i
/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 1995 թվականի թիվ 73
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից
կանխիկ վարկեր տրամադրելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկի վարչության 1994թ. մայիսի 17-ի թիվ 33 որոշման մեջ
փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի Ն-09-40-I որոշմամբ
ստեղծված Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության
կարգավորման պետական հանձնաժողովի 1993թ. նոյեմբերի 2-ի թիվ 7
որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կարող են տրամադրել կանխիկ վարկեր.
- ռեզիդենտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) Հայաստանի Հանրապետության դրամով, իսկ արտարժույթով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով,
- ոչ ռեզիդենտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունները, կազմակերպությունները և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք, ըստ վարկային պայմանագրի, կանխիկ վարկ ստանալու դեպքում վարկային հաշիվներից կանխիկ դրամ կարող են ստանալ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995թ. ապրիլի 20-ի «Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրման մասին» թիվ 66 որոշմամբ հաստատված կարգի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993թ. նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից կանխիկ վարկերի տրամադրման մասին» թիվ 7 որոշումը,
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994թ. մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժութային գործառնությունների իրականացման մասին» թիվ 33 որոշման 4-րդ կետի 2-րդ պարբերությունը:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման, միջազգային և արժութային գործառնությունների վարչություններին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության քննարկմանը ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիազոր բանկերի կողմից ռեզիդենտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) արտարժույթով կանխիկ վարկեր տրամադրելու կարգի նախագիծը,
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով կանխիկ վարկեր տրամադրելու կարգի նախագիծը:
5. Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն որոշման 4-րդ կետում նշված կարգերի ընդունումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (ռեզիդենտներին` արտարժույթով, իսկ ոչ ռեզիդենտներին` Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով) կանխիկ վարկեր կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությամբ:
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչության` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունից ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից օտարերկրյա արժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի փոխադրման, առաքման, արտահանման և ներմուծման կարգի նախագիծը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի մայիսի 1-ից: