Սեղմել Esc փակելու համար:
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋ ...

25.06.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.06.2009  -ից մինչեւ   25.06.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 11.06.09 թիվ 656-Ն որոշում)

i

040.0397.210409

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2009 թվականի N 397-Ա

 

i

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում ֆոնդի գնման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2009 թվականի հունվարի 16-ին կնքված N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի ֆինանսավորման համար բյուջետային միջոցների բացակայությունը և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` որպես 5200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երկու տարի մարման ժամկետով վարկի և տարեկան Լիբոր+7 տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսների վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.

2) որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց` եռամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել 2009 թվականի հունվարի 16-ին կնքված N ՄԲԱՊՁԲ-08/41 պետական գանձման պայմանագրի շրջանակներում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով տրամադրված հողամասերի, դրանց վրա իրականացվող բարելավումների մասին գրավի պայմանագիր:

(որոշումը փոփ. 04.06.09 թիվ 623-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2009
N 397-Ա
Որոշում