(ուժը կորցրել է 20.01.99 թիվ 30 որոշում)
i
041.0362.230698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 1998 թվականի թիվ 362
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 117 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 117 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 7-ի թիվ 229 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը «Կապիտալ ծախսերի վարչություն» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչություն»: