(ուժը կորցրել է 07.10.14 թիվ 273-Ն որոշում)
i
050.0014.200209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2009 թվականի թիվ 14-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄՆԻ (ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ) ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 008 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄՆԻ (ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ hոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիuտրի) կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 008 հաշվետվական ձևը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել «Իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիuտրի) կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 008 հաշվետվական ձևի տրամադրման կարգը, Իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) հաշվառման կարգը»` համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Հաստատել «Իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիuտրի) կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների տրամադրման թիվ 008 հաշվետվական ձևի տրամադրման ժամկետները»` համաձայն հավելված 3-ի (կցվում է):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի
թիվ 14-Ն որոշմամբ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄՆԻ (ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻUՏՐԻ) ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 008 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ
(Հաշվետվական ձևի լրացման կարգը սահմանվում է սույն հաշվետվական
ձևի հավելվածով)
1. Հաշվետվության անվանումը
ՖԴԿ-ի կողմից տրամադրված Գործարքի կատարման Հաշվետվության
հաշվառման համարը ամսաթիվը (օօ/աա/տտ) հերթական համարը
._______________. .___________. ._____.
._______________. .___________. ._____.
1.1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ
.___. ._________________________________________.
| | Նոր հաշվետվություն կամ | .___. Լրացում հաշվետվություն |
.___. | .___. |
|Լրացվող հաշվետվության ._______________. |
|անվանումը ._______________. |
|.___________. ._____. ._____. |
|.___________. ._____. ._____. |
|Լրացում հաշվետվության հերթական ._____. |
|տարբերակը ._____. |
._________________________________________.
Էջերի քանակը` թերթ:
ստ.____________________ Կ.Տ.
2. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ
.___. Պարտադիր .___. Կասկածելի գործարք
| | տեղեկատվության կամ | | կամ գործարար
.___. ենթակա գործարք (լրացման է ենթակա .___. հարաբերություն
դաշտերից մեկը)
._____________________________________________________________________.
|2.1. Գործարքի կնքման ամսաթիվը | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
2.2. Գործառնություն
._______________________________________________________________________.
| |2.2.1. առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում |
| |(բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) բաժնի |
| |(մասնակցության, փայի և այլն) օտարման (ձեռքբերման) հետ կապված |
| |պետական գրանցում |
|__|____________________________________________________________________|
| |2.2.2. Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի |
| |(բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) ձևավորման հետ կապված |
| |պետական գրանցում |
|__|____________________________________________________________________|
| |2.2.3. Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի |
| |(բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) փոփոխության հետ կապված|
| |պետական գրանցում |
._________________________________________________________________________|
| 2.3. Գործարքի առարկա գույքի տեսակը |
|_________________________________________________________________________|
| |2.3.1. | |2.3.2. | |2.3.3. | |2.3.4. | |2.3.5. |
| |Դրամական| |Արժեթուղթ | |Շարժական | |Անշարժ | |Այլ |
| |միջոցներ|___| |___|գույք |___|գույք |___. |
| | | | | | | | | |
| | |_______________|_______________|_____________|_____________|
| | |Նկարագրու- |Նկարագրու- |Նկարագրու- |Նկարագրու- |
| | |թյունը |թյունը |թյունը |թյունը |
| | |_______________|_______________|_____________|_____________|
| | | | | | |
| | | | | | |
._________________________________________________________________________.
2.3.6. Գումարը համարժեք ՀՀ դրամին
.______________________________________________________________________.
.______________________________________________________________________.
2.4. Ձևավորման, ներդրման, փոփոխության արդյունքում կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) չափը (ՀՀ դրամով)
.___________________________________________________________.
.___________________________________________________________.
________________________________________________________________________
2.5. Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ
.___________________________________________________________________.
| |
| |
| |
| |
.___________________________________________________________________.
2.6. Առևտրային կազմակերպության վերաբերյալ տվյալներ
._________________________________________________________________________.
|2.6.1. Անվանումը | | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
2.6.2. Գտնվելու վայր .____________________________________________.
(երկիր, քաղաք, փողոց, շենք .____________________________________________. տուն/բնակարան)
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
2.6.3. Կազմակերպական ._______________________________________________.
իրավական ձև ._______________________________________________.
2.6.4. Պետ. գրանցման .__________________________.
վկայականի համար .__________________________.
2.6.5. ՀՎՀՀ ._______________________________________________.
._______________________________________________.
ստ. _______________ Կ.Տ
3. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(Այլ բաժինը լրացվում է միայն, եթե ներկայացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն)
3.1. Կասկածելի գործարքի հիմքերը և չափանիշները
.__. 3.1.1. «Փողերի լվացման և .__. 3.1.2. Հայաստանի
| | ահաբեկչության ֆինանսավորման դեմ | | Հանրապետության կենտրոնական
| | պայքարի մասին» Հայաստանի | | բանկի կողմից հաստատված
.__. Հանրապետության օրենք .__. ուղեցույցերով սահմանված
չափանիշ(ներ)
.__. 3.1.3. Հաշվետվություն տրամադրող .__. 3.1.4. Այլ
| | անձի ներքին իրավական ակտեր | |
.__. .__.
.___________________________________________________________________.
| |
| |
| |
.___________________________________________________________________.
3.2. Կասկածների նկարագրությունը
.___________________________________________________________________.
| |
| |
| |
| |
.___________________________________________________________________.
.___.
3.3. Գործարքը մերժվել է | |
.___.
ստ.____________________ Կ.Տ.
4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐ
4.1. Հիմնադիր (մասնակից, անդամ, Հիմնադրի (մասնակցի, .___________.
գործընկեր, բաժնետեր) անդամի, գործընկերոջ, | |
բաժնետիրոջ) | |
կարգավիճակը .___________.
(Սույն բաժինը լրացնելիս կախված հիմնադրի տեսակից լրացման են ենթակա այն հատվածները, որոնք վերաբերվում են տվյալ տեսակի անձանց)
.__. .__. .__.
| |ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ | | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ | | ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ
.__. .__. .__.
4.1.1. Անուն/Անվանում .____________________________________________.
.____________________________________________.
.____________________________________________.
.____________________________________________.
4.1.2. Ազգանուն .____________________________________________.
.____________________________________________.
4.1.3. Ծննդյան ամսաթիվ ._____. ._____. .___________.
._____. ._____. .___________.
4.1.4. Բնակության .____________________________________________.
վայր/գտնվելու վայր (երկիր .____________________________________________.
քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան)
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
4.1.5. Քաղաքացիություն .____________________________________________.
.____________________________________________.
4.1.6. Անձը հաստատող .____________________________________________.
փաստաթղթի տեսակ .____________________________________________.
4.1.6.1. Փաստաթղթի սերիա .____________________________________________.
և համար .____________________________________________.
4.1.6.2. Փաստաթղթի ._____. ._____. .___________.
տրամադրման ամսաթիվ ._____. ._____. .___________.
4.1.7. Կազմակերպական .____________________________________________.
իրավական ձև .____________________________________________.
4.1.8. Պետ. գրանցման .____________________________________________.
վկայականի համար .____________________________________________.
4.1.9. ՀՎՀՀ .____________________________________________.
.____________________________________________.
ստ.____________________ Կ.Տ.
5. ՀԻՄՆԱԴՐԻ, ՄԱՍՆԱԿՑԻ, ԱՆԴԱՄԻ, ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ, ԲԱԺՆԵՏԻՐՈՋ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ
(Այս բաժինը լրացվում է միայն, եթե գործառնությունը իրականացվել է լիազորված անձի (անձանց) միջոցով)
5.1. ՈՒմ Լիազորված անձն է .___________________________________.
հանդիսանում .___________________________________.
.___________________________________.
.___________________________________.
լրացրեք հաճախորդի անուն, ազգանուն/անվանում
5.2. Անուն ._______________________________________________.
._______________________________________________.
5.3. Ազգանուն ._______________________________________________.
._______________________________________________.
5.4. Ծննդյան ամսաթիվ ._______________________________________________.
._______________________________________________.
5.5. Բնակության ._______________________________________________.
վայր (երկիր, քաղաք, ._______________________________________________.
փողոց, շենք, տուն/բնակարան)
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
5.6. Քաղաքացիություն .____________________________________________.
.____________________________________________.
5.7. Անձը հաստատող .____________________________________________.
փաստաթղթի տեսակ .____________________________________________.
5.7.1. Փաստաթղթի սերիա .____________________________________________.
և համար .____________________________________________.
5.7.2. Փաստաթղթի ._____. ._____. .___________.
տրամադրման ամսաթիվ ._____. ._____. .___________.
ստ.____________________ Կ.Տ.
6. ՀԻՄՆԱԴՐԻ, ՄԱՍՆԱԿՑԻ, ԱՆԴԱՄԻ, ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ, ԲԱԺՆԵՏԻՐՈՋ, ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(Այս բաժինը լրացվում է, միայն, եթե ներկայացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն)
._. Չի տիրապետում ._. Իրական շահառուի ._. Չկա ._. Առկա է
| | իրական | | վերաբերյալ | | իրական | | իրական
._. շահառուի մասին ._. տեղեկատվությանը ._. շահառու ._. շահառու
տեղեկատվությունը տիրապետում է
մասնակի
6.1. ՈՒմ իրական շահառուն է .___________________________________.
հանդիսանում .___________________________________.
.___________________________________.
.___________________________________.
լրացրեք հաճախորդի անուն, ազգանուն/անվանում
6.2. Անուն ._______________________________________________.
._______________________________________________.
6.3. Ազգանուն ._______________________________________________.
._______________________________________________.
6.4. Ծննդյան ամսաթիվ ._______________________________________________.
._______________________________________________.
6.5. Բնակության ._______________________________________________.
վայր (երկիր, քաղաք, ._______________________________________________.
փողոց, շենք, տուն/բնակարան)
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
.____________________________________________________________________.
6.6. Քաղաքացիություն .____________________________________________.
.____________________________________________.
6.7. Անձը հաստատող .____________________________________________.
փաստաթղթի տեսակ .____________________________________________.
6.7.1. Փաստաթղթի սերիա .____________________________________________.
և համար .____________________________________________.
6.7.2. Փաստաթղթի ._____. ._____. .___________.
տրամադրման ամսաթիվ ._____. ._____. .___________.
ստ.____________________ Կ.Տ.
7. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑ
7.1. Անուն .__________________________________________________.
.__________________________________________________.
7.2. Ազգանուն .__________________________________________________.
.__________________________________________________.
7.3. Լրացման ամսաթիվ ._____. ._____. .___________.
._____. ._____. .___________.
7.4. Հաշվառման համարը ._______________________.
ՖԴԿ-ում ._______________________.
ստ.____________________ Կ.Տ.
Հավելված
«Իրավաբանական անձանց գրանցող
մարմնի (պետական ռեգիuտրի)
կողմից պարտադիր տեղեկացման
ենթակա և կասկածելի գործարքի
կամ գործարար հարաբերության
վերաբերյալ տեղեկությունների
տրամադրման թիվ 008
հաշվետվական ձև»`
հավելված 1-ի
.______________________________________________________________.
| ՈՒՂԵՑՈՒՅՑ |
| |
| Իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիuտրի) կողմից |
| պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի |
| գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ |
| տեղեկությունների տրամադրման |
| թիվ 008 հաշվետվական ձևի լրացման և ներկայացման վերաբերյալ |
.______________________________________________________________.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. |
Հաշվետվական ձևի լրացման դեպքերը և լրացման ընդհանուր կանոնները ................................ 72 |
ԳԼՈՒԽ 2. |
Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը ........................ 73 |
Սույն ուղեցույցը սահմանում է իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնի (պետական ռեգիuտրի) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների լրացման կարգը: Սույն ուղեցույցում նախատեսվող հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացություններին համաձայն:
ԳԼՈՒԽ 1. |
Հաշվետվական ձևի լրացման դեպքերը և լրացման ընդհանուր կանոնները |
1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք, եթե հանդիսանում եք իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնի կենտրոնական մարմին կամ տարածքային ստորաբաժանում (այuուհետ` նաև հաշվետվություն տրամադրող անձ):
2. Սույն հաշվետվական ձևի ներկայացումը պարբերական բնույթ չի կրում և ներկայացվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքերում:
3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք միայն Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանuական դիտարկումների կենտրոնից (այuուհետ` նաև ՖԴԿ) հաշվառման համար uտանալուց հետո:
4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով` հնարավորինu պարզ, հակիրճ, ընթեռնելի և միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, բացառությամբ այն դաշտերի, որոնց համար անհրաժեշտ տվյալները հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Հաշվետվական ձևը կարող եք ձեռք բերել կամ ՖԴԿ-ին դիմելու միջոցով, կամ ՖԴԿ (http://www.cba.am/CBA SITE/fmc/reports.html?_locale=hy) ինտերնետային կայքից արտահանելու միջոցով, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքի հաշվետվությունների ընդունման համակարգից արտահանելու միջոցով:
1) Հաշվետվական ձևը լրացրեք գրիչով կամ համակարգչի միջոցով` յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ կամ երկու նիշ (եթե վանդակների քանակը բավարար չէ): Հաշվետվական ձևի 2.3.2., 2.3.3., 2.3.4., 2.3.5., 2.5., 3.1. և 3.2. կետերի և ենթակետերի ներքո հատկացված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում oգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի ձախ կողմում նշեք, թե որ ենթակետն եք լրացնում, ստորագրեք, հաստատեք կնիքով և կցեք հիմնական հաշվետվական ձևին: Բովանդակային ուղղումներ կատարելու դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև, իսկ տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում uտորագրեք այդ ուղղումների կողքին:
2) Հաշվետվական ձևի առաջին էջի ներքևի մասում նշեք Ձեր կողմից ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ նաև առաջին էջը):
3) Հաշվետվական ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում ստորագրեք և հաստատեք կնիքով:
4) Հաշվետվական ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:
5. Փոխկապակցված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ կարող է ներկայացվել մեկ հաշվետվություն (փոխկապակցված գործարքների կամ գործարար հարաբերությունների լրացման կարգը տե՛ս սույն ուղեցույցի 13-րդ կետում):
6. Փոխկապակցված կասկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ են`
1) Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված գործարքները:
2) Այն գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնք առանձին-առանձին չեն համարվում կասկածելի, բայց դրանց հանրագումարը կասկածի տեղիք է տալիս:
7. Փոխկապակցված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների դեպքում պարտադիր չէ, որ փոխկապակցված կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները կատարված լինեն միաժամանակ: Oրինակ` որևէ նոր կատարված գործարք և որոշ ժամանակ առաջ կատարված գործարք կամ նոր վերլուծության արդյունքում բացահայտված և նախկինում չնկատված գործարքը միաuին կարող են հանդիuանալ փոխկապակցված:
8. Սույն հաշվետվական ձևի 4-րդ և 5-րդ բաժինների այն դաշտերը, որոնց լրացման համար անհրաժեշտ տեղեկությունները «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ներկայացվող փաստաթղթերում բացակայում են ենթակա են հայեցողական լրացման:
ԳԼՈՒԽ 2. |
Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության լրացման կարգը |
9. «Հաշվետվության անվանումը» 1-ին բաժնում նշված երեք դաշտերից`
1) Առաջին դաշտում լրացրեք ՖԴԿ կողմից տրամադրված հաշվառման համարը` 8 նիշից կազմված:
2) Երկրորդ դաշտում լրացրեք գործարքի կամ գործարար հարաբերության (պետական գրանցումը կատարելու) կատարման կամ կաuկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու ամսաթիվը, որն անհրաժեշտ է լրացնել հետևյալ տեսքով. օր` 2 նիշ, ամիս` 2 նիշ, տարի` 2 նիշ:
3) Երրորդ դաշտում լրացրեք տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը` 3 նիշ:
10. «Հաշվետվության տեսակը» 1.1. կետում «Նոր հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե ներկայացվում է նոր հաշվետվություն:
11. «Լրացում հաշվետվություն» կետում կատարեք նշում, եթե արդեն իuկ տրամադրված հաշվետվության հետ կապված` անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն կամ անհրաժեշտ է կատարել սխալի կամ թերացման ճշտում: Նշված տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը կարող է առաջանալ, ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ ՖԴԿ կողմից տեղեկատվության խնդրարկմամբ: Լրացում հաշվետվություն ներկայացնելիս լրացման են ենթակա միայն այն դաշտերը, որոնց կապակցությամբ ներկայացվում է այդ հաշվետվությունը: Լրացուցիչ տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն այն կետերի վերաբերյալ, որոնք ենթակա են հայեցողական լրացման: Սխալի կամ թերացման ճշտում կատարելու դեպքում «Լրացում հաշվետվություն» ներկայացնելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել գրություն ՖԴԿ ղեկավարի անունով սխալի կամ թերացման ճշտման վերաբերյալ:
1) «Լրացվող հաշվետվության անվանումը» դաշտում լրացրեք սույն ուղեցույցի 9-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված` արդեն իսկ տրամադրված այն հաշվետվության անվանումը, որին որպեu լրացում ուղարկվում է «Լրացում հաշվետվությունը»:
2) «Լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում նշեք (թվերով), թե հաշվետվության լրացման որ հերթական տարբերակն է այն:
12. «Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը» 2-րդ բաժնում նշեք Ձեր կողմից ներկայացված հաշվետվության տեսակը` «Պարտադիր տեղեկացման ենթակա գործարք» կամ «Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն»:
13. Այն դեպքում, երբ փոխկապակցված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ ներկայացվում է մեկ հաշվետվություն, ապա հաշվետվական ձևի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ բաժինները, կախված կասկածելի փոխկապակցված գործարքների կամ գործարար հարաբերությունների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք` պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:
1) «Գործարքի կնքման ամսաթիվը» 2.1. կետում լրացրեք գործարքը կամ գործարար հարաբերությունը փաստացի կատարելու (օրինակ` կանոնադրական կապիտալում բաժինը օտարելու) ամuաթիվը, ամիuը, տարին (թվերով): Եթե այն դեռևu չի կատարվել, նշեք այն ամuաթիվը, երբ ներկայացվել է այդ գործարքի կամ գործարար հարաբերության կատարման պահանջը, իսկ այն դեպքում, երբ գործարքը կամ գործարար հարաբերությունը մերժվել է, նշեք գործարքի կամ գործարար հարաբերության մերժման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):
2) «Գործառնություն» 2.2. կետում նշեք իրականացված` 2.2.1, 2.2.2., 2.2.3 ենթակետերում նշված գործառնության տեսակներից մեկը: 2.2 կետում նշված գործառնություններում մեկից ավելի հիմնադրի, մասնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ առկայության դեպքում յուրաքանչյուրի կողմից ձեռք բերված (օտարված) բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) արժեքը լրացվում է առանձին: Այդ դեպքում հաշվետվական ձևի համապատասխան դաշտերը պատճենահանեք անհրաժեշտ քանակով և լրացրեք` պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:
3) «Գործարքի առարկա գույքի տեսակը» 2.3 կետում, տեղեկատվության առկայության դեպքում` նշեք 2.3.1, 2.3.2, 2.3.3, 2.3.4, 2.3.5 ենթակետերից մեկը կամ մի քանիսը` կախված ներդրվող գույքի (քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտների) տեսակից:
4) Նշված 2.3.2, 2.3.3, 2.3.4. ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերից յուրաքանչյուրին ստորև «Նկարագրությունը» դաշտում, տեղեկատվության առկայության դեպքում, նկարագրեք ներդրվող գույքը (քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտների), ներառյալ անվանումը, քանակը և այլն: 2.3.5 ենթակետը ընտրելու դեպքում «Նկարագրությունը» դաշտը ենթակա է պարտադիր լրացման:
5) «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 2.3.6 ենթակետում լրացրեք գործարքի կամ գործարար հարաբերության գումարը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:
6) «Ձևավորման, ներդրման, փոփոխության արդյունքում կանոնադրական կապիտալի չափը (ՀՀ դրամով)» 2.4 կետում նշեք կատարված գործառնության արդյունքում ձևավորված կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) չափը:
7) «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.5 դաշտում նկարագրեք սույն ուղեցույցի 15-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, եթե այդպիսի տեղեկատվություն առկա է, ինչպես նաև գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկությունները:
8) «Առևտրային կազմակերպության վերաբերյալ տվյալներ» 2.6 կետում լրացրեք այն առևտրային կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը, որի կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) կատարվում է մասնակցության, փայի (և այլն) օտարում (ձեռքբերում) կամ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) ձևավորում կամ փոփոխություն:
ա. «Անվանումը» 2.6.1 ենթակետում լրացրեք առևտրային կազմակերպության անվանումը:
բ. «Գտնվելու վայր» 2.6.2 ենթակետում լրացրեք առևտրային կազմակերպության մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը):
գ. «Կազմակերպական-իրավական ձև» 2.6.3. ենթակետում նշեք առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձևի հապավումը (օրինակ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, բաց բաժնետիրական ընկերություն և այլն): Ոչ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:
դ. «Պետ. գրանցման վկայականի համար» 2.6.4. ենթակետում լրացրեք առևտրային կազմակերպության գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրամադրված պետական գրանցման վկայականի համարը:
ե. «ՀՎՀՀ» 2.6.5. ենթակետում լրացրեք առևտրային կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը: Այս ենթակետը ենթակա չէ լրացման առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) ձևավորման հետ կապված պետական գրանցման գործառույթի իրականացման դեպքում:
14. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը» 3-րդ բաժնում ներկայացվում են գործարքը կամ գործարար հարաբերության կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները, կասկածների նկարագրությունը, ինչպես նաև գործարքը կամ գործարար հարաբերության մերժված լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկատվություն: Այս բաժինը լրացվում է միայն կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում:
