ներկայացնել նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:

15. Կոլեգիայում քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում է`

1) նախարարության համակարգի բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի, ազգային ռազմավարական ծրագրերի (կայուն զարգացման ծրագիր, հակակոռուպցիոն, միջնաժամկետ ծախսերի և այլն) հիման վրա նախարարության գործունեության տարեկան ծրագրի ձևավորումը և գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

3) Հայաստանի Հանրապետության, ազգային ռազմավարական, կայուն զարգացման, հակակոռուպցիոն, միջնաժամկետ ծախսերի և այլ ծրագրերի, նախարարության համապատասխան ոլորտների զարգացման ռազմավարությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

4) նախարարության տարեկան բյուջետային ծրագրերի պլանավորումը,

5) նախարարության քաղաքականության, ծրագրերի, ոլորտում իրականացվող բարեփոխումների և դրանց գործնական ազդեցության գնահատման և մոնիտորինգի ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

6) նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից մատուցվող հանրային ծառայությունների մատուցման որակի և մատչելիության գնահատումը,

7) նախարարության համակարգում և համակարգից դուրս տեղեկատվության տրամադրման (հաղորդակցային) ռազմավարության քննարկումը,

8) Կոլեգիայի նախագահի նախաձեռնությամբ ռազմավարական և քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:

16. Կոլեգիան բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:

17. Կոլեգիայում անցկացվող քննարկումների կամ կոլեգիայի որոշումների հիման վրա կոլեգիայի նախագահը կարող է ընդունել որոշումներ:

 

5. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Կոլեգիայի նիստերն արձանագրվում են:

19. Արձանագրությունը կազմում է կոլեգիայի քարտուղարը

20. Կոլեգիայի նիստը կարող է տեսագրվել կամ ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում կոլեգիայի արձանագրության մեջ:

21. Նիստի արձանագրության մեջ նշվում է`

1) նիստի անցկացման տարեթիվը, ամսաթիվը և վայրը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը,

2) նիստի օրակարգը,

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները,

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները,

5) կայացված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

22. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` քննարկման ներկայացված իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծերը, գրավոր զեկույցների և ելույթների տեքստերը:

23. Կոլեգիայի նիստի արձանագրությունը ստորագրվում է կոլեգիայի նախագահի և քարտուղարի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

24. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները պահվում են նախարարության աշխատակազմում:

 

6. ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Կոլեգիայի նախագահը`

1) նախագահում է կոլեգիայի նիստերը,

2) հաստատում է կոլեգիայի օրակարգը և ստորագրում կոլեգիայի նիստերի արձանագրությունները,

3) լսում է կոլեգիայի կողմից կայացված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ,

4) կայացնում է որոշումներ քննարկված քաղաքականության ծրագրերի իրականացման համար ֆինանսական, նյութական, տեղեկատվական, մարդկային և այլ ռեսուրսների բաշխման վերաբերյալ,

5) որոշում է կոլեգիայի նիստերին հրավիրվող անձանց կազմը,

6) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

26. Կոլեգիայի անդամն իրավունք ունի`

1) ներկայացնել հարցեր` կոլեգիայի օրակարգում ընդգրկելու համար,

2) Կոլեգիայի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ ներկայացնել բանավոր կամ գրավոր կարծիք,

3) մասնակցել որոշումների կայացման համար քվեարկությանը:

27. Կոլեգիայի անդամը պարտավոր է մասնակցել կոլեգիայի նիստերին:

 

7. ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

28. Կոլեգիայի անդամի լիազորությունները դադարեցվում են`

1) իր դիմումի համաձայն,

2) անհարգելի պատճառով 3 անգամ անընդմեջ կոլեգիայի նիստերին չներկայանալու դեպքում:

 

8. ԿՈԼԵԳԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

29. Կոլեգիայի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրում են կոլեգիայի բոլոր անդամներին, իսկ ընդունված որոշումները տեղադրվում են նախարարության ինտերնետային կայքում:

30. Կոլեգիայի նիստերի արձանագրությունների կամ արձանագրության քաղվածքների, տրամադրումը կոլեգիայի անդամներին ապահովում է կոլեգիայի քարտուղարը:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
17.04.2009
N 38-Ն
Հրաման