Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2 ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2 ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 2
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ

 

1987 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում ստորագրված` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետև` Կոնվենցիա) սույն Արձանագրությունը ստորագրած պետությունները,

համոզված լինելով Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (այսուհետև` Կոմիտե) անդամներին երկրորդ անգամ վերընտրվելու հնարավորություն տալու նպատակահարմարության հարցում,

նկատի ունենալով նաև Կոմիտեի անդամության կանոնավոր նորացումը երաշխավորելու անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. 5-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրվում է հետևյալ կերպ.

«Նրանք կարող են վերընտրվել երկու անգամ»:

2. Կոնվենցիայի 5-րդ հոդվածը լրացվում է հետևյալ 4-րդ և 5-րդ կետերով.

«4. Հնարավորության դեպքում Կոմիտեի անդամների կեսի երկու տարին մեկ նորացումը ապահովելու նպատակով Նախարարների կոմիտեն կարող է որոշել, որ, մինչև հաջորդ ընտրությունն անցնելը, ընտրվելիք անդամների մեկ կամ ավելի անդամների պաշտոնավարման ժամկետը կամ ժամկետները կլինեն այլ, քան չորս տարին, բայց ոչ ավել, քան վեց և ոչ պակաս, քան երկու տարին:

5. Այն դեպքերում, երբ մեկից ավելի պաշտոնավարման ժամկետ է ներառված, և Նախարարների կոմիտեն կիրառում է նախորդ կետը, պաշտոնավարման ժամկետների բաշխումը կիրականացվի Գլխավոր քարտուղարի կողմից ընտրությունից անմիջապես հետո կատարվող վիճակահանությամբ»:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Արձանագրությունը բաց է ստորագրման համար Կոնվենցիան ստորագրած պետությունների կողմից, որոնք կարող են արտահայտել իրենց համաձայնությունը` պարտավորված լինելով`

ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ

բ) ստորագրմամբ` վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով, որին հետևում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:

2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի այն օրվանից երեք ամիս ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Կոնվենցիայի բոլոր Կողմերը համաձայնություն կհայտնեն ստանձնելու Արձանագրությամբ նախատեսված պարտավորությունները` 2-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ոչ անդամ պետություններին`

ա) ցանկացած ստորագրման մասին.

բ) ցանկացած վավերագրի, ընդունման կամ հաստատման փաստաթուղթ ի պահ տալու մասին.

գ) 3-րդ հոդվածին համապատասխան սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին.

դ) սույն Արձանագրության հետ կապված ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:

Ի վկայումն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում 1993 թվականի նոյեմբերի 4-ին` ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որը ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

pin
04.11.1993
Միջազգային պայմանագիր