1) «Կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները» 3.1. կետում նշեք գործարքը կամ գործարար հարաբերության կասկածելի համարելու նշված 3.1.1.-3.1.3. ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերության կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները այդ կետերում առկա չեն, ապա նշեք «Այլ» 3.1.4. տարբերակը: Նշված 3.1.1.-3.1.4. ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերից ստորև առկա դաշտում մեջբերեք օրենքով, ուղեցույցով, ներքին իրավական ակտով սահմանված կամ այլ` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության հիմքը կամ չափանիշը:
2) «Կասկածների նկարագրությունը» 3.2. կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են այն բոլոր հանգամանքները և իրավիճակները, որոնք վկայել են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին կամ հաստատում են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը: 3.3. կետում նշում կատարելու դեպքում 3.2. կետում նկարագրեք նաև գործարքի կամ գործարար հարաբերության մերժման պատճառները:
3) «Գործարքը մերժվել է» 3.3 կետում կատարվում է նշում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության կատարումը մերժվել է:
15. Երբ հաշվետվությունը վերաբերում է մեկից ավելի գործարքների և/կամ գործարար հարաբերությունների և մերժվել են ոչ բոլոր գործարքները և/կամ գործարար հարաբերությունները, որոնց վերաբերյալ տեղեկատվություն է ներառված հաշվետվական ձևում, ապա այդ մասին նշում է կատարվում հաշվետվական ձևի «Գործարքին առնչվող Ձեր կողմից կարևորվող այլ տեղեկություններ» 2.6 կետում:
16. «Գործարքի կողմերը» 4-րդ բաժնում լրացվում են տեղեկատվություն, կախված գործառնության տեսակից, առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) օտարում (ձեռքբերում), ներդրում կամ փոփոխություն կատարող հիմնադրի, մասնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ (այսուհետ նաև` գործարքի կողմ) վերաբերյալ տեղեկություններ:
17. «Հիմնադիր (մաuնակից, անդամ, գործընկեր, բաժնետեր)» 4.1. կետում նշեք հիմնադրի տեսակը` ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր: Այն դեպքում, երբ հիմնադիրների թիվը մեկից ավելի է, ապա «Հիմնադիր, (մաuնակից, անդամ, գործընկեր, բաժնետեր)» 4.1. կետը, կախված հիմնադիրների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք` պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները: Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) բաժնի (մաuնակցության, փայի և այլն) oտարման (ձեռքբերման) հետ կապված պետական գրանցում կատարելիս 4.1. կետում «Հիմնադրի (մաuնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ) կարգավիճակը» դաշտում նշվում է թե տվյալ անձը հանդիսանում է գնորդ, թե` վաճառող:
1) «Անուն/անվանում» 4.1.1. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի անվանումը:
2) «Ազգանուն» 4.1.2. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը:
3) «Ծննդյան ամսաթիվ» 4.1.3. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան ամսաթիվը:
4) «Բնակության վայր/Իրավաբանական անձի գտնվելու վայր» 4.1.4. ենթակետում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացրեք այն հասցեն, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են: Եթե դա հնարավոր չէ պարզել, ապա նշեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը), իսկ իրավաբանական անձի դեպքում լրացրեք իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (երկիրը, քաղաքը, փողոցը, շենքը, տունը/բնակարանը):
5) «Քաղաքացիություն» 4.1.5. ենթակետում լրացրեք ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:
6) «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.1.6. ենթակետում նշեք Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերից մեկը:
7) «Փաստաթղթի սերիա և համար» 4.1.6.1., «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.1.6.2. ենթակետերում նշեք «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ» 4.2.6. ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման ամսաթիվը, եթե այդ փաստաթղթում առկա են այդ տվյալները, իսկ եթե ոչ` ապա նշեք տվյալ փաստաթղթի անհատականացման համարը:
8) «Կազմակերպական-իրավական ձև» 4.1.7. ենթակետում նշեք իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի հապավումը (օրինակ, ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:
9) «Պետ. գրանցման վկայականի համար» 4.1.8. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրամադրված պետական գրանցման վկայականի համարը:
10) «ՀՎՀՀ» 4.1.9. ենթակետում լրացրեք անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:
18. «Հիմնադրի (մասնակից, անդամի գործընկերոջ, բաժնետիրոջ) լիազորված անձ» 5-րդ բաժինը լրացվում է, եթե գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է լիազորված անձ: Այն դեպքում, երբ լիազորված անձանց թիվը մեկից ավելի է, ապա «Հիմնադրի (մասնակից, անդամի գործընկերոջ, բաժնետիրոջ) լիազորված անձ» 5-րդ բաժինը, կախված լիազորված անձանց քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք` պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:
1) «ՈՒմ լիազորված անձն է հանդիսանում» 5.1. կետում լրացրեք այն հիմնադրի անունը, ազգանունը /անվանումը, ով լիազորել է այդ անձին հանդես գալ իր անունից կամ ներկայացնել իր շահերը:
2) «Հիմնադրի (մասնակից, անդամի գործընկերոջ, բաժնետիրոջ) լիազորված անձ» 5-րդ բաժնի 5.2-5.7.2. կետերը և ենթակետերը լրացվում են սույն ուղեցույցի 17-րդ կետի 1-7 ենթակետերով սահմանված կարգով:
19. «Հիմնադրի (մասնակից, անդամի գործընկերոջ, բաժնետիրոջ) իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնում լրացվում են հիմնադրի կողմից իրական շահառուի վերաբերյալ ներկայացված կամ այլ աղբյուրից ստացված տեղեկատվությունը: Այս բաժինը լրացվում է միայն կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում: Այն դեպքում, երբ իրական շահառուների թիվը մեկից ավելի է, ապա «Հիմնադրի (մասնակից, անդամի գործընկերոջ, բաժնետիրոջ) իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժինը, կախված իրական շահառուների քանակից, պատճենահանեք համապատասխան քանակով և լրացրեք` պահպանելով սույն ուղեցույցի 4-րդ կետի պահանջները:
1) «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ:
2) «Իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում է մասնակի» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ գործարքում կամ գործարար հարաբերությունների առկա իրական շահառուի վերաբերյալ ներկայացման ենթակա բոլոր տեղեկությունները:
3) «Չկա իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում կամ գործարար հարաբերություններում առկա չէ իրական շահառու: Օրինակ` այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հիմնադիրը:
4) «Առկա է իրական շահառու» կետում կատարվում է նշում այն դեպքում, երբ հաշվետվություն տրամադրող անձը հիմնադրից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում կամ գործարար հարաբերություններում առկա է իրական շահառու:
ա. «Առկա է իրական շահառու» կետը նշելուց հետո «ՈՒմ իրական շահառուն է հանդիսանում» 6.1. կետում լրացրեք այն հիմնադրի անունը, ազգանունը/անվանումը, ում իրական շահառուն է հանդիսանում:
բ. «Հիմնադրի (մասնակից, անդամի գործընկերոջ, բաժնետիրոջ) իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ» 6-րդ բաժնի 6.2.-6.7.2. կետերը և ենթակետերը լրացրեք սույն ուղեցույցի 17-րդ կետի 1-7 ենթակետերով սահմանված կարգով:
20. «Պատասխանատու աշխատակից» 7-րդ բաժնում լրացվում են հաշվետվություն տրամադրող անձի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանuավորման դեմ պայքարի պատաuխանատու աշխատակցի տվյալները, որը հաշվառված է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում:
1) «Անուն» 7.1. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի անունը:
2) «Ազգանուն» 7.2. կետում լրացրեք պատասխանատու աշխատակցի ազգանունը:
3) «Լրացման ամսաթիվը» 7.3. կետում լրացրեք հաշվետվական ձևը լրացնելու ամuաթիվը, ամիuը, տարին (թվերով):
4) «Հաշվառման համարը ՖԴԿ-ում» 7.4. կետում լրացրեք հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի հիման վրա տրամադրված հաշվառման համարը:
Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի
թիվ 14-Ն որոշմամբ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄՆԻ (ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 008 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄՆԻ (ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) (այսուհետ` նաև հաշվետվություն տրամադրող անձ) հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` ՖԴԿ) նրանց գրանցելու միջոցով:
2. Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով`
1) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,
2) հաշվետվություն տրամադրող անձանց ներառում ՖԴԿ տվյալների շտեմարանում,
3) հաշվառման համարի` հաշվետվություն տրամադրող անձանց տրամադրում:
3. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար ՖԴԿ-ին uույն կարգի հավելվածով uահմանված դիմումը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված ժամկետում ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:
1) Դիմումը ՖԴԿ ներկայացվում է`
ա. ֆիզիկապես ներկայանալու միջոցով կամ
բ. փոստի միջոցով` փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով: Տվյալ դեպքում դիմումն ուղարկվում է ՖԴԿ-ի փոստային հասցեին և ներկայացված է համարվում այն «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից:
2) Հաշվառման դիմումը պետք է պարունակի`
ա. հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը (անվանումը).
բ. հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը.
գ. ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու այլ աշխատակցի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հաuցեն, հեռախոuը, uտորագրությունը), ովքեր պատասխանատու են հաշվետվությունների տրամադրման համար.
դ. հաշվառման դիմումի լրացման oրը, ամիuը, տարեթիվը:
4. Սույն կարգով նախատեuված դիմումը լրացնելուց և ՖԴԿ ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրվում է հաշվառման համար:
5. Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի մեջ ներկայացված տվյալների փոփոխման կամ լրացման անհրաժեշտության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացնում է լրացում-դիմում` օգտագործելով uույն կարգի հավելվածով uահմանված դիմումի ձևը և դրա վերևի աջ անկյունում նշելով «Լրացում» բառը: Լրացում-դիմումի մեջ փոփոխված կամ լրացված մասերը նշվում են ընդգծված ձևով: Լրացում-դիմումը պետք է ներկայացվի փոփոխությունը կատարվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով: Լրացում-դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան փոփոխությունը կատարվելուց հետո հաշվետվության տրամադրումը: Լրացում-դիմում ներկայացնելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը մնում է անփոփոխ:
6. Պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունները ՖԴԿ են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի, Ֆինանuական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային փոuտի ([email protected]) միջոցով) տարբերակով: Պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով կարող են ներկայացվել միայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:
7. Սույն կետով ներկայացվող հաշվետվությունների տրամադրման կարգը վերաբերում է թղթային տարբերակով ներկայացվող հաշվետվություններին:
Հաշվետվական ձևը ՖԴԿ է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.
ա. ֆիզիկապես ներկայանալու միջոցով.
բ. փոստի միջոցով (տվյալ դեպքում հաշվետվական ձևը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6) և ներկայացված է համարվում այն «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահից):
2) Հաշվետվական ձևը ներկայացվում է ՖԴԿ փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով:
Հավելված
«Իրավաբանական անձանց գրանցող
մարմնի (պետական ռեգիuտրի)
կողմից պարտադիր տեղեկացման
ենթակա և կասկածելի գործարքի
կամ գործարար հարաբերության
վերաբերյալ տեղեկությունների
տրամադրման թիվ 008
հաշվետվական ձևի տրամադրման
կարգը, իրավաբանական անձանց
գրանցող մարմնի (պետական
ռեգիստրի) հաշվառման կարգը»
հավելված 2-ի
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի ֆինանսական
դիտարկումների կենտրոնի ղեկավար
--- ------------ - ին
Խնդրում եմ Ձեզ ------------------------------------------------- -ին
Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անունը (անվանումը)
տրամադրել հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները`
Գտնվելու վայրը ----------------------------------------------------
Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) և (կամ) պատասխանատու այլ աշխատակցի տվյալները _________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն 1. _____________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն 2. _____________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն 3. _____________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս, էլ. փոստ, ստորագրություն
Հաշվետվություն տրամադրող անձ
---------------
ստորագրություն
--- -------- ---- թ.
ք. Երևան
Կ. Տ.
Հավելված 3
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2009 թվականի հունվարի 27-ի
թիվ 14-Ն որոշմամբ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄՆԻ (ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ) ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹԻՎ 008 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն (այսուհետ` ՖԴԿ) է ներկայացվում այդ գործարքը կնքելու պահից երեք աշխատանքային oրվա ընթացքում: Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է հաշվվել գործարքի կատարման/կնքման հաջորդ աշխատանքային օրվանից և ավարտվում է գործարքի կատարման/կնքման օրվան հաջորդ երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:
2. Կաuկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը ՖԴԿ է ներկայացվում գործարքում (գործարար հարաբերությունում) կաuկածելիության հիմքեր և չափանիշներ բացահայտելու դեպքում` նույն աշխատանքային oրվա ընթացքում, իuկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային oրվա ժամը 12.00-ը:
Սույն կետով uահմանված գործարքների (գործարար հարաբերությունների) տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել`
1) աշխատանքային (գործառնական) oրվա ավարտով,
2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,
3) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով: