Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱ ...

11.03.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2009  -ից մինչեւ   11.03.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 03.02.10 թիվ 12-Ն որոշում)

i

117.0043.040509

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        05            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11709183

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 ապրիլի 2009 թվականի N 43-Ն

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գործավարության կարգը (համաձայն հավելվածի):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2003 թվականի սեպտեմբերի 5-ի «ՀՀ քաղաքաշինության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 70-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Բաղդասարյանի վրա:

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թ. ապրիլի 20-ի

N 43-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն) գործավարության կարգը:

2. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են Նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև Նախարարության բոլոր աշխատակիցների համար:

3. Նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու են ստորաբաժանման ղեկավարները:

4. Աշխատակազմում գործավարության վերահսկողությունն ու աշխատանքների կազմակերպման համակարգումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը:

5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

6. Նախարարության սույն կարգով սահմանված գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ հսկողությունը դրվում է Աշխատակազմի քարտուղարության (այսուհետ` Քարտուղարություն) վրա:

 

II. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

7. Նախարարությունում ստացված պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է Քարտուղարությունում (բացառությամբ առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանումների): Նախարարությունում ստացված թղթակցությունը գրանցվում է համակարգչով և հատուկ էջակալված ու կնքված գրանցամատյաններում, որտեղ արտացոլվում է փաստաթղթի ստացման ժամկետը, համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը (համաձայն N 1 և N 2 հավելվածների):

8. Գրանցման ենթակա փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում, իսկ դրա անհնարինության դեպքում ազատ մասում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է մտից գրանցման համարը և ամսաթիվը: Ստացված փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը): Եթե ստացված թղթակցությունները չեն բավարարում օրենքով սահմանված կարգի պահանջները` գրանցման ենթակա չեն, ընթացք չեն ստանում և ոչնչացվում են սահմանված կարգով:

9. Քարտուղարությունում ստացված բոլոր ծրարները` բացառությամբ «Անձամբ» և «Անձնական» նշումներով ծրարներից, բացվում և գրանցվում են: «Անձամբ» և «Անձնական» նշումներով ծրարները փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին: Եթե ծրարները ստացվում են բաց վիճակում` հանձնողի և ընդունողի կողմից ծրարի վրա կատարվում է հատուկ նշում:

10. Քարտուղարության համապատասխան մասնագետները ծրարները բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի համարները ծրարների վրա նշվածի հետ: Փաստաթղթերի բացակայության, պակասի կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երկու օրինակից, որոնցից մեկը մնում է Քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին և ուղարկվում է այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը: Ծրարում սխալմամբ դրված փաստաթղթերը այլ ծրարով ուղարկվում են հետ` փաստաթղթին կցելով նաև այն ծրարը, որով այն ստացվել էր:

11. Ծրարը, որով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթին է կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, ծրարի վրայի փոստային դրոշմակնիքի ամսաթվով` թղթակցության ուղարկման ու ստացման ժամանակը կամ հասցեատերը:

12. Նախարարությունում ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից ստացված «Շտապ» նշումով թղթակցությունները գրանցվում և հանձնվում են արտահերթ զեկուցման: Ստացված մյուս թղթակցությունները զեկուցվում են աշխատանքային մեկ օրվա ընթացքում: Զեկուցված փաստաթղթերը համապատասխան հանձնարարականներով, Քարտուղարության միջոցով ուղարկվում են ըստ պատկանելույն ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը:

13. Ստորաբաժանումներում ստացված թղթակցությունն ընդունվում և գրանցվում է համապատասխան գրանցամատյանում, որտեղ նշվում է հերթական համարը, փաստաթղթի համարը և ամսաթիվը, որ կազմակերպությունից է ստացվել, փաստաթղթի համառոտ բովանդակությունը, ով է հանձնարարել, ում է հանձնարարվել, մակագրությունը, ժամկետը, փաստաթուղթը ստացողի ստորագրությունը, նշումներ կատարման մասին, կատարման ընդունումը (համաձայն N 4 հավելվածի):

14. Մինչև պաշտոնական հրապարակումն ստացված ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները, նախարարի տեղակալներին, Աշխատակազմի ղեկավարին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին ծանոթացնելուց հետո, պահվում են Քարտուղարությունում:

15. ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները, ՀՀ պաշտոնական տեղեկագրերը, ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերը և այլ մարմիններից ստացված տեղեկագրերն ու գրքույկները պահվում են Քարտուղարության գրադարանում և Քարտուղարությունից դուրս են տրվում միայն Նախարարության աշխատակիցներին` ոչ ավելի, քան 5-օրյա ժամկետում վերադարձնելու պայմանով` համապատասխան մատյանում գրանցելուց հետո:

16. Չի թույլատրվում ստացված փաստաթղթերի կամ դրանց կցված հանձնարարականների վրա որևէ ուղղում կատարել: Աշխատակիցները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանման համար:

17. Արգելվում է ստացված փաստաթղթերն, առանց աշխատանքային անհրաժեշտության, դուրս բերել Նախարարությունից:

18. Արձակուրդի, գործուղման, այլ պատճառներով բացակայելու կամ աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող բոլոր փաստաթղթերը (նաև անավարտ գործերը) հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

19. Նախարարությունում ներքին թղթակցության շարժն իրականացվում է միայն Քարտուղարության միջոցով` համապատասխան մատյանում գրանցվելուց հետո:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ

 

20. Փաստաթղթերը նախապատրաստելիս կատարողը պարտավոր է ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում հավաքել տեղեկատվական նյութեր, կազմել տեղեկանքներ:

21. Եթե հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի կատարողների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն նա է, ում անվան դիմաց կատարվում է «հավաք» նշումը: Հանձնարարական ստացած մյուս կատարողները պարտավոր են փաստաթղթերի վերաբերյալ պատասխանատու կատարողին առաջարկություններ, անհրաժեշտ նյութեր ներկայացնել կատարման ժամկետից առնվազն 2 աշխատանքային օր առաջ, որպեսզի պատասխանատու կատարողը հնարավորություն ունենա սահմանված ժամկետում կատարել հանձնարարականը: «Հավաք» նշումի բացակայության դեպքում, կատարումը ներկայացվում է անմիջապես հանձնարարողին:

22. Ստորագրման ներկայացվող բոլոր փաստաթղթերի երկրորդ օրինակները պետք է նշագրվեն, կատարող ստորաբաժանման ղեկավարի, շահագրգիռ համահեղինակ ստորաբաժանումների ղեկավարների, ըստ հանձնարարականի` նախարարի համապատասխան տեղակալի (տեղակալների), նախարարության աշխատակազմի ղեկավարի, իրավական ակտեր պարունակող փաստաթղթերը` իրավաբանական վարչության, կադրային տվյալ պարունակող փաստաթղթերը` անձնակազմի կառավարման բաժնի, իսկ ֆինանսական տվյալներ պարունակող փաստաթղթերը` նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության կողմից: Ներկայացվող փաստաթղթի ներքևի ձախ անկյունում գրվում է կատարող ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը և հեռախոսի համարը:

23. Մի քանի անձանց կողմից նշագրվող փաստաթղթերի բովանդակության համար հիմնական պատասխանատվությունը կրում է պատասխանատու կատարողը, իսկ համակատարողները պատասխանատվություն են կրում իրենց կողմից ներկայացված նյութերի և առաջարկությունների համապատասխանության մասով:

24. Քարտուղարության կողմից զեկուցման պատրաստված փոստը, նախարարին է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարը:

25. Գործակարգավարական խորհրդակցության արձանագրումը կազմակերպվում է Քարտուղարության կողմից: Արձանագրությունը նախարարի կողմից ստորագրվելուց հետո բազմացվում և ուղարկվում է ըստ պատկանելույն:

26. Նախարարի, նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրումը կազմակերպում է այն ստորաբաժանումը, որի գործառույթներին վերաբերում է հարցը: Խորհրդակցության արձանագրությունը նախագահողի կողմից վավերացվելուց հետո հանձնվում է Քարտուղարություն, բազմացվում և ուղարկվում է ըստ պատկանելույն:

27. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերում նշված արձանագրությունների բնօրինակները վավերացումից հետո պահվում են Քարտուղարությունում:

 

IV. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

28. Նախարարությունում ելից փաստաթղթերն ստորագրվում են նախարարի, նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի և քաղաքաշինական պետական տեսչության պետ - ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսչի կողմից: Առանձին դեպքերում` համաձայն նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականի, ելից փաստաթղթերը կարող են ստորագրել նաև համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Գրությունը ստորագրության է ներկայացվում ամբողջ փաթեթով` գրությունը և առդիրը 3 օրինակից, կցելով հանձնարարականի կատարման հիմքերը:

