(ուժը կորցրել է 08.10.01 թիվ 954 որոշում)
i
040.0371.170698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 1998 թվական թիվ 371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակումները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի հրատարակման լիցենզիա ունեցող ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները պարտավոր են իրենց կողմից հրապարակվող իրավական ակտերի յուրաքանչյուր էջի ներքևում նշել «Ոչ պաշտոնական հրատարակություն» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: