Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ ...

01.11.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.05.1995  -ից մինչեւ   01.11.1996  -ը:
 

/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/

i

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 1995 թվականի թիվ 65

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված

կարգում և սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման մեջ

փոփոխություններ կատարելու մասին

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 21 որոշմամբ սահմանված բանկի սեփական միջոցների նոր հաշվարկի դեպքում կտրուկ նվազում են որոշ բանկերի սեփական միջոցները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բաՆկի վարչությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման 3-րդ կետերը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ սեփական արտարժութային միջոցների գումարը չի կարող գերազանցել այդ օրվա դրությամբ բանկի սեփական միջոցների 40 տոկոսը: Նշված սահմանաքանակի գերազանցումը կարող է թույլատրվել առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի մայիսի 1-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
20.04.1995
N 65
Որոշում