29. Նախարարությունում ելից թղթակցության գրանցումը կատարվում է միայն Քարտուղարությունում, համակարգչով և համապատասխան գրանցամատյանում (համաձայն N 3 հավելվածի), որտեղ և պահվում է փաստաթղթի 2-րդ օրինակը` ստորագրված, կատարման պատասխանատուների նշագրումներով, առդիրով: Ելից թղթակցության հիմքերը և նամակի 3-րդ օրինակը` առդիրով, պահվում են թղթակցությունը պատրաստող ստորաբաժանումում (բացառությամբ առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանումների):

30. Առաքվող թղթակցության ելից համարը բաղկացած է պայմանանիշից և հերթական համարից:

31. Առաքվող թղթակցության ցուցակները պահպանվում են Քարտուղարությունում:

32. Թղթակցությունը Քարտուղարության կողմից հասցեատերերին է ուղարկվում փոստով կամ սուրհանդակային (հատուկ) ծառայության միջոցով: Հասցեատիրոջ, կամ նրա լիազորված անձի ներկայանալու դեպքում (անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ) գրությունը հանձնվում է առձեռն:

33. Առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանման ղեկավարն իրավունք ունի ստորագրելու այն ելից փաստաթղթերը, որոնք պատասխան են անմիջապես իր անունով ստացված գրությունների և հարցի լուծումն անմիջականորեն իր լիազորությունների շրջանակներում է:

34. Առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանումներին նախարարության Քարտուղարության կողմից հատկացվում է հատուկ պայմանանիշ` ելից փաստաթղթերը ձևակերպելու համար, ինչպես նաև համապատասխան ելից և մտից գրանցամատյաններ:

35. Առանձնացված ստորաբաժանման տարածքային ստորաբաժանման ղեկավարը յուրաքանչյուր ամսվա վերջում առանձնացված ստորաբաժանման պետին է ներկայացնում իր կողմից ելք արված գրության 2-րդ օրինակը` առդիրի և հիմքի պատճենի հետ միասին, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումում ստացված թղթակցության պատճենները:

 

V. ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄԸ, ՆՇԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

 

36. Նախարարությունում հրամանները տրվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի կամ Աշխատակազմի ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Նախարարության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում:

37. Հրամանների նախագծերը կազմվում են շահագրգիռ ստորաբաժանումների կողմից` իրենց իրավասությունների շրջանակի մեջ մտնող հարցերի, կամ իրենց տրված հանձնարարականների կապակցությամբ:

38. Հրամանի նախագիծը ենթակա է պարտադիր նշագրման այն կատարող ստորաբաժանման ղեկավարի, իրավաբանական վարչության, իսկ նախագծի առանձնահատկություններից ելնելով` նաև այլ շահագրգիռ ստորաբաժանումների և/կամ պաշտոնատար անձանց կողմից: Նշագրումը կատարվում է նախագծի միայն մեկ օրինակի վրա, ստորագրվող էջի հակառակ կողմում, էջի ստորին ձախ անկյունում նշվում է կատարողի ազգանունը և ստորաբաժանման անվանումը: Կատարող ստորաբաժանման ղեկավարը, բացի նշագրումից, ստորագրում է նաև նախագծին կցվող ցանկերի, հավելվածների, ցուցակների, այլ փաստաթղթերի առկայության դեպքում` նաև այդ փաստաթղթերի վրա: Նախագծի վերաբերյալ ստորաբաժանումների տարաձայնությունների, համաձայնության չգալու դեպքում նշագրողը պարտավոր է նշագրման հետ մեկտեղ շարադրել անհամաձայնության առարկայի շուրջ իր հատուկ կարծիքը: Եթե հատուկ կարծիքը ծավալուն է այն կարող է ներկայացվել առանձին փաստաթղթով, որի մասին նշում է կատարվում նշագրման հետ մեկտեղ: Հատուկ կարծիքը պետք է կցվի հրամանին և պահվի բնօրինակի հետ:

39. Նշագրումից հետո նախագծի կազմողն այն ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին, կցելով հասցեատերերի ցանկը: Նախագիծը ստորագրման ներկայացնելիս դրան կցվող ցանկերի, հավելվածների, ցուցակների և այլ փաստաթղթերի առկայությունը պարտադիր է:

