(ուժը կորցրել է 18.12.01 թիվ 879 որոշում)
i
041.0407.100798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 1998 թվականի թիվ 407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կառուցվածքում «Իրավաբանական բաժին» տողից հետո լրացնել «Ընդհանուր բաժին» և «Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» տողերը: