Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՎՃԱՐ ՍԱ ...

01.07.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.04.2009  -ից մինչեւ   01.07.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)

i

040.0294.300309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2009 թվականի N 294-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) լրավճար` դիվանագետի օտար լեզվի իմացության համար.

2) որ սույն որոշման 1-ին կետով սահմանված օտար լեզուների իմացության համար լրավճարը տրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող դիվանագետներին` ռուսերենից և երկրորդ օտար լեզվից բացի երրորդ օտար լեզվի իմացության համար.

3) որ լրավճարը տրամադրվում է դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով.

4) որ երրորդ լեզվի իմացության ստուգումն իրականացնում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունում է դիվանագետին լրավճար տրամադրելու մասին հրաման.

5) որ հանձնաժողովի կազմը և հանձնաժողովի կողմից լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում ընդունել սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով նախատեսված համապատասխան իրավական ակտը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2009
N 294-Ն
Որոշում