40. Նախարարի, Աշխատակազմի ղեկավարի հրամանները գրանցվում են Քարտուղարությունում կամ անձնակազմի կառավարման բաժնում, համարակալվելով հերթական համարներով (ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը): Ստորագրված հրամանների առաջին օրինակները` պատասխանատու ստորաբաժանումների նշագրումով, պահպանվում են համապատասխանաբար Քարտուղարությունում կամ անձնակազմի կառավարման բաժնում: Քարտուղարությունն, ըստ հրաման պատրաստողի ներկայացրած ցանկի, պատճենահանում և Քարտուղարության կնիքով հաստատում է հրամանի պատճենները, կազմակերպում դրանց ժամանակին առաքումը հասցեատերերին: Անձնակազմի կառավարման բաժինը պատճենահանում է բաժնում համարակալված հրամանները, հաստատում անձնակազմի կառավարման բաժնի կնիքով և կից ցանկով տալիս է քարտուղարություն` առաքման:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

41. Նախարարությունում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքները Քարտուղարությունում գրանցվում են հատուկ էջակալված և կնքված գրանցամատյանում և մուտքագրվում են համակարգչում:

42. Քաղաքացիների Աշխատակազմի իրավասու անձի կողմից անհատական ընդունելության ժամանակ գրավոր ներկայացված կամ արձանագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են ընդհանուր կարգով:

43. Գրանցման համարանիշը (կոդը) բաղկացած է ազգանվան առաջին տառից և գրանցման հերթական համարից: Կոլեկտիվ առաջարկություն, դիմում և բողոք ստանալու դեպքում դրանք կոդավորվում են «կոլ» պայմանանիշով:

44. Եթե քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը կամ առաջարկությունը օրենքով սահմանված կարգին համապատասխան չի ներկայացված` չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

45. Համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է ապահովել առաջարկություններում, դիմումներում, գանգատներում բարձրացված հարցերի համալիր ու բազմակողմանի ուսումնասիրություն` մակագրության համաձայն և սահմանված ժամկետներում պատասխանել դրանց, հետագայում ապահովելով ընդունված որոշումների կատարումը:

46. Առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, եթե քննության են առնվել նրանցում բարձրացված խնդիրները, դրանց վերաբերյալ գործող օրենսդրությանը համապատասխան ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, տրվել սպառիչ պատասխաններ:

 

VII. ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Նախարարությունում ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից ստացված հանձնարարականների կատարման համար (եթե ժամկետներ չեն նախատեսված)` սահմանվում է 15-օրյա ժամկետ:

48. ՀՀ նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից կառավարության քննարկմանը ներկայացվող ՀՀ օրենքների և ՀՀ Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները տրվում են դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

49. ՀՀ նախարարություններից, այլ պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձերից ստացված հարցումներին և այլ գրություններին պատասխանելու համար սահմանվում է.

1/ լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցերի համար` մինչև 7 աշխատանքային օր,

2/ լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար` մինչև 30 աշխատանքային օր:

50. Հանձնարարականների կատարման ժամկետի երկարացումը պետք է ձևակերպել հանձնարարականը կատարողի կողմից ստանալուց անմիջապես հետո կամ հանձնարարականի կատարման ժամկետը սպառվելուց ոչ ուշ, քան 2 օր առաջ, եթե կատարման ընթացքում պարզվում է, որ հանձնարարականը նշված ժամկետում կատարելն անհնար է, հիմնավորելով դրա անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում հանձնարարականը համարվում է տրված ժամկետում չկատարված:

51. Հանձնարարականի կատարման ընթացքում այլ ստորաբաժանումների մասնակցության անհրաժեշտությունն առաջանալու դեպքում, հարցը բարձրացվում է պատասխանատու կատարողի կողմից` գրավոր հիմնավորմամբ:

52. Հանձնարարականի կատարման ժամկետի պահպանման համար պատասխանատվություն է կրում պատասխանատու կատարողը:

53. Նախարարությունում ստացված բոլոր փաստաթղթերի, նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների, հանձնարարականների, մակագրությունների և քաղաքացիների դիմումների հետ կապված ժամկետների նկատմամբ սահմանվում է հսկողություն, որն իրականացվում է Քարտուղարության միջոցով:

54. Ծառայողական փաստաթղթերի բովանդակությունների ճիշտ նախապատրաստման և ձևակերպման պատասխանատվությունը դրվում է ստորաբաժանումների ղեկավարների վրա:

55. Հսկողության տակ գտնվող փաստաթղթերը` հանձնարարականները, առաջարկությունները, դիմումներն ու բողոքները համարվում են կատարված և հսկողությունից հանվում են վերջնական սպառիչ (ոչ միջանկյալ) պատասխանի դեպքում:

56. Հսկողության տակ գտնվող փաստաթղթերը, հանձնարարականները հսկողությունից հանվում են հանձնարարականը տվողի կողմից:

 

VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

57. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ (այսուհետ` Արխիվ) են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի (որոնց պահպանության ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով) և անձնական գործերի:

58. Արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

59. Արխիվից դուրս են տրվում միայն փաստաթղթերի պատճենները` Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ:

60. Արխիվից փաստաթղթերը տրամադրվում են օգտագործման միայն համապատասխան մատյանում գրանցելով:

61. Արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (երկու օրինակ) և գործերի նիշերի:

62. Արխիվային գործի մասնագետը (արխիվավարը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը: Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսը մնում է Արխիվում:

63. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերը Արխիվից հանձնվում են Ազգային արխիվ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:

 

Հավելված 1

 

.________________________________________________________________.

|հ/հ|Փաստաթղթի|Որ կազմա-|Փաստաթղթի |ՈՒմ է հանձ-|Նշումներ|Ծանո-   |

|   |համարը և |կերպութ- |համառոտ   |նարարվել և |կատարման|թություն|

|   |ամսաթիվը |յունից է |բովանդա-  |հանձնարարա-|մասին   |        |

|   |         |ստացվել  |կությունը |կանի       |        |        |

|   |         |         |և  թերթերի|կատարման   |        |        |

|   |         |         |քանակը    |ժամկետը    |        |        |

|___|_________|_________|__________|___________|________|________|

| 1 |    2    |    3    |    4     |     5     |    6   |    7   |

.________________________________________________________________.

 

Հավելված 2

 

.___________________________________________________________________.

|հ/հ|Ներկայացնող   |ՈՒմ կողմից է|ՈՒմ է  |Համառոտ  |Նշումներ|Ծանո-   |

|   |ստորաբաժանումը|ներկայացվել |ուղղված|բովանդա- |կատարման|թություն|

|   |              |            |       |կությունը|մասին   |        |

|___|______________|____________|_______|_________|________|________|

| 1 |       2      |      3     |   4   |    5    |    6   |   7    |

.___________________________________________________________________.

 

Հավելված 3

 

._____________________________________________________________________.

|հ/հ|կոդը|ՈՒմ է      |Կատարողը  |Կատարողի |Համառոտ  |Հանձնա- |Առաքումը|

|   |    |հասցեագրված|ստորաբաժա-|ազգանուն,|բովանդա- |րարականի|        |

|   |    |           |նումը     |անուն    |կությունը|համարը  |        |

|___|____|___________|__________|_________|_________|________|________|

| 1 | 2  |     3     |    4     |    5    |    6    |    7   |    8   |

._____________________________________________________________________.

 

Հավելված 4

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Փաստա-|Ով է  |Որ կազմա  |ՈՒմ է  |Մակագ- |Փաստա- |Նշում-|Հանձնա-  |

|   |թղթի  |հանձնա|կերպութ-  |հանձնա-|րութ-  |թղթի   |ներ   |րարականի |

|   |համարը|րարել |յունից    |րարվել |յունը, |ստացողի|կատար-|կատարման |

|   |և     |և  երբ|է ստացվել,|և  երբ |հանձնա-|ստորագ-|ման   |ընդու-   |

|   |ամսա- |(ամսա-|փաստաթղթի |(ամսա- |րարա-  |րութ-  |մասին |նումը    |

|   |թիվը  |թիվը) |համառոտ   |թիվը)  |կանի   |յունը  |      |(ստորագ- |

|   |      |      |բովանդա-  |       |կատար- |       |      |րություն)|

|   |      |      |կությունը |       |ման    |       |      |         |

|   |      |      |          |       |ժամկետը|       |      |         |

|   |      |      |          |       |       |       |      |         |

._____________________________________________________________________.

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
20.04.2009
N 43-Ն
Հրաման