Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունը, այսուհետ Կողմերը,

 

Ցանկանալով զարգացնել և խորացնել երկու երկրների միջև արդեն առկա բարեկամական հարաբերությունները,

 

Ձգտելով զարգացնել համագործակցությունը մշակույթի բնագավառում,

 

Պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակույթի տարբեր ոլորտներում և մասնավորապես կխրախուսեն.

արվեստի, թատերական և երաժշտական խմբերի, ինչպես նաև անհատ կատարողների փոխանակումները,

համագործակցությունը կինոյի բնագավառում` ֆիլմերի փոխանակումների կամ մյուս Կողմի կազմակերպած կինոփառատոններին մասնակցության միջոցով,

գեղարվեստական ցուցահանդեսների փոխանակումները:

 

Հոդված 2

 

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը երկու երկրների թանգարանների, գրադարանների և արխիվների միջև:

 

Հոդված 3

 

Կողմերը կկազմակերպեն մշակութային բնույթի կոնֆերանսների և միջազգային գիտաժողովներ` մասնագիտացված, պետական և մասնավոր կազմակերպությունների փորձագետների, ինչպես նաև ազգային մշակութային ժառանգության պահպանման ուսումնասիրմամբ զբաղվող մասնագետների մասնակցությամբ:

 

Հոդված 4

 

Յուրաքանչյուր Կողմ կօժանդակի իր ներկայացուցիչների մասնակցությունը մյուս Կողմի կազմակերպած մշակութային բնույթի կոնֆերանսներին, մրցույթներին ու հանդիպումներին:

 

Հոդված 5

 

Կողմերը կշարունակեն իրենց մայրաքաղաքներում փոխադարձության սկզբունքներով մշակութային կենտրոնների ստեղծման գործընթացները:

Կողմերը հատուկ համաձայնագրի միջոցով կորոշեն տվյալ կենտրոնների գործունեության իրավական հիմքը և պայմանները:

 

Հոդված 6

 

Կողմերը կխրախուսեն հանդիպումների անցկացումը և մշակույթի գործիչների, գեղարվեստի ուսուցման ոլորտներում մասնագետների և փորձի փոխանակումները:

 

Հոդված 7

 

Կողմերը կհիմնեն հայ-ուրուգվայական համատեղ հանձնաժողով, որը կազմված կլինի երկու երկրների ներկայացուցիչներից, որոնք հաջորդաբար հանդիպումներ կանցկացնեն Երևանում և Մոնտեվիդեոյում յուրաքանչյուր երեք տարին մեկ:

Հանձնաժողովը կմշակի համագործակցության ծրագրերը, ինչպես նաև կհաստատի դրանց ֆինանսավորման մանրամասները: Միաժամանակ այն կքննարկի սույն Համաձայնագրի կիրառմանն առնչվող բոլոր հարցերը:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միջազգային պայամանագրերին համապատասխան Կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին միմյանց գրավոր կերպով տեղեկացնելու վերջին ծանուցման օրվանից:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, բացառությամբ, երբ Կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Մոնտեվիդեոյում, 2000թ. մայիսի 23-ին, երկու բնօրինակից` յուրաքանչյուրը հայերեն և իսպաներեն լեզուներով, ընդ որում երկուսն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 7-ին:

 

 

pin
23.05.2000
Միջազգային պայմանագիր